Բացատրեմ ինքդ արա։
1. Հայերեն գրելու համար hayeren.am
2. Հենց այնտեղ կարող ես առանց որևէ ծրագրի գրել հայերեն։
Ուզածդ տառատեսակը ունիկոդ չի, այսինքն հավաքածդ տեքստը հարկավոր է փոխարկել համապատասխան ֆորմատի
3. Մտնում ես hayeren.am-ի փոխարկիչ բաժինը, վերևի հատվածում տեղադրում ես տեքստդ, ընտրում ես Unicode > ArmSCII փոխարկման ռեժիմ, ու սեղմում «փոխարկել»
4. Ներքևի հատվածում կստանաս քո ուզած տեքստը (շատ անհասկանալի տեսքով)։
5. Դա տեղադրում ես քո ուզած ծրագիր (word, photoshop և այն) ու նշում ուզածդ տառատեսակը
6. Վերջ։
Շնորհակալություն ուշադրության համար։
Հ.Գ.
Քանի որ արդեն բացատրել եմ հայերեն գրելու ձևը, հուսով եմ էլ լատինատառ գրառումներ չես անի։
Էջանիշներ