Բայց ինչ խիստ են ձեր սրտերը.
Ավելի տրիվյալ օրինակի վրա բացատրեմ ասածս.
Տղան հոր հետ անցնում է անտառով, որտեղ տարբեր տեսակի գազաններ կան։ Զենքը միայն հոր մոտ է։ Տղան առանձնանում է հորից կարծելով թե միայնակ ճանապարհը կարող է անցնել։ Ապահովության համար փայտ է վերցնում գազաններից պաշտպանվելու համար......
Ի՞նչ եք կարծում խելամիտ քայլ էր տղայի արարքը.
Հա, իրոք կպաշտպանվի աղվեսներից ու մանր մունր կենդանիներից, իսկ եթե գայլ դուրս գա առաջին, կամ արջ, ի՞նչ եք կարծում կշահի՞ արդյոք....
Մեծ-մեծ եք խոսում, ղարաբաղյան պատերազմին հավանաբար ոչ մեկդ չեք մասնակցել, շատերն էլ անգամ գրադի ձայն չեն լսել..., իսկ եթե հակառակորդը ռուսաստանը լինի էլի կկանգնե՞ք ձեր կարծիքին, թե՞ կհանձնվեք որքան հնարավոր է շուտ.
Կարճ մի դատեք, մի հատ քննեք թե ինչ է կատարվում, ես հո զոմբի կամ ռոբոտ չեմ անգիր արած բառեր ասեմ, իրականությունն եմ ասում, սա է իրականությունը, ինչքան էլ ուզում է չընդունեք բայց իրականությունը մնում է նույնը.