Հակոբ Գեւորգյան (11.06.2009)
նույն թեմայի 10 րդ էջում։Հարգելի Արսեն. դու հաստատ ինչ որ բան խառնում ես։ ոչ հայրենիքի .ոչ ծնողի.ոչ երեխայի համար կյանք տալը. որևէ հիմք չի կարող հանդիսանալ փրկության՝առավել ևս սրբացման համար։
Խնդրում եմ այլ մեկնաբանությունների չարժանացնել գրածս։Չեմ ասում թէ թվարկածներս անհարգի վարմունքներ են։Խոսքս սրբանալու կամ փրկվելու մասին է։
bari hoki (22.01.2010)
Հարգելի Կտրուկ: Թույլ տվեք հիշեցնել, որ այս կամ այն մարդու փրկվելու հարցը ոչ ձեր, ոչ իմ իրավասությունն է: Իսկ հօգուտ իմ տեսակետի խոսում են Աստվածաշնչյան հետևյալ մեջբերումները.
Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար։ (Հովհ. ԺԵ 13)Սէրը նրանո՛վ ճանաչեցինք, որ Յիսուս իր կեա՛նքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը։ (Ա Հովհ. Գ 16)Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէ՛ր ունեցէք, քանի որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը։ (Ա Պետր. Դ 8)
Արս ջան ես ինչ ես գրել, այ սա չեմ հանդուրժի, ես էլ մեջբերում եմ պարզ ճշմարտությունը .
ՙ
"Ամեն ով ատում է եղբայրը մարդասպան է, իսկ մարդասպանների համար գիտենք որ իր մեջ բնակված հավիտենական կյանք չունի" 1Հովհ.3:15
"Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք որ սիրում են սուտը դուրս պիտի նետվին" Հայտ 22:15
Իսկ ի՞նչ պատասխան եք տալու նրանց ում համոզել եք թե ինքը հայրենիքի համար է մարդ սպանում ուրեմն սուրբ է....., իսկ նրա՞նց, որ մինչև հիմա հավատում են դրան....
Ասում է վայ ձեզ որ պապերի սովորության համար Աստծո օրենքը զանց եք արել, սա ես չեմ ասում Հիսուսն էր ասում.... Լավ ու՞մ եք հաճեցնում, մարդկա՞նց.....
Եթե տակավին մարդկանց հաճելի երևնալ եք փնտրում կռապաշտ եք ու անհավատից էլ գեշ.... Էլի ես չեմ ասում...
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Հրայի, ես հասկանում եմ, որ իմ յուրաքանչյուր գրառում միայն մի ցանկություն է առաջացնում՝ հակառակվելու, բայց խնդրում եմ՝ ուշադիր կարդալ գրվածը:
Անարայրի ճակատամարտի ժամանակ իրենց ժողովրդին ու հավատը պաշտպանողներից (այստեղ հավատին ուղղակիորեն առնչվող դեպք է), Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իրենց ընտանիքներն ու մերձավորներին պաշտպանողներից, Արցախի ազատամարտի ժամանակ իրենց հարազատներին, ազգակիցներին պաշտպանողներից ո՞վ է եղբայր ատող, կախարդ կամ կռապաշտ, կամ ստասեր:"Ամեն ով ատում է եղբայրը մարդասպան է, իսկ մարդասպանների համար գիտենք որ իր մեջ բնակված հավիտենական կյանք չունի" 1Հովհ.3:15
"Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք որ սիրում են սուտը դուրս պիտի նետվին" Հայտ 22:15
Մեռա մեջբերելով Աստծո Խոսքից տեղեր, որոնք խոսում են այն մասին, որ Քրիստոսի օրենքը (սիրո օրենքը) կատարելու համար է, այլ ոչ միայն՝ լսելու: Հիմա ենթադրենք մի երիտասարդ գնացել է մարտի դաշտում կյանքը տվել իր ընտանիքի, մերձավորների, երկրի համար: Արդյո՞ք սա սիրո արտահայտություն չէ, արդյո՞ք Աստծո խոսքի կատարում չէ: Թե՞ եթե հավաքույթների չի մասնակցել, արտասվախառն «ալելո՜ւյա» չի գոռացել՝ վերջ, գեհենի բաժին է: Հերիք չէ՞ փարիսեցիություն անել: Հիշեք բարի սամարացու առակը: Երբ ավազակներից կողոպտվածը վիրավոր ընկած էր (=Հայրենիքը և սեփական ժողովուրդը վտանգօ մեջ էր) քահանան (ձեր նկարագրած հավատացյալը) կողքով անցավ, բայց «ժամանակ չունեցավ» որևէ բանով օգնելու՝ չէ՞ որ «Աստծուն ծառայելու» էր գնում, տաճարում «ալելո՜ւյա» վանկարկելու: Իսկ «անհավատ» սամարացին (մարտի դաշտում կյանքը տվածը) սուսուփուս եկավ օգնեց: Երևի թե, քահանան էլ կհամարեր, որ դա փրկության համար բավարար չէ, պետք էր տաճար գալ, «Աստծուն ճանաչել», և այլն:
Բացի դրանից, ո՞վ է ձեզ տվել այդ իրավունքը՝ այդքան հեշտ որևէ մեկին դժոխք կամ դրախտ ուղարկելու:
Նման մի օրինակ էլ ունեմ աչքիս առջև. մեր հարևան այրին, որը հիսունական է: Նրա ավագ որդին, որը 16 տարեկանից աշխատում էր՝ մորը, քրոջը և մանուկ եղբորը կերակրելու համար, մի քանի տարի առաջ վառվեց աշխատավայրում և մահացավ: Հավաքույթների հազարից մեկ էր գնում: Եկան ձեզ նման արդար «մխիթարիչները» և սկսեցին «ցավակցել» մորը՝ խոսել նրա մասին, որ լավ չէր, որ տղան «Աստծուն չճանաչեց», «չէր գալիս հավաքույթների», և այլն: Զզվելի մի տեսարան: Այնինչ այդ տղան գլուխը կախ Աստծո կամքն էր կատարում. օրնիբուն աշխատում էր, որ տնեցիները սոված չմնան: Հիմա ո՞վ է ավելի արժանի փրկության (եթե այդքան ուզում եք այդ հարցը պարզել)՝ բարեպաշտ, կոկիկ, մաքուր մխիթարողնե՞րը, թե «աշխարհիկ գործերով զբաղված», «Աստծուն իրապես չճանաչած», աշխատավոր տղան:
Պապերն այնքան քրիստոնյա են եղել, որ կյանքները չեն խնայել հավատի համար: Նրանց ավանդույթներն էլ այդ բարեպաշտությունից են եկել: Իսկ փափկասեր Բիլլիների ու Ջիմմիների քարոզներ լսողնե՞րն ում են հաճեցնում:Ասում է վայ ձեզ որ պապերի սովորության համար Աստծո օրենքը զանց եք արել, սա ես չեմ ասում Հիսուսն էր ասում.... Լավ ու՞մ եք հաճեցնում, մարդկա՞նց.....
Աստծո խոսքը դիմացինի փորը խրելու դասական օրինակ: Բողոքական արվեստն է, ծանոթ է:Եթե տակավին մարդկանց հաճելի երևնալ եք փնտրում կռապաշտ եք ու անհավատից էլ գեշ.... Էլի ես չեմ ասում...
davidus (09.06.2009)
Արսեն ջան ես քեզ հիշեցի, դու ինձ չես հիշի հավանաբար... Շատ տարիներ առաջ 34 ով իրար հետ էինք գնոմ համալսարան, սա մեջբերման կարգով։
Արսեն ջան, ցավում եմ, բայց եկեղեցիներ փոխելով հարցը չի լուծվի, Աստծուն գտնել է պետք։
Ինչ վերաբերվում է հարգելի Մոնկի հարցին կասեմ հետևյալը.Ոչ միայն
Մոնկ ջան խելացի ես, բա սա ոնց էս անտեսել, սուրդ պատյանը դիր, սուր վերցնողը սրով պետք է ընկնի.... Ում էին ուզում պաշտպանել.....
Կամ մարգարեին մոռացել ես, որ խնդրեց Աստծուն որ ծառայի աչքերը բացի, որ տեսավ հրեշտակների գնդերը...
Ուզում եմ տեղեկացնել, որ մեզ համար Աստված պահապան հրեշտակներ է ուղարկում, դա ես չեմ ասում անհավատներն են ասել ու դա մեկ-երկու դեպք չէ։ Եթե դուք պաշտպան չունեք ու զենքի օգնությանն եք դիմում պետք չի հեքիաթ հորինել թե դա սուրբ գործ է, ասում է ով կյանքը դնի, չի ասում ով ուրիշների կյանքը վերցնի, կարծում եմ տարբերություն կա։
Խոսքս ավարտելով ասեմ, որ հավատքը մեզ է պաշտպանում, ինքը թույլ չի ու պաշտպանության կարիք չունի....
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Կտրուկ (26.05.2009)
Հրայր, դու էլ պակաս խելացի չես, բայց անտեսել ես <Վաճառեցեք ձեր հանդերձները և սրեր գնեք> պատգամը: Հետաքրքիր է, թե ինչի համար էր այն ասված: Անտեսել ես նաև Հովհաննես Մկրտչի կեցվածքը, որ իր մոտ եկած զինվորներին ոչ թե քարոզում է թողնել իրենց զինվորությունը, այլ ուղղակի բավարարվել իրենց ռոճիկով և ոչ մեկի անօրինաբար չնեղել: Հետքաքրքիր կլիներ, եթե Մկրտիչը մարդասպաններին թույլատրեր, որ շարունակեն մարդ սպանել, մենակ թե իրենց վարձով յոլա գնան: Դա այն դեպքում, երբ բոլոր մեղավորներին քարոզում էր ապաշխարել: Հետքրքիր է, թե Պողոս առաքյալն իրեն ինչու է համեմատում զինվորի հետ: Առաքյալն իր առաքելությունը մարդասպանի արածի հետ է համեմատում? Իսկ մարգարեի մասին բերածդ օրինակի կողքին կարծում եմ մոռացել ես Մովսես, Դավիթ և այլ մարգարեների ու հինկտակարանյան այլ սրբերի կեցվածքը, թե ինչքան թշնամիներ են կոտորել և ինչի համար: Սուրբ Գրքին քաջածանոթ մարդ ես, օրինակների մեջ չխորանամ: Եվ պետք չի Քրիստոսի պատգամը արհեստականորեն նույնացնել բոլորովին այլ երևույթի հետ: Պարզ չի, որ հանուն մարդկության փրկության զոհաբերվող Աստվածորդին կարիք չուներ Պետրոսի սրի պաշտպանությանը դիմելուն? Ինչ կապ ունի դա հանուն Հայրենիքի, մերձավորների ու սեփական սրբությունների պաշտպանության մարտի դաշտ ելնելու հետ? Քաջ ծանոթ է այդ մեթոդը, երբ Սուրբ Գրքի որևէ մեջբերում արհեստականորեն փորձվում է կապակցվել բոլորովին այլ երևույթի հետ, միայն թե սեփական ասելքը հաստատվի: Քաջ հայտնի է նաև, թե ում սիրած գործելաոճն է դա:
Հարցին ուրիշ կողմից մոտենանք: Իսկ Հրայր ջան, ինչու դու և քեզ նման քարոզող մարդիկ վեր չեք կենում և գնում այդ սերը քարոզելու մեր թշնամիներին? Այն մարդկանց, ովքեր սուր են վերցնում մեզ վրա: Չէ որ մենք չենք քարոզում սուր վերցնել և հարձակվել ուրիշների վրա, ընդամենը սուր ենք վերցնում և պաշտպանում Աստծուց մեզ շնորհվածը: Իհարկե, հեշտ է նստել ապահով սենյակում և համակարգչի միջոցով ճառեր գրել սիրո և այլնի մասին: Եվ կամ ինչու արևմուտքից հայտնված պատվելիներն ու վերապատվելիները չեն գնում քարոզելու թուրքերին, ադրբեջանցիներին և այլնին? Ավելի ապահով է քրիստոնյաներին քրիստոնեություն քարոզելը? Դե իհարկե, չէ որ պահապան հրեշտակների պաշտպանությունը երաշխավորված է:
Հրայր ջան, քեզ մի խնդրանք. երբեք չփորձես պատերզամի դաշտ գնացած իմ և մեր մերձավորներին համեմատել մարդասպանների և չգիտեմ էլ ինչերի հետ: Սա առայժմ որպես խնդրանք: Այդ մարդկանցից շատերը զոհվել են ոչ թե թշնամու նկատմամբ ունեցած ատելությունից, այլ մեր նկատմամբ ունեցած սիրուց: Եթե պատերազմ և կորուստներ տեսած լինեիր, շատ լավ կհասկանաիր ինձ:
Գրված է.
ՙժամանակը ծախու առեք՚
որովհետև 10 կույսերից 5 ին այդպես էլ չհաջողվեց յուղ(որն է Աստծո խոսքը) վերցնել մյուս կույսերից։
Ներսես ՙաստծո խոսք գնել՚ չի նշանակում փողով գնել.այլ գնել ինչ որ բան զոհելով ՝ տվյալ դեպքում քո ժամանակն ես տրամադրում.կամ ասենք որևէ գործից ետ ես մնում Աստծո խոսքը լսելու համար. և այլն։
Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 26.05.2009, 22:58:
Հրայր և Կտրուկ.
Ես կխուսափեմ երկար-բարակ խոհափիլիսոփայական մտքեր արտահայտելուց.
մեկ հարց.
Արցախյան գոյամարտում և ընդհանրապես հայրենիքի, համար կյանքները չխնայած հայորդիները ձեզ համար
ի՞նչ կարգավիճակ ունեն:
Հուսով եմ հարցս պարզ էր, ու խնդրում եմ առանց մեջբերումների և այլնի: Պարզ, կոնկրետ, հստակ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ