User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Հայ-ղրղզական պատմական կապեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-ղրղզական պատմական կապեր

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Վարպետ


    շատ կարևոր խնդիր արծարծեցիք:
    Մեր հայրենակիցները տեղափոխվելով Միջին Ասիա՝ հիմնականում նստակյաց, երկրագործ ազգից աստճանաբար վեր են ածվել քոչվոր, անասնապահությամբ զբաղվող խմբերի: Դրանում մեծ դեր է խաղացել նաև բազմադարյա շփումն ու հարաբերությունները միջինասիական այլ քոչվոր ցեղերի հետ: Այսինքն՝ այստեղ կարելի է մի շատ կարևոր եզրահանգման գալ. այն հայերն, ովքեր տեղափոխվեցին արևմուտք, մասնավորապես Եվրոպա, (հատկապես՝ Նավարա, Բրիտանիա, Բավարիա, Լոմբարդիա, Բասկոնիա, Գասկոնիա և այլն) կոպիտ ասած, բախները բերեց: Աննախադեպ պայմաններ կային նրանց զարգացման համար: Ի տարբերություն արևմուտք տեղափոխված մեր հայրենակիցների, Միջին Ասիա գաղթած հայրենակիցները հանդիպեցին անբարենպաստ ու խստաշունչ պայմանների (որի հետևանքով, ի դեպ նրանց աչքերն աստիճանաբար փոքրացան. նրանք մոնղոլոիդ ռասսային չեն պատկանում), հանդիպեցին անբարեհամբույր, անմշակույթ ու քոչվոր ցեղախմբերի, որից էլ տուժեցին՝ դարերի ընթացքում կորցնելով հայերիս բնորոշ գրեթե բոլոր առանձնահատկությունները:

    Լեզվական, կրոնական, մշակույթային տարբերություններն իրենց նախնիներից պայմանավորված են վերը նշվածով: Ցավալի է, բայց մեր հայրենակիցների բախտն այս անգամ էլ չբերեց: Ինչպես ասում են՝ «հայի բախտ»…
    Հարգելի Մարկիզ, նախապես ներողություն եմ խնդրում, եթե գրառումս կոպիտ կթվա, բայց քո գրածը կատարյալ անգրագիտություն է: Եթե ծանոթ ես հայ ժողովրդի պատմությանը, անգամ խորհրդային խմբագրմամբ, ապա պետք է իմանաս, որ մեր հայտնի Մամիկոնյան տոհմը Մամգուն էր, այսինքն`մոնղոլական ռասսային, ինչպես դու նշեցիր, բայց իրականում` արիական մոնղոլախմբին սկիզբ դնող հայկական տոհմերից մեկն էր: Այնպես որ դա անգամ քննարկելու ենթակա չէ, որ արիացի մոնղոլների ցեղախումբը սկսել է ձևավորվել հենց հայկական լեռնաշխարհում (եթե նկատել ես, դեռ առայժմ էլ այդ գեները արտահայտվում են մեր շրջապատի շատ մարդկանց մոտ, որոնց մենք "Ճապ" ենք կոչում բակային լեզվով):
    Բայց ես սրա մասին չէի ուզում խոսալ, այլ այն հատվածի, երբ ասացիր, որ հայերը գնացին արևելք ու այնտեղ հանդիպեցին այլ քոչվոր ցեղախմբերի... Ես ուզում եմ քո ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այնտեղ այլ ցեղախմբեր անհնար է, որ եղած լինեին, քանի որ այնտեղ հենց հայերն են առաջին անգամ ոտք դրել: Հետագայում այդ ցեղերը հիմքը դարձան, ինչպես ասացի, մոնղոլ-արիների հայկական ցեղախմբի, իսկ ղրղզները որևէ ընդհանրություն չունեն նրանց հետ: Ղրղզները հայերի` այնտեղ հաստատումից հետո 4 դար հետո են այնտեղ եկել` հարավից: Ունենալով պոպուլյացիայի մեծ տեմպեր, նրանք պարզապես դարձան դոմինանտ այդ տարածաշրջանում: Բայց դա դեռ չի նշանակում, որ մենք հիմք ունենք ենթադրելու, որ նրանք առաջացել են հայերից!!!

    Հ.Գ. Ինչ-որ տեղ կարդացի, չգիտեմ` կատակով էր գրված, թե լուրջ, բայց գրված էր, որ ացտեկները առաջացել են հայերից: Խնդրում եմ, ապատեղեկատվություն մի տարածեք! Մի սադրեք նոր ծաղրական գրառումների համար, անհարմար է!
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (15.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-Բավարական պատմական կապեր
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 196
    Վերջինը: 05.07.2013, 01:00
  2. Հայաստան - Եթովպիա՝ Հաբեշստան, կապեր...
    Հեղինակ՝ Tig, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 31.10.2011, 15:30
  3. Հայոց պատմական վայրեր
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.09.2008, 21:44
  4. Պատմական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 25.07.2008, 17:46
  5. Պատմական իրադարձություն
    Հեղինակ՝ Վարդանանք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 17.04.2008, 13:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •