User Tag List

Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 197 հատից

Թեմա: Հայ-Բավարական պատմական կապեր

  1. #1
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ-Բավարական պատմական կապեր

    Հայ Բավարական պատմական կապեր
    Համաձայն որոշ գերմանական աղբյուրների առաջին հայերը այստեղ կարող էին հայտնվել տրոյական պատերազմից հետո:Հաջորդ հայկական միգրացիան կապված էր գերմանների երկիրը հռոմեացիների կողմից նվաճելու հետ :
    Ըստ գերմանական ավանդույթների հռոմեական լեգիոնների դեմ կռվել է մեզ քաջ հայտնի Արմենիուսը:
    Բավարիայի Փասսաու քաղաքի Ֆրաուենկիրշե(կանաց եկեղեցի) եկեղեցու 1982 թվականի վերականգնման աշխատանքների ժամանակ հայտանբերվեց մի անհայտ տապան: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին որ այն պատ կանում է հայ հոգևորականի որի անունն էր Գրիգորիս:
    Պահպանված ցուցանակը ասում է որ այստեղ թաղված է 1093 թվականի սեպտեմբերի 23 ին մահացած մեծ աստվածաբան, Հայաստանի արքեպիսկոպոս Գրիգորիսը :
    Այս հոգևորականի մասին տեղեկություններ պահպանված են նաև 1167 թվականին Վինդենբերգի հրատարակված տարեգրության մեջ որտեղ ասվում է որ սուրբ Էնգելմարը եղել է "sancti Gregori, Armeniorum guondam ut ferunt archiepiscopi":
    Հայ Բավարական էթնիկական կապերի մասին առաջին ագամ գերմանացիների կողմից նշվել է «Աննոլիդ» պատմագրության մեջ այս աշխատանքը նվիրված էր Քյոլնի եպիսկոպ Աննոին :Այս պատմագրության մեջ շատ հստակորեն ասված է որ , բավարացիները եկել են Հայաստանից
    1080թվականի «Աննոլիդ» պատմագրության մեջ հստակ ասված է հետևյալը «Ihr Stamm war vormals dorthin gekommen aus dem hochgelegenen Armenien, wo Noah aus der Arche ging, als er den Olzweig von der Taube empfangen hatte, auf den Bergen Ararat» (Das Annolied, Herausgegeben von Eberhard Nellmann, Stuttgart, 1999)
    Համանման տեղեկություններ կան պահպանված 1170թվականին հրապարակված
    "Kaiserchronik" պատմագրության մեջ:«Das Geschlecht der Baiern, Hergekommen von Armenien, Wo Noah aus der Arche ging Und den Olzweig von der Taube empfing, Die Spuren der Arche kann man noch sehen Auf den Bergen, die da heissen Ararat» (Hans F. Nohbauer «Die Bajuwaren» Weltbild Verlag, Augsburd, 1990).
    Հաջորդ «Chronica Baioariorum» պատմագրության մեջ որի հեշինակը հոգևորական Վայթա Արնեպկան էր նշված է «Baioarius mit seinem fraisamen volk hat seinen ursprung aus dem land Armenia und ist mit in ausgezogen mit grossen macht, und sind komen in das land und funden darin paurenvolk, di sich nerten mit vischen und jagen der wilden thire, und liessen sich da nider und nennten das land nach irem fursten und herfurer Bavaria» (Hans. F. Nohbauer "Die Bajuwaren" Weltdild Verlag, Augsburg, 1990).
    Համաձայն «Chronica Baioariorum» ի հողերի իշխանը հայ ազգի Բաիոարիուսն էր նա ուներ երկու տղա Բոգմունդ և Ինգրամանդա անուններով:
    Բավարական պատմագրության հայր Հովհանես Թուրմաերը 1601 ին հրապարա կած իր «Chronicon successionis ducum Bavariae et comitum Palationorum» մի շատ կարևոր տեղեկություն է հաղորդում որ պատմական այն տարածքը որը կոչվել է Բոգեմունդա կամ Բոգեմ (ներկայիս Չեխիայի հանրապետություն) անտիկ ժամա նակներում կոչվել է Hermenia,որը նշանակում է Հայաստան:
    1700 ական թվականներին Բավարական հողի Վյուրցբուրգ քաղաքի եպիսկո պոսական դղյակի մեջ աշխարհի արարման ողջ պատմության մեջ ասիական մասը ներկայացված է Մաշտոցի միջոցով նա պատկերված է Հայկական տառերի հետ մեկտեղ և ներկայացնում է հայ ազգին որպես լուսավորիչ:
    1776թվականին Վինցենց Պոլը Պոլհաուցենից մեջբերում անելով պատմաբան Բոբիենսիսից նշում է «Kaiser Friedrich Lobesam sei bei seinem Kreuzzug in Armenien auf Volker getroffen, die bairisch sprachen» սա ասում է այն մասին ,որ բավարագիները մինչև XII-XIII պահպանել էին կիլիկյան հայաստանի լեզուն:
    (հատված)
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.06.2009, 02:15:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (14.06.2009), Արիացի (11.06.2009), Լեռնցի (10.06.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գերմանացիների ծագումը

    Հովհաննես Դարդելը հայտնում է մի տեղեկություն այն մասին, որ Հայոց Տրդատ Երկրորդ Մեծ արքան Հռոմի կայսր Կոնստանդին Առաջին Մեծին որպես օժանդակություն է ուղարկել 400 ընտիր ռազմիկներից կազմված մի ջոկատ, որը, տեղաբաշխվելով Դանուբյան սահմանում, այլևս երբեք Հայրենիք չի վերադարձել: Այս փաստը հետաքրքիր կերպով լրացվում է Անժելա Տերյանի կողմից բերված հայկական միջնադարյան մի երգի տողերով.

    Տրդատ եւ սուրբն Գրիգոր
    Եկան հիւր եղան հռոմայ
    Չորս հարիւր մարդ անդ թողին
    Ալամանք կոչեցան նոքայ


    Ըստ Ա. Մնացականյան, Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, Երևան, 1956, էջ 275:
    Վերջին խմբագրող՝ Lion: 09.06.2009, 20:58:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (11.06.2009), Լեռնցի (10.06.2009)

  5. #3
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գերմանացիների ծագումը

    Նյութը շատ հետաքրքիր է: Պարզապես ներկայումս մեր ժողովուրդը պատրաստ չի միանգամից ամբողջ իրականությունն ընդունելուն, այդ իսկ պատճառով ոմանց մոտ դրսևորվում են տարբեր տիպի հոգեբանական երևույթներ:
    Իրականում, հայերը Ձեր ճանաչած հայերը չեն: Իսկ թե ովքեր են իսկական հայերը, որ այժմ կատարում են իրենց պապերի պատգամը և ի կատար են ածում նրանց կիսատ գործերը... ժամանակը կտա այդ հարցի պատասխանը...
    Բայց նշեմ որ մի ադրբեջանցի պատմագետ վերջերս կատարել է հայտարություն, որ Իսկական հայերը, որոնց մասին գրում են հին աշխարհի պատմիչները, դրանք ազերիներն են, իսկ ներկայիս "հայերը" եկել ու գողացել են իրենցից իրենց անունները:
    Հ,Գ, Եթե կարդացել եք Սասունցի Դավիթը, կիմանաք, որ Դավիթը չի անցնում մսրա թրի տակով: Մենք` հայերս, պետք է զերծ մնաք գլոբալիզացումից:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  6. #4
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գերմանացիների ծագումը

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Նյութը շատ հետաքրքիր է: Պարզապես ներկայումս մեր ժողովուրդը պատրաստ չի միանգամից ամբողջ իրականությունն ընդունելուն, այդ իսկ պատճառով ոմանց մոտ դրսևորվում են տարբեր տիպի հոգեբանական երևույթներ:
    Իրականում, հայերը Ձեր ճանաչած հայերը չեն: Իսկ թե ովքեր են իսկական հայերը, որ այժմ կատարում են իրենց պապերի պատգամը և ի կատար են ածում նրանց կիսատ գործերը... ժամանակը կտա այդ հարցի պատասխանը...
    Բայց նշեմ որ մի ադրբեջանցի պատմագետ վերջերս կատարել է հայտարություն, որ Իսկական հայերը, որոնց մասին գրում են հին աշխարհի պատմիչները, դրանք ազերիներն են, իսկ ներկայիս "հայերը" եկել ու գողացել են իրենցից իրենց անունները:
    Հ,Գ, Եթե կարդացել եք Սասունցի Դավիթը, կիմանաք, որ Դավիթը չի անցնում մսրա թրի տակով: Մենք` հայերս, պետք է զերծ մնաք գլոբալիզացումից:
    Ինձ շատ հաճախ քննարկումների մեջ մեղադրում են ավելնորդ, ավելի ճիշտ հիվանդագին հայասիրության մեջ ,ասինքն ունեմ բարդույթ որը կապված է գնահատման աստիճանի հետ :
    Նկատի ունենալով այս հանգամանքը այս անգամ որպես էքսպերիմենտ ,օգտագործված նյութը ներկայացրել եմ ըստ աղբյուրի բնագրի :Տեսնեմ այս անգամ իմ օպոնենտները ինչ կռվաններ կգտնեն :
    Համոզված եմ որ պետք է կախվեն ծղոտից կամ պետք է կռվեն գերմանական 1000 ամյա պատմության դեմ, այսինքն պետք է ավելի «կաթոլոկ երեվան քան Հռոմի Պապը»:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (11.06.2009)

  8. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Գերմանացիների ծագումը

    Մոդերատորական. Թեման անլրջացնող ու զրուցարանի վերածող գրառումները ջնջվել են, հեղինակները ստացել զգուշացումներ: Մնացեք թեմայի համատեքստում՝ անկախ թեմայի նկատմամբ ունեցած վերաբերմունքից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (14.06.2009), Ձայնալար (10.06.2009)

  10. #6
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գերմանացիների ծագումը

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ Բավարական պատմական կապեր
    Նյութը հետաքրքիր է և հուսով եմ ծավալուն կդառնա: Մի բան միայն, երբ օտարալեզու մեջբերումներ ես անում, տեղադրի նաև հայերեն թարգմանությունը: Դրանով, և կօգնես գերմաներենից անտեղյակներիս, և ավելի որակյալ տեքստ կունենաս:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  11. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գերմանացիների ծագումը

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատի ունենալով այս հանգամանքը այս անգամ որպես էքսպերիմենտ ,օգտագործված նյութը ներկայացրել եմ ըստ աղբյուրի բնագրի :Տեսնեմ այս անգամ իմ օպոնենտները ինչ կռվաններ կգտնեն :
    Քեզ հույս մի տուր եղբայր: Շատ լավ թեմա է: Անկեղծ: Ինքս էլ շատ եմ կարդացել, այդ ժամանակաշրժանում հայ գերմանակն կապերի մասին: Շատ նորմալ է: Ծատ փաստեր կան նաև հայ ռումինական կապերի մասին: Ի՞նչ եք խառնվել իրար: Սա իրոք շատ տեղին թեմա է, ու արժանի է և քննարկման և հետաքրքիր նյութերի տեղադրաման: Իհարկե եթե մնա առաջին գրառման սահմաններում: Իմ մ ոտ այն տպավորությունն է, որ մարդիկ կարդացել են թեմայի վերնագիրը ու չեն կարդացել գրառումները: Իսկ գրառումներն այն մասին են, որ միջին դարերում հայերը ճանապարհորդել են եվրոպա, այդ թվում Գերմանիա ու մասնակցություն են ունեցել այնտեղի հասարակական կյանքին: Ինքս ուրախ կլինեմ, որ սրա մասին որքան հնարավոր է շատ փաստեր հավաքվեն: Լիոնի գրառումն էլ էր շատ հետաքրքիր:

    Մնում է, որ չափն էլի չանքնեց, ինչպես արդեն Տուրոջանը փորձում է անել, ու չսկսենք ենթադրել որ եթե Տրտադն այնտեղ զորագունդ էր ուղարկել, ուրեմն մի քսան հազար տարի դրանից առաջ հայերը պիտի որ այն կոմերում արդեն ռազվետկա արած լինեին, ու հետևապես գերմանացիները հայ են…

  12. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գերմանացիների ծագումը

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Նյութը շատ հետաքրքիր է: Պարզապես ներկայումս մեր ժողովուրդը պատրաստ չի միանգամից ամբողջ իրականությունն ընդունելուն, այդ իսկ պատճառով ոմանց մոտ դրսևորվում են տարբեր տիպի հոգեբանական երևույթներ:
    Իրականում, հայերը Ձեր ճանաչած հայերը չեն: Իսկ թե ովքեր են իսկական հայերը, որ այժմ կատարում են իրենց պապերի պատգամը և ի կատար են ածում նրանց կիսատ գործերը... ժամանակը կտա այդ հարցի պատասխանը...
    Բայց նշեմ որ մի ադրբեջանցի պատմագետ վերջերս կատարել է հայտարություն, որ Իսկական հայերը, որոնց մասին գրում են հին աշխարհի պատմիչները, դրանք ազերիներն են, իսկ ներկայիս "հայերը" եկել ու գողացել են իրենցից իրենց անունները:
    Հ,Գ, Եթե կարդացել եք Սասունցի Դավիթը, կիմանաք, որ Դավիթը չի անցնում մսրա թրի տակով: Մենք` հայերս, պետք է զերծ մնաք գլոբալիզացումից:
    Թեմայից դուրս գրառումներ մի արա, հա:
    Ու հաստատ դու չես որ պիտի որոշես թե ովքեր են իսկական հայեր ովքեր ոչ իսկական:
    Սրանից հետո պատոմւթյան բաժնում որևէ մեկի կողմից որևէ մեկի իսկական հայությունը կասկածի տակ դնող ու ուրիշինը հաստատող գրառման դեպքում, խոստանում եմ ռեալ կյանքում ապացուցել, թե ինչ է իսկական ջղայնացած մոնղոլը:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (09.05.2013)

  14. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ-Բավարական պատմական կապեր

    Մոդերատորական. Թեմայի վերնագիրը «Գերմանացիների ծագումը» տարբերակից փոխվում է «Հայ-Բավարական պատմական կապեր» տարբերակով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #10
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գերմանացիների ծագումը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    այդ թվում Գերմանիա ու մասնակցություն են ունեցել այնտեղի հասարակական կյանքին: Ինքս ուրախ կլինեմ, որ սրա մասին որքան հնարավոր է շատ փաստեր հավաքվեն:
    Այ Տրիբուն Գերմանացիները իրենց ազգի ծագման պատմության մեջ սևով սպիտակի վրա գրել են որ իրենք ծագում են հայերից:
    Իսկ դու ինչ որ անկապ մտքեր ես հայտնում ,խոսքը կոնկրետ գնում է մեկ կարևոր մտքի շուրջ որ հետևյալն է ,գերմանացիները իրենց կամքով առանց հայերի միջամտության գերմաներեն լեզվով գրել են ,որ իրենց նախնիները հույներ կամ հոները կամ ֆրանկները կամ շումերները չեն այլ ՀԱՅԵՐՆ են ,իսկ դու դրել ես այս փաստի դեմ պայքարում ես ,դե պայքարիր:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (11.06.2009)

  17. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գերմանացիների ծագումը

    Լրացում իմ կողմից -

    10-րդ դարի գերմանական գրավոր աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում գերմանական ցեղերի, հատկապես բավարացիների ու Հայաստանի միջև եղած կապերի մասին: Այսպես. Froumund անունով մի վանական (10-րդ դար) գրում է Հայաստանում ապրող բավարերեն խոսող ժողովրդի մասին /E. A. Quitzmann, Die alteste Geschichte der Baiern bis zum Iahre 911, Braunshweig 1873, s. 76: Ðê, 1987, ¿ç 926:/: 12-րդ դարի գրավոր աղբյուրները խոսում են Հայաստանը բավարացիների նախահայրենիքը, բնօրրանը լինելու մասին: 1105-1126 թթ. գրված «Annolide» («Աննոյի երգը») պոեմում վկայություն կա այն մասին, որ Հայաստանը բավարացիների նախահայրենիքն է (stammland): Օգտագործելով հնագույն զրույցներ ու հեթանոսական մատյաններում պահպանվող տեղեկություններ, պոեմում նկարագրվում է բավարացիների հերոսական պայքարը Հուլիոս Կեսարի ու հռոմեական բանակի դեմ (մ.թ.ա. 1-ին դարի 1-ին կես): Պոեմում բավարացիների մասին ասվում է.

    310. Գալով լեռնային Հայաստան երկրից,
    Որտեղ Նոյը թողեց տապանն իր փրկիչ,
    Երբ ստացավ աղավնուց ճյուղը ձիթենու,
    Նոյան տապանի հետքերը այսօր էլ դեռ կան
    Արարատ լեռան վրա:

    315. Ասում են նաև, թե այնտեղ է կեսը այն մարդկանց
    Որոնք դեռ խոսում են լեզվով գերման:

    310. von Armenien dem Kehren,
    da Noa aus der Arche ging,
    in der er den Olzweig von der Taube empfing,
    Ihre Spuren hat die Arche noch
    auf dem Berge Ararat.

    315. Man sagt, dort die Halfte noch sei
    die deutsch sprechen11.


    11. M. Rodiger, Deutsche chroniken, 1, Band, Hannover, 1895, s. 121-122: в, 1987, ¿ç 926,

    Կեսարի գերմանական արշավանքների, գերմանական ցեղերի հերոսական դիմադրության ու Հայաստանը բավարացիների նախահայրենիքը լինելու մասին վկայություններ կան նաև 1147-1160 թթ. Ռեգինսբուրգում գրված (մի խումբ հեղինակներ) «Kaiserchronik»-ում: «Kaiserchronik»-ը վկայում է.

    315. Սուրը ուժգին հարվածում էր զրահին,
    Շատերը ցուցաբերեցին անկոտրում կամք,
    Ցեղը բավարացիների
    Ծագումով Հայաստանից,
    Որտեղ թողեց Նոյը տապանն իր փրկիչ

    320. Երբ աղավնուց ստացավ ճյուղը ձիթենու
    Տապանի հետքերը մինչև այսօր կարելի է տեսնել
    Լեռան վրա, որը կոչում են Արարատ,
    Եվ (Կեսարը) բավարների դեմ իր հաղթանակը
    Ձեռք բերեց մեծ արյան գնով:

    315. Das Schwert schlug man feste durch den Helm,
    demjenigen war sein Kampfeseifer sehr groշ.
    Das Geschlecht der Baiern,
    hergekommen von Armenien,
    wo Noah aus der Arche ging

    320. und den Olzweig von der Taube empfing.
    Die Spuren der Arche kann man noch sehen
    auf den Bergen, die da heiշen Ararat.
    Den Sieg, den Julius [Casar] uber die Baiern gewann,
    den muշte er sehr blutig bezahlen12.


    Ինչպես տեսնում ենք և՛ «Annolid»-ի և՛ «Kaiser chronik»-ի վկայությունները նույնն են: Այս փաստը թույլ է տալիս ասելու, որ եղել են ավելի հին գրավոր աղբյուրներ, որոնցից օգտվել են վերոհիշյալ պոեմների հեղինակները: Ի դեպ, այդ մասին վկայություն կա «Annolid»-ում: Պոեմի 300-րդ հատվածում հիշատակվում են ինչ-որ հեթանոսական մատյաններ (heidnischen Buchern), որտեղ գրված են վերոհիշյալ դեպքերի մասին և որոնք վկայակոչվում են ասվածը հաստատելու համար:

    12. Hans Ferd. Massmann, Der Keiser und der kunige buoch oder die sogenannte Kaiserchronik, Quedlinburg und Leipzig, 1849, s. 25-28: ՀԱ, 1987, էջ 928:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (11.06.2009), Մեղապարտ (10.06.2009)

  19. #12
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Բավարական պատմական կապեր

    Լիոն հարգանքներս, վերջին մեր նամակագրության մեջ քեզ տեղյակ պահեցի որ գնում եմ Բաերն(բավարիա):
    Այցիս նպատակներից մեկն էլ եղած նյութերին ևս մեկ անգամ անդրադառնալն էր ինչպես նաև որոշակի լեզվական ,բառակազմական ,կրոնական,էթնոգրաֆիկական նյութերի ուսումնասիրությունները տեղում :
    Բաերնի տարածքում կատարած ուսումնասիրությունները բավականին հետաքրքիր էր ինձ համար:
    Կարող եմ ասել հետևյալը այս տարածքը բնակլիմայական և աշարհագրական շատ նմանություններ ունի մեր բնաշխարհի հետ:
    Տարածքի հիմնական մշակութային բույսը խաղողն է որի ավանդական կենտրոնը համարվում է Վյուրցբուրգը (արմատական բուրգ) այս տարածքում է սկզբունքորեն հինադրվել խաղողագործությունը: Մի զարմանալի երևույթ խաղողը աճեցնում են հիմնականում թեք լանջերի վրա:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (11.06.2009)

  21. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գերմանացիների ծագումը

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ Տրիբուն Գերմանացիները իրենց ազգի ծագման պատմության մեջ սևով սպիտակի վրա գրել են որ իրենք ծագում են հայերից:
    Իսկ դու ինչ որ անկապ մտքեր ես հայտնում ,խոսքը կոնկրետ գնում է մեկ կարևոր մտքի շուրջ որ հետևյալն է ,գերմանացիները իրենց կամքով առանց հայերի միջամտության գերմաներեն լեզվով գրել են ,որ իրենց նախնիները հույներ կամ հոները կամ ֆրանկները կամ շումերները չեն այլ ՀԱՅԵՐՆ են ,իսկ դու դրել ես այս փաստի դեմ պայքարում ես ,դե պայքարիր:
    Փաստորեն Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երեք անգամ աշխարհի չեմպիոն ա եղել:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մեղապարտ (11.06.2009)

  23. #14
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գերմանացիների ծագումը

    Եթե կարդացել եք Սասունցի Դավիթը, կիմանաք, որ Դավիթը չի անցնում մսրա թրի տակով: Մենք` հայերս, պետք է զերծ մնաք գլոբալիզացումից:
    Հա, համաձայն եմ: Հարյուր տոկոս. Սասունցի Դավիթը զերծ մնաց գլոբալիզացումից: Եվ ճիշտ էլ արեց: Այ, Տիգրան Մեծը սխալվեց. տարածքներ գրավեց, մեծ երկիր կառուցեց, բայց էդ կեղտոտ պարթևներն ու հռոմեացիները եկան գլոբալիզացրեցին հայերին ու ամբողջը կործանվեց:
    Հայ-Բավարական պատմական կապեր
    Գերմանացիների ծագումը
    Փաստորեն, 1975-ի Արարատ- Բավարիա հայտնի մրցակցությունը, որտեղ Արարատը պարտվեց երկու խաղերի արդյունքում 2-1 հաշվով, կարելի է անվանել Արարատ(Երևան) - Արարատ (Մյունխեն):

    Բեկենբաուերն ու Մյուլլերը հա՞յ են:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (11.07.2009), Տրիբուն (11.06.2009)

  25. #15
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Բավարական պատմական կապեր

    Հայ-կենտրոնական եվրոպրոպայի էթնիկական կապերրը շատ հետաքրքիր երևույթ է եթե մենք նան նայում ենք որպես մեկ երևույթ ապա ստանում ենք հետևյալ պատկերը
    1 Հայ Բավարական (գերմանիա)
    2 Հայ Նավարական (ֆրանսիա)
    3 Հայ Բասկական (իսպանիա)
    4 Հայ Բրիտական (անգլիա)
    Սա մի ամբողջական համակարգ է որը իր հստակ և ընդգծված մշակութային արտացոլումն ունի նշված երկրների պատմության մեջ:
    Եթե Հայ բավարական և Հայ Բրիտանական կապերի մասին խոսում են այդ ժոողովուրդների պատմությունը իսկ Իսկ Հայ Նավարական կապերի մասին խոսում են պատմական անձինք (Գվիդոն Լուզինյան ֆրանսիա):
    Հայ բասկական ընդգծված էթնիկ կապերի մասին խոսում են լեզվական կապերը:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (11.06.2009)

Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստան - Եթովպիա՝ Հաբեշստան, կապեր...
    Հեղինակ՝ Tig, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 31.10.2011, 15:30
  2. Հայ-ղրղզական պատմական կապեր
    Հեղինակ՝ Norton, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 119
    Վերջինը: 21.09.2009, 05:18
  3. Հայոց պատմական վայրեր
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.09.2008, 21:44
  4. Պատմական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 25.07.2008, 17:46
  5. Պատմական իրադարձություն
    Հեղինակ՝ Վարդանանք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 17.04.2008, 13:19

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •