Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, երևում է պիտի կատաղեմ։ Ուրեմն ժողովուրդը մի հատ է, ժողովուրդ ասելով նկատի ունեմ ՍԱՂԻՆ։ Գիտնականներից ու բիզնեսմեններից սկսած, սանտեխնիկներով ու շոֆերներով մինչև ամենավերջին բոմժերն ու մուրացկանները։ Ու ոչ մեկ բանջար ՉԻ։ Ոչ մեկ իրավունք չունի որևէ մեկին բանջար անվանելու։ Յուրաքանչյուր ոք ինչ որ մի ձև ապրում է այս դրվածքին համապատասխան, որ դրվածքը դեռ չենք կարողանում փոխել, դրանից չի բխում, որ մեծ մասը բանջար են։ Ժողովրդավարության մեջ իմ ու քո ժողովուրդ չկա, եթե պիտի դասակարգումներ անենք, ուրեմն այս պայքար կոչված չգիտեմինչը միայն իշխանության գալու խնդիր ունի իրականում։
Հիմա սկսենք նորից։ Եթե քաղաքական ուժը հայտարարում է, որ նպատակը երկրում սահմանադրական կարգ կոչվածը վերականգնելն է, ապա բոլորը թքած ունեն այդ վերացական հասկացողության վրա։ Որովհետև դա մեծ մասի համար վերացական մի բան է։ Քաղաքական ուժը պիտի հատիկ առ հատիկ բացատրի, ապացուցի, որ ինքն է ներկայացնում ժողովրդի շահերը, մինչև դա չանի, որ մի կարգ էլ չի կարողանա վերականգնել, որովհետև վերականգնելու համար քաղաքական ուժը պիտի աջակցություն ստանա հասարակության տարբեր շերտերից, իսկ աջակցություն ստանալու համար նա պիտի ապացուցի որ ներկայացնում է այ շերտերի շահերը, իսկ ապացուցելու համար նա պիտի ներկայացնի յուրաքանչյուր շերտի խնդիրները ռեալիստիկ թվացող ձևով, և ներկայացնի այդ խնդիրները լուծելու ռեալիստիկ թվացող ճանապարհով, իհարկե երբ այդ ուժը դառնա իշխանություն։ Իսկ այդ ծրագիրը գործողությունների մի ամբողջ շարք է։ Հասարակությունը կարիք ունի լսելու կոնկրետ հստակ անելիքներ, որոնք իր՝ քաղաքացու հետ առնչություն ունեն, ու պարզ գեղավարի հասկանա այդ թե այդ անելիքները ոնց են լուծելու իր ունեցած խնդիրները, որ լծվի աջակցման գործին, լինի դա հանրահավաք, լինի դա ցույց, լինի դա թռուցիկների տարածում, լինի դա անհնադազնություն ներկա իշխանություններին, և այլն։ Իսկ միայն բոցաշունչ ելույթներով՝ թե ձեզ թալանում են, Ղարաբաղը ծախում են, մարդկանց ծեծում են, իրավուքները ոտնահարում են, ու փոխարենը դրանց դեմը առնելու ոչ մի ռեալ քայլ չներկայացնելով, ընդհամենը յանի հավատ ներշնչելով որ իրենք եթե լինեն, էդ ամենը չեն անելու, ապա դրա վրա այս հասարակությունը թքած ունի, կարծում եմ ապացույցների կարիք չկա, վերջին ընտրությունները ձեզ նվեր։
Էտ դեպքում չեմ հասկանում թե ոնց էս ժողովրդի մասին պնդումներ անում: Ոչ մեկ բանջար չի? Գիտես որ մի հատ "բանջարի" օրինակ բերեմ քո այս պնդումը քանդվում է...Կան բանջարներից էլ վատերը կան...Ու դու էլ դա գիտես դաժե տեսել ես...
"Եթե քաղաքական ուժը հայտարարում է, որ նպատակը երկրում սահմանադրական կարգ կոչվածը վերականգնելն է, ապա բոլորը թքած ունեն այդ վերացական հասկացողության վրա։"

Ես թքած չունեմ միանշանակ ու էլի մարդիկ կան որ թքած չունեն...Բայց հարցը դրանում չի...քո նկարագրածը իրականության հետ ոչ մի առնչություն չունի, ոչ մի...Անցած տարի Լևոնը ոչ մի բան հատիկ առ հատիկ չէր բացատրել, ու գիշերը մնալով մարդիկ նույն հարցերը տալիս էին, ինչը դու հիմա ես տալիս...Բայց աջակցում էին, առանց հասկանալու: Այսինքն իրականությունը լրիվ այլ բան է ցույց տալիս...