snow (14.11.2009)
Միշտ ուզել ու ուզում եմ համատեղել այդ 2-ը, հարցեր կան , որ միանշանակ սրտիս եմ լսում, բայց հենց հարցը հասնում է սիրուն, գլուխ է բարձրացնում բանականությունը:
Մեկ-մեկ նենց եմ ուզում էդ բանականությանս ամուր շղթաներով կապրտեմ ու մի մութ տեղ քցեմ...էն էլ չի ստացվում դեռ… Միգուցել լավն էլ դա է…
Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
Բյոռնե
Կարծում եմ, որ ավելի շուտ սիրտն է հակված սխալ հուշում տալուն , քան բանականությունը: Բանականությունը ամենալավ խորհրդատուն է. այն երբեք չի սխալվում:
Այսպես կոչված սրտի ձայնը պարզապես բխում է մեր ներքին ցանկությունից, որին հակասում է իրականությունն ու քո իրական նպատակը, բացի այդ, եթե մի փոքր ժամանակ ես հատկացնում տվյալ հարցի մասին մտածելուն, ապա հասկանում ես, թե որքան զուր է մտածել հորինված սրտի ձայնի ասածների մասին:
Ինձ շատ դուր եկավ քո վարկածը, քանի որ այն ամենահավանական տարբերակն է՝ մյուսների համեմատությամբ:
Ակումբցի ծնողներ այցելե՛ք http://aibengim.do.am/:
և սիրտ, և բանականություն. Առանձին-առանձին դրանք ծայրահեղություն են. Իսկ նրանց միասնությունը միշտ կա մեր մեջ, չնայած նախընտորում ենք ինչ որ անվանում տալ` կամ զգացմունք, կամ խելք...
Համեցիր նորաբաց ֆորում` "ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ"
Չեմ կարող հստակ պատասխանել այս հարցին ու հիմնավորել,քանի որ ատում եմ սրտի ու բանականության կռիվը, դա բերում է անհատակ անորոշության ու կեղեքում քեզ ...
Եթե սիրո պահով դիտարկենք այս հարցադրումը,ապա մեջբերեմ մի խոսք "Երբ որ սիրտն ու ուղեղը համագործակցում են և ներդաշնակորեն ծառայում տիրոջը, ուրեմն սիրում ես, իսկ եթե իրար միս են ուտում, ուրեմն՝ սիրահարված ես"
Այդպիսի մարդը դառնում է ստրուկը և իր սրտի, և իր բանականության ու դանդաղ քայքայվում է...ահավոր է...
Շատ դուրս եկավ այս բացատրությունը...Լրիվ համամիտ եմ...
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Ավելի շատ սիրտ, քան բանականություն: Սիրտս դեռ երբեք չի սխալվել, հույսով եմ հետագայում էլ տենց կլինի:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Երջանիկ է այն մարդը, ում մոտ այս երկուսը կոնֆլիկտի մեջ չեն մտնում
Մարդիկ կան, որ պակաս զգացմունքային են, և անկախ իրենցից հարցերը որոշվում են գիտակցության միջոցով: Մյուսներն այնքան զգացմունքային են, որ հերթը չի հանում բանականությանը, ու միանգամից որոշվում է խնդիրը: Բայց երբ մարդը ունի առողջ դատելո կարողություն, և միաևնույն ճամանակ շատ զգացմունքային է, այստեղ մեծ պատերազմ է սկսվում... Ինձ մոտ որպես կանոն ավարտվում է ոչ-ոքի, ու շատ հարցեր այդպես էլ մնում են անլուծելի:![]()
It's better to be hated for what you are, than to be loved for what you are not !!!
Պայքրը կդաթարի, եթե հասկանաք, որ իրականում մեկը լրացնում է մյուսին. Առանց այդպիսի լրացման կյանքը նմանվում է ծայրահեղության ու երջանկություն չի պարգևում.
Համեցիր նորաբաց ֆորում` "ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ"
Կաթիլ (18.11.2009)
Ին՞չ է նշանակում սիրտ՞... սիրտը դա մսի կտոր է, իսկ բանականությունը դա զգացմունք է ճիշտ կողմնորոշելու... Միգուցե միտ՞ք թէ՞ բանականություն, կամ սրտի ձայն (խիղճ) թէ՞ բանականություն...
Առաջ հերթին կարելի է իմանալ ին՞չ դեր են կատարում վերևում նշված տարրերը:
Սիրտը այրունն է մատակարարում ամբող մարմնով, ուղեղը, հիշողության շտեմարանն է, խելքը դրա մեջ չի, այլ ինֆոմացյայի պահպանման տեղ է: Սրտի մեջ է գտնվում ապրող էակը, այսինքը Ես-ը, որից բխում է Գիտակցությունը, (խելքը) կյանքը, բանականությունը ենթարկվում է նրան, որի դերը ճիշտ ընտրություն կատարելն է, կա նաև միտք, որի դերը երկուսն է, ընդունել այն, որը կարող է վայելք պատճառել և հերքել այն, որը վայել չի պատճառում: Միտքը և բանականությունը իրար հակա են, եթե էակը նրանց չի ղեկավարում: Ձեր ասած սրտով առաջնորդվելը շատ դժվար է և շատ քչերին է հաջողվում: Դա նշանակում է լսել սրտի ձայնը, որը Գերհոգին է, որը գտնվոէմ է հոգու կողքին և միշտ հուշում է ինչ անել , որ ճիշտ լինի, դրա համար մարդ շատ զգայուն և ուշադիր պետք է լինի...
Ժողովուրդ, իմ համար, ճիշտն ասած, այնքան զվարճալի է նման քննարկումներ կարդալը... մեկը էմոցիաների կողմնակից է, մեկը՝ տրամաբանության, մեկը՝ կրոն է քարոզում:
Այդ աստիճանի հասնող անհատականության ֆրագմենտացիա
Էմոցիաները ձեր ներքին զգայական ընկալումն են, տրամաբանությունը՝ արդյունքի հասնելու ու պատճառահետևանքային կապերի հաշվարկման աբստրակտ մեխանիզմ: Իրար չեն հակասում, իրար չեն փոխարինում և այլն: Ամեն նորմալ մարդու մղումները բխում են էմոցիոնալ մակարդակից, ուղղորդվում են տրամաբանության միջոցով: Երկուսից մեկը հանեք, ու զիբիլ կստանաք:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
յոգի (01.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ