Դե ասում եմ եղավ էլի
Դե ասում եմ եղավ էլի
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ես օգտագործում եմ Ubuntu ու մտածում եմ, որ սրանից լավը միայն Debian նա
ես ունեմ հառցեր (օրինակ ոնց են նայում gedit ծրագրի source code - ը)
պատասխանում և տալիս ենք հառցեր եթե իհարկե մարդ կա
Կարճ ՀՏՀ սկսնակ լինուքսոիդների համար
Ինչպես նայել ֆայլերի ցանկը փղփապանակի(ֆայլի) մեջ – ls
Ինչպես փոխել աշխատանքային թղթապանակը(directory) – cd
Ինչպես կրկօրինակել, հեռացնել, տեղափոխել ֆայլերը – cp rm mv
Փնտրել – find
Փնտրել ֆայլի մեջ – grep
Ինչպես արխիվացնել կամ ապաարխիվացնել(zip/unzip) – tar
Սիմլինկ – ln
Իմանալ թղթապանակի զբաղեցրած ծավալը – du
Մոնուալներ – man
Ժամանակավորապես ստանալ root-ի կարգավիճակ – su sudo
Աշխատող պրոցեսների ցանկը – ps
Ազատ հիշողությանը մասին ինֆո - free top
Բաց պորտերի ցուցակ – netstat
Ցանցի կարգավորումներ – ifconfig route
Բաց ֆայլերի ցուցակը – lsof
Ամենալավ խմբագիրը – vi, vim
Ավարտել պրոցեսը – kill
Ինչպես ծառայությունը կանգնեցնել, վեռսկսել սկսել – service [ծառայության անուն] stop, restart, start
Մանրամասները
I love my life and I celebrate it every day...
Հարց` ունեմ squid սեռվեր fedora-ի վրա, շաբաթեկան մի ամեն անգամ քեշը ջնջում եմ, ինչոր մեկը կարողա իմանա դրա ավտոմատիզացման ձևը, կամ ասենք սկրիպտ ունենա խելքին մոտիկ:
I love my life and I celebrate it every day...
Կիլոմետրով հեռու եմ լինուքսից: Փորձիր cron-ի համար սկրիպտ գրել:
Մոտս WIn7-ին զուգահեռ 2-րդ վինչի վրա Linux Ubuntu 10.04-ն ա քցած:Ոնց ամբողջությամբ ջնջեմ իրան ու GRUB-ը,որ ստանդարտ Win7-ի լոադերը մնա
Մի քանի լրացում:
ա. Եթե Ձեր ֆայլի կամ պանակի անունը սկսվում է կետով (.), ապա այն թաքնված է և չի երևա «հասարակ» ls-ի օգնությամբ, օգտագործեք ls -a
բ. Հասարակ ls-ը ցույց է տալիս աշխատանքային (տվյալ պահին ակտիվ) պանակի պարունակությունը: Մեկ այլ պանակի պարունակությունը դիտելու համար կարելի է, իհարկե, փոխել աշխատանքային պանակը (տես հաջորդ հրամանը) և ապա աշխատացնել ls, բայց կարելի է պարզապես աշխատեցնել ls <այլ–պանակի–հասցե/ուղի>, օրինակ՝ գտնվելով /var պանակում կարելի է դիտել /etc պանակի պարունակությունն այսպես՝ ls /etc
Հասարակ cd հրամանը (առանց արգումնետների) փոխում է աշխատանքային պահակը տվյալ օգտագործողի «տնային» (home) պանակի (յուրաքանչյուր օգտագործող ունի այդպիսի պանակ): Որևէ կոնկրետ պանակ «տեղափոխվելու» համար նշում են այդ պանակի հասցեն/ուղին՝ cd /etcԻնչպես փոխել աշխատանքային թղթապանակը(directory) – cd
Տեխնիկապես այնքան էլ կոռեկտ չէ mv-ն անվանել ֆայլի տեղափոխման հրաման, քանի որ (ինչքանով ինձ հայտնի է) ֆայլը ֆիզիկապես չի տեղափոխվում կրիչի (օր.՝ սկավառակի) վրա: Ավելի ճշգրիտ կլինի անվանել այն վերանվանման հրաման:Ինչպես կրկօրինակել, հեռացնել, տեղափոխել ֆայլերը – cp rm mv
Շատ հզոր և հետաքրքիր այս հրամանը բավականին բարդ կարող է լինել սկսնակի համար (իր արգումենտների շատության պատճառով): Ավելի հեշտ է օգտագործել locate հրամանը: Օրինակ locate passwd, կհայտնաբերի բոլոր այն ֆայլերը կամ պանակները, որոնց անվանման մեջ առկա է passwd բաղադրիչը:Փնտրել – find
Ամենահարուստ և օգտագործվող հրամաններից մեկը, շատ օգտակար է օգտագործել «խողովակների» (pipe) հետ միասին՝ տրվում են | նշանով:Փնտրել ֆայլի մեջ – grep
Սխալ տեղեկություն է: tar հրամանը սեզմում չի կատարում, ինչպես դա անում է zip հրամանը. այն միայն պատրաստում է արխիվ: Այս երկու հրամանները՝ tar, zip, պետք է դիտարկել առանձին-առանձին (միայն tar-ը բավական է սեղմված արխիվ ստեղծելու համար):Ինչպես արխիվացնել կամ ապաարխիվացնել(zip/unzip) – tar
Կոռեկտ չէ: ln-ը ստեղծում է կոշտ/ֆիքսված հղումներ (hard links), սիմվոլիկ հղումներ ստեղծելու համար անհրաժեշտ է օգտագործել ln -s:Սիմլինկ – ln
Օգտակար է -h բանալին, որը ցույց է տալիս չափը ոչ թե բայթերով, այլ ՄԲ/ԳԲ-ներով՝ du -h:
Իմանալ թղթապանակի զբաղեցրած ծավալը – du
Լինուքսականի «սեղանից անպակաս» հրաման:
Մոնուալներ – man
Տեխնիկապես համարժեք չեն: sudo-ն միայն թույլ է տալիս ադմինիստրատորի կարգավիճակով հրաման աշխատաեցնել, մինչդեռ su-ն օգտագործողին «դարձնում է» ադմինիստրատոր՝ բոլոր արտոնություններով հանդերձ:
Ժամանակավորապես ստանալ root-ի կարգավիճակ – su sudo
Երբեմն ավելի հեշտ է օգտագործել տվյալ պահին «ամենաակտիվ» պրոցեսների (ամենաշատ ռեսուրս օգտագործող) ցուցակը ցուցադրող top հրամանը:
Աշխատող պրոցեսների ցանկը – ps
top-ը ցուցադրում է օգտագործված հիշողության մասին տեղեկություններ, free-ն` օգտագործված և ազատ:
Ազատ հիշողությանը մասին ինֆո - free top
Վիճելի պնդում է:
Ամենալավ խմբագիրը – vi, vim
Արս, ես հրամանն եմ գրել, իսկ բանալիների համար թող օգտագործողը օգտվի man [հրամանի_անունը] հրամանից... մի ահագին էլ ես կարայի գրեյի օրինակ որ ls -a -ի փոխարեն կարելի է օգտագործել ls -la ավելի շատ բան ցույց կտա... դրա համար կան մանուալները:
---------- Ավելացվել է՝ 17:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:46 ----------
հ.գ. չնայած ես մեջ բերեցի աղբյուրը, բայց vi -ից կամ նույնն ա համարյա vim -ից լավ եդիտորներ չկան... ես կասեի դաժե եթե գույները չլինեին օֆիս չէի օգտագործի
I love my life and I celebrate it every day...
Ժող ջան որտեղից են պատվիրում linux ubuntu դիսկ՞՞՞
Հէսա
1 ամիս առաջ են ինձ ուղարկել,հեսա 2ն ա գալիս
aerosmith (10.09.2010)
չեք կարում քաշեք
իսկ ինչքան ժամանակումա հասնում՞՞՞ մի անգամ պատվիրել եմ, ահագին ուշ հասավ ինձ , չգիտեմ ինչի։ Ձեզ ինչքան ժամանակումա հասնում՞
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ