Մի կողմից շատ լավն ա, մյուս կողմից` շատ վատը:
Լավն ա, որովհետեւ ամեն ինչ վրան կա, խոսք չունեմ:
Վատն ա, որովհետեւ հեռախոս ա: Ափսոս ա նման տեխնիկան (12 մպ, օպտիկական զում) դնել բջջային հեռախոսի վրա: Իհարկե մեղմացուցիչ ա էն հանգամանքը, որ վրան Ցայսի օպտիկա չի դրած (չեմ կարծում Սամսունգի օպտիկան Ցայսին հասնի):
Հետո մի բացասական կողմ էլ. էս մոդելում արդեն խախտված ա գլխավոր ֆունկցիայի մասը: Հիմա սա նախ հեռախոս ա, հետո ապարա՞տ, թե՞ հակառակը: Հետո ծանր կլինի, որպես բջջային գուցե էդքան հարմար չլինի օգտագործելը:
Մի խոսքով, ես չեմ համարում, որ տեսախցիկի վրա արժեր բջջային հեռախոս ներկառուցել:
Էջանիշներ