Միշտ կարդալու համար նախընտրել եմ Sans, մի պահ նույնիսկ կարդում էի Comic Sans Serif-ով: Այս պահին նախընտրում եմ Tahoma (Win7) կամ Tahoma Armenian (Win XP):
Միշտ կարդալու համար նախընտրել եմ Sans, մի պահ նույնիսկ կարդում էի Comic Sans Serif-ով: Այս պահին նախընտրում եմ Tahoma (Win7) կամ Tahoma Armenian (Win XP):
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ (10.04.2011)
Չնայած ասում են, որ իբր թե serif տառատեսակներն ավելի հարմար են կարդալու համար, բայց ես էլ եմ նախընտրում sans-serif տառատեսակները: Համ աչքերս չեն հոգնում, համ ավելի հեշտ է կարդալը, համ էլ գեղագիտորեն ավելի սիրուն ա:
Arial, Tahoma, Verdana և այլն +1
I may be paranoid but no android!
Միանշանակ Սանս-սերիֆ, Տահոման էս պահին ամենահարմարն ա ինձ համար: Շատ հարմար ա կարդալու համար:
Չգիտեմ, կարող ա ինչ-որ մեկի հեղինակային իրավունքները խախտել եմ, բայց մի քանի ամիս առաջ ArialArmenian տառատեսակը յունիկոդ դարձրի: Օգտագործման ընթացքում երևաց, որ մի շարք նիշեր ու ռուսերենը պակասում են էդ տառատեսակում, ստիպված Arial-ի մեջ մտցրեցի ArialArmenian-ի հայկական տառերի սիմվոլները: Հիմա էդ ֆոնտն եմ օգտագործում օֆիսում: Ոնց նայում եմ, միևնույնն ա ամենապրակտիկը հենց դա է:
Ու չեմ հասկանում էն մարդկանց (լրիվ անկեղծ), որ ասում են, իբր GHEA Grapalat-ը գեղեցիկ է ու ընթերցելու համար հաճելի: Երկու էջ բան եմ կարդում դրանով, գլուխս սկսում ա ցավել:
Մոդերատորական. վերջին գրառումները տեղափոխվել են համապատասխան թեմա:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Հայկօ (14.04.2011)
Ժողովուրդ ջան, շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք գտնեմ «Times Armenian» տառատեսակի bold, italic և bold-italic ենթատեսակները առանձին ֆայլերով։
Ժամանակակից միջազգային չափանիշները թելադրում են մեզ օգտագործել Windows համակարգում UNICODE տառատեսակները, ինչպես տարբեր ծրագրերի/օր. Sort/, այնպես էլ Համացանցի/օր.Blog/ հնարավորություններից օգտվելու համար:
Այս նպատակով Autograph Keys-ը սկսել է իրականացնել Հայկական տառատեսակների համալրումը UNICODE տառատեսակներով /AK-series Fonts /:
Նաև, հաշվի առնելով միջազգային ISO (UTC) Unicode Technical Committee 15 Հունիսի 2011թ. որոշումը ներառել Հայկական Դրամի նիշը UNICODE համակարգում / http://unicode.org/alloc/Pipeline.html /, Autograph ստուդիան ավելացրել է Հայկական տարադրամի նշանը / http://std.dkuug.dk/jtc1/sc2/wg2/docs/n3771.pdf փաստաթուղթի համաձայն/ վերընշված AK-տառատեսակներում:
Տպել Դրամի նշանը կարող եք օգտագործելով AK-ստեղնաշար կամ KdWin-ում ավելացնելով U+058f "Դրամի" կոդը:
Որպես առաջնային դրվել է խնդիր փոխարինել հիմնական Windows համակարգի տառատեսակները/System Fonts/, որպեսզի Windows համակարգի բոլոր էլեմենտները (Menus, Dialogs, Buttons, Icons) կարողանան պարունակեն նաև Հայերեն բառերը:
Բեռնել AK-տառատեսակները ինչպես նաև AK-ստեղնաշար կարող եք http://autographkeys.wordpress.com/ կայքից, որտեղ կգտնեք նաև բոլոր մանրամասները, բացատրությունները, ինչպես նաև տալ հարցեր կամ առաջարկություններ:
Շնորհակալություն
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 26.07.2011, 23:14:
Հա, pdf-ը չի բացում
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 09.07.2011, 23:15:
Autograph Keys-ը համալրել է ՀՀ Դրամի նիշը պարունակող UNICODE AK-տառատեսակները ևս մեկ AK_Courier տառատեսակով:
Ներբեռնել կարելի է այստեղ - http://autographkeys.wordpress.com/
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ