Չեմ պնդում, որ այդպես է բոլոր դեպքերում, բայց չեմ բացառում այս դեպքը: «Իր ուզած կյանքն է ապրել»-ը մի քիչ շատ աղոտ է: Բայց այն Աստծո Շնորհը, որին այդքան հղվում եք, չեմ խափանում այս մարդկանց դեպքում էլ, քանի որ ուրիշի համար կյանքը տալը սիրո մեծագույն արտահայտություն եմ համարում: Միգուցեև մարդը ողջ իր կյանքում Եկեղեցի չի հաճախել, Աստծո խոսքին ականջ չի դրել, բայց եթե նա որոշել է կամավոր իր կյանքը տալ ուրիշի համար, նրա մեջ հաստատ ինչ-որ բան կա Աստծուց: Դուք միանգամից «ոչ» եք ասում նման մարդու փրկությանը, ես ասում եմ՝ Աստված գիտի:
Այնուամենայնիվ, ի՞նչու եք առարկում նաև բացահայտորեն հավատքի համար կյանքը զոհելու դեպքերի դեմ (ՎարդանՄամիկոնյան և այլոք): Սա էլ հո Աստծո Խոսքը լսած, ընդունած մարդիկ էին, գնում էին պատերազմելու հանուն իրենք զավակների, նրանց ֆիզիկապես և հոգեպես առողջության համար:
Էջանիշներ