Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի եզրային Արյեն Ռոբենին գերմանական լրագրողները ճանաչել են Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Հոլանդացին վաստակել է ձայների 71,2 տոկոսը: Երկրորդ տեղում է «Վոլֆսբուրգի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն (6,7 տոկոս), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը (5,4 տոկոս):
Լավագույն դարպասապահ է ճանաչվել Մանուել Նոյերը` Գելզենկիրխենի «Շալկեից» (30,5 տոկոս):
Լավագույն մազրիչն է Լուի վան Գալը (34,7 տոկոս), այդ մասին տեղեկացնում է Bild-ը:
Աղբյուրը
Էջանիշներ