User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Մանկության հուշեր…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    Մանկուց զբաղվել եմ քաղաքականությունով: 9 տարեկան էի, ընտրություններ էին, Քոչարյանին էի համակրում: Բարի ձյաձյա էր երևում, դրա համար: Դպրոցում մեր դասարանցիներից ում տենում, հարցնում էի տնեցիք ու՞մ են ընտրում, ու քցել-բռնելով, որ Քոչարյանը դառնալու ա, ինձ հանգիստ էի զգում: Հելել փողոցում Մարիցա տատու թոռների հետ գրել էինք "Ռոբերտ Քոչարյան՝ մեր լավ նախագահ", մեկ էլ՝ "մի վստահիր Կարեն Դեմիրճյանին":
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.10.2010), Սլիմ (22.08.2009)

  3. #2
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանկուց զբաղվել եմ քաղաքականությունով: 9 տարեկան էի, ընտրություններ էին, Քոչարյանին էի համակրում: Բարի ձյաձյա էր երևում, դրա համար: Դպրոցում մեր դասարանցիներից ում տենում, հարցնում էի տնեցիք ու՞մ են ընտրում, ու քցել-բռնելով, որ Քոչարյանը դառնալու ա, ինձ հանգիստ էի զգում: Հելել փողոցում Մարիցա տատու թոռների հետ գրել էինք "Ռոբերտ Քոչարյան՝ մեր լավ նախագահ", մեկ էլ՝ "մի վստահիր Կարեն Դեմիրճյանին":
    Ես ետ ընտրվելու ժամանակ մենակ են գիտեի որ, իմ ազգանունիցա բայց բարեկամ չի

  4. #3
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Մանկության հուշեր…

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանկուց զբաղվել եմ քաղաքականությունով: 9 տարեկան էի, ընտրություններ էին, Քոչարյանին էի համակրում: Բարի ձյաձյա էր երևում, դրա համար: Դպրոցում մեր դասարանցիներից ում տենում, հարցնում էի տնեցիք ու՞մ են ընտրում, ու քցել-բռնելով, որ Քոչարյանը դառնալու ա, ինձ հանգիստ էի զգում: Հելել փողոցում Մարիցա տատու թոռների հետ գրել էինք "Ռոբերտ Քոչարյան՝ մեր լավ նախագահ", մեկ էլ՝ "մի վստահիր Կարեն Դեմիրճյանին":
    դե ասա դու ես էլի Քոչարյանին իշխանության բերել
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #4
    ԿԱՏԱՐՅԱԼ ԵՐՋԱՆԻԿ :) Surveyr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    222
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկության հուշեր…

    Շատ բան կուզենայի ջնջել մանկությանս հուշերից, բայց չի ստացվում.........
    Հիշում եմ, որ ինքնաշեն ինքնաձիգ էինք շինում, ու հիշում եմ զայրույթս, որ ամենալավը իմ ինքնաձիգ չէր, քանի որ փողը այլումինե խողովակ էր, ու երորրդ կրակոցից բացվում էր ծաղիկի թերթիկների պես.....
    Հիշում եմ խրամատը, որ հասակակիցներով էինք փորել, ու ժամերով դուրս չէինք գալիս մեջից.....
    Հիշում եմ արկերի բեկորնեի հավաքածուս, 23 նմուշ կար տարբեր չափերի ..........
    Հիշում եմ անդրբեջանական ռմբակոծիչները ու ափալ- թափալ ապաստարաններ իջնելը....
    Հիշում եմ լուսարձակող փամփուշտները, որոնցով «հրավառություն» էինք «կազմակերպում»........

    Ապուշություններ եմ հիշում, ի՞նչ անեմ, չեմ կարա մոռանամ
    Երկիրը կլորա, ինքն էլ փոքր

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    A.r.p.i. (10.03.2010)

  7. #5
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկության հուշեր…

    Փոշին մաքրենք այս լավ թեմայի

    Ուրեմն մի անգամ, մանկապարտեզի ժամանակներով, առաջին ու վերջին անգամ, կողքի շենքից մի տղայի մի լավ դնգստել էի, իրա մաման էկել էր կռիվ մամայիս վրաԷս իմ մաման էլ իմանումա թե ախպերսա կռիվ արել // հենց սկսումա ախպորս վրա ջղայնանալ, էդ տուժողի մայրն ասումա, աղջիկդա եղել //:
    Մամաս ասումա էլ չգիտեի ջղայնանամ, թե ծիծաղեմ, բայց ինձ բան էլ չի ասել, հլա մի բան էլ ինքնա մունաթ եկել. ուրեմն ձեր տղան սխալ բանա արել


    Ու միշտ մեկին եմ հիշում փոքր տարիքից մանկապարտեզում մի լավ ընկեր ունեի՝ Արթուրը: Մենք միշտ իրար հետ էինք խաղում, հաց ուտում /մենք մեր սեղանն ու աթոռն ունեինք, որ մենակ մերն էր, ուրիշներին չէր թողնում նստեին մեր հետ//, մահճակալներն էլ իրար մոտ էին /իրա մամայի խնդրանքով/ ես որ չէի գնում մնգո, ինքը ոչ մեկի հետ չէր խաղում, ու միշտ իրա մամային ուղարկում էր իմանալու թե ինչի չեմ գնացել:
    Հետո մեզ բաժանեցին ու իրա մաման էլ չկարողացավ ոչինչ անել, ինքն ինձանից փոքր էր, ու ինձ տարան ուրիշ խումբթե իրանց ով էր խնդրել
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (10.03.2010), Yevuk (14.02.2010), Աբելյան (04.02.2010), Արևհատիկ (04.02.2010), Դեկադա (04.02.2010), Կաթիլ (13.02.2010), Մանուլ (06.02.2010), Նաիրուհի (07.10.2010), Ֆոտոն (04.02.2010)

  9. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկության հուշեր…

    Բժիշկ-բժիշկի մասին էի մոռացել գրեի…
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (12.02.2011)

  11. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկության հուշեր…

    Կիրովական, մաս 1:


    ՌԱՍՅԱ, ՑԻՌԿ, քաղաքապետարան, Հրազդան ստադիոն, կամաց-կամաց Երևանը հետևում ա մնում: Ականջակալներս միացրեցի ու լրիվ կտրվեցի դրսի աշխարհից: Էսօր ես պետք ա մի քանի ժամով կտրվեմ ախմախ առօրյայից: Աչքիս առաջ մենակ ճամփեն ա, ականջիս ոչ մի ձեն դրսից չի հասնում: Երևանից ինչքան հեռանում ենք, էնքան ավելի ա ցրտում: Ու աստիճանաբար, մետրը մետրի վրա, պայմանները փոխվում են: Սկզբում երևում ա, ոնց են ձյան "փոշեհատիկները" պաբրիսին խփում, մի քանի վայրկյան հետո արդեն "փոշեհատիկները" մեծանում են, մի քանի վայրկյանից էլ հորիզոնն ա երևում ձնի տակ: Մնացած կիլոմետրերին նայում էի, գետնի վրա ոնց որ ձյունը "հոսում էր", կամ բուք էր անում: Ձյուն էր, գոլորշի էր, տենց էլ չիմացա: Չնայած, ես "զբաղված էի", ու չէի էլ խորանում: Մենակ մի անգամ ականջակալներս հանեցի, մի անգամ էլ ձենը անջատեցի. ճամփին ավարիա էր եղել, մի հատ ֆուրգոնի դեմը վարի էր գնացել: Տենց, ինչքան մոտենում էինք Կիրովականին, էնքան հակառակ պրոցեսն էր. "ձնահոսքը" դառավ "ձյուն", հետո "փոշեհատիկներ", հետո կտրվեց: 12-ից տաս պակաս հասանք տեղ: Իջա մառշուտկուց, միանգամից քայլեցի "տուն": Ցուրտ էր, բայց էդ ցուրտը մի տեսակ հարազատ ցուրտ էր: 90-ականներիս* ցուրտն էր: Քայլում էի ավտոկայանի դեմի լեն փողոցով, ճամփին ամեն մի մանրուքի վրա ուշադրություն էի դարձնում: Նայում էի ավտոներին, ավտոների համարներին, ցուցափեղկերին, ապրանքների ցուցակներին, աղջիկներին, աղջիկների քայլվածքին, հագնվածքին, տղաներին, տղեքի քայլվածքին, հագնվածքին, մարդկանց դեմքերին, համեմատում էի Երևանի հետ, համեմատում էի 90-ականների հիշածիս հետ, մի խոսքով, աչքերս վեց-վեց էի արել: Մի տեսակ տեսողական ծարավ էր մոտս: Չտեսի պես նայում էի: Շատ բաներ 99-ից էնկողմ չէի տեսել: Էհ, մանկություն, 90-ականներ, Լևոն նախագահ, լավ, սխալ ուղղությամբ գնացի... Կլոր շուկան տեսա, որտեղ որ մեկ-մեկ մաման-պապան տանում էին հետները: Հիշեցի, որ մի երկու անգամ էլ գիլաս-միլաս կամ հալվա էի ցրել աննկատ: Հետո գլխավոր պողոտայով քայլեցի: Չէ, "սա Երևանը չի", բայց "այստեղ ես տանն եմ" մի տեսակ: Ինձ մի տեսակ երջանիկ զգացի: Մենակ էն մտքից, որ ես կարամ էս քաղաքում ապրեմ մի գեղեցիկ օր: Բայց մանկություն, Լևոն, 90-ականներ, ափսոս մնացել են անցյալում:
    Կլոր ունիվերմագին հասա: Ամենաշատը էն թվերից էդ շենքն ա տպավորվել մեջս: Չնայած 2007-ին որ եկել էի, տեսել էի, կարոտս առել էի, մտել էլ էի, բայց էս անգամ ուրիշ ձև էի նայում: Կամրջով էի անցնում… Այ հիմա ափսոսում եմ, որ գետն էլ չհետազոտեցի, չզննեցի իրա ջուրը, հոսքը, ջրի ձենը չլսեցի… Փոքր վախտ գետը շատ էր "շփվում" հետս, իսկ ես իրան մոռացա: Բարձրանում էի, բարձրանում էի, հեռվում արդեն հարազատ դիմագծեր էի տենում. փոքր սեփական տները սարի լանջի վրա, ծառերի մեջ: Մի քիչ էլ բարձրացա, արդեն ճանաչեցի. ինքն էր: Վերջի անգամ երբ էի տեսել, 99-ին, թե 2007-ին, չիմացա, բայց չէր փոխվել: Նույնն էր մնացել: Ու տեսա մի հարազատ դետալ.

    Ավերված կանգառ: Չգիտեմ, սրա դերը որն ա եղել Լևոնի օրոք, բայց շատ հարազատ ա: Հանեցի հեռախոսը, նկարեցի: Ինձնից 5 մետրի վրա բանվորներ էին գործ անում, գյոզերով նկարեցի, որ չտենան գժի տեղ դնեն: Շարժվեցի առաջ: Հասնում եմ մեր "քուչին": Էս էն դիքն ա, որտեղով որ ամեն օր իջնում էի դպրոց: Դիքի վրա քուջուջ անող հավ տեսա, էլի հեռախոսս հանեցի, նկարեցի: Ոչ թե որ տանեմ տուն դեսքթոփիս քցեմ, այլ նրա համար, որ մանկությունից ի վեր "քուչում քուջուջ անող հավ" չէի տեսել: Կնայեմ, կհիշեմ էդ օրերը: Վերջապես հասա բուն "քուչա": Էն տեղը, որտեղ որ փոքր վախտ խաղում էի: Քանի որ ինձ հալամուլա կամ տափկնոցի (պախկվոցի) չէին խաղացնում, հարևանի երեխեքի հետ միասին մեկ-մեկ բայեվիկ էի խաղում վերևի տների երեխեքի դեմ: Բայց ասենք որ փչացած հեռախոս կամ ոչ ֆիզիկական-մտավոր բնույթի խաղեր էին խաղում, չգիտես խի խաղացնում էին ինձ:

    Էսի էն գրատախտակն էր, որի վրա ով ինչ խելքին փչեր, կնկարեր, կգրեր: Էդ վախտ թաղի մեծ երեխեքը էդ գրատախտակի վրա ինտելեկտուալ խաղեր էին խաղում. "կրիսծիկ-օլիկ" (իքսիկ-նոլիկ), "полечудес" (շոգեքարշ): Ինձ էլ չէին խաղացնում, երևի նրա համար, որ խայտառակ չլնեին իմ տիեզերական գիտելիքների առաջ: Ի դեպ, գրատախտակի կողի ստոլբին էլ էի կարոտել…

    Սա էլ հարազատ դարպասս ա: Դարպասի կողը` օղորմածիկ Մակիչ պապի գարաժը: Մի հատ ջղային պապիկ կար, դեմքով Առնոլդ Շվարցենեգերին էր նման (չնայած Շվարցից բոյով էր ու Շվարցից նիհար): Կոնկրետ չեմ հիշում` Շվարցից էի վախում նրա համար, որ դեմքով Մակիչ պապուն էր նման, թե Մակիչ պապիից էի վախում նրա համար, որ դեմքով Շվարցին էր նման, բայց երկուսից էլ վախում էի: Որ մի հատ "ջղային" ֆառերով ավտո էի տենում, Մակիչ պապիին էի հիշում: Անցնենք բուն թեմային: Մեր տունը` Սունդուկյան 14-ը, իրա մեջ 3 հատ բնակարան էր ընդգրկում: Էդ բեռլինյան պատը (հարազատ դարպասս-հեղ.) սարքեցին երևի արտաքին աշխարհի ազդակներից խուսափելու համար: Չնայած, թաղում երևի ամեն մեկը գիտեր էդ դարպասը բացելու պարզ մեխանիզմը, իսկ չիմացողը միանգամից կարար իմանար: Դարպասը բացեցի ու ներս մտա:

    Սա էլ էդ պարզ մեխանիզմն էր: Դռան կողքի "ելունդը" պտտում ես, քառակուսի "օդանցքը" բացվում ա, ձեռքդ մտցնում ես, "կողպեքը" քանդում ու մտնում: Ի դեպ, բայեվիկ խաղալու վախտ ես էդ քառակուսի "օդանցքը" օգտագործում էի որպես սնայպեռի կետ: Ըտեղից պրիցել էի բռնում:

    Սա մեր կողի ընտանիքի ածուխի պահեստն էր: Մեկ-մեկ որ թաղի փոքրերի հետ "տափկնոցի" էի խաղում (երբ որ մեծերն էլ էին ըլնում, չէին խաղացնում), մտնում էի ըտեղ էի պախկվում: Հիշում եմ, որ պախկվոցիի ամենատարածված դաղալությունը փակողի հետևը պախկվելն էր: Հենց որ հաշիվը պրծնում էր` "թու ես": Դրա համար սահմանադրական բարեփոխումներ եղան`
    -հետևս պախկվողը չի խաղում
    -աջ կողս պախկվողը չի խաղում
    -ձախ կողս պախկվողը չի խաղում

    Իսկ սա կողի ընտանիքի հավաբունն էր: Թիվ 14 տան 3 ընտանիքներից մենակ մենք էինք, որ կենդանի չէինք պահում: Իսկ մեր հարևանները հավ ու ճագար էին պահում: Վերևի հարևանների երեխեքի հետ (կողի հարևանների երեխեքը տարիքով մեծ երեխեքն էին, հետներս չունեին) հողից ճիճու-միճու էինք հանում, բերում կերակրում էինք իրանց հավերին (ոնց էլ չէինք զզվում-հեղ.): Դրա համար իրանց հավերը նորմալ մեծանում էին, իսկ էդ վերոնշյալ կողի հարևանների հավանոցի հավերը էդ "մեծ երեխեքի" տատու խոսքերով (անունը չեմ հիշում). "օրեկան մի ձու էլ չեն ածում...": Ու հավերի մահացությունը դրանց մեջ ավելի մեծ տոկոս էր կազմում: Առողջ սննդի պակասը իրա դերը խաղում էր:

    Սա էլ մեր տան մուտքի մոտավոր տեսարանը: Որոշ մանրամասներ կուզեի ներկայացնեի:

    Մեր e-mail-ը: Տարիների ընթացքում էնքան ա ժանգոտվել, կոդը ջարդել են: Չնայած, ինձ ինչ, մեկ ա նամակ չի գալի, ոչ էլ Լևոնի օրոք ա եկել: Բայց որ 2007-ին գնացել էի, մի հատ թուղթ էի գտել, որտեղ որ գրական հայերենով գրած էր. "Խի ձեր նալոգները չեք մուծում":

    Մեր անհյուրընկալ արտաքինով, բայց հյուրընկալ հոգով welcome-ը: Երևի ամենաքիչը ինքն ա փոխվել: Հենց էս ձևով ա ինքը եղել էդ տարիներին: Ու իմ մեջ տպավորվել ա 2 բանով.
    1. Էն հս-արլ կողմը որ ցցված երկաթ կա, ժամանակին ոտս թե ձեռս վնասել էր: Հաճախ ուզում էի ծռեի-վնասազերծեի, չէի կարում, ուժս չէր պատում (երևի դրա համար էր ձեռս թե ոտս վնասվել): Մի անգամ պապան էր եկել մի թեթև ծռել: Ու էդ ծռելու պատմությունը ես հիշեցի էն բանից հետո, երբ էսօր ոտով հանգիստ ծռեցի: Փաստորեն, ես եքա ուժեղ տղա եմ դառել:
    2. Փոքր վախտ մի հատ ֆաներա էի վեկալել, վրեն տպագիր տառերով գրել էի. "ՎԱՆԱՁՈՐ", ֆաներան տնգել էի էդ welcome-ի դեմը` նեղ արանքում (իբր թե Երևան-Վանաձոր երթուղիով ավտոբուս ա): Նստել էի էդ welcome-ի վրա ու ուղևորներիս էի սպասում: Ափսոս ծխելու չկար մոտս… Մի խոսքով, էդ welcome-ը եղել ա իմ վարորդական կաբինկեն: Հա, ու երբ վերևի հարևանի երեխեքը տեսան, նախանձեցին, մի հատ կարդոնատիպ ֆաներա էլ իրանք վեկալան, մի քիչ հետո բերեցին ցույց տվին. "Նայի` մամայիս գրած Վանաձորը ավելի սիրուն ա": Սիրունը կարող ա սիրուն էր, բայց ձեռագիր էր գրած: Ո՞ր մի ավտոբուսի դեմն են ձեռագիր գրում…

    Ու ըտեղ տան հետ կապված պատմությունը ընդհատվում ա, քանի որ դուռը ուզեցա բացեմ, չբացվեց: Բանալիով փակած էր… Շարունակությունը հաջորդ անգամ:

    *-Այսուհետ "Լևոնի օրոք", "90-ականներ" և "մանկություն" արտահայտությունները համարժեք են:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 06.03.2010, 01:40:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.03.2010), CactuSoul (06.03.2010), Shah (29.07.2010), Smokie (29.11.2010), Yeghoyan (06.03.2010), Yevuk (06.03.2010), Արևածագ (07.10.2010), Արևհատիկ (06.03.2010), Դատարկություն (06.03.2010), Դեկադա (06.03.2010), Կաթիլ (06.03.2010), Հարդ (05.10.2010), Ձայնալար (23.09.2010), Մանուլ (06.03.2010), Նաիրուհի (19.01.2017), Նարե (07.03.2010), Ուլուանա (06.03.2010), Ռուֆուս (07.03.2010)

  13. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկության հուշեր…

    Կիրովական, մաս 2:

    Թեքվեցի "բախչեն": Ճամփին մի հատ էլ բախչի փայտի դուռը նկարեցի: Ինքը հլա դիմանում ա: Այ իրա "զամոկն" ա ժանգոտվել: Հազիվ ա դուռը բացում-փակում: Մտնում եմ ու ամեն քառակուսի մետրը նկարում: 4 հատ խնձորի ծառ, 2 հատ բալի ծառ, տանձ, վարդ, մորենու թփեր, իսկ հիմա՞…

    Մորու թփերը համարյա վերացել են: Վայրի պայմաններին չեն դիմացել: Չնայած հիշում եմ, մենք էլ էինք փոքր վախտ դաժան վարվում հետները: Մի տարվա մեջ 6 անգամ պակասացրինք բերքը: Տանձն ու բալը չէի սպասում հասնեն, խակ-խակ ուտում էի: Այ խնձորի վրա ուժս չէր պատում: Ծառերը բարձր էին, ձեռս չէր հասնում: Ու այ սրանք էլ հիշեցի ու նկարեցի.

    Աստիճան ու երկար փեդ, որով պապան խնձորներն էր քաղում: Որ հասնում էին, էնքան համով էին դառնում… Հիմա վայրիացած կլնեն, բայց եթե տա Աստված ամառը գնամ, անպայման հետս վեկալելու եմ մի քանի կիլո:
    Բայց այ մի բան էր շատ այգում` խատուտիկները: Հենց իմացէլ էի խատուտիկների բազմացման գաղտնիքը, մի հատ խատուտիկ հետս վեկալել բերել այգում փչել էի: Ամեն տարի գնալով շատանում էին: Այգին նենց հավես դեղին-կանաչ գույն էր ստանում: Հիշում եմ մի անգամ մամային ասեցի. "Մամ, բեր կով պահենք այգում": Մաման էլ ասեց. "Էդ կովը այգու խոտը մի օրում կուտի": Չէի հավատում: Շատ մեծ էր թվում ինձ մեր այգին: Էնքան մեծ էր մեր այգին, որ մի ծերից տիկնիկի գլուխը տշում էի, հազիվ էր մյուս ծեր հասնում: Իսկ երեկ որ մտա, էնքան փոքր թվաց… Տունը, այգին, 14 տան ընդհանուր "պլաշադկեն" մի բուռ տարածք էին դառել:

    Լավ, բանալին քանի որ հարևանների մոտ ա, հլա որ չուզեմ: Պետք ա դպրոց գնամ, չեմ հասցնի: Ու ես նորից անցնում եմ քուչեն, իջնում եմ քուչի դիքով, քայլում "դպրոցի ճամփով": Դպրոցի ճամփեն մի հատ նեղ փողոց ա, որը հեչից մի քանի հարյուր մետր ձգվում ա: Փոքր վախտ մի ամբողջ տանջանք էր էդ ճամփով անցնելը: Իսկ հիմա 10 րոպե էլ չի տևում: Ու էլի շատ բան ա փոխվել, շատ բան էլ չի փոխվել: Շները պակասել էին, "տրուբից" ծուխ չէր բարձրանում, բետոնից ու աղյուսից շենքերը կոլոտացել էին: Ըհը, էս էլ էն սադը, որտեղ որ դասամիջոցներին իջնում էինք: Իսկ դեմը էլի դոմիկներ կան, որոնք որ արդեն ոչ թե դպրոց են, այլ երևի գարաժներ, իսկ հետևը կարմիր շենք ա:
    15 դպրոցը շոշի մյուս թևի վրա ա: Դառել ա մի հատ սիրուն շենք, առանց եվրոյի, առանց ավելորդ ճոխությունների: Պահակից հարցնում եմ հիշածս անունները, մեծ մասը արդեն չկան. տնօրենը մահացել ա, Նաիրա Ֆրիկովնան Ֆրանսիա ա (երանի իրան)… "Гайк, где твоя тетрадь?": Ռուսկիի տետրս կորցրել էի, զույգ թերթի վրա էի գրում, բայց տունը չէի ասում, որովհետև նենց կջղայնանային… Հասմիկ Սամսոնովնան ստեղ ա, Քալաշյանը… "Այ Քալաշյանը... Օղորմի իրան... Ջահել-ջահել գնաց...":
    Իմ 3-րդ դասարանի դասղեկն ա եղել: Էնքան էր խոսում վրես, որ գեշ էի գրում: Հետո անկարգացել էի, ամեն օր ասում էր. "Վաղը հայրիկիդ հետ կգաս": Մի ձև պլստում էի, հետո սպառնացել էր, որ տուն ա զանգելու, տան հեռախոսն էի գծից անջատել: Հետո որ տնեցիք գիծը դզել էին, կարեցել էր զանգեր, ու ըտեղ… Մյուս օրը մտել էր դասարան ու միանգամից ինձ հարցրել. "Լավ ծեծ կերա՞ր…": Չէ, ինչ արել ա, իմ լավի համար ա արել: Վարքս լավացավ, ռուսկին սկսեցի նոր տետրում գրել, աղջկեքի մազերից էլ չէի քաշում: Բայց որ ճիշտն ասեմ, իմ ձեռագրի համար շատ էր անտեղի տեղը ջղայնանում: Մի անգամ 2 էլ էր դրել համարյա առանց ուղղագրական-կետադրական սխալների գրված թելադրությանը: Որ կայնում էր գլխիս, հետևում էր գրելուս, վատ չէր ստացվում մոտս: Ինձ ասում էր. "Մյուս անգամ գրելուց ինձ կհիշես, որ սիրուն գրես": Էհ, փառք ու պատիվ Ձեզ...
    Գրիգորյան Սվետան Երևան ա, միսս Տաթևիկը ամուսնացել ա, էլ ստեղ չի, միսս Թամազյանը ստեղ ա, ուղղակի ինքը համարյա միշտ հետս չի ունեցել: Անդրեասյան Ջուլիան Լենինգրադ ա: Ինքն էլ ա լավ պրծել: Մեր հայոցի դասատուն էր, ինձ շատ էր սիրում, բայց հանուն արդարության ասեմ, որ շատ կողմնապահ էր: Մի հատ կոլեգա ուներ, էլի հայոց լեզվի դասատու, իրա աղջիկը մեր դասարանից էր, իրան շատ լավ էր վերաբերվում: Երկրորդը ցուցակում ես էի, չնայած մի անգամ իրան լսելու փոխարեն գրելու համար տետրիս մի էջը բռնեց ճղեց: Իրա ցուցակում ամենավերջինը մի հատ աղջիկ էր, ինչ աներ-չաներ` գլխին սարքում էր: Ի դեպ, խփում-մփում էլ էր: "Գ-Ք"-ի ուղղագրությունն էինք անցնում, էդ աղջիկը որպես օրինակ ասեց. "գիրք", մի հատ նենց գոռաց վրեն որ… Բայց… Մի օր, Մարտի 8-ին, էդ աղջիկը իրան մի փոքր նվեր արեց, հետը նենց լավացավ… Վերաբերմունքը 150-160 աստիճանով փոխվեց: Մի քիչ նյութապաշտ դասատու էր: Ձեռի հետ էլ ասում էր. "Եթե տեսնեմ դասի ժամանակ ուրիշ բանով եք զբաղված, ձեռքներիցդ կվերցնեմ, ինչքան ուզում ա թանկ իր լինի": Ու իրա խոսքը տղամարդու խոսք էր:
    Մի խոսքով, մենակ Հասմիկ Սամսոնովնան ա մնացել, էն էլ պարզվեց էդ ժամին տունն ա, ու ես երևի "опоздал на всю жизнь", որովհետև մյուս անգամ որ գամ, կարող ա ինքն էլ արդեն չլնի… Իջա 3 շենք ներքև, որտեղ որ իմ հին դասարանցին էր ապրում: Դասարանի երեխեքից մենակ իրա տան տեղը գիտեի: Թարսի պես էլ շենքի դեմը քուչի տղեքին չտեսա բլոտ քցելուց կամ ծխել-չռթելուց, որ հարցնեի. "Ախպերներ, էս շենքի էս պադյեզդում Էդո անունով տղա ապրում ա՞, մի քիչ բոյով…": 15 րոպեն մեկ էր մարդ մտնում շենքը: Ու որ հարցրեցի, պարզվեց Էդո անունով տղա աջ պադյեզդում ա ապրում, ոչ թե ձախում, ոնց որ ես էի հիշում… Լավ ա գոնե շենքը չէի մոռացել: Տենց, մի կես ժամ սպասելուց հետո մի հատ կնիկ անցավ էդ շենքի մոտով, հարցրեցի. "Էս շենքից ե՞ք", ասեց. "Չէ, բայց ճանաչում եմ մարդկանց": Ու էդ կնգանից իմացա, որ դասընկերս ձախ պադյեզդում ա ապրել, քանի որ 5 տարի ա Ամերիկա են: Օֆ, ինչ լավ են մարդիկ պրծնում էս երկրից: Դասատուները Ռուսաստան ու Ամերիկա, դասընկերները Ամերիկա, Հարևանները Ֆրանսիա… Գոնե որ իրան գտնեի, մնացած դասարանցիներիս մասին կհարցնեի, էն էլ իրանց ճակատագիրը իմ համար անհայտ մնաց հավիտյանս: Վերջը իջա տուն: Իջա էն ճամփով, որով որ սովորաբար հետ էի գալի 90-ականներին: Ճամփին էլի մի հատ հարազատ դետալ տեսա. 10 դպրոցը.

    Էս անգամ ոչ թե մանկության թվերի պես ավերակ, այլ ծերից ծեր սարքված: Փոքր վախտ իմ համար ամենահանելուկային տարածքը էդ շենքն ա եղել: Միշտ մտածել եմ էդ ավերակների մեջ ինչ-որ ֆանտաստիկ արարածներ են ապրում:
    Տենց, մի անգամ էլ զգացի էն մանկության շունչը, քայլելով մինչև տուն: Բարձրացա վերևի հարևանների մոտ: Ծանր կյանք ա: 90-ականների համեմատ շատ բան ա փոխվել: Մարիցա տատը մահացել ա վաղուց, երեխեքը սովորում են ու էդ ժամերին հիմնականում տանը չեն, պապան համարյա ամբողջ տարին Ռուսաստան ա, բայց հազիվ իրան ա պահում: Երեխեքից մեկը վճարովի ա սովորում, մյուսը դասախոսի մոտ պարապում ա, որ ընդունվի: Ու չնայած էդ վիճակին, մարդիկ ժպտում են, փորձում են էդ սոցիալական երևույթները երկրորդ պլան մղեն: Տանտիկնոջ հետ մի քիչ զրուցեցի, միասին հիշեցինք. "Երեխեքով ճիճու էիք հողից հանում, տալիս էիք մեր հավերին, ոնց էին մեծանում: Կողքի հարևանի հավերը սատկում էին, մեր հավերը ձեր տված ճիճուներով էին ապրում": Տենց, հյուրընկալեցին ինձ պատվավոր հյուրի պես, հետո բանալիները տվեցին, իջա դուռը բացելու:

    շարունակությունը հաջորդ անգամ
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 07.03.2010, 01:01:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.03.2010), Smokie (14.02.2011), Yeghoyan (07.03.2010), Արևհատիկ (07.03.2010), Դեկադա (07.03.2010), Կաթիլ (07.03.2010), Հարդ (05.10.2010), Ձայնալար (23.09.2010), Մանուլ (07.03.2010), Նաիրուհի (19.01.2017), ՆանՍ (30.07.2010), Նարե (07.03.2010), Ուլուանա (07.03.2010)

  15. #9
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մանկությունիցս 2 բան էի հիշել, բայց մեկը մոռացա : Իսկ մյուսը`
    Սոլ մակա-րոն, սոլ-ֆե-ջիո,
    Մարի-ո Մարի-ո,
    Էռո-վեռո ցիպ-ցիպ-ցիպ
    Էռո-վեռո ցիպ-ցիպ-ցիպ,
    Ուան, թու, թրի :

    Ու լիքը սենց անկապ խաղեր :
    Ընդհանրապես, շատ բան եմ հիշում մանկությունիցս, «հագեցած» մանկություն եմ ունեցել: Հենց նոր մի խաղ էլ հիշեցի. գյուղում ծիրանի կորիզներով խաղ էինք խաղում պադեզդում: Բայց լավ չեմ հիշում, թե ոնց էինք խաղում :
    Վերջին խմբագրող՝ Մանուլ: 05.10.2010, 21:03:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.10.2010), VisTolog (05.10.2010), Արևհատիկ (06.10.2010), Դատարկություն (06.10.2010), Ինչուիկ (05.10.2010), Կաթիլ (05.10.2010), ՆանՍ (07.10.2010), Շինարար (05.10.2010), Ուլուանա (06.10.2010), Ռուֆուս (06.10.2010)

  17. #10
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վա՜յ, էդ դեռ սա՞ղ ա ։ Փաստորեն, քո ժամանակ էլ կային դրանք։ Ինձ թվում էր՝ մեզնից հետո եկող սերնդի էրեխեքի համար էդ անկապություններն արդեն ժամանակավրեպ կլինեին ։ Կարելի ա դրանց համար մի հատ առանձին թեմա բացել. ես բոլորը հիշում եմ, կգրեմ ։
    Հա, իմ փոքր ժամանակ կար : Չգիտեմ` հիմա փոքր երեխեքը գիտեն, թե չէ, բայց մեր ժամանակ կար: Ի միջի այլոց, երեկ մամաս ասես, որ իրենց ուսանող ժամանակ էլ ա եղել :
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ մանկությունիցս 2 բան էի հիշել, բայց մեկը մոռացա :
    Հիշեցի .

    Ծիվ-ծիվ նարնջի
    Աղջիկ ունեմ` տանը չի,
    Գնացել է բանջարի:
    Բանջար չկար, խոտ կար,
    Խոտի տակին ծիտ կար,
    Ծիտը թռավ գերանին,
    Կանաչ խոտը` բերանին:

    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (07.10.2010), Աբելյան (01.12.2010), Արևածագ (07.10.2010), Արևհատիկ (06.10.2010), Ինչուիկ (07.10.2010), Նաիրուհի (06.10.2010), ՆանՍ (14.02.2011), Շինարար (06.10.2010)

  19. #11
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    ծիրանի կորիզներով խաղ էինք խաղում պադեզդում: Բայց լավ չեմ հիշում, թե ոնց էինք խաղում :
    Լավ հիշացրիր ծիրանի կորիզի մասին Մենք էլ էդ ծիրանի կորիզի էն ուռուցիկ մասը էնքան էինք թքում-քսում շենքի պատին, մինչև ծակվի շվիկ սարքեինք ու հետո էլ էնքան էինք էդ զիբիլը պզպզացնում, սաղի գլուխը տանում էինք ԷԷԷԷԷ, բայց լավ օրեր էին, երանի....
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (07.10.2010), Meme (07.10.2010), Shah (07.10.2010), Հարդ (07.10.2010), Մ Մ (25.04.2014), Մանուլ (30.12.2010), Ուլուանա (07.10.2010), Ռուֆուս (07.10.2010)

  21. #12
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Բժիշկ-բժիշկի մասին էի մոռացել գրեի…
    Էդ ժամանակ առաջին անգամ պաչիկ ստացա:

  22. #13
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ժամանակ առաջին անգամ պաչիկ ստացա:
    Ո՞րտեղ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր մանկության երգերը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 95
    Վերջինը: 16.04.2021, 23:30
  2. Մեր մանկության մարդիկ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.07.2017, 04:27
  3. Մանկության թանկարժեք առարկաներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 17.11.2012, 23:44
  4. Մեր մանկության ոտանավորները
    Հեղինակ՝ Valentina, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.09.2010, 23:22
  5. Մանկության նվեր
    Հեղինակ՝ Simon, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 31.03.2008, 13:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •