բանականություն
բանականություն
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Իմ մոտ, բոլոր հարցերի համար լուծում գտնելու գործընթացում, էս երկուսը միշտ փոխկապակցված են :Շատ հազվադեպ է լինում, երբ սրանցից մեկն ու մեկն է գերիշխող լինում:Երբեմն` սրտիս պոռթկումներին կարողանում է ճիշտ ժամանակին սաստել բանականությունս և ավելի հաճախ բանականությանս վայրուվեյրումներին օգնության է գալիս սիրտս:Ու էս երկուսը միասին են որոշում ընդունում:Մինչև հիմա ընդունած որոշումներս էլ ինձ չեն հիասթափեցրել:
Սա իհարկե վերաբերվում է շատ կարևորագույն հարցերին,իսկ մանր մունր հարցերում միշտ պահն է թելադրել ու մեծ մասամբ էլի չեմ սխալվել:
Դեռ փիլիսոփաները /մեր թվարկությունից առաջ `Հալլեն, Հիպոկրատ/ խոսում էին սրա մասին, յուրաքանչյուրը իր տեսանկյունից, բայց ես էլ գտնում եմ, որ պետք է բալանս պահել նրանց երկուսի միջև ու չառանձնացնել դրանք:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
յոգի (16.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ