User Tag List

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 183 հատից

Թեմա: Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    և ոչ էլ հարգարժան Արսից (արդյոք մարտի դաշտում իր ժողովրդի համար կյանքը տված թուրքը սրբացվու՞մ է)։
    Ներողություն, եթե անտեսել եմ, հավանաբար, չեմ նկատել: Գրառման հղումը կտա՞ք:
    Ինչ վերաբերում է թուրքին, ապա եթե նա պաշտպանել է իր մերձավորին հարձակումից (ոչ թե հարձակվել է ուրիշի վրա կամ զավթել նրա երկիրը), ապա, կարծում եմ, ողորմություն կգտնի Աստծո կողմից:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներողություն, եթե անտեսել եմ, հավանաբար, չեմ նկատել: Գրառման հղումը կտա՞ք:
    նույն թեմայի 10 րդ էջում։
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում է թուրքին, ապա եթե նա պաշտպանել է իր մերձավորին հարձակումից (ոչ թե հարձակվել է ուրիշի վրա կամ զավթել նրա երկիրը), ապա, կարծում եմ, ողորմություն կգտնի Աստծո կողմից:
    Հարգելի Արսեն. դու հաստատ ինչ որ բան խառնում ես։ ոչ հայրենիքի .ոչ ծնողի.ոչ երեխայի համար կյանք տալը. որևէ հիմք չի կարող հանդիսանալ փրկության՝առավել ևս սրբացման համար։
    Խնդրում եմ այլ մեկնաբանությունների չարժանացնել գրածս։Չեմ ասում թէ թվարկածներս անհարգի վարմունքներ են։Խոսքս սրբանալու կամ փրկվելու մասին է։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    bari hoki (22.01.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Արսեն. դու հաստատ ինչ որ բան խառնում ես։ ոչ հայրենիքի .ոչ ծնողի.ոչ երեխայի համար կյանք տալը. որևէ հիմք չի կարող հանդիսանալ փրկության՝առավել ևս սրբացման համար։
    Հարգելի Կտրուկ: Թույլ տվեք հիշեցնել, որ այս կամ այն մարդու փրկվելու հարցը ոչ ձեր, ոչ իմ իրավասությունն է: Իսկ հօգուտ իմ տեսակետի խոսում են Աստվածաշնչյան հետևյալ մեջբերումները.
    Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար։ (Հովհ. ԺԵ 13)
    Սէրը նրանո՛վ ճանաչեցինք, որ Յիսուս իր կեա՛նքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը։ (Ա Հովհ. Գ 16)
    Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէ՛ր ունեցէք, քանի որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը։ (Ա Պետր. Դ 8)

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    bari hoki (22.01.2010), davidus (09.06.2009), Elmo (09.06.2009), Monk (26.05.2009), Nareco (26.05.2009)

  7. #4
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Արս ջան ես ինչ ես գրել, այ սա չեմ հանդուրժի, ես էլ մեջբերում եմ պարզ ճշմարտությունը .
    ՙ
    "Ամեն ով ատում է եղբայրը մարդասպան է, իսկ մարդասպանների համար գիտենք որ իր մեջ բնակված հավիտենական կյանք չունի" 1Հովհ.3:15
    "Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք որ սիրում են սուտը դուրս պիտի նետվին" Հայտ 22:15

    Իսկ ի՞նչ պատասխան եք տալու նրանց ում համոզել եք թե ինքը հայրենիքի համար է մարդ սպանում ուրեմն սուրբ է....., իսկ նրա՞նց, որ մինչև հիմա հավատում են դրան....

    Ասում է վայ ձեզ որ պապերի սովորության համար Աստծո օրենքը զանց եք արել, սա ես չեմ ասում Հիսուսն էր ասում.... Լավ ու՞մ եք հաճեցնում, մարդկա՞նց.....
    Եթե տակավին մարդկանց հաճելի երևնալ եք փնտրում կռապաշտ եք ու անհավատից էլ գեշ.... Էլի ես չեմ ասում...
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    bari hoki (22.01.2010), Կտրուկ (26.05.2009)

  9. #5
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան ես ինչ ես գրել, այ սա չեմ հանդուրժի, ես էլ մեջբերում եմ պարզ ճշմարտությունը .
    Հրայի, ես հասկանում եմ, որ իմ յուրաքանչյուր գրառում միայն մի ցանկություն է առաջացնում՝ հակառակվելու, բայց խնդրում եմ՝ ուշադիր կարդալ գրվածը:

    "Ամեն ով ատում է եղբայրը մարդասպան է, իսկ մարդասպանների համար գիտենք որ իր մեջ բնակված հավիտենական կյանք չունի" 1Հովհ.3:15
    "Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք որ սիրում են սուտը դուրս պիտի նետվին" Հայտ 22:15
    Անարայրի ճակատամարտի ժամանակ իրենց ժողովրդին ու հավատը պաշտպանողներից (այստեղ հավատին ուղղակիորեն առնչվող դեպք է), Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իրենց ընտանիքներն ու մերձավորներին պաշտպանողներից, Արցախի ազատամարտի ժամանակ իրենց հարազատներին, ազգակիցներին պաշտպանողներից ո՞վ է եղբայր ատող, կախարդ կամ կռապաշտ, կամ ստասեր:
    Մեռա մեջբերելով Աստծո Խոսքից տեղեր, որոնք խոսում են այն մասին, որ Քրիստոսի օրենքը (սիրո օրենքը) կատարելու համար է, այլ ոչ միայն՝ լսելու: Հիմա ենթադրենք մի երիտասարդ գնացել է մարտի դաշտում կյանքը տվել իր ընտանիքի, մերձավորների, երկրի համար: Արդյո՞ք սա սիրո արտահայտություն չէ, արդյո՞ք Աստծո խոսքի կատարում չէ: Թե՞ եթե հավաքույթների չի մասնակցել, արտասվախառն «ալելո՜ւյա» չի գոռացել՝ վերջ, գեհենի բաժին է: Հերիք չէ՞ փարիսեցիություն անել: Հիշեք բարի սամարացու առակը: Երբ ավազակներից կողոպտվածը վիրավոր ընկած էր (=Հայրենիքը և սեփական ժողովուրդը վտանգօ մեջ էր) քահանան (ձեր նկարագրած հավատացյալը) կողքով անցավ, բայց «ժամանակ չունեցավ» որևէ բանով օգնելու՝ չէ՞ որ «Աստծուն ծառայելու» էր գնում, տաճարում «ալելո՜ւյա» վանկարկելու: Իսկ «անհավատ» սամարացին (մարտի դաշտում կյանքը տվածը) սուսուփուս եկավ օգնեց: Երևի թե, քահանան էլ կհամարեր, որ դա փրկության համար բավարար չէ, պետք էր տաճար գալ, «Աստծուն ճանաչել», և այլն:

    Բացի դրանից, ո՞վ է ձեզ տվել այդ իրավունքը՝ այդքան հեշտ որևէ մեկին դժոխք կամ դրախտ ուղարկելու:

    Նման մի օրինակ էլ ունեմ աչքիս առջև. մեր հարևան այրին, որը հիսունական է: Նրա ավագ որդին, որը 16 տարեկանից աշխատում էր՝ մորը, քրոջը և մանուկ եղբորը կերակրելու համար, մի քանի տարի առաջ վառվեց աշխատավայրում և մահացավ: Հավաքույթների հազարից մեկ էր գնում: Եկան ձեզ նման արդար «մխիթարիչները» և սկսեցին «ցավակցել» մորը՝ խոսել նրա մասին, որ լավ չէր, որ տղան «Աստծուն չճանաչեց», «չէր գալիս հավաքույթների», և այլն: Զզվելի մի տեսարան: Այնինչ այդ տղան գլուխը կախ Աստծո կամքն էր կատարում. օրնիբուն աշխատում էր, որ տնեցիները սոված չմնան: Հիմա ո՞վ է ավելի արժանի փրկության (եթե այդքան ուզում եք այդ հարցը պարզել)՝ բարեպաշտ, կոկիկ, մաքուր մխիթարողնե՞րը, թե «աշխարհիկ գործերով զբաղված», «Աստծուն իրապես չճանաչած», աշխատավոր տղան:

    Ասում է վայ ձեզ որ պապերի սովորության համար Աստծո օրենքը զանց եք արել, սա ես չեմ ասում Հիսուսն էր ասում.... Լավ ու՞մ եք հաճեցնում, մարդկա՞նց.....
    Պապերն այնքան քրիստոնյա են եղել, որ կյանքները չեն խնայել հավատի համար: Նրանց ավանդույթներն էլ այդ բարեպաշտությունից են եկել: Իսկ փափկասեր Բիլլիների ու Ջիմմիների քարոզներ լսողնե՞րն ում են հաճեցնում:

    Եթե տակավին մարդկանց հաճելի երևնալ եք փնտրում կռապաշտ եք ու անհավատից էլ գեշ.... Էլի ես չեմ ասում...
    Աստծո խոսքը դիմացինի փորը խրելու դասական օրինակ: Բողոքական արվեստն է, ծանոթ է:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (09.06.2009), Elmo (09.06.2009), Monk (26.05.2009), Nareco (26.05.2009), Tig (26.05.2009), Նաիրուհի (23.10.2011), Ներսես_AM (26.05.2009)

  11. #6
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան ես ինչ ես գրել, այ սա չեմ հանդուրժի, ես էլ մեջբերում եմ պարզ ճշմարտությունը .
    ՙ
    "Ամեն ով ատում է եղբայրը մարդասպան է, իսկ մարդասպանների համար գիտենք որ իր մեջ բնակված հավիտենական կյանք չունի" 1Հովհ.3:15
    "Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք որ սիրում են սուտը դուրս պիտի նետվին" Հայտ 22:15

    Իսկ ի՞նչ պատասխան եք տալու նրանց ում համոզել եք թե ինքը հայրենիքի համար է մարդ սպանում ուրեմն սուրբ է....., իսկ նրա՞նց, որ մինչև հիմա հավատում են դրան....

    Ասում է վայ ձեզ որ պապերի սովորության համար Աստծո օրենքը զանց եք արել, սա ես չեմ ասում Հիսուսն էր ասում.... Լավ ու՞մ եք հաճեցնում, մարդկա՞նց.....
    Եթե տակավին մարդկանց հաճելի երևնալ եք փնտրում կռապաշտ եք ու անհավատից էլ գեշ.... Էլի ես չեմ ասում...
    Որպեսզի սխալված չլինեմ, հարց. Հրայր, դու համարում ես, որ մեջբերածդ սուրբգրային համարները վերաբերում են Հայրենիքի համար մարտադաշտ ելածներին?

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (09.06.2009)

  13. #7
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Արսեն ջան ես քեզ հիշեցի, դու ինձ չես հիշի հավանաբար... Շատ տարիներ առաջ 34 ով իրար հետ էինք գնոմ համալսարան, սա մեջբերման կարգով։

    Արսեն ջան, ցավում եմ, բայց եկեղեցիներ փոխելով հարցը չի լուծվի, Աստծուն գտնել է պետք։

    Ինչ վերաբերվում է հարգելի Մոնկի հարցին կասեմ հետևյալը.Ոչ միայն
    Մոնկ ջան խելացի ես, բա սա ոնց էս անտեսել, սուրդ պատյանը դիր, սուր վերցնողը սրով պետք է ընկնի.... Ում էին ուզում պաշտպանել.....
    Կամ մարգարեին մոռացել ես, որ խնդրեց Աստծուն որ ծառայի աչքերը բացի, որ տեսավ հրեշտակների գնդերը...
    Ուզում եմ տեղեկացնել, որ մեզ համար Աստված պահապան հրեշտակներ է ուղարկում, դա ես չեմ ասում անհավատներն են ասել ու դա մեկ-երկու դեպք չէ։ Եթե դուք պաշտպան չունեք ու զենքի օգնությանն եք դիմում պետք չի հեքիաթ հորինել թե դա սուրբ գործ է, ասում է ով կյանքը դնի, չի ասում ով ուրիշների կյանքը վերցնի, կարծում եմ տարբերություն կա։
    Խոսքս ավարտելով ասեմ, որ հավատքը մեզ է պաշտպանում, ինքը թույլ չի ու պաշտպանության կարիք չունի....
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կտրուկ (26.05.2009)

  15. #8
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է հարգելի Մոնկի հարցին կասեմ հետևյալը.Ոչ միայն
    Մոնկ ջան խելացի ես, բա սա ոնց էս անտեսել, սուրդ պատյանը դիր, սուր վերցնողը սրով պետք է ընկնի.... Ում էին ուզում պաշտպանել.....
    Կամ մարգարեին մոռացել ես, որ խնդրեց Աստծուն որ ծառայի աչքերը բացի, որ տեսավ հրեշտակների գնդերը...
    Ուզում եմ տեղեկացնել, որ մեզ համար Աստված պահապան հրեշտակներ է ուղարկում, դա ես չեմ ասում անհավատներն են ասել ու դա մեկ-երկու դեպք չէ։ Եթե դուք պաշտպան չունեք ու զենքի օգնությանն եք դիմում պետք չի հեքիաթ հորինել թե դա սուրբ գործ է, ասում է ով կյանքը դնի, չի ասում ով ուրիշների կյանքը վերցնի, կարծում եմ տարբերություն կա։
    Խոսքս ավարտելով ասեմ, որ հավատքը մեզ է պաշտպանում, ինքը թույլ չի ու պաշտպանության կարիք չունի....
    Հրայր, դու էլ պակաս խելացի չես, բայց անտեսել ես <Վաճառեցեք ձեր հանդերձները և սրեր գնեք> պատգամը: Հետաքրքիր է, թե ինչի համար էր այն ասված: Անտեսել ես նաև Հովհաննես Մկրտչի կեցվածքը, որ իր մոտ եկած զինվորներին ոչ թե քարոզում է թողնել իրենց զինվորությունը, այլ ուղղակի բավարարվել իրենց ռոճիկով և ոչ մեկի անօրինաբար չնեղել: Հետքաքրքիր կլիներ, եթե Մկրտիչը մարդասպաններին թույլատրեր, որ շարունակեն մարդ սպանել, մենակ թե իրենց վարձով յոլա գնան: Դա այն դեպքում, երբ բոլոր մեղավորներին քարոզում էր ապաշխարել: Հետքրքիր է, թե Պողոս առաքյալն իրեն ինչու է համեմատում զինվորի հետ: Առաքյալն իր առաքելությունը մարդասպանի արածի հետ է համեմատում? Իսկ մարգարեի մասին բերածդ օրինակի կողքին կարծում եմ մոռացել ես Մովսես, Դավիթ և այլ մարգարեների ու հինկտակարանյան այլ սրբերի կեցվածքը, թե ինչքան թշնամիներ են կոտորել և ինչի համար: Սուրբ Գրքին քաջածանոթ մարդ ես, օրինակների մեջ չխորանամ: Եվ պետք չի Քրիստոսի պատգամը արհեստականորեն նույնացնել բոլորովին այլ երևույթի հետ: Պարզ չի, որ հանուն մարդկության փրկության զոհաբերվող Աստվածորդին կարիք չուներ Պետրոսի սրի պաշտպանությանը դիմելուն? Ինչ կապ ունի դա հանուն Հայրենիքի, մերձավորների ու սեփական սրբությունների պաշտպանության մարտի դաշտ ելնելու հետ? Քաջ ծանոթ է այդ մեթոդը, երբ Սուրբ Գրքի որևէ մեջբերում արհեստականորեն փորձվում է կապակցվել բոլորովին այլ երևույթի հետ, միայն թե սեփական ասելքը հաստատվի: Քաջ հայտնի է նաև, թե ում սիրած գործելաոճն է դա:
    Հարցին ուրիշ կողմից մոտենանք: Իսկ Հրայր ջան, ինչու դու և քեզ նման քարոզող մարդիկ վեր չեք կենում և գնում այդ սերը քարոզելու մեր թշնամիներին? Այն մարդկանց, ովքեր սուր են վերցնում մեզ վրա: Չէ որ մենք չենք քարոզում սուր վերցնել և հարձակվել ուրիշների վրա, ընդամենը սուր ենք վերցնում և պաշտպանում Աստծուց մեզ շնորհվածը: Իհարկե, հեշտ է նստել ապահով սենյակում և համակարգչի միջոցով ճառեր գրել սիրո և այլնի մասին: Եվ կամ ինչու արևմուտքից հայտնված պատվելիներն ու վերապատվելիները չեն գնում քարոզելու թուրքերին, ադրբեջանցիներին և այլնին? Ավելի ապահով է քրիստոնյաներին քրիստոնեություն քարոզելը? Դե իհարկե, չէ որ պահապան հրեշտակների պաշտպանությունը երաշխավորված է:
    Հրայր ջան, քեզ մի խնդրանք. երբեք չփորձես պատերզամի դաշտ գնացած իմ և մեր մերձավորներին համեմատել մարդասպանների և չգիտեմ էլ ինչերի հետ: Սա առայժմ որպես խնդրանք: Այդ մարդկանցից շատերը զոհվել են ոչ թե թշնամու նկատմամբ ունեցած ատելությունից, այլ մեր նկատմամբ ունեցած սիրուց: Եթե պատերազմ և կորուստներ տեսած լինեիր, շատ լավ կհասկանաիր ինձ:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (28.05.2009), may (27.05.2009), Nareco (26.05.2009), Safaryan (26.05.2009), Նաիրուհի (23.10.2011)

  17. #9
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    <Վաճառեցեք ձեր հանդերձները և սրեր գնեք> պատգամը: Հետաքրքիր է, թե ինչի համար էր այն ասված:
    Մոնք ջան եթէ հնարավոր է հիշեցրու ինձ այս խոսքերի տեղը։
    Բայց մեծամասամբ. կտակարանային սուր բառը ՝Աստծո խոսքն է։

  18. #10
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,013
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոնք ջան եթէ հնարավոր է հիշեցրու ինձ այս խոսքերի տեղը։
    Բայց մեծամասամբ. կտակարանային սուր բառը ՝Աստծո խոսքն է։
    Աստծո խոսքը գնում են է՞լ…

  19. #11
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Կտրուկ: Թույլ տվեք հիշեցնել, որ այս կամ այն մարդու փրկվելու հարցը ոչ ձեր, ոչ իմ իրավասությունն է:
    Ամբողջովին համաձայն եմ քեզ հետ։ՈՒստի եկեք ՙսուրբ Սարգիսին՚ ոչ երկնքում կարգենք և ոչ էլ երկրի խորքում։
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերում:Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար։ (Հովհ. ԺԵ 13)

    Մեջբերում:Սէրը նրանո՛վ ճանաչեցինք, որ Յիսուս իր կեա՛նքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը։ (Ա Հովհ. Գ 16)
    Արսեն. Աստվածաշնչյան եղբայր և բարեկամ հասկացությունները՝ նամանավանդ տվյալ դեպքերում. վերաբերվում է միայն ու միայն հոգևոր և հավատակից եղբայրներին։

  20. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստծո խոսքը գնում են է՞լ…
    Գրված է.
    ՙժամանակը ծախու առեք՚
    որովհետև 10 կույսերից 5 ին այդպես էլ չհաջողվեց յուղ(որն է Աստծո խոսքը) վերցնել մյուս կույսերից։
    Ներսես ՙաստծո խոսք գնել՚ չի նշանակում փողով գնել.այլ գնել ինչ որ բան զոհելով ՝ տվյալ դեպքում քո ժամանակն ես տրամադրում.կամ ասենք որևէ գործից ետ ես մնում Աստծո խոսքը լսելու համար. և այլն։
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 26.05.2009, 22:58:

  21. #13
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    34
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Հրայր և Կտրուկ.
    Ես կխուսափեմ երկար-բարակ խոհափիլիսոփայական մտքեր արտահայտելուց.
    մեկ հարց.
    Արցախյան գոյամարտում և ընդհանրապես հայրենիքի, համար կյանքները չխնայած հայորդիները ձեզ համար
    ի՞նչ կարգավիճակ ունեն:

    Հուսով եմ հարցս պարզ էր, ու խնդրում եմ առանց մեջբերումների և այլնի: Պարզ, կոնկրետ, հստակ:
    ArmFootball.com / First Armenian Front

  22. #14
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրայր և Կտրուկ.
    Ես կխուսափեմ երկար-բարակ խոհափիլիսոփայական մտքեր արտահայտելուց.
    Խնդրում եմ նաև խուսափես ազգային նվիրական արժեքները շահարկել։
    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրայր և Կտրուկ.
    մեկ հարց.
    Արցախյան գոյամարտում և ընդհանրապես հայրենիքի, համար կյանքները չխնայած հայորդիները ձեզ համար
    ի՞նչ կարգավիճակ ունեն:

    Հուսով եմ հարցս պարզ էր, ու խնդրում եմ առանց մեջբերումների և այլնի: Պարզ, կոնկրետ, հստակ:
    Ազգային հերոս։

    Խնդրեմ նաև քո պատասխանը։
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 26.05.2009, 23:34:

  23. #15
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    34
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ նաև խուսափես ազգային նվիրական արժեքները շահարկել։ Ազգային հերոս։

    Խնդրեմ նաև քո պատասխանը։
    Ես ոչինչ չեմ շահարկում. ձեր մի քանի գրառումներից ելնելով այլ հարց ուղղել հնարավոր չէր:

    Իմ պատասխա՞նը՝ ոչ մի բառով չեմ կարող բնութագրել նրանց մեծությունը...
    Իր կյանքը հայրենիքի համար մատաղ արած հայորդուն ինչպիսի գերադրական որակում էլ տաս քիչ է...
    ArmFootball.com / First Armenian Front

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (09.06.2009), Gayl (08.06.2009), Նաիրուհի (23.10.2011), Ներսես_AM (27.05.2009)

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը միջուկային զենք ունի՞
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.05.2016, 20:52
  2. Երեխաների պաշտպանության օրը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.06.2011, 18:27
  3. Ում է զենք պետք և ինչ նպատակների համար
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.05.2008, 14:29
  4. Շնորհավոր Հայրենիքի պաշտպանների օրը
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 09.03.2008, 13:05
  5. Խանդը որպես զենք
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.08.2007, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •