Չեղավ, խնդրում եմ չփախնել հարցիցս. դուք ձեզ սուրբ համարո՞ւմ եք: Դեմ եք, որ Ս.Սարգսին սուրբ անվանենք, ուզում եմ իմանալ ինքներդ ձեզ սուրբ անվանո՞ւմ/համարո՞ւմ եք:
Ես էլ չասացի «միայն»: Ձեր գրածի տոնն էր այնպիսին, որ «միայն հավատակիցների համար»:ես չասացի միայն։ Ասում եմ տվյալ դեպքում խոսքը գնում է հավատակցության մասին։
Այսինքն ընդունո՞ւմ եք, որ այդ «եղբայր» հասկացության մեջ (ում համար Առաքյալը կոչ է անում կյանքը դնել), կարող է մտնել արյունակից (բայց անհավատ) եղբայրը, քույրը, մայրը, զավակը, հարևանը, և այլն: Եթե այո, ապա ստացվում է, որ ընտանիքը պաշտպանած նահատակը կատարել է Աստծո պատվիրանը: Եթե ոչ, ապա ինչպե՞ս կհիմնավորեք, որ խոսքը միայն հավատակիցների մասին է:
Գիտեի, որ այս դրվագն եք նշելու, դրա համար հատուկ գրեցի ոչ թե Քրիստոսի եղբայրների, այլ Նրան հավատացողների եղբայրների մասին: Այո, հավատակիցն էլ է եղբայր, արնակից եղբայրդ էլ (լինի հավատացյալ, թե անհավատ), այդպես չէ՞:Հիշիր թէ Հիսուս ինչ ասաց երբ իր մայրն ու եղբայրները նրան դուրս էին կանչում։
Հ.Գ. Ես չեմ հասկանում առարկությունների իմաստը: Ենթադրենք, դադարեցինք ազգակիցների համար մարտի դաշտում ընկածներին Աստծո պատվիրանը կատարած համարել, ի՞նչ դրանից: Որ դեմ եք արտահայտվում դրան, ի՞նչ եք ուզում ասել, սովորեցնել:
Էջանիշներ