Երանի փոքր լինեի:
Մի տեսակ տարօրինակ եմ եղել , շատ շփվող չեմ եղել, հիշում եմ ոնց էի մենակով բառբիներիս հետ խոսում ու խաղում (մինչև հիմա պահում եմ) , հիշում եմ, որ ավազ էի ուտում , սովորություն եմ ունեցել մի քանի հատ գուլպա հագնել մի ոտքիս, դեռ փոքր ժամանակվանից թել ու ասեղ եմ վերցրել ձեռքս ,

մի անգամ էլ կորել եմ, երևի 2 տարեկանում, ամբողջ ԱՐՇԱԼՈՒՅՍ (ծննդավայրս է) գյուղն ինձ է փնտրել, նայել են նույնիսկ գյուղի տուալետների ...... բայց պարզվումա դարպասների ետևում եմ եղել , դրանից հետո էլ չէին գտնի եթե ոտքերս տեսանելի չլինեին
Է՜, շա՜տ հիշողություններ ունենք, բայց դե ո՞րն ասենք, ո՞րը թողենք