Հայ Բավարական պատմական կապեր
Համաձայն որոշ գերմանական աղբյուրների առաջին հայերը այստեղ կարող էին հայտնվել տրոյական պատերազմից հետո:Հաջորդ հայկական միգրացիան կապված էր գերմանների երկիրը հռոմեացիների կողմից նվաճելու հետ :
Ըստ գերմանական ավանդույթների հռոմեական լեգիոնների դեմ կռվել է մեզ քաջ հայտնի Արմենիուսը:
Բավարիայի Փասսաու քաղաքի Ֆրաուենկիրշե(կանաց եկեղեցի) եկեղեցու 1982 թվականի վերականգնման աշխատանքների ժամանակ հայտանբերվեց մի անհայտ տապան: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին որ այն պատ կանում է հայ հոգևորականի որի անունն էր Գրիգորիս:
Պահպանված ցուցանակը ասում է որ այստեղ թաղված է 1093 թվականի սեպտեմբերի 23 ին մահացած մեծ աստվածաբան, Հայաստանի արքեպիսկոպոս Գրիգորիսը :
Այս հոգևորականի մասին տեղեկություններ պահպանված են նաև 1167 թվականին Վինդենբերգի հրատարակված տարեգրության մեջ որտեղ ասվում է որ սուրբ Էնգելմարը եղել է "sancti Gregori, Armeniorum guondam ut ferunt archiepiscopi":
Հայ Բավարական էթնիկական կապերի մասին առաջին ագամ գերմանացիների կողմից նշվել է «Աննոլիդ» պատմագրության մեջ այս աշխատանքը նվիրված էր Քյոլնի եպիսկոպ Աննոին :Այս պատմագրության մեջ շատ հստակորեն ասված է որ , բավարացիները եկել են Հայաստանից
1080թվականի «Աննոլիդ» պատմագրության մեջ հստակ ասված է հետևյալը «Ihr Stamm war vormals dorthin gekommen aus dem hochgelegenen Armenien, wo Noah aus der Arche ging, als er den Olzweig von der Taube empfangen hatte, auf den Bergen Ararat» (Das Annolied, Herausgegeben von Eberhard Nellmann, Stuttgart, 1999)
Համանման տեղեկություններ կան պահպանված 1170թվականին հրապարակված
"Kaiserchronik" պատմագրության մեջ:«Das Geschlecht der Baiern, Hergekommen von Armenien, Wo Noah aus der Arche ging Und den Olzweig von der Taube empfing, Die Spuren der Arche kann man noch sehen Auf den Bergen, die da heissen Ararat» (Hans F. Nohbauer «Die Bajuwaren» Weltbild Verlag, Augsburd, 1990).
Հաջորդ «Chronica Baioariorum» պատմագրության մեջ որի հեշինակը հոգևորական Վայթա Արնեպկան էր նշված է «Baioarius mit seinem fraisamen volk hat seinen ursprung aus dem land Armenia und ist mit in ausgezogen mit grossen macht, und sind komen in das land und funden darin paurenvolk, di sich nerten mit vischen und jagen der wilden thire, und liessen sich da nider und nennten das land nach irem fursten und herfurer Bavaria» (Hans. F. Nohbauer "Die Bajuwaren" Weltdild Verlag, Augsburg, 1990).
Համաձայն «Chronica Baioariorum» ի հողերի իշխանը հայ ազգի Բաիոարիուսն էր նա ուներ երկու տղա Բոգմունդ և Ինգրամանդա անուններով:
Բավարական պատմագրության հայր Հովհանես Թուրմաերը 1601 ին հրապարա կած իր «Chronicon successionis ducum Bavariae et comitum Palationorum» մի շատ կարևոր տեղեկություն է հաղորդում որ պատմական այն տարածքը որը կոչվել է Բոգեմունդա կամ Բոգեմ (ներկայիս Չեխիայի հանրապետություն) անտիկ ժամա նակներում կոչվել է Hermenia,որը նշանակում է Հայաստան:
1700 ական թվականներին Բավարական հողի Վյուրցբուրգ քաղաքի եպիսկո պոսական դղյակի մեջ աշխարհի արարման ողջ պատմության մեջ ասիական մասը ներկայացված է Մաշտոցի միջոցով նա պատկերված է Հայկական տառերի հետ մեկտեղ և ներկայացնում է հայ ազգին որպես լուսավորիչ:
1776թվականին Վինցենց Պոլը Պոլհաուցենից մեջբերում անելով պատմաբան Բոբիենսիսից նշում է «Kaiser Friedrich Lobesam sei bei seinem Kreuzzug in Armenien auf Volker getroffen, die bairisch sprachen» սա ասում է այն մասին ,որ բավարագիները մինչև XII-XIII պահպանել էին կիլիկյան հայաստանի լեզուն:
(հատված)
Էջանիշներ