User Tag List

Էջ 7 13-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 183 հատից

Թեմա: Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

  1. #91
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին՝ եթէ երկուսիցս մեկը թեքում է խոսակցության ուղղությունը.ապա դա հաստատ ես չեմ։գուցէ ավելի ուշադիր կարդաս գրառումներս.պատասխաններ կգտնես։
    երկրորդ՝ թեման չդարձնենք քաղաքական քննարկումների առիթ։(եթե ուզում ես այնտեղ թեմա բացիր)
    երորդ ՝թող ոչ ոք ինձանից ավել հայրենասեր իրեն ցույց չտա։
    և չորորդ՝ հարցիդ վերաբերյալ. հարցը համարում եմ ոչ կոռռեկտ և պարտավոր չեմ ոչ ոքի որևէ բացատրություն տալ։
    ես երբեք չեմ նախատեսում թէ այսինչ բանը լինի ինչ պիտի անեմ։այնինչ բանը լինի .ինչ պիտի անեմ։
    Վարվում եմ այնպես.ինչպես պահն է թելադրում։
    լավ, ամեն ինչ պարզ է քո հետ...... ողջույններս...
    ուղղակի արածդ արտահայտությունը ասածներիդ հակասում է... հայրենասեր մարդը ուղղակի չի կարող թշնամու առաջ գլուխ ծռել` հոգին փրկելու նպատակով.......

  2. #92
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ, ամեն ինչ պարզ է քո հետ...... ողջույններս...
    ուղղակի արածդ արտահայտությունը ասածներիդ հակասում է... հայրենասեր մարդը ուղղակի չի կարող թշնամու առաջ գլուխ ծռել` հոգին փրկելու նպատակով.......
    Դավիդուս.եթէ քեզ լուրջ մարդ ես համարում և ուզում ես որ ես էլ լուրջ վերաբերվեմ՝ փորձիր ասածներդ ապացուցել .մեջբերելով իմ խոսքերը։

  3. #93
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    երորդ ՝թող ոչ ոք ինձանից ավել հայրենասեր իրեն ցույց չտա։
    սա հայրենասերի պահը....
    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    սպանենք մեր թշնամիներին որ կորսվեն մեր հոգիները, ինչպիսի նհեթեթություն, ավելի լավ չի թշնամուց մեռնենք ու կորուստ չգնանք
    Կտրուկ կներես, բայց ինձ թվում էր դու ես այս գրառումը արել..... չնայած ոնց հասկացա դու և Հրայրը կրոնական միևնույն հայացքները ունեք..... չլինի դու էլ ես նման կերպ մտածում?

  4. #94
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    սա հայրենասերի պահը....

    Կտրուկ կներես, բայց ինձ թվում էր դու ես այս գրառումը արել..... չնայած ոնց հասկացա դու և Հրայրը կրոնական միևնույն հայացքները ունեք..... չլինի դու էլ ես նման կերպ մտածում?
    Դավիղուս. ընդհանրապես այս խոսակցությունը գալիս է շատ հեռվից։ Այն նախատեսված էր նեղ .հավատացող մարդկանց շրջանակում քննարկվելու համար.և չպետք է ոչ մի դեպքում դառնար աթեիստ մարդկանց քննարկման նյութ։ ՈՒղղակի մարդիք կան որ գիտեն սադրիչ թեմաներ բացել .հաճոյանալ լայն մասսաներին և աննկատ անհետանալ։Գրվածքիս մեջ շատ քիչ բան է քեզ վերաբերվում։Պատասխան չեմ ակնկալում քեզանից.հուսով եմ իրար հասկացանք։հաճելի էր հայրենասեր մարդու հետ շփվելը։
    Միայն թէ հայրենասիրությունը միայն կռվի դաշտում չեն ապացուցում. [այն նաև սկսվում է սեփական անունը հայատառ գրելուց։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaho (15.06.2009)

  6. #95
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Հարգելիներս. իսկ ես ինչ որ այդքան կոնկրետ պատասխան չեմ ստանում իմ հարցերին.ասում եմ .հանուն քո մտերիմների.կարելի՞ է գողանալ կամ ստել։ խնդրում եմ ՝կոնկրետ։

  7. #96
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    աթեիստ մարդկանց
    Կտրուկ, ես աթեիստ չեմ... մկրտվել եմ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ և ՆՎԻՐՎԱԾ ԵՄ ՀԱՎԱՏՔԻՍ....

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն թէ հայրենասիրությունը միայն կռվի դաշտում չեն ապացուցում. [այն նաև սկսվում է սեփական անունը հայատառ գրելուց։
    ոչ թե սեփական անունը, այլ nik-ը... անունն ու նիկը իրարից շատ են տարբերվում.... բա չես մտածել, որ կարող ա մարդ ա ու կոմպի մեջ ԿԴՎին չունի.....??? տրանսլիտից էլ օգտվել չգիտի???

  8. #97
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Գեղից մարդ չկա, Սելավասը ՉԹՕ-ների տեսությո՞ւնն է զարգացնում
    Ողջո՛ւյն, Սելավի

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Թանկագին Յոգի այն պատմությունը որ գրել էս, թե իբր մահացավ 640 միլիոն մարդ, այդ ժամանակ հենց այդքան բնակչություն կար մեր մոլորակում:
    Ներողություն, դուք այս թվերը մարդահամարների հիման վրա՞ եք գրում:

    Այդ պատմությունը, մի քիչ տարեթվերի փոփոխությամբ այն պատմությունն է որը Աստվածաշնչում հիշատակվում է ոպես Նոյից առաջ, երբ ասվում է հրեշտակները խառնվեցին մարդկանց:
    Հենց այդպես էլ ասվո՞ւմ է

    Դա Պլեվդիանցիների գալուստն էր մեր մոլորակ, նրանք մարդկային ռասայի մեջ փոփոխություն մցրեցին, նրանք նույն մեզ նման մարդիկ են, բայց ապրում են մի քանի անգամ ավելի բարձր քաղաքակթույուն ունեցող մոլորակում:
    Խելքս բան չի կտրում. հիմա դրանք հրեշտա՞կ են, թե մարդ, էդ պսևդիացիները:

    Նրանք փոփոխություն մցրեցին մեր ԴՆԹ-ի կառուցվածքում, հենց այդ փոփոխությունն է նկարագրված, որ ասում է մահացավ 640 միլիոն մարդ, այո այդ տեսակը՝ փոխաբերական իմաստով մահացավ, մարդկային մի նոր ռասա ձևավորվեց, մենք հիմա, մարդ կենդանու այս տեսակը՝ Պլեվդյանցիների սերմի խառնվելու արդյունքից ենք ընդունել այս ձևը:
    Իսկ էն հին ԴՆԹ-ի նմուշներից գոնե մի երկու հատ հետները տարա՞ն Պսևդաստան, որ թանգարանում-բանում պահեն:

    Խառնվելը մգացրած եմ գրել որ Աստվածաշնչից օկտվողն էլ իմանա թե ինչ էր նշանակում այդ խառնվելը, երբ հիշատակվում է կարծեմ, բառացի չեմ հիշում, թե իբր հրեշտակները խառնվեցին մարդկանց:
    Է՜, սենց չեղավ: Կարծեմ թե, բառացի չեմ հիշում... Սենց ո՞ւր կգնա կհասնի: Մեջբերեմ, մի հատ միասին նայենք.

    Երբ սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրայ եւ դուստրեր ունեցան, Աստծու որդիները, տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում ընտրեցին։ Տէր Աստուած ասաց. «Իմ ոգին յաւիտեան թող չմնայ այդ մարդկանց մէջ, որովհետեւ նրանք մարմնաւոր են։ Նրանց կեանքի սահմանը թող լինի հարիւր քսան տարի»։ Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրայ։ Երբ Աստծու որդիները մարդկանց դուստրերի հետ պառկեցին, իրենց համար որդիներ ծնեցին։ Նրանք այն հսկաներն էին, որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին։ (Ծննդ Զ 1-4)
    Ով այստեղ «հրեշտակ» բառը գտնի, նրան դրամական պարգև եմ խոստանում:

    Պետք չի այդ Սուրբ Գրքերը բառացի հասկանալ,
    Հա՜, ուրեմն բառացի պետք չի, հա՞: Դե լավ, փորձենք այլաբանորեն:
    Վիքիփեդիա՝ ազատ հանրագիտարանն «Աստծո որդիների» մասին
    Ըստ նշված նյութի՝ մի քանի տեսություններ կան Ծննդոց գրքում հիշատակված «Աստծո որդիներ» բառակապակցության վերաբերյալ («բընեյ էլոհիմ» բնագրում)
    Ա. Առաջինն այն է, որ նրանք Ադամի որդի Սեթի սերունդն են, իսկ «մարդկանց աղջիկները»՝ եբայրասպան Կայենի սերունդը:
    Բ. Հրեշտակներ են, որոնք, իբր երկիր են եկել և, խառնվելով մարդկային ցեղին, երեխաներ ունեցել («հսկաներ»):
    Հարկ է նշել, որ այս տեսակետը հակասում է Քրիստոսի՝ Մատթևոսի Ավետարանում մեջբերվող խոսքերին.
    Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը. որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու գնում, այլ կը լինեն՝ ինչպէս հրեշտակները երկնքում։ » (Մատթ. ԻԲ 29, 30)
    Այստեղից երևում է, որ հրեշտակները սեռական կապերի մեջ չեն մտնում:
    Գ. Ազդեցիկ մարդիկ, իշխաններ էին: Տեսակետը հիմնված է «Էլոհիմ» բառի ստուգաբանաության վրա, համաձայն որի, այն բառացիորեն նշանակում է «զորություններ», և այդ բառով երբեմն Աստվածաշունչը կոչում է «աշխարհի հզորներին»:
    Եվ այլն... (ՉԹՕ-ները նշված չեն Վիքիփեդիայում):

    Իմ անձնական կարծիքն է, որ ամենատրամաբանական տարբերակը (հաշվի առնելով Աստվածաշանչի կրոնական նշանակությունը) Հայ Առաքելական Եկեղեցու՝ «Տերունական տոներ» գրքում Ավագ Երեքշաբթի օրվա մեկնության հետևյալ հատվածն է.
    Մինչ Նոյի ծնվելը Սեթի զավակներից հինգ հարյուր հոգի, լսելով Դրախտի կյանքի մասին, ելնում են Ահերմոն կոչվող լեռը և այնտե կուսությամբ ապրում, և այդ պատճառով կոչվում են Աստծո որդիներ, ի տարբերություն Կայենի սերնդի, ովքեր կոչվում են մարդկանց որդիներ… Այնուհետև՝ Հարեդի 41-րդ տարում՝ արարչությունից 960 տարի անց, Սեթի որդիները, ձանձրանալով կուսությամբ ապրելուց, իջնում են լեռներից և գալով իրենց ազգակիցների մոտ՝ խնդրում են կնության համար իրենց աղջիկներ տալ: Վերջիններս բարկանում են նրանց վրա՝ Աստծո ուխտը դրժելու համար, և իրենց դուստրերին նրանց չեն տալիս… Նրանք էլ գնում ու Կայենի որդիներից են խնդրում՝ իրենց դուստրերից կնության տալ իրենց: Կայենի որդիները չարախնդությամբ իրենց դուստրերին նրանց աչքի առաջ դիվահար են անում (այս հատվածի իմաստը չեմ հասկանում) ու տալիս: Այս խառնակությունից ծնվում են հսկաներ, ովքեր, իրենց հաղթանդամ մարմիններին վստահելով, իրենց անմահ էին կարծում:
    այն ժամանակ դա ամեն մի քաղաքակրթության համար մատչելի հասկանալի տարբերակներով են գրվել, որպեսզի հասկանալի և նկարագրելի լինի ողջ ճշմարտությունը, սակայն հիմա Աստված խոսում է մարդկանց հետ և բացատրում է այդ ողջ եղելությունը, այլևս չպարզաբանված մտքեր չեն լինելու նրանց համար, ովքեր իրականում փնտրում են ճշմարտությունը:
    Ես մի բան եմ նկատել, որ մարդիկ (հատկապես աղանդավորական որոշ ուղղություններ) շատ են սիրում հրաշքների մասին պատմել, գերբնական, մտացածին բացատրություններ փնտրել այնտեղ, ուր կարելի է բանականությամբ ու տրամաբանությամբ (երկուսն էլ, ի դեպ, Աստվածատուր պարգևներ են) «յոլա գնալ»: Նույնն է և այստեղ. էլ հրաշտակները մարդ դառան, էլ այլմոլորակայիններ եկան, էլ չգիտես ինչ...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կտրուկ (14.06.2009)

  10. #98
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Արս ջան թող քո ասածով և քո բացատրածով լինի ամեն բան, ինչպես բացատրեցիր:
    Բայց երբ հղում էս անում վիքիփեդիայից, գրիր նաև այն ինչը գրված է այնտեղ ամբողջովին:
    A second theory is that the sons of God are angels who came to earth and had children with the daughters of men.

    Երկրորդ թորիան կայանում է նրանում, որ Աստծո որդիները դրանք հրեշտակներ են, որոնք եկան երկիր մոլորակ և երեխաներ ունեցան մարդկանց աղջիկներից:

    Հիմա նայում ենք թե ինչա նշանակում հրեշտակ կրկին քո ասած այլաբանորեն և կրկին քո մատնանշած վիքիփեդիայից:

    Angels are usually viewed as messengers of a supreme divine being, sent to do the tasks of that being. Traditions vary as to whether angels have free will. While the appearance of angels also varies, many views of angels give them a human shape. Despite a common popular belief— or at least metaphor— that angels are former human beings, most major religious groups deny such a view, and this position is held only by Latter Day Saints

    Հրեշտակները դիտվում են որպես Աստծու՝ բարձրագույն հաղորդագրությունները բերող անհատներ, որոնք ուղարկված էին այդ օրերի հանձնարարությունները կատարելու:
    Հրեշտակները ունեն ազատ կամք, և նրանք կարող են փոփխվել, ինչպես նաև ունենան մարդկային տեսք:
    Չնայծ ընդհանուր ազգային հավատքի, Հրեշտակ մետաֆորան, որը նախկինում ապրած բարձրագույն մարդիկ են, խոշոր Կրոնական գրուպաները մերժում են այս տեսակետը: Սակայն այս տեսակետը պաշպանում են վերջի ժամանակների Սրբերը
    :

    Հիմա, մինչև վերջի ժամանակների սրբերը, անցած ժամանակների սրբերը, էլ չգիտեմ ովքեր, իրար հետ լեզու կգտնեն:
    Ես այդ պատմությունը ներկայացրեցի այնպես ինչպես որ կար: Եվ ես կոնկրետ ու հաստատակամ ունեմ իմ կողմնորոշումը այդ պատմության հետ կապված, և իմ այս տեսանկյունի հստակ կողմնորոշումը միայն այդ հիմքերի վրա չի կառուցված:
    Դու էլ ունեցի քո կողմնորոշումը, քանզի քո կողմնորոշումն էլ ունի իր հիմքերը: Ես քեզ չեմ պատրաստվում ապացուցել, որ քո կողմնորոշումը սխալ է կամ քո ունեցած հիմքը ունայն:

    Արս ջան եթե քեզ հարմարա ու դրանից դու քեզ լավ էս զգում, խնդիր չկա կարող էս նաև Սելավաս ասել, բայց իմ նիկը Սելավի է:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (15.06.2009)

  12. #99
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան թող քո ասածով և քո բացատրածով լինի ամեն բան, ինչպես բացատրեցիր:
    Քանի որ թեմայից դուրս քննարկում է, պատասխանում եմ այստեղ:

  13. #100
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    անտեղյակություննել էսպիսի գրառումների արդյունք. Ամեն մեկն ունի հասկանալու իր ժամանակը, եթե իհարկե այն կգա տվյալ մարդու մոտ. ...
    Որ՞ն էս համարում անտեղյակություն
    արի քննարկենք այդ անտեղյակությունը...

  14. #101
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ սենց, ինչքան կառանձնանանք, ու ամեն մեկը իր գիրքը կարդալով միայն մեջի գեղարվեստական մասը կհասկանա, միշտ էլ այս տարաձայնությունները կլինեն:
    Թանկագին Յոգի այն պատմությունը որ գրել էս, թե իբր մահացավ 640 միլիոն մարդ, այդ ժամանակ հենց այդքան բնակչություն կար մեր մոլորակում:
    Այդ պատմությունը, մի քիչ տարեթվերի փոփոխությամբ այն պատմությունն է որը Աստվածաշնչում հիշատակվում է ոպես Նոյից առաջ, երբ ասվում է հրեշտակները խառնվեցին մարդկանց: Դա Պլեվդիանցիների գալուստն էր մեր մոլորակ, նրանք մարդկային ռասայի մեջ փոփոխություն մցրեցին, նրանք նույն մեզ նման մարդիկ են, բայց ապրում են մի քանի անգամ ավելի բարձր քաղաքակթույուն ունեցող մոլորակում: Նրանք փոփոխություն մցրեցին մեր ԴՆԹ-ի կառուցվածքում, հենց այդ փոփոխությունն է նկարագրված, որ ասում է մահացավ 640 միլիոն մարդ, այո այդ տեսակը՝ փոխաբերական իմաստով մահացավ, մարդկային մի նոր ռասա ձևավորվեց, մենք հիմա, մարդ կենդանու այս տեսակը՝ Պլեվդյանցիների սերմի խառնվելու արդյունքից ենք ընդունել այս ձևը:
    Այո դա հենց նույն պատմությունն է, որը Նոյից առաջ է տեղի ունեցել...
    Աստվածաշունչն էլ վերցրած է Վեդաներից, Նոյի պատմությունը պարզ գրված է Բհավիշյա Պուրանայում, Նոյը ոչ մի հրեա էլ չի եղել, Նա Արիացի Թագավոր էր: Աէդ պատերազմը դա Մահաբհարատան է, որը տեղի ունեցավ երկու հորեղբոր որդիների միջև, որոնցից մեկը ապրում էր Արիական սկզբունքներով իսկ մյուսը դեմ: Իսկ թէ Հրեշտակները խառնվեցին մարդկանց, դա նույնպես ղատ պարզ ներկայացված է՛ Կունտին, Պանդուի կինը, որը աշխարհի Արքան էր (արիացի) չեր կարող երեխեք ունենալ իր ամուսնուց, որովհետև ամուսինը անտառում պատահաբար իր նետ ու աղեղով սպանել էր մի մեծ իմաստունի, որը իր կնոջ հետ հարաբերություն էր ունենում երեխա ունենալու համար: Իմաստունը անիծում է Պանդուին ««երբ դու ցանկանաս կնոջտ հետ սեռական հարաբերություն ունենալ ապա կմեռնես»» այդ պատճառով Պանդուն չեր կարող իր կնոջ հետ հարաբերություն ունենալ: Իսկ Կունտին, Թագուհին, իր մանկության ժամանակ մի իմաստունի բավարարել էր իր ծառայությամբ և իմաստունը նրան մի Մանտրա էր տվել, որի օգնությամ Կունտին կարող էր ցանկացած կիսաաստծու «հրեշտակի» հետ հարաբերություն ունենալ և երեխա ունենալ: Այդպիսով Պանդուն թյուլատրեց իր կնոջը կանչել հինգ Աստվածների և երեխեք ունենալ և նա արեց դա և ունեցավ Հինգ Պանդավներին, որոնք անհաղթ էին և այդ պատերազմը հաղթողներն էին...
    Աստվածաշունչը կարդալիս բառացի կարող էս չհասկանալ, կամ ըսկի չհասկանալ, իսկ Վեդաները, որոնք հեց Աստվածաշնչերի հիմքն է, շատ հասկանալի է...

    Խառնվելը մգացրած եմ գրել որ Աստվածաշնչից օկտվողն էլ իմանա թե ինչ էր նշանակում այդ խառնվելը, երբ հիշատակվում է կարծեմ, բառացի չեմ հիշում, թե իբր հրեշտակները խառնվեցին մարդկանց:
    Պետք չի այդ Սուրբ Գրքերը բառացի հասկանալ, այն ժամանակ դա ամեն մի քաղաքակրթության համար մատչելի հասկանալի տարբերակներով են գրվել, որպեսզի հասկանալի և նկարագրելի լինի ողջ ճշմարտությունը, սակայն հիմա Աստված խոսում է մարդկանց հետ և բացատրում է այդ ողջ եղելությունը, այլևս չպարզաբանված մտքեր չեն լինելու նրանց համար, ովքեր իրականում փնտրում են ճշմարտությունը:
    Թանկագին Գայլ հույսով եմ դու էլ կկարդաս այս գրառումը:
    Ես վաղուց էի ուզում պատասխանել քո այդ բարձրացրած հարցին, սակայն լռում էի, որպեսզի լսեի Աստվածաշունչից ավելի քաջատեղյակ մարդկանց պատասխանները:
    Բացի դա այդ ճակատամարտում մասնակցում էին, Գանդհարներ, որոնք համարվում են հրեշտակներ, Ռակշասաներ, ասուրաներ, (վերջինները դեմոններ, այլ մոլորակներից)...
    Հարգելի Սելավի կա պատմություն, կա փիլիսոփայուփյուն, և կա ասացվացքներով ասած ճշմարտություն և աղավաղված ճշմարտություն, այս ամենը հասկանալու համար պարզապես Բանականությունն է պետք գործի դնել, այլ ոչ թե միտքը, որ չստացվի Բառացի...

  15. #102
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Կներեք, որ քիթս խոթում եմ ձեր հետաքրքիր բանավեճի մեջ: Աստվածաբանություն առանձնապես չեմ ուսումնասիրել և բավականին հեռու եմ այն ամենից, ինչին այստեղ անդրադարձել եք: Բայց…

    Թույլ տվեք մի հարց ուղղել(խոսքս վերաբերվում է հայրենիքի համար զենք վերցնելու ընդդիմախոսներին).
    Եթե, օրինակ, թուրքը ձեռք բարձրացնի ձեր ընտանիքի անդամի վրա, իսկ դուք ձեր ձեռքի տակ հրազեն ունենաք, ի՞նչ կանեք:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (16.06.2009), Lion (15.06.2009), Ձայնալար (15.06.2009), յոգի (16.06.2009)

  17. #103
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, որ քիթս խոթում եմ ձեր հետաքրքիր բանավեճի մեջ: Աստվածաբանություն առանձնապես չեմ ուսումնասիրել և բավականին հեռու եմ այն ամենից, ինչին այստեղ անդրադարձել եք: Բայց…

    Թույլ տվեք մի հարց ուղղել(խոսքս վերաբերվում է հայրենիքի համար զենք վերցնելու ընդդիմախոսներին).
    Եթե, օրինակ, թուրքը ձեռք բարձրացնի ձեր ընտանիքի անդամի վրա, իսկ դուք ձեր ձեռքի տակ հրազեն ունենաք, ի՞նչ կանեք:
    Մարկիզ ջան, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են....
    ահա մեջբերում Hrayr-ի խոսքերից
    "սպանենք մեր թշնամիներին որ կորսվեն մեր հոգիները, ինչպիսի նհեթեթություն, ավելի լավ չի թշնամուց մեռնենք ու կորուստ չգնանք "

  18. #104
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո նման մտածողներն են սրբերը Գայլ ջան , և իրականում հասկացած Իրական Արիական Աստծուն...
    Աստված բռնակալ չե ինչպես վերագրում են ««քրիստոնյաները»» Հայրենիքը պահպանելն էլ է մտնում կրոնի մեջ, այսինքը Արիական, ոչ թե ««քրիստոնեական»»
    հրեաների պատրաստած ««քրիստոնեությունն»» էր որ քանդեց Արիականությունը Հայաստանում, որը իրականում ոչ մի կապ չունի Քրիստոսի հետ, այ նմաններն են Քրիստոսի անունից խոսում, իրենց քրիստոնյա անվանելով... գլուխները թող խոնարհեն թշնամիների առաջ և թող սիրեն նրանց երբ կգան ու կկոտորեն իրենց ընտանիքները...
    Արիացին թղնամի չունի և ոչ ստախոս է, ոչ էլ կռապաշտ է, Արիացին մարդկանց բարձրագույնն է և Արիական կրոնը բոլոր կրոնների հիմքն է, ինչպես նաև Քրիստոնեության...
    Կեցցես Քայլ ջան...
    Յոգի ջան ՍՐԲԵՐԸ էն տղերքն ու կանայքն են ովքեր իրենց կյանքի գնով Հայաստան են պահել ու իրանց շնորհիվա որ մենք կանք ու ազատ ենք մեր հողի վրա,էսօր մենք իրանց անունը պետք է բարձր պահենք,պտի հպարտանանք իրանցով ու մենք էլ պտի իրանց նման վարվենք,որ վաղը մեր երեխաները մեզ չասեն «ո՞վ եք դուք այ ստրուկներ»:
    Յոգի ջան անչափ ուրախ եմ,որ կան մարդիկ որոնց մեջ մնացել է Արիացու գենը:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (16.06.2009), յոգի (16.06.2009)

  20. #105
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում վրեժ62-ի խոսքերից Նայել գրառումը
    էս աչքիս նոր կրոնա առաջացել, բայց աշխարհը տաղյակ չի.
    Քո կարծիքով Քրիստոսը վախկոտ էր, որ զենք չվերցրեց ու դուրս չեկավ թշնամու դեմ, թե ձեզանից պակաս ինքնասիրություն ուներ, որ հանդուրժեց էտ ամենը, թե կարծում եք ձեզանից պակաս դուխ ուներ??? Ընենց որ անձնական շահերը մի խառնեք ազգայինի հետ.
    Այո իհարկե Քրիստոսը խաչվեց համայն մարդկության մեղքերի համար,երբ մտածում եմ որ Աստծո որդուն խաչել են,ինչ որ հրեաների մի կույտ հիասթափվում եմ,պատկերացնու՞մ եք Աստծո որդուն խաչում են,լավ հարգելիս որ ասում եք պետք չի զենք վերձնել,բա էտ ձեր սիրելի Լուսավորիչը,ինչու զենքով,հրով,ջարդելով Քրիստոնեությունը ընդունել տվեց:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (16.06.2009)

Էջ 7 13-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը միջուկային զենք ունի՞
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.05.2016, 20:52
  2. Երեխաների պաշտպանության օրը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.06.2011, 18:27
  3. Ում է զենք պետք և ինչ նպատակների համար
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.05.2008, 14:29
  4. Շնորհավոր Հայրենիքի պաշտպանների օրը
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 09.03.2008, 13:05
  5. Խանդը որպես զենք
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.08.2007, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •