Մենակ մի բան չեմ ջոգում, ո՞նցա էդ մասոննորի ձեռը Իրան էլ հասնում
Հայաստանի կազմաքանդման անհաջող փորձից հետո, անցել էն հարևան Իրան![]()
Մենակ մի բան չեմ ջոգում, ո՞նցա էդ մասոննորի ձեռը Իրան էլ հասնում
Հայաստանի կազմաքանդման անհաջող փորձից հետո, անցել էն հարևան Իրան![]()
Իսկ ինչից ենթադրեցիր որ մասոնները ուզում են կազմաքանդել Հայաստանը ու չհասան իրենց նպատակին:
Մասոնները քարտաշներ են , նրանք կառուցում են , որպես լավագույն կառուցողներ իրենք ուղղակի երբ հանդիպում են այնպիսի անտաշ / իրենց պատկերացումներով / քարերի ինչպիսին է, օրինակ Հայաստանը կամ մի այլ երկիր սկսում են տվյալ երկիրը այնքան տաշել ու տաշել մինչև որ դառնա տաշած քար: Ու հաշվի առնելով, որ ըստ Եվորդիտորդների մենք արդեն ունենք համարյա թե կայացած միջազգային չափանիշների ընտրություններ կարելի է ասել որ Հայաստանի տաշվելու պռոցեսը արդեն ավարտվել է:
Բայց պետք չի հուսահատվել: Բելն էլ կարծում էր թե էսա էսա վերջացնում է Բաբելոնյան աշտարակաշինությունը...էն էլ կռիշի ապալուբկեն քաշելու ժամանակ Հայկ անունով քարտաշը սկսեց ռազբիռատներ ..
![]()
Իսկ ընդանրապես երբ Իրանում կային սուֆիստական օրդեններ եվրոպացիք դեռ պատառակքաղ բռնել չգիտեին, այնպես որ ում ձեռը ուր է հասնում դեռ մեծ հարց է:
Իրանի ժողովուրդը վստահ եմ կազատագրվի մոլլանների շիիտական դիկտատից ու դեռ կտեսնենք ինչի է նա ընդունակ , կծնվի երկրորդ Մոսադեկը
Հայ ժողովուրդն էլ կազատվի հհշիիտական նաֆսից:
Ու հաղթելու ենք:
Վերջին խմբագրող՝ Marduk: 17.06.2009, 21:58:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Մուսավիին իրանի ժողովուրդը ընդհամենը որպես իրենց պայքարի սիմվոլ է ներկայացնում, պայքար որ իրականում հենց Մուսավիի դեմ էլ է ստացվում, քանի որ նա չի ցանկանում իսլամական համակարգի փոփոխությունը, որին իրականում ձգտում են երիտասարդները։
Դա նման է, որ ասենք 88ին ժողովուրդը Դեմիրճյանի փոխարեն Սուրեն Հարությունյանին որպես ղեկավար ստացած ու կարծում էր ինչ որ բան կփոխվի երկրում։ Հարությունյանը իհարկե Մոսկվաներում արդեն ավելի ռիսկով էր պաշտպանում Արցախի հարցը, բայց մեկ է համակարգը նույնն էր։
Մուսավին փաստացի ժողովրդի ազատության համար ավելի լայն պայմանների ջատագով է, բայց նա ինչպես իր նախորդը Խատամին այդ ազատությունները սպասում է Իրանի Իսլամական խորհրդից, փաստորեն շեփերին բողոքում են ու սպասում որ Ախմադինիջատի փոխարեն իրեն նախագահ նշանակն։
Հիմա կարևոր է, որ Իսլամական Խորհուրդը դա չանի դիմադրի ու ժողովուրդը գիտակցի ումից իրականում պետք է ազատվել և ոչ թե կոմմունիստերի ղեկավարին փոխելով երազում էինք, թե Արցախը Մոսկվան կտա մեզ հետնէլ ազատ անկախ Հայաստան։
Մուսավիի ադրբեջանցի լինել չլինելը եական չի, քանի որ նրա թեկնածությունը ինքնին էական չէ քնի դեռ Իսլամական խորհուրդն է որոշում Իրանում ով ինչ է ու ում հետ ոնց են հարաբերվում։ Նրա անձով եթե բան որոշվեր ու Հայաստանին վատություն անող լիներ կառավարության ղեկավար եղած ժամանակ կաներ։
Վերջին խմբագրող՝ voter: 18.06.2009, 15:27:
Հըըմ, այսպիսի բազմակողմանի և խոչը վերլուծությունից հետո կարծես, թե բան չի մնացել:
Ասեմ ջհուդամասոնական շրջանակները իրենց միսսիան կհամարեն ավարտված, երբ ամբողջ հայ ազգը կործանված լինի ու դրա համար նրանք ֆինանսավորում են մեր ընդդիոմւթյանը , որպեսզի կազմանդեն Հայաստանը, դա ինձ փոխանցելա մի ծանոթ մասոն
Նաև պետք չի մոռանալ, որ ջհուդների թիվ 1 թշնամին պարսիկներն են , ուստի ֆինանսավորում էն ջհուդամասոնական կառույցնրում, բավական բարձր դիրք գրավող Մուսավիի, որպեսզի կազմաքանդի, ավերի երկիրը, իսկ Ահմադինեջանթ ու մյուս կայունապաշտներն ու ազգի ապագայով մտահոգվածները միայն կանխում են վերահաս արհավիրքը:
Այո և հույս ունեմ Հայաստանը կազատվի ամեն տեսակ աղբից ու աղբանման երևույթներից:
Առաջ դեպի հաղթանակ!!!
Վերջին խմբագրող՝ Norton: 18.06.2009, 19:11:
Twitter-ում նկարներ էլ կան։
http://twitpic.com/photos/madyar
Իսկ գրառումները գտնելու համար #iranelection պետք է փնտրել http://search.twitter.com/search?q=%23Iranelection
Իրանում այսօրվա միտինգի ժամանակ նախագահի թեկնածու Մուսավի ելույթից թարգմանություն twitter-ի հիման վրա
http://viparmenia.com/vb/forum41/ira...60/#post265911
Մուսավին կոչ է անում կիրակի օրը համաշխարհային կանաչ երթ անել բոլոր նրանց ով ցանկանում է իր աջակցությունը ցույց տալ Իրանի ժողովրդին...
Հետաքրքիր է ով Հայաստանում բացի իրանի ուսանողներից կկազմակերպի նման բան կիրակի օրը, կամ կմասնակցի նման երթի...
Այսորվա Իրանի կրոնական ղեկավար Խոմեինիի դրվածքը «11 միլիոն ձայն կեղծել հնարավոր չէ» ու ագրեսիվ հայտարարությունները ու նախազգուշացումները բողոքողների հասցեին, պապայի խոսք է հիշեցնում - երեխեքին դաստիարակելու փորձ։
Սա դնում է Մուսավիին ու նրա կողմնակիցներին բավականին անհարմար դրության մեջ - կամ նրանք հրաժավրում են Իրանը իսլամական պետություն թողնելու իրենց գաղափարից, կամ պիտի ենթարկվեն Խոմենիին։
Հուսամ ինչպես արդեն նշել էին, կհասկանան իրանցիք, որ այսուհետև համակարգի փոփոխության պիտի ձգտեն - կրոնի դերը պետական գործերում պիտի չեզոքացնեն։
Գաղտնի նամակը «ապացուցում է, որ Ահմադինեժադը պարտվել է»
10:26 • 19.06.09
www.tert.amԹեհրանում ընդդիմության կողմնակիցները բաժանում են փողոցներում «գաղտնի նամակի» կրկնօրինակների թռուցիկներ, որն իբր երկրի ներքին գործերի նախարար Սադեկ Մախսուլին ուղարկել է հունիսի 13-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։
Ինչպես հաղորդում է The Independent-ը, ուղերձի տեքստից երևում է, որ ընտրություններին հաղթել է ոչ թե Մահմուդ Ահմադինեժադը, այլ վերջինիս գլխավոր մրցակից Միր Հոսեյն Մուսավին։
Այաթոլլահի «հրահանգների» համաձայն՝ քվեարկության արդյունքները «համապատասխանեցվել էին հեղափոխության և իսլամական համակարգին համաձայն», հաղորդում է նամակի հեղինակը։ Տեքստից նաև երևում է, որ Ալի Խամենեին որոշ «մտավախություններ» է ունեցել ընտրությունների հանգուցալուծման վերաբերյալ, իսկ բոլոր թեկնածուները և կուսակցության առաջնորդները գտնվում են «ուժեղացված հսկողության տակ»։ Նաև նամակում մեջբերված են ընտրության «իրական» արդյունքները, որոնք արմատապես տարբերվում են պաշտոնականներից. ավելի քան 19 մլն ձայն Մուսավիի օգտին, Մեհդի Կառուբին՝ մոտավորապես 13,4 մլն, Ահմադինեժադը՝ 5,7 մլնից էլ քիչ։
Հրատարակության թղթակից Ռոբերտ Ֆիսկը փորձում է հասկանալ, թե արդյոք այդ փաստաթուղը կեղծի՞ք է, թե՞ նման ուղերձ իրականում ուղարկել են այաթոլլահին։ Մի կողմից կեղծ փաստաթղթերը մեկ անգամ չէ, որ գործածվել են Իրանի պատմության ընթացքում, իսկ մյուս կողմից՝ նամակի բովանդակության որոշ հատվածներ այդքան էլ ձեռնտու չեն Մուսավիին, քանի որ ենթադրում են ընտրությունների երկրորդ փուլի անցկացում:
Օֆ, դե ասա, սաղ աշխարհը անցել ա էլեկտրոնային փոստի, դուք էլ դրել թղթից նամակներ եք իրար ուղարկումՄի հատ էլ` սուրհանդակին դրեք ձիու վրա, նամակը տվեք ձեռը
Իսկ եթե լուրջ, չգիտեմ` արդյունք կտա նման պրովոկացիոն քայլը /"նամակ" բացահայտելը/ , թե` ոչ, բայց որ մարդիկ գրագետ են կպել գործին` փաստ է:
Կարևորը` չթողնեն, որ ժողովուրդը պասիվանա:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Անդ, խոսքը բոլորին ուղարկելու մասին չէր, Անին ասում ա, որ Սադեկ Մախսուլինը Ալի Խամենեին կարող էր էլեկտրոնային նամակ ուղարկել:
www.a1plus.amՄեկնում են Իրան
Հունիսի 20-ին երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Հարություն Փամբուկյանը, Սուրիկ Պողոսյանը, Վարդան Բոստանջյանը, Արտյուշ Շահբազյանը, Սերյոժա Աբրահամյանը, Վարդան Խաչատրյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Թեհրանում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ:
Այցի ընթացքում պատվիրակության անդամները հարգանքի տուրք կմատուցեն Իմամ Խոմեյնիի հիշատակին, կայցելեն ՙՖարհանգսարայե Մելալ՚ զբոսայգի, որտեղ տեղի կունենա Իրան-Հայաստան բարեկամության ծառատունկի արարողություն, կայցելեն Թեհրանի հայոց ազգային առաջնորդարան, ՙԱրարատ՚ մարզամշակութային ակումբում կհանդիպեն իրանահայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի դեսպանությունում հանդիպում կունենան Թեհրանում աշխատող ՀՀ դիվանագետների հետ:
Հունիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
Հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իմ հիշելով Ահմադինեժադն էլ է ծագումով ադրբեջանցի: Բայց դա չի խանգարում:
Հետո խոսք էր գնում Պուծինի միջամտության և այլնի մասին: Բա ինչ էիք ուզում? Արևմուտքը մասնագիտացել է հակամարտություններ բորբոքելով ու վառ պահելով: Ամեն անգամ Ռուսաստանին ինչ-որ հակամարտության մեջ ներքաշելու պատճառով ինչ-որ թեժ կետում իրարանցում են ստեղծում: Ու բացառություն չէ Թուրքիա-Իրան հակամարտությունը: Ու, բնականաբար, եթե Թուրքիան համարվում է Արևմուտքի <<դեսպանը>>, ապա Իրանը պիտի կողմնորոշվի դեպի Ռուսաստան
Իսկ կրոնի առումով Իրանում վիճակը բարդ է: Սեկուլյարիզացիան չի հաջողվել Իրանում: Փորձել են հաստատել դեմոկրատական կարգեր, խղճի, մտքի ազատություն.. և այլն: Բայց դա հաջողությամբ չի պսակվել: Ժողովրդին համախմբելու միակ ուղին իսլամն է եղել:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ