Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Հ.Գ. Ես կեղծելուց հետո անմիջապես սպիտակ թաշկինակ առա, որ Սերժին ճանապարհ դնեմ, նույնսիկ սիգար առա, որ նստենք մի պահ ծխենք, էն ել Սերժը ոնց որ թե չի գնում
Հա, ճիշտ ես: Ցավոք դեռ շատ են սպիտակ թաշկինակներով ու սիգարներով «ճանապարհ դնողներն» այն ընթացքում, երբ մյուսները փորձում են իրապես ճանապարհ դնել ու քայլ առ քայլ գնում են դրան:

Ինչևէ:
Այն, որ այսօր ունենք նոր որակ, դա ակնհայտ է: Խոսքս կոնգրեսի մասին էլ է, իշխանության մասին էլ: Այս պահին շատ չծավալվեմ.
1. Կոնգրեսը այս պահին ռեալ գիտի իր ուժերը, իր հաշվարկի ժամանակ ինչի վրա հիմնվելու հիմքերը:
2. Իշխանությունը ստիպված էր անցկացնել իր պատմության մեջ ամենաթանկարժեք ընտրությունները, ինչը խոսում է նրա մասին, որ բարդ վիճակում է անհամեմատ:

Այն որ այս պահին չենք հաղթել, դա փաստ է: Այն որ ավելի ամուր հիմքերի վրա ենք, ուշադիր լինելու դեպքում կնկատի յուրաքանչյուրը: Իսկ քաղաքական դաշտում կատարված վերջին «մաքրումներն» ամեն ինչ արժեն: Նոր միավորումները, մասնավորապես առաջարկված պլատֆորմի շուրջը էլ ավելի է առաջ տանելու մեր գործը: