Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
Ես Հայրենիքիս համար հոգիս սատանային էլ կվաճառեմ։
Բայց մի հարց ունեմ ցեղակրոն և արիական գաղափարախոսություն դավանողներին. իսկ եթե փորձենք դրանք համատեղել Հայ առաքելական եկեղեցու հե՞տ։
Արդյո՞ք Հայ առաքելական եկեղեցին կհամաձայնվի, չնայած Վերջնական նպատակը նույնն է, բայց ճամփաները տարբեր... Հարգելի Նաիրուհի, եթե բոլորը քեզ նման մտածեն և համախմբվեն... եթե էդպես հեշտ լիներ իրար վստահել և հավատալ... դա շատ բարձր գիտակցություն է...
Մենք պիտի միջին մի ուղի գտնենք, որ բոլորս միասնական լինենք, թե չէ ամեն մեկս, ներեցեք արտահայտությանս համար, մեր էշն ենք քշում՝ մտածելով, թե
մենք ենք ճշմարիտ հայն ու հայրենասերը։ Բայց չէ՞ որ պետք է համախմբված լինել։ Առանց այդ էլ մենք այնքան շատ չենք, որ մեզ նման շքեղություն թույլ տանք։ Մենք հիմա չափազանց լուրջ ու ճակատագրական պահեր ենք ապրում, իսկ ով դա չի գիտակցում, թող մի քիչ ուշադիր շուրջը նայի՝ առանց վարդագույն ակնոցի։
Հարգելի Նաիրուհի, եթե ամեն մեկը իր էշն է քշում, ապա նա իր շուրջը չի տեսնում կամ հետաքրքիր էլ չի...
Իմ միակ խնդրանքն ու կոչը իրեն հայրենասեր համարող յուրաքանչյուր հայի՝ եկեք փորձենք համախմբվել...
Առաջին հերթին մարդ պետք է ինքնաքննադատ լինի, որ կարողանա ուրիշների թերությունները չնկատել այլ առաջինը իրենը...