User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Կոմիտաս

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    All You Need Is Love BeatleMan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    ք. Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    183
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կոմիտաս

    Մի քիչ ել Կոմիտասից խոսենք...
    Life Is A Miracle

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (18.11.2010), Jarre (04.06.2009), Monk (05.06.2009), Արիացի (07.09.2009), երեքնուկ (04.07.2009), ԿԳԴ (08.06.2009), Հարդ (21.10.2009), հովարս (05.05.2011), Ֆոտոն (24.08.2009)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոմիտաս

    Շա՜տ երաժիշտների եմ սիրում, բայց Կոմիտասի պարզությունն ու անմիջականությունը անկրկներլի և աննման են։ Կոմիտաս լսելով ես միշտ «գտնում եմ» և «ճանաչում եմ» ինքս ինձ...

    PS: Այնքան կուզեմ, որ արտասահմանում հայերիս առաջին հերթին ճանաչեն Կոմիտասով, ու հետո նոր մեր բազմաչարչար լինելով։ Սա է որ մենք պետք է աշխարհին ներկայացնենք...

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (18.11.2010), Dragon (11.09.2009), einnA (15.11.2010), Monk (05.06.2009), Արիացի (07.09.2009), ԿԳԴ (08.06.2009), Հարդ (21.10.2009), Ձայնալար (04.06.2009)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոմիտաս

    Եթե ձեր օրը փչացնում եմ իմ պեսիմիզմով, ապա ներողություն

    Մի քանի օր առաժ Տաշիր հանրախանությի վերջին հարկերից մեկի սրճարանում նստեցի հենց լուսամուտի մոտ ու սկսեցի ուշադիր դուրս նայել՝ մարդկանց։ Ազատ էի ու ոչ մի տեղ չէի շտապում։ Ուստի որոշեցի փլեյերս միացնել։ Բայց մտածում էի տեսածս տեսարանին համապատասխան ինչ երաժշտություն լսեմ։ Ու հասկացա, որ կսազի միայն Կոմիտաս։ Լսում էի Կրունկը և Լե Լե Յամանը ու զարմանում, թե այս մարդը ինչպիսի հմտությամբ է կարողացել ներկայացնել մեր ազգի ողբերգությունը։ Ի դեպ դիտածս տեսարանը՝ Գումի շուկան, իր շրջակայքը խեղճ ու կրակ մարդկանցով ու ռաբիզի կլկլոցներով, քիչ պակաս չէին խորհրդանշում այդ ողբերգությունը...

    Եվ ես անչափ տպավորված եմ, որ այս թախիծին զուգահեռ Կոմիտասը ի վիճակի է եղել արտահայտելու նաև անչափ ուրախ ու բարի երաժշտություն։ Օրինակ՝ «Երանգի», «Կաքավիկ», «Քելե-քելե»...

    Սա էլ Կոմիտասին նվիրված մի հայալեզու կայք։

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (11.09.2009), cold skin (05.06.2009), comet (09.06.2009), Economist (04.06.2009), einnA (15.11.2010), ministr (04.06.2009), Monk (05.06.2009), Արիացի (07.09.2009), Կաթիլ (26.08.2009), ԿԳԴ (08.06.2009), Հարդ (21.10.2009), Ձայնալար (04.06.2009), Մաեստրո (15.11.2010), Ռուֆուս (04.06.2009), Ֆոտոն (09.08.2011)

  7. #4
    All You Need Is Love BeatleMan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    ք. Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    183
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոմիտաս

    Լսել եմ Կոմիտասին նվիրված համերգ է լինելու:Ինչ կարծիքի եք արժի գնալ?
    Life Is A Miracle

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Askalaf (18.11.2010)

  9. #5
    Սկսնակ անդամ Nasha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոմիտաս

    Ողջույն..
    սիրելի ակումբականներ, ես անպայման ցանկանում եմ անդրադառնալ երեկ Ռուսաստանի առաջին ալիքով` "Երկու աստղի" եզրափակչում հնչած "Դը Լե Յամանին"` մասնակիցներից Զառայի կատարմամբ, ով, ի դեպ, հայտնեց որ ծագումով Հայաստանի քուրդ է: Ես բառերով չեմ կարող արտահայտել այն զգացումները, որ ես ու իմ հարազատները ապրեցինք այն պահին երբ, առաջին իսկ հնչյուններից հասկացանք, որ Կոմիտաս է կատարվում: Որքան զարմանալի է չէ, երբ ամեն օր Կոմիտաս ենք լսում մեր ունեցած ձայնագրությունների, հավաքածուների, հեռախոսների և համակարգիչների, կամ էլ համերգների ընթացքում, իհարկե հուզվում ես, քանի որ Կոմիտաս լսողը չի կրող չհուզվել, սակայն, երբ այդ նույն երաժշտությունը լսում ենք օտարազգների կատարմամբ, նրանց միջավայրում, և կամ էլ հնչում է այնպիսի մի հեռուստաալիքով ինչպիսին ռուսական առաջին ալիքն է, մի տեսակ այլ հուզում ես ապրում. ողջ մարմնով սառսռում ես, շունչդ կտրվում է, աչքերդ ողողվում են արցունքներով և կոկորդիդ մեջ խեղդում ես հեծկլտալու տենդագին ցանկությունդ, կարծում եմ շատերին է ծանոթ այս ապրումները:
    Զառան հրաշալի կատարեց երգը, որն , ի դեպ, համադրվել էր ռուսական ժողովրդական մեկ այլ երգի հետ, որը կատարում էր Զառայի զուգընկերը` Պեվցովը, եթե չեմ սխալվում, և այս երկուսի համադրմանը մեկընդմեջ միախառնվում է դուդուկի`, ինչպես հետո նրանք մեկնաբանեցին, ողբացող մարդու ձայն հիշեցնող հոգեցունց հնչյունները: Հանդիսատեսը և ժյուրին հուզված էին, և կատարումը բարձր գնահատականի արժանացավ:
    Այդ պահին միակ ցանկությունս այն էր, որ բարձրաձայն հնչեր Կոմիտասի անունը, որպես այդ երգի մշակող, որպես տաղանդավոր հայ երաժիշտ և... և որ այս տարի նշվում է նրա ծննդյան 140 ամյակը, որի միջոցով շատերը, այդ թվում Հայաստանում, կիմանային նրա, ինչպես նաև հոբելյանական տարեթվի մասին: Բայց, իհարկե, երգի հեղինակի մասին ոչ մի խոսք չհնչեց, այլ նշվեց միայն որ այն հայկական ժողովրդակ երգ է, սակայն, ես այդքանով հանդերձ էլ ինձ երջանիկ էի զգում...
    Շնորհակալ եմ անչափ մեր հայրենակցուհուն, որ նման ընտրություն է կատարել, ինքն էլ չիմանալով, թե ինչպիսի մեծ հուզմունք պատճառեց, ես կարծում եմ, շատ-շատերիս...

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (18.11.2010), Chilly (08.06.2009), comet (09.06.2009), Dragon (11.09.2009), erexa (23.10.2017), may (09.06.2009), Yeghoyan (03.10.2009), Հայկօ (08.06.2009), Ռուֆուս (08.06.2009), Ֆոտոն (20.07.2009)

  11. #6
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոմիտաս

    Շատ եմ սիրում Կոմիտասի բոլոր երգերը մանավանդ գարուն ա -ն
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (18.11.2010), Dragon (11.09.2009), Empty`Tears (15.05.2010), Ֆոտոն (20.07.2009)

  13. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոմիտաս

    Մեջբերում Nasha-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ պահին միակ ցանկությունս այն էր, որ բարձրաձայն հնչեր Կոմիտասի անունը, որպես այդ երգի մշակող, որպես տաղանդավոր հայ երաժիշտ և... և որ այս տարի նշվում է նրա ծննդյան 140 ամյակը, որի միջոցով շատերը, այդ թվում Հայաստանում, կիմանային նրա, ինչպես նաև հոբելյանական տարեթվի մասին: Բայց, իհարկե, երգի հեղինակի մասին ոչ մի խոսք չհնչեց, այլ նշվեց միայն որ այն հայկական ժողովրդակ երգ է, սակայն, ես այդքանով հանդերձ էլ ինձ երջանիկ էի զգում... Շնորհակալ եմ անչափ մեր հայրենակցուհուն, որ նման ընտրություն է կատարել, ինքն էլ չիմանալով, թե ինչպիսի մեծ հուզմունք պատճառեց, ես կարծում եմ, շատ-շատերիս...
    Կոմիտասի անունն, ի դեպ, գրավոր նշվել է (армянская нар. песня, обр. Комитас): Իսկ կատարումն իրոք հրաշալի էր. աղջիկը մի քիչ շատ էր կլկլացնում, բայց, անկախ ամեն ինչից, էդ Դլե յամանն էր՝ մի երգ, որը լսելիս ամեն անգամ փշաքաղվում եմ: «Ах ты, степь широкая»- էլ, դե, ռուսական ամենասիրուն երգերից է ու իրոք լավը: Խնդրեմ, վայելեք, չեք փոշմանի.

    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (18.11.2010), Dragon (11.09.2009), Empty`Tears (15.05.2010), Jarre (10.06.2009), may (09.06.2009), Monk (09.06.2009), երեքնուկ (04.07.2009), ԿԳԴ (08.06.2009), Ռուֆուս (09.06.2009)

  15. #8
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոմիտաս

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնքան կուզեմ, որ արտասահմանում հայերիս առաջին հերթին ճանաչեն Կոմիտասով, ու հետո նոր մեր բազմաչարչար լինելով։ Սա է որ մենք պետք է աշխարհին ներկայացնենք...
    Փորձում եմ: բայց ստացվում է որ, Կոմիտասով, ու բազմաչարչար լինելով նույնն են: Աղջիկներս երաժշտական դպրոց են գնում, մեկը դաշնամուր, մյուսը՝ ջութակ: Մի երկու անգամ դասատուներն Կոմիտասի նոտաներ տարա, մեծ հաճույքով վերցրեցին ու նվագեցին, նաև ուրիշ աշակերտներին էին տվել: Իմոնք բաց դասի ժամանակ լացացրեցին պուբլիկային...դասատուն էլ ասում էր՝ ախր ինչու է այսքան տխուր ձեր երաժշտությունը (իսկ ես Կաքավիկ, Լորիկ ու պարեր էի տարել, հո Դլէյաման չէի տալու...):
    Վայ, մել էլ Կանաչյանի Օրորոցայինը «Քուն մտիր բալաս, օրօր ու նանի...»: Հրաշք է, փշաքաղվում ես ու...լալիս:
    Դրա համար էլ շատ եմ սիրում զուռնան, ավելի քան դուդուկը:

    հոդվածը կարդացի՞ք: մարդ չի ուզում ապրել...կամ էլ Եգիպտոսի հայկական ծագումով հպարտանալ:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    BeatleMan (11.06.2009), cold skin (11.06.2009), Dragon (11.09.2009), Jarre (18.06.2009), Արիացի (07.09.2009), ԿԳԴ (15.06.2009), Ռուֆուս (11.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոմիտաս
    Հեղինակ՝ Vardik!, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.05.2016, 11:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •