Հայ մեծ նկարիչ Միանս Ավետիսյանի լավագույն գործերից են հանդիսանում Գյումրի քաղաքի տարբեր հիմնարկ ձեռնարկություններում պահպանված որմնանկարները, որոնք ստեղծվել են 1970-1974թվականներին, այսինքն նրա ստեղծագործական վերելքի տարիներին: Դրանց քանակը բավականին մեծ է, սակայն երկու խոշոր իրադարձությունները պատճառ հանդիսացան որմնանկարների մի մասի ոչնչացման, իսկ մյուս մասի վիճակի վատթարացման.
ա/ 1988թ.-ի Սպիտակի ուժեղ երկրաշարժը, որի հետևանքով փլուզվեցին կամ դարձան վթարային այն շենքերը, որոնցում գտնվում էին որմնանկարները;
բ/ Հիմնարկ ձեռնարկությունների շենքերի մասնավորեցումը, երբ առանց հաշվի առնելու որմնանկարների գոյությունը և արժեքը, վաճառվեցին անհատներին կամ բաժնետիրական ընկերություններին:
Այսօրվա դրությամբ որմնանկարներից մի քանիսը երկրաշարժի հետևանքով շենքերի փլուզման պատճառով անդարձ կորած են, իսկ մյուս մասի վիճակը ուղակի աղետալի է: Աղյուսակում բերված են Մինաս Ավետիսյանի Շիրակի մարզի տարբեր բնակավայրերում ստեղծված որմնանկարների ցուցակը, նրանց վիճակի պայմանական գնահատմամբ: Վստահությամբ կարելի է ասել, որ կործանումից փրկվել է և լավագույն վիճակում է գտնվում միայն “Անալիտիկ սարք” գործարանից բուլղարացի մասնագետների օգնությամբ հանված և յումրու Պետական թատրոնի շենքում հավաքված “Աղբյուրի մոտ” որմնանկարը: Համեմատաբար լավ վիճակում է գտնվում Ազատանի մշակույթի տան “Լեռներում” որմնանկարը, որը կարիք ունի միայն մասնակի վերականգնման: Աղետալի վիճակում են գտնվում Վահրամաբերդի մշակույթի տան “Հայաստան” որմնանկարը, որի շենքը փլուզվել է 1988թ.-ի երկրաշարժից ու այսօր պահպանված է միայն շենքի այն պատը, որի վրա գտնվում է որմնանկարը, ինչպես նաև յումրու “Էլեկտրասարք” և “ալվանոմետրերի” գործարանների որմնանկարները: “Էլեկտրասարք” գործարանում գտնվում են Մինասի 4 որմնանկարները (“Թորոս Ռոսլինի ծնունդը”, “Երկանք”, “որգ են գործում”, “Խաչքարի մոտ”), որի երկհարկանի շենքը տուժել է երկրաշարժից, բայց որմնանկարների պահպանվածության համեմատաբար լավ է: Երկրաշարժից փլուզվել է շենքի մի հատվածը (բարեբախտաբար ոչ այն հատվածը, որտեղ գտնվում են որմնանկարները), իսկ ողջ շենքը գտնվում է վթարային վիճակում: ործարանի ղեկավարությունը գիտակցելով որմնանկարների բարձր արժեքը, քայլեր է արել դրանք ոչնչացումից փրկելու համար և դա տվել է իր դրական արդյունքը: Այսօր փակ են դեպի որմնանկարներ տանող շենքի դռները և դժվար է թափանցել շենքի երկրորդ հարկ, ուր գտնվում են որմնանկարները:Շենքի երկայնական պատը, որի վրա գտնվում են որմնանկարները, մասնակի տուժել է երկրաշարժից: Այսպես, պատում առաջացել են ճաքեր, թափվել է որոշ որմնանկարների վերևի անկյունների ծեփը, գունաթափվել են նրանց որոշ մասերը: Սակայն որմնանկարները հիմնականում պահպանված են: Եթե արագ կարգով չձեռնարկվեն միջոցներ որմնանկարները տեղափոխելու կամ շենքը ամրացնելու ու վերականգնելու ուղղությամբ, ապա որմնանկարների ոչնչացումը մոտ ժամանակների հարց է, քանի որ տեղումների ջուրը արդեն քայքայված տանիքից իջնում և հոսում է որմնանկարների վրայով: Պետք է նշել, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարների կողքին կա նաև Ռ. Աթոյանի բարձրարժեք որմնանկարը:
Առավել վատ վիճակում են գտնվում յումրու նախկին ալվանոմետրերի գործարանի հիմնական մասնաշենքում գտնվող 3 որմնանկարները: Շենքը խիստ տուժել է երկրաշարժից, ստացել է 3- 4-րդ աստիճանի վնասվածքներ, չկան դռները և պատուհանները: Այն սեփականաշնորհված է և փաստորեն գտնվում է անհսկելի վիճակում: Շենքի շքամուտքը, որտեղ գտնվում են որմնանակրաները, վեր է ածվել է զուգարանի, ցանկացած մարդ կարող է մտնել և փչացնել որմնանկարները: Նույնիսկ մեկի խելքին փչել է կրակել հայուհիներից մեկի դիմանկարին: Ամենամեծ չափեր և արժեք ունեցող որմնանկարը “Հայաստանի լեռներում” որմնանկարն է: Այն տուժել է երկրաշարժի ցնցումներից, քանի որ որմնանկարի պատը անջատվել է շենքի կարկասից, տեղ տեղ թափվել է սվաղը, հատկապես պատի վերնամասում և հատակի մոտ գտնվող շրջանում: Այս կենտրոնական որմնանկարի աջ և ձախ կողմերում գտնվում են նաև երկու ոչ մեծ որմնանկարներ, մոտավորապես 1,5x3 մետր չափերով, որոնք փաստորեն ոչնչացված են:
յումրու նախկին “Ստրոմմաշինա” (ներկայիս “Քարհատմեքենա”)գործարանի ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի երկու և Հակոբ Հակոբյանի որմնանկարների պահպանվածության վիճակը կարելի է համարել բավարար: Միայն թե մի որմնանկարի մեծ մասը, որը տեղադրված էր միջնորմի վրա, ապամոնտաժված է, և մեր ունեցած տեղեկություններով, տեղափոխված է Երևան: Այսինքն հույս ունենաք, որ այն կորած չէ: Շենքը պատկանում է մասնավոր ընկերությանը և նրա հետագա ճակատագիրը անհայտ է: Որմնանկարները կարիք ունեն վերականգնման , սակայն առավել կարևոր է, որ որմնանկարները համարվեն պետական սեփականություն և պահպանվեն:
Էջանիշներ