Կանադայի Թագավորական համալսարանի Human Media լաբորատորիայի գիտնականներն ստեղծել են PaperPhone համակարգչի նախատիպը: Այն ունի 9,5 դյույմանոց ճկուն, ծալվող էկրան, որը պատրաստված է E Ink տեխնոլոգիայով: Գիտնականներն անվանում են սարքը «ճկուն iPhone», որը նման է ինտերակտիվ թղթի:
Սարքը թույլ է տալիս զանգել, երաժշտություն լսել, էլ. գրքեր կարդալ: Այն շատ էներգիա չի օգտագործում: Գիտնականների խմբի ղեկավար Վերտեգաալի կարծիքով՝ ճկուն էկրանները շատ մեծ շուկայական հեռանկարներ ունեն: «Կարծում եմ՝ մոտակա հինգ տարվա ընթացքում շատ սարքեր կթողարկվեն նման էկրաններով»,-ասել է նա:
Pcnews.am


Մեջբերել

Իսկ ես արդեն սկսել էի Moto X-ի ուղղությամբ մտածել, տեսնենք ինչ կլինի: Համենայն դեպս իմ համար ավելի նախընտրելի է Asus ու Motorola քան ուրիշ եսիմ ինչ:

Էջանիշներ