ars83-ի խոսքերից
Նույն Կտակարանը պատվիրում է օրինավոր ամուսին ու լավ հայր լինել, կյանքը տալ մերձավորների համար՝ հարկ եղած դեպքում պառկելով նռնակի վրա: Հենց դա էլ կլինի Հիսուսին Տեր և Փրկիչ ճանաչելը: Բառերով չէ, որ Քրիստոսին Փրկիչ են ընդունում, ոչ էլ «ալելույա» կամ «փառք Աստծո» ասելն է վկայում դրա մասին, այլ վարքը:
Համոզվելու համար կարելի է կարդալ հետևյալ պատգամը.
Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»։ Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»։ (Մատթ. Է 21-23)
Էջանիշներ