Մենք՝ երիտասարդ հայրենանվերներս, միշտ ներողամիտ ենք: Ոչինչ, հարգելի Արտակ, դուք այսօր չեք հավատում հայ- ղրղզական կապերի իրական լինելուն, բայց վաղը կհպարտանաք մեր երիտասարդ գիտնականների կատարած գործով: Վերջիվերջո, փաստերն իրենցը կանեն և հեղհեղուկ ու անհիմն հեգնանքը աստիճանաբար վեր կածվեն հպարտության, որ ղրղզ ազգի ձևավորվման հարցում մեր նախնիները մեծ դեր են խաղացել:
Ես ևս մեկ անգամ կրկնեմ, որ ոչ մի պատկառելի գրականություն ժամանակակից պատմամեկնաբանների գրչից դուրս եկած, այս ամենի մասին չկա: Խնդրում եմ, ներկայացրեք թեկուզ մեկ ինքնուս պատմագետի, որը կհամաձայնի և վերլուծություններ (եթե նույնիսկ ոչ փաստեր) կներկայացնի, նոր միայն կսկսեմ մտածել` հավատալ, թե չհավատալ այս անհեթեթությանը: Մի ընկեք ծայրահեղության մեջ: Թրքալեզու ազգերը չէին կարող հայերից առաջանալ: Մի խեղաթյուրեք մեր ազգային նկարագիրը!!!
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Իմ ձեռքով ժամանակին անցել է մ.թ.ա. XX դարի մի սեպագիր արձանագրություն, որի վրա սևով սպիտակին հստակ գրված էր. ՂՐՂԶՆԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ՉԵՆ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ, ՆՐԱՆՑ ԾՆՈՒՆԴԸ ԱՆԱՐՄԱՏ Է ԼԻՆԵԼՈՒ: Հետևաբար խնդրում ու պահանջում եմ զուր մեկնաբանություններ ու վերլուծություններ՝ ղրղզների հայերից առաջացած լինելու մասին ՉԱՆԵԼ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հայկօ (14.06.2009)
Ուզում եմ 6 հատ նոր թեմա բացել հայ-տաճկական, հայ-հոնդուրասական, հայ-չինական, հայ-մոզամբիկական, հայ-վիետնամական և հայ-մեքսիկական պատմական կապերի մասին: Հո՞ դրա համար նկատողություն չեմ ստանա![]()
Եկվոր (29.06.2009)
Չէի ասի, որ իմ գրառումը թեմայից դուրս էր, որովհետև իմ ասած կապերի քննարկումը կարող է էական լույս սփռել հայ-ղրղզական կապերի վրա:
Եկվոր (29.06.2009)
Հարգելի Վարպետ
շատ կարևոր խնդիր արծարծեցիք:
Մեր հայրենակիցները տեղափոխվելով Միջին Ասիա՝ հիմնականում նստակյաց, երկրագործ ազգից աստճանաբար վեր են ածվել քոչվոր, անասնապահությամբ զբաղվող խմբերի: Դրանում մեծ դեր է խաղացել նաև բազմադարյա շփումն ու հարաբերությունները միջինասիական այլ քոչվոր ցեղերի հետ: Այսինքն՝ այստեղ կարելի է մի շատ կարևոր եզրահանգման գալ. այն հայերն, ովքեր տեղափոխվեցին արևմուտք, մասնավորապես Եվրոպա, (հատկապես՝ Նավարա, Բրիտանիա, Բավարիա, Լոմբարդիա, Բասկոնիա, Գասկոնիա և այլն) կոպիտ ասած, բախները բերեց: Աննախադեպ պայմաններ կային նրանց զարգացման համար: Ի տարբերություն արևմուտք տեղափոխված մեր հայրենակիցների, Միջին Ասիա գաղթած հայրենակիցները հանդիպեցին անբարենպաստ ու խստաշունչ պայմանների (որի հետևանքով, ի դեպ նրանց աչքերն աստիճանաբար փոքրացան. նրանք մոնղոլոիդ ռասսային չեն պատկանում), հանդիպեցին անբարեհամբույր, անմշակույթ ու քոչվոր ցեղախմբերի, որից էլ տուժեցին՝ դարերի ընթացքում կորցնելով հայերիս բնորոշ գրեթե բոլոր առանձնահատկությունները:
Լեզվական, կրոնական, մշակույթային տարբերություններն իրենց նախնիներից պայմանավորված են վերը նշվածով: Ցավալի է, բայց մեր հայրենակիցների բախտն այս անգամ էլ չբերեց: Ինչպես ասում են՝ «հայի բախտ»…![]()
Այ հիմա լրիվ ղրղզ եմ: Ու գիտեմ պատմական արմատներին վերադառնալու գախտնիքը:
1 շիշ կոնյակ
2 շիշ կիլիկիա
3 շիշ գյումրի
ու ոչ մի կասկած չի մնա ձեր մոտ, որ դուք ղրղզ եք, չինացի, ճորեացի, կամ չին:
Երո ջան, հաջորդը միասին ենք պարզում հայ ղրղզական դարավոր կապը:
մասնակցությունը կամավոր հիմաքերով ա :
էսպես չի մնա
Հարգելի Մարկիզ, նախապես ներողություն եմ խնդրում, եթե գրառումս կոպիտ կթվա, բայց քո գրածը կատարյալ անգրագիտություն է: Եթե ծանոթ ես հայ ժողովրդի պատմությանը, անգամ խորհրդային խմբագրմամբ, ապա պետք է իմանաս, որ մեր հայտնի Մամիկոնյան տոհմը Մամգուն էր, այսինքն`մոնղոլական ռասսային, ինչպես դու նշեցիր, բայց իրականում` արիական մոնղոլախմբին սկիզբ դնող հայկական տոհմերից մեկն էր: Այնպես որ դա անգամ քննարկելու ենթակա չէ, որ արիացի մոնղոլների ցեղախումբը սկսել է ձևավորվել հենց հայկական լեռնաշխարհում (եթե նկատել ես, դեռ առայժմ էլ այդ գեները արտահայտվում են մեր շրջապատի շատ մարդկանց մոտ, որոնց մենք "Ճապ" ենք կոչում բակային լեզվով):
Բայց ես սրա մասին չէի ուզում խոսալ, այլ այն հատվածի, երբ ասացիր, որ հայերը գնացին արևելք ու այնտեղ հանդիպեցին այլ քոչվոր ցեղախմբերի... Ես ուզում եմ քո ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այնտեղ այլ ցեղախմբեր անհնար է, որ եղած լինեին, քանի որ այնտեղ հենց հայերն են առաջին անգամ ոտք դրել: Հետագայում այդ ցեղերը հիմքը դարձան, ինչպես ասացի, մոնղոլ-արիների հայկական ցեղախմբի, իսկ ղրղզները որևէ ընդհանրություն չունեն նրանց հետ: Ղրղզները հայերի` այնտեղ հաստատումից հետո 4 դար հետո են այնտեղ եկել` հարավից: Ունենալով պոպուլյացիայի մեծ տեմպեր, նրանք պարզապես դարձան դոմինանտ այդ տարածաշրջանում: Բայց դա դեռ չի նշանակում, որ մենք հիմք ունենք ենթադրելու, որ նրանք առաջացել են հայերից!!!
Հ.Գ. Ինչ-որ տեղ կարդացի, չգիտեմ` կատակով էր գրված, թե լուրջ, բայց գրված էր, որ ացտեկները առաջացել են հայերից: Խնդրում եմ, ապատեղեկատվություն մի տարածեք! Մի սադրեք նոր ծաղրական գրառումների համար, անհարմար է!
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Մարկիզ (15.06.2009)
Հարգելի համաղրղզցիներ: Խնդրում եմ շփվեք իմ հետ, թե էչ կօյաղանամ: Ամեն օր չի, որ գրելու ունակությունը չկորցրած կարելի է զվարճալի բաժնում այսպիսի թեմա հայտնաբերել:
Բոցաշունչ, ՉՊ, Հմուտ, Երվանդ, Կոմս, ես գիտեմ որ դուք այստեղ եք: Մենակ մի թողեք ինձ:
էսպես չի մնա
Հետաքրքիր է թուրքերի արմատններն էլ հայկական? Ինչի եմ հարցնում: Էս թուրքերը, որ ջանք ու եռանդ չեն խնայում պատմաբանների հանձնաժողով ստեղծելու համար, ինձ թվում է ուզում են ապացուցել որ ըստ էության իրենք էլ արմատններով հայեր են, այսինքն մենք նույն ցեղն ենք ու փաստորեն ցեղասպանությունը աբսուրդա է դառնում այդ պարագայում...Ու քանի որ ասում են ազերիննրեը ու թուրքերը նույն էթնկ տեսակն են ուրեմն իրենց նախնիններն էլ են հայեր: Ուրեմն կարելի է միավորվել ազերինների հետ ու մեր համար ահագին լավ կլինի...Եվ նավթ, գազ կունենք, և ելք դեպի ծով, համ էլ Ղարաբաղի հարցը մի անգամից կլուծվի...
Եկվոր (29.06.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ