Բանականությունը պետք է լինի սրտի ավագ եղբայրը. կարևորագույն հարցերի համար սիրտը միշտ պետք է դիմի բանականության ճիշտ խորհրդին:
Բանականությունը պետք է լինի սրտի ավագ եղբայրը. կարևորագույն հարցերի համար սիրտը միշտ պետք է դիմի բանականության ճիշտ խորհրդին:
Գևոր (28.11.2009)
Սրտի որոշումն ինձ ավելի է դուր գալիս, բանականությունը շատ է ծանր ու թեթև անում, մտացում, ես առաջի որոշումն եմ սիրում
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Երևի 2 իրար հետ ա ճիշտ, բաըց իմ մոտ միշտ հաղթում է բանակոնությունը
_Հրաչ_ (28.11.2009)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Անկեղծ ասած շտապ կարդալով էի պատասխանել և նշածդ միտքը չէի նկատել, մերսի
Բայց գրառմանդ մեջ նշել էիր.
Կարծում եմ, որ ամեն դեպքում հակասություն կա ու ցավոք հաճախ մարդ զգացմունքներին թույլ է տալիս իշխել բանականությանը ու արդյունքում անում է մի բան ինչի համար հետո երկար ժամանակ փոշմանում է։
յոգի (01.12.2009)
բանականություն
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Իմ մոտ, բոլոր հարցերի համար լուծում գտնելու գործընթացում, էս երկուսը միշտ փոխկապակցված են :Շատ հազվադեպ է լինում, երբ սրանցից մեկն ու մեկն է գերիշխող լինում:Երբեմն` սրտիս պոռթկումներին կարողանում է ճիշտ ժամանակին սաստել բանականությունս և ավելի հաճախ բանականությանս վայրուվեյրումներին օգնության է գալիս սիրտս:Ու էս երկուսը միասին են որոշում ընդունում:Մինչև հիմա ընդունած որոշումներս էլ ինձ չեն հիասթափեցրել:
Սա իհարկե վերաբերվում է շատ կարևորագույն հարցերին,իսկ մանր մունր հարցերում միշտ պահն է թելադրել ու մեծ մասամբ էլի չեմ սխալվել:
Դեռ փիլիսոփաները /մեր թվարկությունից առաջ `Հալլեն, Հիպոկրատ/ խոսում էին սրա մասին, յուրաքանչյուրը իր տեսանկյունից, բայց ես էլ գտնում եմ, որ պետք է բալանս պահել նրանց երկուսի միջև ու չառանձնացնել դրանք:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
յոգի (16.12.2009)
Ես չեմ առաջնորդվում...տապոռի պես ապրում ենք էլի ախպեր ջան ,ինչ կեղնի `կեղնի...
ՀՐԵԱ ԷԻ...երևի
Homo sapiens – բանական մարդ: 4 առանձնահակություններ, որոնք համատեղվում են մեկ օրգանիզմում` ուղիղ կանգնող կմաղք, շարժունակ ձեռքեր (ունակ ղեկավարելու տարբեր գործողություններ), եռաչափ գունային տեսողություն և ամենակարևորը կառուցվածքով բարդ ուղեղ, որից էլ գալիս են մարմինը, գործողությունները, որոշումները և այլնը ղեկավարելու ազդակներ: Բանակնությունը և սիրտը (զգացմունքներ) գործում են փոխկապակցված և համաձայնեցված: Որքան բարձր է անձի բանականությունը, այնքան ել համապատասխան են իրեն զգացմունքները: Եվ կախված մարդու IQ-ից որոշվում է նրա վճռականությունը, վերաբերմունքը և արժեքային համակարգը, որով էլ նա ղեկավարում է իր հուզական, գիտակցական դաշտերը: Եվ միշտ կայացնում է որոշումներ, որոնք իրականանում են ուղեղում, համապատասխան իր հոգեկերտվածքի, վճռականության, ցածր կամ բարձր ինտելեկտի:
Զգացմունքը էմոցիոնալ գործընթացն է, որն արտահայտում է սուբեկտիվ գնահատողական վերաբերմունք, նյութական, կամ վերացական երևույթների վերաբերյալ: Այն անպայման ունի գիտակցական բաղկացուցիչ, սուբեկտիվ զգայականի արտահայտմամբ և սովորաբար մղվում է ենթագիտակցականից:
Մեր սիրտը մեզ ասում է ճիշտ այն, ինչ պատրաստ է մարսելու մեր զարգացած կամ թերզարգացած գիտակցությունը: Ուրիշ բան, որ մտածողությամբ կարող են անցնել այլ, առավել կամ պակաս բանական մտքեր, որոնք իրականում տվյալ անձի գիտակցությանը հասու չեն, դրանք ուղակի թափառող քամիներ են: Ինչ տարբերակ էլ մարդ ընտրի, նա անելու է դա համապատասխան իր էության, դրա համար էլ կան ստրկամիտ, փառասեր, բարդույթավորված, վճռական և այլ մադիկ:
Տարբեր օրինակներով դա կարելի է ցույց տալ: Օրինակ, հերոս Թ. Կռպեյանը, գիտակցաբար զոհվեց հանուն հայրենիքի: Կհարցնեք դա է՞ր նրա սրտի ուզածը: Կպատասխանեմ ԱՅՈ, դա նրա ենթագիտակցությւոնից եկող որոշումն էր/սրտի ուզածը/, համապատասխան իր հոգեկերտվածքի, ինտելեկտի, աշխարհայացքի:
Արդյոք կարո՞ղ է փողոցում պպզող, արևածաղիկը գետին թքող տղան նույն բանն զգալ ու տեսնել` նայելով, ասենք, Ռեմբրանդտի գործերին, ինչ ասենք կտեսնի գիտակ ու զարգացած մեկը: Իհարկե ոչ:
Կարո՞ղ է արդյոք հոգով, սրտով ու էությամբ մարմնավաճառ կնոջ սիրտը նույն բանն ուզի, ինչ բարձր գիտակցություն ունեցող, մաքուր էակի սիրտը:
Կամ մի՞թե ցեղացպանության ժամանակ բազմաթիվ ինքնասպան եղած աղջիկների սրտի ուզածը ժայռից վայր նետվելն էր: Իհարկե ոչ: Չնայած որ ունեին ընտրություն, անարգվելու, ստրկանալու, թրքանալու: Եղան ոմանք, որ ընտրեցին դա, համապատասխան իրենց գիտակցությամ ցածր լինելու, այդ դեպքւոմ էլ իրենք արեցին իրենց սրտի ուզածը, սիրտը նախընտրեց ապրել անարգված, քան թե ինքնասպան լինել; Իսկ ոմանց սիրտն էլ համապատասխամ իրենց գիտակցության
նախնտրեց մեռնել հանուն պատվի:
Հենց սա է մեզ առանձնացնում կենդանիներից, որ մենք ունենք հույզեր, իսկ նրանք ինստինկտներ: Մեր հույզեր ունենալու գործոնը կապված է ուղիղ կապով գիտակցության, բանականության հետ:
Հիշենք (իր ձևով փսիխոխիրուրգիական) նեյրոխիրուրգիական վիրահատությունը` լոբոտոմիան կամ լեյկոտոմիան, երբ ուղեղի ճակատային մասը հյուսվածքների անջատմամբ առանձնացվում է մնացած մասից: Դա մարդուն զրկում է էմոցիոնալ բաղկացուցչից:
Կներեք, որ այսքան երկար գրեցի, ուզում եմ ասել, մեր սրտի ուզածը, որպես վերջնական որոշում անմիջականորեն փոխկապակցված է մեր բանականության հետ
…(W.S.{F})
եթե, իսկապես հանդիպել են նրան ում որ պետք է, ուրեմն սիրտն ու բանականությունը միասին են գործում:Ճ
Որոշումներ կայացնելու մասին ավելի հարմար թեմա չգտա, էնպես որ էստեղ եմ գրում։
Վերջերս "GEO Wissen" ամսագրում մի հոդված կարդացի նյարդաբան Անտոնիա Դամասիոյի հետազոտությունների մասին, որոնք կապված էին որոշում կայացնելու հարցում ինտելեկտի և զգացմունքների դերի հետ։
Հատկապես «Էլիոտի դեպք»-ն էր ուշագրավ։
Էլիոտի մոտ գլխուղեղում ուռուցք էր հայտնաբերվել ու վիրահատությամբ հեռացվել։ Վիրահատությունից հետո Էլիոտը թե իր աշխատանքային, թե անձնական կյանքում սկսել էր թերանալ։ Պատճառը էն էր, որ Էլիոտի մոտ դժվարություններ էին առաջացել ամենատարրական որոշումներ կայացնելու հարցում։ Ասենք՝ աշխատանքային փաստաթղթերը ըստ ամսաթվի դասավորել, թե ըստ ծավալի, ու կարող էր ժամեր ծախսել նման հարցերի շուրջ որոշում կայացնելու վրա։ Նույնն էլ ցանկացած ամենապարզ որոշումների հարցում։
Դամասիոյի հետազոտությունները ցույց էին տալիս, որ վիրահատության արդյունքում Էլիոտի ինտելեկտն ու կոգնիտիվ գործընթացները չէին տուժել, սակայն տուժել էին զգացմունքները․ Էլիոտը դժվարանում էր զգացմունքներ ապրել, մինչդեռ IQ-ն շատ բարձր էր։ Հենց զգացմունքների թերացումն էր, որ բացասաբար էր ազդել որոշումներ կայացնելու ունակության վրա և ոչ թե ինտելեկտը։
Էն, ինչին մարդիկ սովորաբար հավատում են, որ որոշումներ կայացնելու հարցում կարևորը ռացիոնալ մտածողությունն է, իրականում էդպես չի, որովհետև էսպիսի դեպքերը ցույց են տալիս, որ առանց զգացմունքների մարդ մեծ դժվարությունների առաջ է կանգնում՝ պլանավորելիս և որոշելիս։ Էլիոտը կարող էր երկար-բարակ տրամաբանել, բոլոր մինուս-պլյուսները դիտարկել, որ որոշի՝ աջը ընտրի, թե ձախը, ու ժամերով իր տրամաբանական համակարգում խրվել մնալ, եթե ասենք երկու կողմի օգտին խոսող փաստարկները հավասար էին։
Գիտակցենք դա, թե չէ, զգացմունքերը օգնում են մեզ էս հարցում, ինչքան էլ թվա, թե կայացրած որոշումը զուտ ռացիոնալ էր։ Կարևոր դեր է խաղում նաև նմանատիպ որոշումների հետ կապված անցյալի փորձը՝ ոչ միայն որպես դրական կամ բացասական փաստ, այլ նաև, թե տվյալ որոշման արդյունքում ինչ զգացմունքներ ենք անցյալում ապրել։
Մի պստիկ տեսանյութ ասածիս վերաբերյալ՝ Անտոնիոյի Դամասիոյի մասնակցությամբ․
ivy (04.04.2021)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ