քամակ մտնելը միակ փրկությունը հաստատ չի կարա լինի, հաստատ ուրիշ տարբերակներ էլ կլինեն
Ռուսաստանի Դաշնության
ԱՄՆ-ի
Եվրոմիության (մասնավորապես Ֆրանսիա)
Իսլամական աշխարհի (մասնավորապես Իրան)
Բոլոր երկրների հետ
Ոչ մի երկրի հետ
քամակ մտնելը միակ փրկությունը հաստատ չի կարա լինի, հաստատ ուրիշ տարբերակներ էլ կլինեն
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Շվեյցարիայում փոխանակման ուսանող էի, երբ Շվեյցարիայում ընդունվեց Հայոց Մեծ Եղեռնը դատապարտող բանաձև..
Թուրքիան, "վիրավորվելով" նման քայլից, շտապեց խզել Շվեյցարիայի հետ ունեցած իր մի շարք առևտրային ծրագրեր..
Հաջորդ օրը, երբ համալսարան էի մտնում, մուտքի մոտ հանդիպեցի մի խումբ ուսանողների, որոնք տաք վիճում էին..
Տեսնելով ինձ՝ խնդրեցին իրենց համար պարզաբանել մի քանի իրենց հուզող հարցեր՝ Հայ-թուրքական հարաբերությունների ու դրանց պատմության վերաբերյալ..
Իրենց խիստ անհանգստացրել էր Թուրքիայի հետ ունեցած իրենց առևտրային ծրագրերի խզումը.. Չէ որ նրանց մի մասը այդքան էլ լավ պատկերացում չուներ Հայաստանի ու նրա պատմության մասին, իսկ ի դեմս Թուրքիայի նրանք ճանաչում էին առևտրային գործընկերոջ, որը, Չինաստանից հետո, երկրորդն էր՝ Շվեյցարիա ապրանք ներմուծելու չափսերով..
Որպես իրենց ճանաչած միակ հայի՝ ինձ խնդրեցին իրենց բացատրել, թե Հայաստանի Հանրապետությունը ինչո՞վ կարող է Շվեյցարիային փոխհատուցել Թուրքիայի պես ռազմավարական դաշնակցի հետ կապերի խզումը..
ակամայից հանկարծակիի եկա, բայց թե փորձեցի պարզաբանել, թե Հայաստանը ոչ շատ առաջ ծնկի էր եկել 3 արհավիրքների հարվածներից՝ երկրաշարժ, պատերազմ, հեղափոխություն, ու դեռ նոր-նոր է սկսել ոտքի բարձրանալ.. այսինքն և դեռևս չի կարող Թուրքիայի հետ մրցակցության մեջ մտնել՝ Եվրոպա ապրանքահանման իր չափսերով..
Պատասխանս, ակնհայտորեն, տղաներին չհանգստացրեց..
բայց թե ես էլ ինքս իմ հարցին պատասխան չգտա, թե իրոք՝ Հայաստանն այսօր, ո՞ւմ կարող է հետաքրքրել, ասել է թե՝ մեզանից բացի, ո՞ւմ է պետք..
հարցմանը քվեարկել եմ «բոլորի հետ» տարբերակի օգտին..
բայց.. նախ և առաջ.. նվիրական ցանկությունս կլիներ, որ ամենից առաջ սկսեինք ինքներս մեզ հետ համագործակցել, նոր հետո արժեվորել, թե ինչ ենք մեզանից ներկայացնում ու ինչ կարող ենք առաջարկել աշխարհին, որպեսզի մեր հետ հարաբերությունների զարգացմամբ հետքրքրվողների աճ նկատենք..
ասել է թե՝ մենք բնական ռեսուրսներից հարուստ երկիր, ճիշտ է՝ չունենք.. դե հիմա էդ է մեր ունեցած աշխարհագրական դիրքը.. բայց ցավոք մոռանում ենք, որ շեշտը կարող ենք դնել մարդկային ռեսուրսների վրա՝ թերևս միակ բանը ինչից լավ հարուստ ենք ու մրցակցություն կարող ենք ապահովել..
այ ինչ գեղեցիկ կլիներ, եթե Հայաստանի Հայն ու Սփյուռքահայը հանկարծ հասկանային, որ իրարից բացի իրենք առանձին առանձին ոչ ոքի պետք չեն աշխարհում ու սկսեյին միասին մտածել, թե ինչպես կարող են փոխօգնության միջոցով հետաքրքիր արդյունքների հասնել ու էդ մնացած մի բուռ Հայաստանը մրցունակ ու զարգացած երկիր դարձնել..
Սփյուռքահայն ունի Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ հզոր լծակներ ու ռեսուրսներ..
Հայաստանն ունի Սփյուռքահային օդի ու ջրի պես անհրաժեշտ Հայոց հող ու ջուր..
Համաձային չե՛մ..
Հայկական գենոֆոնդը պատի ծակից չի դուրս եկել, որ Հայաստանը մարդկային ռեսուրսներից աղքատ երկիր լինի..
այ՝ կարող է դառնալ, եթե Հայերը նույն տեմպերով շարունակեն Հայրենիքի հայաթափությունը..
իսկ Հայկական Համայնքը աշխարհի մի շարք երկրներում լավ էլ իր հարգանքն ու դիրքն ունի, ու շատ Հայազգիներ էլ, տարբեր երկրներում, պատահական պաշտոններ չեն զբաղեցնում..
թող էդ հարևանները չկարծեն, թե առանց իրենց հարևանության մենք կորած ենք..Բացի այդ մեծ խնդիրներ ունի իր անմիջական հարևանների հետ:
Փառք Աստծո՝ այդ «մեծ խնդիրներից» Հայաստանը դեռ այս էլ արդեն 20 տարի է ինչ չի քայքայվել ու ոչնչացել..
պետք է ինքներս մեր ուժերի վրա վստահ վարենք նրանց հետ դիալոգը..
և շեշտադրումը փոխենք հենց մեր ինքնագիտակցության մեջ՝ ոչ թե Հայաստանը ունի իր հարևանների հետ խնդիրներ, այլ՝ հարևանները ունեն մեզ հետ խնդիրներ.. ներկա պահին մենք ոչ մի հարևանի դեռ պարտք ու պահանջ չենք ներկայացնում..
և շատ լավ է, որ դաշնակիցն է համարվում..Հայաստանը համարվում է ՌԴ մոտիկ ռազմավարական դաշնակիցը: Չնայած դրան հարց է առաջանում արդյոք անհրաժեշտ է ամբողջ հոգով, սրտով նվիրվել ՌԴ-ին:
այն էլ՝ մոտիկ ռազմավարական..
իսկ այ ամբողջ հոգով ու սրտով նվիրվելու կարիք բոլորովին չկա..
ՌԴ-ն օր-օրի ավելի ու ավելի է պնդացնում իր միջազգային դիրքերը..
էդ ո՞ւմ է խանգարում նման ռազմավարական մոտիկ դաշնակիցը..
բայց իրենք ունեն մեզանից իրենց շահերը..
մենք էլ պետք է որոշենք ու լավ պատկերացնենք, թե բա մե՞ր շահերը որոնք են իրենցից..
նախ և առաջ պետք է իսպառ վերացնենք ստրկամտությունը..Ուրեմն եկեք պատասխանենք հետևյալ հարցին, որ ուղղությամբ պետք է գնա Հայսատանը?: Մասնավորապես մնալ ՌԴ տիրապետության տակ, թե ռազմավարական դաշմնակից մնալով զարգացնել և խորացնել հարաբերությունները այլ երկրների հետ?
Հայաստանը ՌԴ տիրապետության տակ լինելու կարիքը չունի ու, ցանկության դեպքում, կարող է լիարժեք գործել որպես անհատականություն ունեցող երկիր..
ասել է թե՝ չխզելով իր բարեկամությունը մոտիկ դաշնակցի հետ՝ զարգացնել ու խորացնել հարաբերություններ այլ հետաքրքրություն ներկայացնող երկրների հետ..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
ես չգիտեմ որ երկրների կողքին կարող է կանգնել Հայաստանը, բայց որ այսօր մեր կառավարությունը խելակորույս քննարկում է թե ո՞ր երկրի տակը պիտի մտնենք, սա փաստ է ու հումոր չէ… ուղղակի պետք է հետևել մեր արտաքին քաղաքականությանը (եթե այդպիսին կա)
Դաժան վերլուծության ես հասել One way ջան,սովից մեռնել, -երեխա չծնել, կախվել, փրկվել, քամակ մտնել:
Էս աշխարհը շատ էլ լեն ու բոլ աշխարհ է, այն միայն հայերին է նեղ ու քամակային թվում, քանի որ մեր մտահորիզոնն է այդպիսին:
Եթե իրար քամակ մտնելուց բացի մենք այլ բանի էլ ընդունակ լինեինք, էն գլխից հայաստանը 3 քառակուսի սանտիմետր չէր լինի:
Եթե նույնիսկ հիմա էլ, ինչ որ հրաշքով թարգենք քամակ մտնելու հոգեբանությունը ու մտածենք աշխատանքով վաստակելու մասին ու էդ սկզբունքով ապրենք, ապա մեր վրա թարս նայող չի լինի:
Բայց դե մեր փոփոխվելու շանսն է քամակային, այ դրան ես լրիվ եմ համաձայն:![]()
Վերջին խմբագրող՝ Բիձա: 31.08.2009, 18:31:
Պրոբլեմը նրանում է, որ քամակ մտնելն ինքին համարվում է բարձր վարձատրվող աշխատանք, խրախուսվում է իշանությունների կողմից ամեն տեսակի բոնուսային համակարգերով: Ի լրումն, իշխանություններն էլ լավ օրինակ են ծառայում՝ ռուսի քամակը մտնելը արտաքին քաղաքականության նվաճում ու դիվանագիտական հաղթանակ ներկայացնելով, ու էլի վարձատրվելով:
չեմ ընտրում որևէ տարբերակ..կարճ ստեղ կգրեմ-Իրան, Սիրիա, Լիբանան, Հնդկաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Բելառուսիա, Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Վենեսուելա, Բրազիլիա, Կանադա, Հունաստան, Բուլղարիա
We shall once again sing
Hymns from ancient times
Like we did in those days
A long time ago
Չգիտեմ ու՞մ հետ կոնկրետ, բայց միայն Ռուսաստանի հետ նման հարաբերություններ ունենալով, ոչ միայն երկար չենք գնա, այլ կվերանանք, Ռուսաստանը նեղանում ա, որ իր փոքր «եղբայրները»իրեն դավաճանում են, բայց , երբ հավատարիմ են լինում,չասեմ, թե ինչպես ա վարվում նրանց, հետ, այդ իսկ պատճառով, ԱՄՆ-ն ու Եվրոմիությունը ինձ համար ամենաընդունելի տարբերակներն են
Բարսան ավելին է քան ակումբ, Ռեալն ավելին է քան Բարսան
Ու ինչի՞ հասան նախկին ԽՍՀՄ երկրները, որոնք ընկերացան Ամերիկայի հետ: Լատվիայում տրաքած վիճակ է, տնտեսությունը զրոյի է հասել, նույն ճանապարհով է գնում Ուկրաինան (բայց ուկրաինացիք ավելի խելացի են, արդեն հասկացել են իրենց սխալը, կամաց-կամաց կվերականգնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ): Իսկ մեզ համար այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը ինքնասպանության է հավասար: Ներկայիս քամակ մտած վիճակը իհարկե հաճելի չէ, բայց ուրիշ ձև չէր էլ կարող լինել, այդպիսին ենք մենք հայերս: Ու ճիշտ է ասում Բիձան, մեր փոփոխվելու շանսն էլ քամակային է: Եվ նման պայմաններում Ռուսաստանը լավագույն տարբերակն է մեզ համար:
իրականում վիճակը բոլորովին տարբեր աայսպես կոչված Ռուսատանի ձեռքի տակ գտնվող երկրների և ԱՄՆ-ի, հարևան Վրաստանում կամաց-կամաց տեսնում են ԱՄՆ–ի և Ռուսաստանի տարբերությունը, վայ մենակ չասեք հա ՌՈւսաստանը, որ չլիներ բա եմնք ինչ էինք անելու, Ռուսաստանը հայերի սիրուն աչքերի համար չէ, որ սահմանին իր զորքն է տեղադրել, հա գիտեմ, որ մեզ բացի Ռուսաստանի ստրուկը լինելուց ուրիշ բան չի սպասվում, բայց օրինակ մի ժամանակ էլ վրացիներն էին սենց մտածում, ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ իրենց նախագահական ընտրություններում հաղթեց ԱՄՆ-ի «մարդը», իսկ մեզ մոտ ամեն ինչ անփոփոխ է, ոնց եղել ենք ռուսների «մարդը», այնպես էլ կմնանաք:Ի դեպ ասեմ,որ վրացիները այլևս չեն դժգոհում, որ ԱՄն-ի ուղին են բռնել, ավելին նրանքց միայն հեռավորությունն է մտահոգում, բավական է նայենք, թե նախկին ԽՍՀՄ երկրներից քանիսն են ՌՈւսաստանի կողմը բռնել %քանիսը ԱՄՆ-ի, մի՞թե բոլորը հիմար են միայն մենք ենք խելոքները
Բարսան ավելին է քան ակումբ, Ռեալն ավելին է քան Բարսան
Հաս, ինչի են հասնում-ը հարաբերական ա: Մեր տարածքը, ընդհանրապես, տարածաշրջանը միշտ էլ մնալու է Ռուսաստանի ազդեցության գոտում, որովհետև դա Ռուսաստանի ազգային անվտանգության հարցն է, պետք եղավ, արյուն էլ կթափի, բայց կպահի: Այդպես էլ եղավ: ԱՄՆ-ի համար էական նշանակություն չունեն այս տարածքները, նրա խնդիրը միշտ Ռուսաստանին կոնֆլիկտային իրավիճակների մեջ պահելն է, նրա ազդեցության գոտում հակամարտություններ հրահրելը, որպեսզի ՌԴ-ն չդառնա իր գլխին ԽՍՀՄ: Ու, Հաս ջան, եթե Ռուսաստանը կգնա այդպիսի քայլերի, ապա ինչու՞ մենք էլ դուրս գանք նրա դեմ՝ վտանգի տակ դնելով նաև սեփական անվտանգությունը: ԱՄՆ-ը երբեք զորքեր չի մտցնի Հայաստան՝ պաշտպանելու համար հարևաններիցԿցանկանա մտցնել այժմ՝ Իրանին միայն հարվածելու համար, բայց դա նույնպես մեր շահերից չի բխում: Չնայած հիմա Իրանում դեռ գաղափարական պայքար է մղում
![]()
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 01.09.2009, 14:38:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Քո ասած լավագույն տարբերակի պատճառով այսօր Հայաստանում տնտեսական անկումն օր օրի աճում է և շուտով կհասնի 20 տոկոսի, մինչդեռ արևմուտքն արդեն հաղթահարել է ճգնաժամի պիկը:
Քվեարկել եմ «Բոլոր երկրների հետ» տարբերակի օգտին: Սակայն հարցման տարբերակներն այնքան էլ լավ չեն ընտրված: Նախ, կարծում եմ, որ Եվրոմիություն ասելով պետք չէ առաջին հերթին Ֆրանսիա հասկանալ, տվյալ դեպքում պետք էր առանձին Եվրոմիություն և Ֆրանսիա դիտարկել:
Ես կառանձնացնեի մի քանի երկրներ, որոնց հետ Հայաստանը պետք է ունենա միութենական կարգի հարաբերություններ, դրանք են Վրաստանը և Ադրբեջանը: Համոզված եմ, որ հարավկովկասյան 3 պետությունների միությունը ապագայում տարածաշրջանում հզոր ուժ է լինելու:
Օգոստոսյան պատերազմի ժամանակ մի անգամ նայեցի CNN-ով ուղիղ եթերում Սահակաշվիլիի խոսակցությունը ինչ-որ ամերիկացի լրագրողի թե պաշտոնյայի հետ, չէի ճանաչում: Ասեմ ձեզ, այդ աստիճան քամակ մտնել ես չէի տեսել, մենք որ էդքան բողոքում ենք, մեզ երբեք նման բան թույլ չենք տվել:
Լավ արտահայտություն է` արևմուտքը: Արևմուտք լինելն ու արևմուտքի ազդեցության տակ լինելը տարբեր բաներ են: Շատ տարբեր: Ուկրաինայում գրիվնայի կուրսը դոլլարի նկատմամբ 5-ից 8 էր հասել: Վերջին նոր տարուն այնտեղ էի, ում հարցնում էի "ո՞նց եք", ասում էր "դե կրիզիս էլի, ոնց պիտի լինենք":Քո ասած լավագույն տարբերակի պատճառով այսօր Հայաստանում տնտեսական անկումն օր օրի աճում է և շուտով կհասնի 20 տոկոսի, մինչդեռ արևմուտքն արդեն հաղթահարել է ճգնաժամի պիկը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ