User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Մինաս Ավետիսյան

  1. #1
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մինաս Ավետիսյան

    Հայ մեծ նկարիչ Միանս Ավետիսյանի լավագույն գործերից են հանդիսանում Գյումրի քաղաքի տարբեր հիմնարկ ձեռնարկություններում պահպանված որմնանկարները, որոնք ստեղծվել են 1970-1974թվականներին, այսինքն նրա ստեղծագործական վերելքի տարիներին: Դրանց քանակը բավականին մեծ է, սակայն երկու խոշոր իրադարձությունները պատճառ հանդիսացան որմնանկարների մի մասի ոչնչացման, իսկ մյուս մասի վիճակի վատթարացման.
    ա/ 1988թ.-ի Սպիտակի ուժեղ երկրաշարժը, որի հետևանքով փլուզվեցին կամ դարձան վթարային այն շենքերը, որոնցում գտնվում էին որմնանկարները;
    բ/ Հիմնարկ ձեռնարկությունների շենքերի մասնավորեցումը, երբ առանց հաշվի առնելու որմնանկարների գոյությունը և արժեքը, վաճառվեցին անհատներին կամ բաժնետիրական ընկերություններին:
    Այսօրվա դրությամբ որմնանկարներից մի քանիսը երկրաշարժի հետևանքով շենքերի փլուզման պատճառով անդարձ կորած են, իսկ մյուս մասի վիճակը ուղակի աղետալի է: Աղյուսակում բերված են Մինաս Ավետիսյանի Շիրակի մարզի տարբեր բնակավայրերում ստեղծված որմնանկարների ցուցակը, նրանց վիճակի պայմանական գնահատմամբ: Վստահությամբ կարելի է ասել, որ կործանումից փրկվել է և լավագույն վիճակում է գտնվում միայն “Անալիտիկ սարք” գործարանից բուլղարացի մասնագետների օգնությամբ հանված և յումրու Պետական թատրոնի շենքում հավաքված “Աղբյուրի մոտ” որմնանկարը: Համեմատաբար լավ վիճակում է գտնվում Ազատանի մշակույթի տան “Լեռներում” որմնանկարը, որը կարիք ունի միայն մասնակի վերականգնման: Աղետալի վիճակում են գտնվում Վահրամաբերդի մշակույթի տան “Հայաստան” որմնանկարը, որի շենքը փլուզվել է 1988թ.-ի երկրաշարժից ու այսօր պահպանված է միայն շենքի այն պատը, որի վրա գտնվում է որմնանկարը, ինչպես նաև յումրու “Էլեկտրասարք” և “ալվանոմետրերի” գործարանների որմնանկարները: “Էլեկտրասարք” գործարանում գտնվում են Մինասի 4 որմնանկարները (“Թորոս Ռոսլինի ծնունդը”, “Երկանք”, “որգ են գործում”, “Խաչքարի մոտ”), որի երկհարկանի շենքը տուժել է երկրաշարժից, բայց որմնանկարների պահպանվածության համեմատաբար լավ է: Երկրաշարժից փլուզվել է շենքի մի հատվածը (բարեբախտաբար ոչ այն հատվածը, որտեղ գտնվում են որմնանկարները), իսկ ողջ շենքը գտնվում է վթարային վիճակում: ործարանի ղեկավարությունը գիտակցելով որմնանկարների բարձր արժեքը, քայլեր է արել դրանք ոչնչացումից փրկելու համար և դա տվել է իր դրական արդյունքը: Այսօր փակ են դեպի որմնանկարներ տանող շենքի դռները և դժվար է թափանցել շենքի երկրորդ հարկ, ուր գտնվում են որմնանկարները:Շենքի երկայնական պատը, որի վրա գտնվում են որմնանկարները, մասնակի տուժել է երկրաշարժից: Այսպես, պատում առաջացել են ճաքեր, թափվել է որոշ որմնանկարների վերևի անկյունների ծեփը, գունաթափվել են նրանց որոշ մասերը: Սակայն որմնանկարները հիմնականում պահպանված են: Եթե արագ կարգով չձեռնարկվեն միջոցներ որմնանկարները տեղափոխելու կամ շենքը ամրացնելու ու վերականգնելու ուղղությամբ, ապա որմնանկարների ոչնչացումը մոտ ժամանակների հարց է, քանի որ տեղումների ջուրը արդեն քայքայված տանիքից իջնում և հոսում է որմնանկարների վրայով: Պետք է նշել, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարների կողքին կա նաև Ռ. Աթոյանի բարձրարժեք որմնանկարը:
    Առավել վատ վիճակում են գտնվում յումրու նախկին ալվանոմետրերի գործարանի հիմնական մասնաշենքում գտնվող 3 որմնանկարները: Շենքը խիստ տուժել է երկրաշարժից, ստացել է 3- 4-րդ աստիճանի վնասվածքներ, չկան դռները և պատուհանները: Այն սեփականաշնորհված է և փաստորեն գտնվում է անհսկելի վիճակում: Շենքի շքամուտքը, որտեղ գտնվում են որմնանակրաները, վեր է ածվել է զուգարանի, ցանկացած մարդ կարող է մտնել և փչացնել որմնանկարները: Նույնիսկ մեկի խելքին փչել է կրակել հայուհիներից մեկի դիմանկարին: Ամենամեծ չափեր և արժեք ունեցող որմնանկարը “Հայաստանի լեռներում” որմնանկարն է: Այն տուժել է երկրաշարժի ցնցումներից, քանի որ որմնանկարի պատը անջատվել է շենքի կարկասից, տեղ տեղ թափվել է սվաղը, հատկապես պատի վերնամասում և հատակի մոտ գտնվող շրջանում: Այս կենտրոնական որմնանկարի աջ և ձախ կողմերում գտնվում են նաև երկու ոչ մեծ որմնանկարներ, մոտավորապես 1,5x3 մետր չափերով, որոնք փաստորեն ոչնչացված են:
    յումրու նախկին “Ստրոմմաշինա” (ներկայիս “Քարհատմեքենա”)գործարանի ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի երկու և Հակոբ Հակոբյանի որմնանկարների պահպանվածության վիճակը կարելի է համարել բավարար: Միայն թե մի որմնանկարի մեծ մասը, որը տեղադրված էր միջնորմի վրա, ապամոնտաժված է, և մեր ունեցած տեղեկություններով, տեղափոխված է Երևան: Այսինքն հույս ունենաք, որ այն կորած չէ: Շենքը պատկանում է մասնավոր ընկերությանը և նրա հետագա ճակատագիրը անհայտ է: Որմնանկարները կարիք ունեն վերականգնման , սակայն առավել կարևոր է, որ որմնանկարները համարվեն պետական սեփականություն և պահպանվեն:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (23.04.2012), Chuk (10.06.2009), Hayk Avetisyan (15.06.2009), Manya (10.06.2009), Tig (08.05.2012), Yeghoyan (22.02.2010), Եկվոր (16.06.2009), Լեո (10.06.2009), ԿԳԴ (15.06.2009), Ձայնալար (10.06.2009), Մանոն (10.07.2009), Ռուֆուս (10.06.2009)

  3. #2
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մինաս Ավետիսյան

    Մինասի լուսանկարը
    Minas.jpg
    Ես ոչինչ չեմ ուզում...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Manya (13.06.2009), Եկվոր (16.06.2009), Ֆոտոն (08.05.2012)

  5. #3
    Լիարժեք անդամ Manya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Տարիք
    36
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մինաս Ավետիսյան

    Մինաս Ավետիսյանի արվեստին ծանոթ եմ ու իրեն շատ եմ սիրում:Նկարները նայելիս հայի շունչ ես զգում ու գերակշռում է կարմիր գույնը:

  6. #4
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մինաս Ավետիսյան

    Հայ գեղանկարչության 20րդ դարի աենա հանելուկային նկարիչը Մինասն էր :
    Գեղանկարչական մտածողությամբ նա շարունակում էր ավելի շատ Սարյանական դպրոցը և դրանով շատ հեռվացել էր սոցռեալիզմից ինչով առաջ էր բերել այդ ժամանակվա իշխանությունների ոչ բարեացկամ վերաբերմունքը:
    Մինասի մասին շատ քիչ է գրվել ,նրա արվեստի մասին արտասահմանում քչերն են տեղյակ(նկատի ունեմ օտարեկրյա արվեստասերներին):
    Սակայն նրա աշխատանքների յուրաքանչյուր ցուցադրում կարող է պայթյուն առաջացնել:
    Ժամանակակից հայ կերպարվեստի մեջ Սարյան ,Մինաս երևույթի շարունակա կանություն կարծես թե չկա :
    Մինասի ստեղծած մշակութային արժեքների համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը, ոչ մի մասավոր ձեռնարկ չի կարող կատարել այն ,ինչ որ կարող են անել իշխանությունները:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  7. #5
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մինաս Ավետիսյան

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ գեղանկարչության 20րդ դարի աենա հանելուկային նկարիչը Մինասն էր :
    Գեղանկարչական մտածողությամբ նա շարունակում էր ավելի շատ Սարյանական դպրոցը և դրանով շատ հեռվացել էր սոցռեալիզմից ինչով առաջ էր բերել այդ ժամանակվա իշխանությունների ոչ բարեացկամ վերաբերմունքը:
    Մինասի մասին շատ քիչ է գրվել ,նրա արվեստի մասին արտասահմանում քչերն են տեղյակ(նկատի ունեմ օտարեկրյա արվեստասերներին):
    Սակայն նրա աշխատանքների յուրաքանչյուր ցուցադրում կարող է պայթյուն առաջացնել:
    Ժամանակակից հայ կերպարվեստի մեջ Սարյան ,Մինաս երևույթի շարունակա կանություն կարծես թե չկա :
    Մինասի ստեղծած մշակութային արժեքների համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը, ոչ մի մասավոր ձեռնարկ չի կարող կատարել այն ,ինչ որ կարող են անել իշխանությունները:
    Համենայնդեպս հսկայական աշխատանք է կատարվել բազմաթիվ որմնանկարներ փրկելու, վերականգնելու, թվայնացնելու ուղղությամբ: Ձեռքիս տակ բավականին մեծ նյութ ունեմ, քիչ քիչ կտեղադրեմ
    Ես ոչինչ չեմ ուզում...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (11.06.2009), Մեղապարտ (11.06.2009)

  9. #6
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մինաս Ավետիսյան

    Մեջբերում comet-ի խոսքերից Նայել գրառումը
    Համենայնդեպս հսկայական աշխատանք է կատարվել բազմաթիվ որմնանկարներ փրկելու, վերականգնելու, թվայնացնելու ուղղությամբ: Ձեռքիս տակ բավականին մեծ նյութ ունեմ, քիչ քիչ կտեղադրեմ
    Ապրես, տեղադրիր, բոլորին էլ հետաքրքիր կլինի ծանոթանալ Մինասի այդ աշխատանքների հետ:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  10. #7
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մինաս Ավետիսյան

    Լուսանկարվել են բոլոր որմնանկարները, մուտքագրել է համակարգիչ և ստեղծել է դրանց թվային 2 տիպի բազաներ:
    1.Որմնանկարների և նրանց առանձին հատվածների լուսանկարների թվային բազաները այսօրվա դրությամբ, այսինքն ինչպես որ կա:
    2.Որմնանկարների թվային բազաները , որոնք վերականգնվել են համակարգչային ծրագրերով: Մասնավորապես վերականգնվել են նրանց վնասված մասերը, վերացվել են ճաքերը:
    Այսպիսով Գյումրի քաղաքում գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարները խիստ կարիք ունեն պետական հոգածության և վերականգնման, որի համար առաջարկվում են հետևյալ քայլերը.
    *որմնանկարները դասել ազգային արժեքների շարքը և հանձնել պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահպանությանը,
    * Գյումրու “Էլեկտրասարք” գործարանի ճաշարանում գտնվող որմնանկարները փրկելու համար անհրաժեշտ է կամ շենքը ամրացնել, այն հանձնելով յումրու քաղաքապետարանին դարձնելով մշակութային օջախ, կամ որմնանկարները տեղափոխել այլ մի վայր,
    *Գյումրու “ալվանոմետրերի” գործարանի “Հայաստանի լեռներում” որմնանկարը տեղափոխել այլ մի շենք,
    * Գյումրու “Քարհատ” մեքենա գործարանի ճաշարանի շենքը հանձնել քաղաքապետարանին դարձնելով այն մշակույթի օջախ, կամ տեղափոխել որմնանկարները մի այլ տեղ:
    Որմնանկարները տեղափոխելու համար առավել ընդունելի տարբերակն է Գյումրու նկարիչներից կամ վերականգնողներից ընտրել մի խումբ, որոնց ուսուցանել որմնանկարները պատից ծեփով անջատելու կամ պատը ամբողջությամբ մասնատելու և այլ մի տեղում հավաքելու տեխնոլոգիաներին: Հետագայում գտնել միջոցներ որմնանկարների տեղափոխման գործընթացը կազմակերպելու համար, նախորոք որոշելով այն մշակույթային օջախները, և միգուցե, պետական ուսումնական հաստատություններ, որտեղ պետք է վերջնական հանգրվան գտնեն դրանք (օրինակ նպատակահարմար է որմնանկարներից մեկը տեղափոխել Ջաջուռ գյուղի Մինասի տուն-թանգարան): Այս ճանապարհով իրականացված գործընթացները տնտեսապես ավելի շահավետ կլինեն:
    Առավել մեծ միջոցներ կպահանջվեն, եթե ամրացվեն որմնանակրաների շենքերը և վերականգնվեն որմնանկարները, դրանք դարձնելով մշակույթի օջախներ:
    Վեր հանված հիմնախնդիրները պահանջում են լուրջ քննարկումներ ՀՀ Մշակույթի և Երիտասարդության նախարարության ու յումրու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների, մշակույթի ոլորտի մասնագետների, հասարակական կազմակերպությունների և մյուս բոլոր շահագրգիռ կողմերի ու անձանց մասնակցությամբ, որպեսզի ընդունվեն արագ ու ճիշտ որոշումներ:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (12.06.2009), dionisos-88 (13.10.2010), Tig (12.06.2009), Եկվոր (16.06.2009), Մեղապարտ (12.06.2009), Ռուֆուս (12.06.2009)

  12. #8
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մինաս Ավետիսյան

    Ազատանում պահպանված որմնանկարներ

    Կցորդ 38892

    azatan 2.jpg

    azatan.jpg
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ comet: 12.06.2009, 11:08:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (23.04.2012), Enipra (16.06.2009), Manya (25.06.2009), Tig (08.05.2012), Եկվոր (16.06.2009), ԿԳԴ (15.06.2009), Մեղապարտ (12.06.2009), Ռուֆուս (12.06.2009), Ֆոտոն (08.05.2012)

  14. #9
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մինաս Ավետիսյան

    Էլի Ազատանի նմուշներից

    az 1.jpg

    az 2.jpg

    az 3.jpg

    az 4.jpg
    Ես ոչինչ չեմ ուզում...

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (23.04.2012), Enipra (16.06.2009), Manya (25.06.2009), Tig (08.05.2012), ԿԳԴ (15.06.2009), Մեղապարտ (12.06.2009), Ֆոտոն (08.05.2012)

  16. #10
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մինաս Ավետիսյան

    Ջաջուռում պահպանվող նմուշներ.

    jaj 1.jpg

    jaj 2.jpg

    jaj3.jpg

    jaj4.jpg
    Ես ոչինչ չեմ ուզում...

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (23.04.2012), cold skin (17.06.2009), Enipra (16.06.2009), Hayk Avetisyan (15.06.2009), Manya (25.06.2009), Tig (16.06.2009), Եկվոր (16.06.2009), ԿԳԴ (15.06.2009), Ֆոտոն (08.05.2012)

  18. #11
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մինաս Ավետիսյան

    Հայաստանի լեռներում
    Որմնանկարի չափերը` 3,5 x 7,6
    Որմնանկարը ստեղծվել է 1970թ.-ին:
    Պահպանվում է Գյումրի քաղաքում, Գալվանոմետրերի գործարանում:
    1.jpg 2.jpg
    Վերջին խմբագրող՝ comet: 25.06.2009, 13:55:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  19. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (23.04.2012), cold skin (25.06.2009), Manya (25.06.2009), Tig (08.05.2012), ԿԳԴ (25.06.2009), Նուշություն (08.05.2012), Ռուֆուս (25.06.2009), Ֆոտոն (08.05.2012)

  20. #12
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մինաս Ավետիսյան

    Հանդիպում աղբյուրի մոտ
    Չափերը` 2 x 5
    Ստեղծվել է 1970 թ-ին:
    1988թ. երկրաշարժի ժամանակ քանդվել է:
    3.jpg
    Ես ոչինչ չեմ ուզում...

  21. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (23.04.2012), Manya (25.06.2009), Tig (08.05.2012), Yeghoyan (22.02.2010), ԿԳԴ (25.06.2009), Նուշություն (08.05.2012), Ռուֆուս (25.06.2009), Ֆոտոն (08.05.2012)

  22. #13
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մինաս Ավետիսյան

    Խնոցի
    Չափերը` 2 x 5
    Ստեղծվել է 1970 թ-ին:
    1988թ. երկրաշարժի ժամանակ քանդվել է:
    4.jpg
    Ես ոչինչ չեմ ուզում...

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (23.04.2012), Tig (08.05.2012), Yeghoyan (22.02.2010), ԿԳԴ (25.06.2009), Նուշություն (08.05.2012), Ռուֆուս (25.06.2009), Ֆոտոն (08.05.2012)

  24. #14
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մինաս Ավետիսյան

    [QUOTE=comet;1724035]Հին գյուղ
    Չափերը` 2 x 9
    Ստեղծվել է 1970 թ-ին:
    1988թ. երկրաշարժի ժամանակ քանդվել է:

    5.jpg
    Ես ոչինչ չեմ ուզում...

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (23.04.2012), Tig (08.05.2012), ԿԳԴ (25.06.2009), Նուշություն (08.05.2012), Ֆոտոն (08.05.2012)

  26. #15
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մինաս Ավետիսյան

    Թորոս Ռոսլինի ծնունդը
    Չափերը` 4 x 6,5
    Ստեղծվել է 1974թ-ին:
    Պահպանվում է Երևանում:
    21.jpg
    Վերջին խմբագրող՝ comet: 30.06.2009, 10:12:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  27. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (23.04.2012), Tig (08.05.2012), Նուշություն (08.05.2012), Ռուֆուս (30.06.2009), Ֆոտոն (08.05.2012)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դավիթ Ավետիսյան-Կյանքի Երեկոյան Սրճարանում
    Հեղինակ՝ erexa, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 12.04.2018, 18:25
  2. Ժիրայր Ավետիսյան
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 26.12.2012, 08:21
  3. Ռոմիկ Ավետիսյան
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 20.01.2010, 01:07
  4. Մինաս Չերազ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 08.05.2007, 06:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •