Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ մոտ տենց բան մի անգամ եղել է HD կամերայի հետ կապված` միացնում էի, XP-ն չէր ճանաչում, բայց Win7-ը ճանաչում էր: Հետաքրքիրն այն էր, որ ուրիշ ֆլեշկաներ ճանաչում էր:
Խնդիրը լուծվեց ուրիշ կոմպի վրայից (որի վրա որ ճանաչում էր) USB-ի համակարգային ֆայլերը պատճենելով: Իսկ այն, որ ուրիշ ֆլեշկաներ ճանաչում էր, ուղակի նրանից էր, որ այդ ֆլեշկաները արդեն նախկինում (մինչև ՕՀ "գժվելը") այդ համակարգչի վրա ճանաչացված էին եղել:
Ստուգելու համար կարող ես մի հատ այնպիսի ֆլեշկա միացնել կոմպին, որ նախկինում այդ մոտդելի չես միացրել: Այս ծրագրով կարող ես նայել, թե ընդհանրապես ինչ տիպի USB սարքավորումներ են երբևիցե միացվել այդ ՕՀ-ին:
իմ մտքով էլ էր անցել պատճենելու տարբերակը, ուղղակի չգիտեմ կոնկրետ, ո՞ր ֆայլերը պատճենեմ, կմանրամասնե՞ս։