User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 183 հատից

Թեմա: Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրայր, դու էլ պակաս խելացի չես, բայց անտեսել ես <Վաճառեցեք ձեր հանդերձները և սրեր գնեք> պատգամը: Հետաքրքիր է, թե ինչի համար էր այն ասված: Անտեսել ես նաև Հովհաննես Մկրտչի կեցվածքը, որ իր մոտ եկած զինվորներին ոչ թե քարոզում է թողնել իրենց զինվորությունը, այլ ուղղակի բավարարվել իրենց ռոճիկով և ոչ մեկի անօրինաբար չնեղել: Հետքաքրքիր կլիներ, եթե Մկրտիչը մարդասպաններին թույլատրեր, որ շարունակեն մարդ սպանել, մենակ թե իրենց վարձով յոլա գնան: Դա այն դեպքում, երբ բոլոր մեղավորներին քարոզում էր ապաշխարել: Հետքրքիր է, թե Պողոս առաքյալն իրեն ինչու է համեմատում զինվորի հետ: Առաքյալն իր առաքելությունը մարդասպանի արածի հետ է համեմատում? Իսկ մարգարեի մասին բերածդ օրինակի կողքին կարծում եմ մոռացել ես Մովսես, Դավիթ և այլ մարգարեների ու հինկտակարանյան այլ սրբերի կեցվածքը, թե ինչքան թշնամիներ են կոտորել և ինչի համար: Սուրբ Գրքին քաջածանոթ մարդ ես, օրինակների մեջ չխորանամ: Եվ պետք չի Քրիստոսի պատգամը արհեստականորեն նույնացնել բոլորովին այլ երևույթի հետ: Պարզ չի, որ հանուն մարդկության փրկության զոհաբերվող Աստվածորդին կարիք չուներ Պետրոսի սրի պաշտպանությանը դիմելուն? Ինչ կապ ունի դա հանուն Հայրենիքի, մերձավորների ու սեփական սրբությունների պաշտպանության մարտի դաշտ ելնելու հետ? Քաջ ծանոթ է այդ մեթոդը, երբ Սուրբ Գրքի որևէ մեջբերում արհեստականորեն փորձվում է կապակցվել բոլորովին այլ երևույթի հետ, միայն թե սեփական ասելքը հաստատվի: Քաջ հայտնի է նաև, թե ում սիրած գործելաոճն է դա:
    Հարցին ուրիշ կողմից մոտենանք: Իսկ Հրայր ջան, ինչու դու և քեզ նման քարոզող մարդիկ վեր չեք կենում և գնում այդ սերը քարոզելու մեր թշնամիներին? Այն մարդկանց, ովքեր սուր են վերցնում մեզ վրա: Չէ որ մենք չենք քարոզում սուր վերցնել և հարձակվել ուրիշների վրա, ընդամենը սուր ենք վերցնում և պաշտպանում Աստծուց մեզ շնորհվածը: Իհարկե, հեշտ է նստել ապահով սենյակում և համակարգչի միջոցով ճառեր գրել սիրո և այլնի մասին: Եվ կամ ինչու արևմուտքից հայտնված պատվելիներն ու վերապատվելիները չեն գնում քարոզելու թուրքերին, ադրբեջանցիներին և այլնին? Ավելի ապահով է քրիստոնյաներին քրիստոնեություն քարոզելը? Դե իհարկե, չէ որ պահապան հրեշտակների պաշտպանությունը երաշխավորված է:
    Հրայր ջան, քեզ մի խնդրանք. երբեք չփորձես պատերզամի դաշտ գնացած իմ և մեր մերձավորներին համեմատել մարդասպանների և չգիտեմ էլ ինչերի հետ: Սա առայժմ որպես խնդրանք: Այդ մարդկանցից շատերը զոհվել են ոչ թե թշնամու նկատմամբ ունեցած ատելությունից, այլ մեր նկատմամբ ունեցած սիրուց: Եթե պատերազմ և կորուստներ տեսած լինեիր, շատ լավ կհասկանաիր ինձ:
    Շատ բարեր ես գրել մինգամից բայց կփորձեմ կարճ ասել։ Ես էլ եմ ծառայել հայկական բանակում, հավանաբար դու չես ծառայել չգիտես.... Զինվորը մարդասպան չի, մարդասպան ասում են նրան ով մարդ է սպանում։
    Ի տարբերություն շատերի ասեմ որ մեր եկեղեցիները քարոզում են Քրիստոսին և ադրբեջանում և պարսկաստանում և մի շարք այլ երկրներում, անգա այնտեղ եկեղեցիներ կան, որոնքգաղտնի են հավաքվում։
    Արևմտյան գործիչներից էլ հատկանշական է Ռեյչարդ Բոնկեն, ազգությամբ գերմանացի, քարոզում է աֆրիկայում, մահվան վճիռն է իր վրա կրել ու էլի շատ բաներ, իսկ դուք....
    Լավ չեմ ուզում դատել, դա իմ գործը չէ, բայց իրոք այս հարցում սխալվում ես, ես ճանաչում եմ իմ Աստծուն, ես ինձ ապահով եմ զգում, ավելին մահն ինձ համար վախենալու կամ սարսափելու բան չէ, այ սարսափելին երբ մարդկային հոգին է կորսվում....... սպանենք մեր թշնամիներին որ կորսվեն մեր հոգիները, ինչպիսի նհեթեթություն, ավելի լավ չի թշնամուց մեռնենք ու կորուստ չգնանք

    Նարեկոի հարցն էլ միացնելով ասեմ զոհվածների մեջ շատերը կային որ իրոք հայրենասեր մարդիկ էին, բայց հավատքի և Աստծո հետ ոչ մի առնչություն չունեն։
    Հարևանը նեղացրել է քո երեխուն հարցերը լուծել ես, հա ինչ արել արել ես, Աստծուն ինչի ես մասնակից անում սրա մեջ......
    Վերջին խմբագրող՝ Hrayr: 27.05.2009, 15:35:
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը միջուկային զենք ունի՞
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.05.2016, 20:52
  2. Երեխաների պաշտպանության օրը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.06.2011, 18:27
  3. Ում է զենք պետք և ինչ նպատակների համար
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.05.2008, 14:29
  4. Շնորհավոր Հայրենիքի պաշտպանների օրը
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 09.03.2008, 13:05
  5. Խանդը որպես զենք
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.08.2007, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •