User Tag List

Էջ 2 15-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

  1. #16
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    ՊԼԱՏՖՈՐՄԸ` ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ


    Ուրբաթ օրը Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` քաղաքական ուժերին ուղղված առաջարկը` միավորվել մեկ ընդհանուր պլատֆորմի շուրջ, քննարկումների տեղիք է տվել քաղաքական դաշտում:

    Ավելին, այդ քննարկումները արդեն իսկ դուրս են եկել զուտ քաղաքական խոսակցությունների ու դեբատների ֆորմատից, եւ որոշ քաղաքական ուժեր շուտով իրենց ներսում լուրջ քննարկումներ են սկսելու` առաջարկին որեւէ ձեւով արձագանքելու համար: Այսպես, օրինակ` «Ժառանգություն» կուսակցությունը այս շաբաթ կուսակցության վարչության նիստ է հրավիրելու, որի օրակարգում լինելու է հենց առաջին նախագահի առաջարկած պլատֆորմին միանալ-չմիանալու հարցը: Այդ մասին երեկ մեր զրույցում տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, ում խոսքերով, իրենց կուսակցությանը մտահոգող հարցերի եւ այդ պլատֆորմի կետերի միջեւ շատ ընդհանրություններ կան: «Այդ պլատֆորմում ներկայացված կետերը ընդգրկված են Կոնգրեսի օրակարգում: Պլատֆորմի բազմաթիվ կետեր նաեւ «Ժառանգության» օրակարգում կան»,- նշեց Սաֆարյանը: Ի դեպ, քանի որ հենց առաջին նախագահն էր նշել, որ իր առաջարկած 12 կետերը միայն նախնական եւ աշխատանքային տարբերակ են, եւ քաղաքական ուժերն իրենք էլ կարող են պլատֆորմի հետ կապված ներկայացնել իրենց առաջարկները, ուստի, Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, իրենց կուսակցության վարչությունը եւս կներկայացնի իր դիտարկումները: «Շատ նորմալ պլատֆորմ է, մենք դեռ կուսակցությունում չենք քննարկել, բայց կարծում եմ` այդ պլատֆորմը շատ աշխատող պլատֆորմ է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես է արձագանքել առաջին նախագահի առաջարկին «Նոր Ժամանակների» ղեկավարը` Արամ Կարապետյանը` հավելելով, թե այդ 12 կետերը նորմալ ու ընկալելի են, քանի որ իրենց մեջ նորություն չեն պարունակում եւ ներառում են այն, ինչի շուրջ գործել է ընդդիմությունը վերջին շրջանում: «Բոլոր այն խնդիրները, որոնք դրված են, սկսած Սերժ Սարգսյանի հրաժարականից, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահական եւ այլն` այդ ամենը կա»,- ասել է Կարապետյանը: Այդքանով հանդերձ, Կարապետյանը հայտարարել է, թե այդ ամենը չի կարող դառնալ առիթ, որ ՆԺԿ-ն անդամակցի Հայ ազգային կոնգրեսին: Նույն Արամ Կարապետյանը հետո նաեւ հավելել է Լ. Տեր-Պետրոսյանի խոսքերը, որով առաջին նախագահն առաջարկել է համախմբվել ոչ թե Կոնգրեսի, այլ պլատֆորմի շուրջ: Միեւնույն ժամանակ, Արամ Կարապետյանը հայտարարել է, թե ինքը լավ չի պատկերացնում, թե ինչպես կարող են ազգային հարցերի շուրջ համագործակցել Կոնգրեսն եւ ՀՅԴ-ն: Ու չնայած պարոն Կարապետյանի հոռետեսությանը, առաջիկայում ՀՀ առաջին նախագահի առաջարկը կքննարկեն նաեւ Դաշնակցությունում: Այդ մասին էլ երեկ մեզ տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: «Կքննարկենք, կտեսնենք, կարձագանքենք»,- մեզ հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավորը` խուսափելով, սակայն կանխատեսել, թե ինչպիսին կարող են լինել այդ քննարկման արդյունքները: Իսկ ահա Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, թե պատասխան ստանալու հարցում Կոնգրեսը շտապողականություն չի ցուցաբերում: «Ես չեմ կարծում, որ պետք է ֆորսաժի դիմել այս հարցում. լուրջ պլատֆորմ է ներկայացված, եւ կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է վերլուծեն իրենց մոտեցումները եւ դրանք հայտնեն: Չեմ կարծում, որ մենք պետք է պարտադրենք, որպեսզի արագ արձագանք լինի: Արձագանքներ դեռ չկան, եւ բնական եմ համարում, որ դեռ չկան»,- հայտարարեց Զուրաբյանը` հավելելով, թե Կոնգրեսը կոնկրետ քաղաքական ուժերից չէ, որ պատասխան է ակնկալում: «Այս առաջարկը բաց է բոլորի համար»,- նշեց ՀԱԿ համակարգողն ու հավելեց, որ դրան կարող են միանալ անգամ կոալիցիայի անդամ կուսակցություններ. թեեւ այդ դեպքում, իհարկե, այդ քաղաքական ուժերը կդադարեն լինել կոալիցիայի անդամ:

    ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
    Մեջբերել եմ «Հայկական Ժամանակ» օրաթերթի 16.06.2009թ. համարից: Ինչպես տեսնում ենք առաջարկված պլատֆորմը դառնում է քննարկման առարկա, հետևաբար թեկուզ թույլ, բայց հույս կա մի նոր համագործակցության, որն իր վերջնակետում ուղղված է Հայաստանում սահմանադրական կարգի վերակգանգնմանը, օրինականության հաստատմանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #17
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ, սարկազմդ ծիծաղելի է: Ժամանակացույց չպետք է լինի, առաջարկվում է այդ խնդիրներով բողոքի շուրջ համագործակցություն ստեղծել, իսկ թե որքան կտևի այդ պայքարը, ցույց կտա ժամանակը:
    Չուկ, իմ կարծիքով ծիծաղելին այդ պլատֆորմն է, որտեղ կետերի առյուծի բաժինը ներկայումս միայն իշխանությունը պիտի անի, իսկ ընդդիմությունը իշխանության վրա ազդելու արդեն ոչ մի լծակ չունի: Սա առաջին բարի ցանկությունների ցուցակը չի որ տեսնում ենք: Սա կներես, բայց կայֆավատ է ժողովրդի վրա:
    Si vis pacem, para bellum

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (16.06.2009)

  4. #18
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Ի դեպ հանրահավաքի մասին հետաքրքիր է Փաշինյանի է փոքր վերլուծականը.

    ՊՐՈՑԵՍԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ

    Հունիս 16, 2009

    Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, բնականաբար, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էր տալու։ Այդ մեկնաբանությունների երկար շարքում, սակայն, բացակայում է այն եզակին, որը միակ ցանկալին է իշխանությունների համար։ Սերժ Սարգսյանը եւ նրա շրջապատը շատ կցանկանային, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններով, ի վերջո, փակված համարվեր այն էջը, որը բացվեց 2008 թվականի նախագահական ընտրություններով. նման բան, սակայն, տեղի չունեցավ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին մեկուկես տարվա գործունեությունը ինչ մեկնաբանության ասես չի արժանացել։ Շատերը նրանից ակնկալում են այսպիսի քայլեր, ոմանք` բոլորովին ուրիշ քայլեր։ Հիմնադիր-նախագահի գործունեության առանձնահատկությունն այն է, որ նա որեւէ կերպ չի շեղվում եւ իրեն թույլ չի տալիս գոնե մեկ ակնթարթով հայացքը կտրել թիրախից։ Եւ եթե որպես քաղաքական նպատակ ձեւակերպելու լինենք այդ թիրախը, դրա իմաստը հետեւյալն է. թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը շրջի, փակի Մարտի 1-ի էջը։ Տվյալ դեպքում, իհարկե, «Մարտի 1» ասելով նկատի չունենք միայն այդ օրվա իրադարձությունները, այլեւ այն ամենը, ինչ ենթադրվում է այդ հասկացության տակ։ Եւ ուրեմն` իշխանությունները մեկ գլոբալ խնդիր ունեն. նոր փուլ բացել Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Սկզբում դա ցանկացան անել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան հրավիրելով։ Թվում էր` ահա, Սերժ Սարգսյանին հաջողվել է ծածկել «Մարտի 1-ը», բայց հիմնադիր-նախագահը իր ոչ ստանդարտ ու առաջին հայացքից տարօրինակ քայլերով թույլ չտվեց դա։ Թվում էր` Երեւանի ավագանու ընտրություններից հետո իշխանություններին այլեւս կհաջողվի շրջել Մարտի 1-ի էջը։ Բայց ահա Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս 12 կետանոց նոր նախաձեռնությամբ եւ հաջորդ հանրահավաքը նշանակում սեպտեմբերի 18-ին։ Ոմանք չեն հասկանում, թե այս երկու քայլով ինչ հարց լուծեց առաջին նախագահը, եւ անգամ կասկածում են, որ որեւէ հարց լուծեց։ Իրականում սակայն, լուծված հարցերը շատ կոնկրետ են եւ շատ կարեւոր։ Հունիսի 12-ին տեղի ունեցածը զարմանալի եւ անսպասելի պատասխան է «Ժառանգության» եւ իշխանության անհամբեր դրսեւորումներին։ «Ժառանգությունն» անհամբեր սպասում էր, թե երբ է Հայ ազգային կոնգրեսը լքելու քաղաքական ընդդիմության պատվանդանը, որպեսզի ինքը բարձրանա այդ պատվանդանին եւ պատրաստվի հերթական նախագահական ընտրությունների։ Տեր-Պետրոսյանը, սակայն, ապացուցեց, որ Հայ ազգային կոնգրեսը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ քաղաքական նախաձեռնության տերը եւ այդպիսին մնալու է տեսանելի ապագայում։ Նույնկերպեւ` իշխանությունը անհամբեր սպասում էր, որ Գալուստ Սահակյանի մեկամյա վաղեմության պայծառատեսությունների շրջանակներում Տեր-Պետրոսյանը կհեռանա ակտիվ քաղաքականությունից։ Բայց սեպտեմբերի 18-ով հիմնադիր-նախագահը ոչ միայն հուսախաբ արեց իշխանությանը, այլեւ առաջին հայացքից փակուղում հայտնված քաղաքական շարժման առաջ հեռանկար բացեց։ Եթե հաջորդ հանրահավաքը նշանակվեր հունիսի, հուլիսի որեւէ մի օր, փակուղու զգացողությունը շարունակելու էր պահպանվել, իսկ սեպտեմբերը, այնուամենայնիվ, հեռու է, եւ այդ հեռուի մեջ էլ ընդդիմությունը կոնկրետ օր ունի նշանակած եւ կոնկրետ անելիք։ 12 կետանոց նախաձեռնությունը, ի վերջո, հօդս է ցնդեցնում ամառային պարապության հնարավոր կանխավարկածը։ Կոնգրեսը, այսպիսով, անելիք ունի, այն էլ` լուրջ անելիք։ Եւ այդ անելիքը ամենեւին էլ չի սահմանափակվելու վերը հիշատակված 12 կետերի շուրջ քաղաքական այլ ուժերի հետ բանակցություններ վարելով։ Վերջերս ՀԱԿ-ի քննադատները սկսել են նրան հաճախ մեղադրել թարմ դեմքերի բացակայության մեջ։ Այս քննադատությունը այնքան հաճախ է հնչում, որ նույնիսկ կարող է տպավորություն ստացվել, որ Կոնգրեսը իսկապես, այսպես կոչված, թարմ դեմքերի խնդիր ունի։ Իրականում այսօր Հայաստանում գործող ոչ մի քաղաքական ուժ իր շարքերում չունի այնքան «թարմ դեմք» որքան Հայ ազգային կոնգրեսը։ Եթե միայն թվարկենք Արման Մուսինյանի, Վլադիմիր Կարապետյանի, ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանի, Նորայր Նորիկյանի անունները, ամեն ինչ հասկանալի կդառնա։ Անունների այս ցանկը դեռ կարելի է երկար շարունակել։ Այս մարդիկ այսօր էլ լուրջ մասնակցություն ունեն որոշումների կայացմանը եւ ակտիվ գործունեություն են ծավալում։ Բայց ակնհայտ է նաեւ, որ նրանց ներկայությունը Հայ ազգային կոնգրեսում պետք է ավելի ընդգծվի։ Էլ չեմ ասում, որ «Հատուկ գունդ», «Հիմա» նախաձեռնությունները այլեւս պետք է քաղաքական օրակարգի հարց դարձնեն հարթակը նորանոր դեմքերով հարստացնելը։ Իսկ սա ենթադրում է անհրաժեշտ ինտելեկտուալ եւ գաղափարական պատրաստվածություն։ ՀԱԿ-ի երիտասարդական նախաձեռնությունները հենց այսպիսի միջավայր դառնալու խնդիր պետք է ունենան` իրենց գործունեության մեջ հնարավորինս նվազեցնելով ծափծիծաղի չափաբաժինը։ Այնպես որ, սեպտեմբերը միայն առաջին հայացքից է հեռու, իրականում, եւ հատկապես քաղաքական իմաստով, մոտ է, շատ մոտ։ Եւ սեպտեմբերը ընդամենը պատասխան է տալու այն հարցին, թե արդյո՞ք աշխատեցինք ամառը, եւ եթե ոչ` ինչն էր պատճառը։
    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #19
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Եվ ի՞նչն է այդտեղ հետաքրքիր, այն որ Տեր-Պետրոսյանը 12 կետանոց բարի ցանկություններով ու երեք ամիս հետո հանրահավաք անելու ցանկությամբ կզցրե՞լ է «Ժառանգությանն» ու Գալուստ Սահակյանին:
    Si vis pacem, para bellum

  6. #20
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ ի՞նչն է այդտեղ հետաքրքիր, այն որ Տեր-Պետրոսյանը 12 կետանոց բարի ցանկություններով ու երեք ամիս հետո հանրահավաք անելու ցանկությամբ կզցրե՞լ է «Ժառանգությանն» ու Գալուստ Սահակյանին:
    Չէ, հետաքրքիրն էն ա, որ Կոնգրեսը իր բարձունքում ա շարունակում մնալ, անկախ նրանից քո նման մարդիկ դա կգիտակցեն, թե ոչ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #21
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, հետաքրքիրն էն ա, որ Կոնգրեսը իր բարձունքում ա շարունակում մնալ, անկախ նրանից քո նման մարդիկ դա կգիտակցեն, թե ոչ
    Հաաաաա, որ տեսնես, ասա զգուշ ըլնեն, գլուխները չֆռա, ալբատրոսներից թող հեռու մնան:
    Si vis pacem, para bellum

  8. #22
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Սա ավելի շուտ կենացա քան թե վերլուծական: Ժառանգությունն ասումա եկեք համագործակցենք, մարդու աչքին երևումա որ ուզում են իրան թախտից գցեն: Հենց ԼՏՊ-ն էր ասում, որ ընդդիմության դաշտը շատ լայնա, և բոլորին էլ տեղ կա:

    Սեպտեմբերի 18-ն էլ նենցա ներկայացնում , կասես նենց խոդա արել ԼՏՊ_ն որ անցնելուա նրագույն պատմության դասագրքերը: Ասելու բան չկա, ու չի ուզւմ հանրահավաքներն արժեզրկի:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  9. #23
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ ի՞նչն է այդտեղ հետաքրքիր, այն որ Տեր-Պետրոսյանը 12 կետանոց բարի ցանկություններով ու երեք ամիս հետո հանրահավաք անելու ցանկությամբ կզցրե՞լ է «Ժառանգությանն» ու Գալուստ Սահակյանին:
    Ոչ միայն...Ասում ա որ լավ կանի պապին ջահելներին տեղը տա

  10. #24
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Թարմ դեմքը տեսնես ինչիա պատկերացնում ՀԱԿ-ի կոմերիտմիությունից: Տենց սր նայես բա դաշնակներն ինչքան թարմ դեմքեր կարող են առաջարկել, եթե իհարկե հին գվարդիան յան տա:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. #25
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ միայն...Ասում ա որ լավ կանի պապին ջահելներին տեղը տա
    Ո՞ր տեղը ապեր:
    Si vis pacem, para bellum

  12. #26
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ր տեղը ապեր:
    Բարձունքի
    Վիշապ ջան բայց կարծեմ դու ևս քո գրածներում բազմիցս նշել ես որ անհրաժեշտ է նոր լիդեր...Փաստորեն Նիկոլը քո գրածները կարդացել ա ու ծաղկաքաղա արել: Կարաս իրան դատի տաս

  13. #27
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Իմ կարծիքվ վերլուծականը այ սա է
    Դադարի «պլյուսը» եւ «մինուսը»

    Ինչպես եւ սպասվում էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ զանգվածային միջոցառումները 3 ամսով դադարեցնելու մասին հայտարարությունը միանշանակ չի ընկալվել ընդդիմության կողմից. խուլ, իսկ երբեմն նաեւ բացահայտ բողոքի ձայները լսվում են ընդդիմադիր տարբեր շրջանակներից: Անձամբ ինձ թվում է, որ հանրահավաքների եւ երթերի դադարեցումը ՀՀ առաջին նախագահի միանձնյա որոշումն է, իսկ բոլոր տեսակի առարկություններին նա հնարավորություն ունի պատասխանելու. «Ա՞յլ մարտավարություն եք ուզում՝ գնացեք, իրականացրեք առանց ինձ»: Եվ քանի որ պարզ է, որ առանց Տեր-Պետրոսյանի Կոնգրեսը 5 րոպեում կփլուզվի ու կբաժանվի 15-20 մասի, «ամառային արձակուրդներից» դժգոհների մեծ մասը գերադասում է տրտնջալ նեղ կուսակցական կամ (որը գրեթե նույնն է) ընկերական շրջանակներում:

    Ինչպես բոլոր քաղաքական որոշումները, այս մեկն էլ ունի իր «պլյուսներն» ու «մինուսները»: Վերջիններիս թվում կարող է լինել ընդդիմության «շարժիչ ուժի» որոշակի հիասթափությունը: Բանն այն է, որ բողոքական զանգվածը Հայաստանում ինչպես հիմա, այնպես էլ առհասարակ վերջին 18 տարվա ընթացքում կազմում է բնակչության զգալի մեծամասնությունը: Բայց այդ զանգվածի միայն 20-30 տոկոսն է մշտապես գտնվում ակտիվ, մարտական «մարզավիճակում»: Պատմականորեն մեզ մոտ այնպես է դասավորվել, որ այդ «մարտական» ընդդիմության կորիզն են կազմում, այսպես կոչված, «բետեէռ կանայք», որոնք 1988-ին մոտ 40 տարեկան էին, իսկ այժմ՝ չենք ասի, թե որքան, որովհետեւ կանանց տարիքի մասին խոսելն ընդունված չէ: Ի դեպ, այդ կանայք 96-ին նույնքան հակալեւոնական էին, որքան հիմա՝ լեւոնական: 2007-ի վերջում ձեւավորված ընդդիմադիր շարժման անվիճելի նվաճումներից մեկն այն էր, որ այդ շարժմանը միացան հազարավոր երիտասարդներ, որոնք հասունացել են անկախության տարիներին: Այդպիսով, ընդդիմության ակտիվ բողոքի «շարժիչ ուժն» են վերոհիշյալ կանայք եւ ռոմանտիկ պատանիները, մնացած դժգոհներից շատ-շատերը այս կամ այն պատճառով (առաջին հերթին՝ պարզապես վախից) նստած են տանը: «Շարժիչ ուժ» հանդիսացող ընդդիմության ակտիվիստները ամեն օր գործելու, պայքարելու կարիքն ունեն. նրանց «զբաղեցնել» միայն Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքներով»՝ ռեալ չէ: 3 ամսվա ընթացքում նրանց մի մասի ավյունը գուցե մի փոքր մարի:

    Բայց Կոնգրեսի համար գուցեեւ ավելի վարկաբեկիչ կլինեին ինքնանպատակ եւ անբովանդակ հանրահավաքները, նստացույցերն ու երթերը: Չեմ պատկերացնում, թե դրանցից բացի՝ փողոցային պայքարի եւ քաղաքացիական անհնազանդության ո՞ր օրինական ձեւերն են Հայաստանում կիրառելի: Ենթադրենք, ամառվա շոգին ժողովուրդը ամիսը երկու անգամ հավաքվում է Մատենադարանի մոտ: Որքանո՞վ է դա նպաստելու ժողովրդավարության եւ օրինականության հաստատմանը: Այնպես որ՝ «պաուզա վերցնելու» Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը ընդդիմության մարտավարության տեսակետից, հավանաբար, ճիշտ էր: Ուրիշ հարց, թե ինչ է այդ «պաուզային» հետեւելու:
    http://new.aravot.am/index.php
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  14. #28
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարձունքի
    Վիշապ ջան բայց կարծեմ դու ևս քո գրածներում բազմիցս նշել ես որ անհրաժեշտ է նոր լիդեր...Փաստորեն Նիկոլը քո գրածները կարդացել ա ու ծաղկաքաղա արել: Կարաս իրան դատի տաս
    Գյուղացուն հարկավոր է ցնցել, բանվորին հարկավոր է կռտել... Ապեր շատ բան եմ ասել, գլուխս պատին եմ տվել: Նոր լիդերը ֆայլա-բազարում կանգնած չի որ գնանք ավտոն քցենք, բերենք: Համ էլ Նիկոլը տենց բան չի ասում, թե նոր լիդեր է պետք, դու ես փորձում երևակայորեն իր տողերի արանքում հետին մտքեր տեսնել: Որ ուզում է, թող այդպես էլ ասի, նամյոկների մոդան անցել է:
    Si vis pacem, para bellum

  15. #29
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    բանվորին հարկավոր է կռտել

    Բայց որ գնաս ֆայլաբազառ ասես լիդերա պետք գիտես ինչ կկատարվի`կուտեն ավտոն...ամենօր կարանք միտինգ անենք այ էդքան լիդեր կա ընդեղ....
    ՀԱԿ-ը, քաղաքական պայքարը, Լևոնի փորձը շատ լավ պայմաններն են ստեղծում նոր լիդեր( ներ ) կրթելու, պատրաստելու համար...Ու այս ժամանակում վստահ եմ երիտասարդները շատ մեծ փորձ ձեռք բերեցին:
    Հա Նիկոլը բացահայտ չի ասում: Բայց ինչ ասեր? Հո չէր ասելու Լևոնը սպառելա իրան? Մենակ մնում էր Նիկոլը էտ ասի Բայց մարդը հստակ ասում է, որ երիտասարդների դերը պետք է ընդգծել...Որ ինչ? Հա երեևի ի նկատի ունի, որ գնան ֆայլաբազառ գործ ման գալու

  16. #30
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Հա Նիկոլը բացահայտ չի ասում: Բայց ինչ ասեր? Հո չէր ասելու Լևոնը սպառելա իրան? Մենակ մնում էր Նիկոլը էտ ասի
    Ապեր, չես պատկերացնի, թե Հայաստանում ինչքան մեծ կարիք կա պարզ ու անկեղծ խոսքի: Էն որ մարդը ասում է էն, ինչ նկատի ունի: Հայաստանում քաղաքականություն ասելով հասկանում են մենակ կռուտիտներ, թոզ փչոցի ու մուկ տշոցի: Դիվանագիտությունն էլ խառնում են ստախոսության հետ: Ժողովրդի հետ պարզ ու անկեղծ պետք է լինես, ինչքան էլ ձեռնտու չլինի էդ անկեղծությունը, որովհետև հակառակ դեպքում խաղում ես ամենակարևոր գործոնի՝ հավատի հետ: Բա մարդիկ հավատի շնորհիվ են սարեր շուռ տալիս, ոչ թե ոմանց ցանկալին իրականություն տեսնելու բուռն ցանկության շնորհիվ:
    Հիմա չի ասում, կասի մի կես տարուց, կամ մի տարուց, ոնց որ Վանոն ասեց Լևոնի մասին, որ Լևոնը հոգնել էր: Ու Նիկոլն էլ բնականաբար կգնա Վանոյի ճամփով, սաղ կյանք թռած, առանց ընտանիք: Իրենց տենց կայֆ են ստանում տառապանքների մեջ: Մազոխիզմը մեր ազգային ազատագրական հատկանիշներից է:
    Si vis pacem, para bellum

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (17.06.2009), ministr (16.06.2009)

Էջ 2 15-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 735
    Վերջինը: 01.10.2009, 06:56
  2. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •