Ո՞վ կարող է հուշել, ի՞նչ ՆՈՐՄԱԼ տառատեսակներ կան հայկական, որը կարելի է օգտագործել տպագրության մեջ, առանց ավելնորդ խնդիրների:
Օրինակ ունենք մի ստանդարտ ծեծված Arial Armenian տառատեսակ, որը թավ չունի նույնիսկ:
Ո՞վ կարող է հուշել, ի՞նչ ՆՈՐՄԱԼ տառատեսակներ կան հայկական, որը կարելի է օգտագործել տպագրության մեջ, առանց ավելնորդ խնդիրների:
Օրինակ ունենք մի ստանդարտ ծեծված Arial Armenian տառատեսակ, որը թավ չունի նույնիսկ:
Մոդերատորական Թեմայից դուրս գրառումը ջնջվել է;
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 13.06.2009, 10:37:
Սկզբի համար ցանկալի է իմանալ քեզ ANSI թե Unicode տառատեսակ է հետաքրքրում:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ժողովուրդ, վերջերս իմացա, որ Tiraturyan անունով հայկական ֆոնտ կա: Ինչ-որ մեկը ունի՞, կարո՞ղ եք ուղարկել: Վերջիվերջո սույն ֆոնտը իմ ազգանունով ա կոչվում (լավ, իմ պատվին չէ, իմ նկարիչ բարեկամի պատվին է)
I may be paranoid but no android!
Լինուքս դիսրտրիբների հետ, մի քանի հայկական տառատեսակ է գալիս, կարող եք նրանցից ազատ օգտվել։
Մեկ հարց, և մեկ առաջարկ։
Հարց՝ Ինչի՞ կիսատ-պռատ ԱՌՄՍԿԻ և ոչ-Յունիկոդ։ Ինչ որ օբյեկտիվ պատճառ կա ես թվում ԱՆՍԿԻ օգտագործել, թե իներցիայի հարց է։
Մեկ էլ, եթե հրատարակչություն է, ինչի՞ նույն Թառումյանից մի քանի տառատեսակ չգնել։
Պատասխան. իներցիայի հարց չի, բոլորովին, ANSI-ի հնարավորությունները օգտագործվող ծրագրերում ու այսպես ասաց «գլխացավանքը» քիչա համեմատած unicode տառատեսակների հետ:Հարց՝ Ինչի՞ կիսատ-պռատ ԱՌՄՍԿԻ և ոչ-Յունիկոդ։ Ինչ որ օբյեկտիվ պատճառ կա ես թվում ԱՆՍԿԻ օգտագործել, թե իներցիայի հարց է։
Չե՞ս կարծում, որ չափից դուրս շատ է ծեծված Թառումյանի տառատեսակները: Ասեմ ավելին, իմ կարծիքով այսօր ամենաշատ օգտագործվող ու տարածված տառատեսակն է, վաղուց բոլորը հոգնել են այդ միօրինակությունից:Մեկ էլ, եթե հրատարակչություն է, ինչի՞ նույն Թառումյանից մի քանի տառատեսակ չգնել։
Rammstein (20.06.2009)
Չմտածես որ մեղադրանք էր։ Ետ հարցը ինձ իրոք հետաքրքիր է, քանի որ երբ ասում ես որ ժամանակն է, մեկ ընդ միշտ անցնել մեկ կոդիրովկայի՝ յունիկոդի, ինձ ասում էին, տպագրության ոլորտում խնդիրներ կան։ Հետո մի քանի հոգի ասեցին որ տպագրությունում գլծացավանքը հենց Առմսկիին է, ինչին ես հավատում եմ։ Հիմա փաստորեն դու ասում ես, որ տպագրությունոըմ յունիկոդը իրա գլխացավանքները ունի։
Կար՞ող ես մի քիչ մանրամասնել։
Տիպոգրաֆիկայից հեռու մարդ եմ, կարող է ինչ-որ բաներ չեմ հասկանում, բայց այդ մարդը մի 30 տառատեսակ ունի, կարելի է պատվիրել նորը, նրան կամ մեկ այլ այդ գործից հասկացող մարդու։
Նոր տառատեսակներ ստեղծելու համար, պետք է ինչ-որ ստիմուլ լինի։
Արդեն չեմ մտածել
Այսօրվա տպագրության մեջ հայկական տառատեսակների հետ ինձ թվում ա բոլորը խնդիր ունեն, դրա հետ մեկտեղ այդ ոլորտում աշխատող մարդիկ գտել են ինչ-ինչ ձևեր շրջանցելու այդ խնդիրը: Խնդիրը առաջացել է սխալ տառատեսակներ գրելնուց: Էսքան ժամանակ մի քանի նորմալ տառատեսակա հանդիպել, որ ունեն PostScript համակարգ (կասկածում եմ, որ համակարգ է կոչվում), որը օգտագործվում է տպագրության մեջ:
Ինչ վերաբերվում է տպագրության մեջ օգտագործման խնդիրներին ասեմ.
Նախ unicode տիպի տառատեսակները անհարմար է օգտագործել այն պատճառով, որ նա չունի իրականում ոչ, թավ (bold), ոչ շեղագիր (italic), ոչ էլ այդ երկուսը միասին, ստացվում է որ դու կարող ես գրել unicode-ի թավով, բայց տպագրության ժամանակ երբ պատրաստի աշխատանքը արդեն պետք է տպել ժապավենի վրա, գունբաժանման RIP սարքը պահանջում է տառատեսակի PS տարբերակը, այ հենց այդտեղ էլ գտնվում է հիմնական խնդիրը:
Կան ծրագրեր, որտեղ հնարավորություն կա տառատեսակները վերածել օբյեկտների, այդ ժամանակ այդ խնդիրը արդեն շրջանցվում է, բայց ամեն դեպքում դա գործողությունների սահմանափակում է և ավելնորդ գլխացավանք:
Սա մոտավոր մանրամասնություն, այս ամենը ճիշտ հասկանալու համար պետք է ծանոթ լինես տպագրական փուլերի հետ:
Ստիմուլ չունեն նաև եվրոպացի կամ ռուս տառատեսակ գրողներից շատերը, բայց մարդիկ գրում են չէ՞: Այսօրվա օրորով ճիշտա քիչ են մեր տառատեսակագիրները (չգիտեմ ճիշտ եմ անվանում թե չե) բայց եղածներն էլ բոլորը իրար հետ հավաքած մի քանի նորմալ բան հազիվ են ստեղծել:
Մի խոսքով տառատեսակների հարցը լուրջա մեր երկրում:
Xelgen (15.06.2009)
Ամենատարածված Թարումյանի Յունիկոդ տառատեսակը (Arian AMU http://fonts.tarumian.am/ArianAMU.zip) ունի 4 ոճ, այդ թվում նաև թավ ոճը։
Այստեղ փորձել եմ հավաքել տեղեկություններ հայերեն յունիկոդ տառատեսակների մասին։ http://hy.wikipedia.org/wiki/Հայկական տառատեսակներ
Այս աշխատանքը անավարտ է։
Ես գիտեմ մոտավորապես 100 տեսակի տարբեր ոճերի հայերեն յունիկոդ տառատեսակներ։ Մեծ մասը Թարումյանինն են։
Էսպիսի մի հարց (չգիտեմ՝ ճիշտ տեղում եմ տալիս, թե ոչ. ինչևէ). կոմպիս մեջ հայկական որևէ յունիկոդ տառատեսակ ավելացնելիս հաճախ ընդհանուր՝ ստանդարտ հայկական տառատեսակս փոխվում է դրանով: Ո՞նց անեմ, որ հա՛մ, ասենք, էն Tahoma Armenian-ը (ոնց որ էդ էր անունը) ունենամ, համ էլ Sylfaen-ը մնա որպես ստանդարտ դիֆոլթ տառատեսակ:
DIXIcarpe noctem
Չէ, սովորական անգլերեն XP ա: Սենց ա լինում. ես տվյալ տառատեսակը չեմ ունենում, բրաուզերս բոլոր հայերեն էջերը (Ակումբն էլ հետը) ցույց ա տալիս Sylfaen-ով: Հետո էդ տառատեսակը գցում եմ Windows/Fonts-ի մեջ, ու Ֆայրֆոքսս հայերեն կոնտենտը սկսում ա ցույց տալ հենց դրանով: Այսինքն՝ նախապատվությունը տրվում ա նոր տառատեսակին: Դրա համար ստանդարտ Sylfaen-ից ու Arial Unicode-ից բաից ոչ մի ուրիշ յունիկոդ հայերեն տառատեսակներ չունեմ:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ