Հարգելի Վարպետ
շատ կարևոր խնդիր արծարծեցիք:
Մեր հայրենակիցները տեղափոխվելով Միջին Ասիա՝ հիմնականում նստակյաց, երկրագործ ազգից աստճանաբար վեր են ածվել քոչվոր, անասնապահությամբ զբաղվող խմբերի: Դրանում մեծ դեր է խաղացել նաև բազմադարյա շփումն ու հարաբերությունները միջինասիական այլ քոչվոր ցեղերի հետ: Այսինքն՝ այստեղ կարելի է մի շատ կարևոր եզրահանգման գալ. այն հայերն, ովքեր տեղափոխվեցին արևմուտք, մասնավորապես Եվրոպա, (հատկապես՝ Նավարա, Բրիտանիա, Բավարիա, Լոմբարդիա, Բասկոնիա, Գասկոնիա և այլն) կոպիտ ասած, բախները բերեց: Աննախադեպ պայմաններ կային նրանց զարգացման համար: Ի տարբերություն արևմուտք տեղափոխված մեր հայրենակիցների, Միջին Ասիա գաղթած հայրենակիցները հանդիպեցին անբարենպաստ ու խստաշունչ պայմանների (որի հետևանքով, ի դեպ նրանց աչքերն աստիճանաբար փոքրացան. նրանք մոնղոլոիդ ռասսային չեն պատկանում), հանդիպեցին անբարեհամբույր, անմշակույթ ու քոչվոր ցեղախմբերի, որից էլ տուժեցին՝ դարերի ընթացքում կորցնելով հայերիս բնորոշ գրեթե բոլոր առանձնահատկությունները:
Լեզվական, կրոնական, մշակույթային տարբերություններն իրենց նախնիներից պայմանավորված են վերը նշվածով: Ցավալի է, բայց մեր հայրենակիցների բախտն այս անգամ էլ չբերեց: Ինչպես ասում են՝ «հայի բախտ»…![]()
Էջանիշներ