User Tag List

Էջ 5 11-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Կոմիտաս

  1. #61
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Կոմիտաս

    Մարդիկ՝ ինձ պետք ա Կոմիտասի նոտաներից Տաղ Հայտնության - ի նոտաները: Թեկուզ ինտերնետով:

  2. #62
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոմիտաս

    Ի դեպ, էսօր Կոմիտասի ծննդյան օրն է:

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (08.10.2009), may (08.10.2009), Հարդ (21.10.2009), Շինարար (08.10.2009)

  4. #63
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոմիտաս

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, այսօր Կոմիտասի 140 ամյակն է, որի կապակցությամբ տեղի կունենան մի շարք միջոցառումներ, մասնավորապես.
    Նարեկացի արվեստի միությունում ժամը 18-ին տեղի կունենա Կոմիտասին նվիրված երեկո, որի ընթացքում կհնչեն հատվածներ «Անլռելի Զանգակատուն» պոեմից, ինչպես նաև Կոմիտասի երգերի կատարումներ, այդ թվում հենց Կոմիտասի կատարմամբ: Սիրով բոլորիդ հրավիրում եմ:
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, էսօր Կոմիտասի ծննդյան օրն է:
    Իսկ ես գիտեի, թե սեպտեմբերի 26-ին է: Նոր նայեցի Վիկիպեդիայում, հետևյալն է գրած.

    Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի Սեպտեմբերի 26-ին կամ Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում...
    Կամ հստակ հայտնի չի, կամ էլ տոմարների տարբերությունն է:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    may (08.10.2009), Rammstein (10.10.2009)

  6. #64
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոմիտաս

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ՝ ինձ պետք ա Կոմիտասի նոտաներից Տաղ Հայտնության - ի նոտաները: Թեկուզ ինտերնետով:

    Կփորձեմ գտնել.

    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (21.10.2009)

  8. #65
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոմիտաս

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ հստակ հայտնի չի, կամ էլ տոմարների տարբերությունն է:
    Կճշտեմ կասեմ:

  9. #66
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոմիտաս

    Այո, իրոք սեպտեմբերի 26-ին է ծնվել: Վիքիփեդիայում արժի ավելացնել, որ Հոկտեմբերի 8-ը հին տոմարով է:

  10. #67
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոմիտաս

    Կոմիտասյան մշակում



    Հատված Կոմիտասյան Պատարագից



    Ախ մարալ ջան, Էրվում եմ

    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (08.05.2010), Jarre (11.09.2010), ԿԳԴ (12.10.2009)

  12. #68
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Կոմիտաս

    Կոմիտաս
    (Սողոմոն Սողոմոնյան)
    (1869 - 1935)

    Կոմիտասը, հայ երաժշտական մշակույթի նշանավոր դեմքերից է: Նա հանդիսանում է հայ ազգային դասական երաժշտության հիմնադիրը: Կոմպոզիտոր, մանկավարժ, գիտնական, ազգագրագետ, խմբավար և երգիչ Կոմիտասն իր բազմակողմանի գործունեությամբ մեծ դեր խաղաց հայկական ժողովրդական երաժշտության զարգացման գործում: Շրջելով գյուղից գյուղ, հավաքելով և գրի առնելով ժողովրդական երգերը՝ մշակել և մեզ է հասցրել մաքուր, անաղարտ հայկական ժողովրդական երաժշտություն: Նա ունի հավաքած և մշակած չորս հազար երգ, ցավոք, որից մեզ է հասել հազար երկուհարյուրը: Նրա հայտնի երգերից են «Չինար ես», «Գարուն ա», «Էս Առուն», «Անտունի», «Կռունկ», «Ալագյազ», «Կաքավիկ»: Երգչախմբի համար հայտնի են «Կալի Երգը», «Գութանի Երգը», «Լուսնակն Անուշ», «Հորովել»: Նա ծնվել է Թուրքիայի Քոթահիա քաղաքում, արհեստավորի ընտանիքում: Տասներկու տարեկանում զրկվելով ծնողներից, որպես լավ ձայն ունեցող երեխայի, բերում են Եխմիածին, ընդունում որպես Գևորգյան ճեմարանի սան: Ավարտելուց հետո դառնում է աբեղա, իսկ հետո Վարդապետ և նրան անվանում էին Կոմիտաս Վարդապետ, յոթերորդ դարի հայտնի բանաստեղծ և երաժիշտ Կոմիտասի անունով: 1915թ - ի ապրիլին տեսնելով արևմտահայերի կոտորածը, ստանում է ծանր հոգեկան հիվանդություն: Տեղափոխում են Փարիզի հոգեբուժական հիվանդանոց, որտեղ էլ մահացավ 1935 թվականին: 1936 թ - ին նրա աճյունը տեղափոխեցին Երևան և այժմ նա թաղված է համանուն պանթեոնում:

    Մի քանի օր առաջ հեռուստացույցով կոմիտաս էին տալիս, Աննա Մաիլյանն էր երգում, ջութակների կվարտետեի նվագակցությամբ (մեկ էլ դաշնամուր): Վաղուց Կոմիտաս չէի լսել... այսինքն նվագ ել էի, բայց շատ շուտ, որովհետև Կոմիտասի գործերը հեշտ են: Բայց ես որոշեցի իմ հետագա համերգների ընթացքում անպայման Կոմիտաս մտցնել: Իհարկե Կոմիտաս նվագելը շատ հեշտ ա, բայց չի կարելի սահմանափակվել մատների խաղով, այլ պետք ա հոգով նվագել: Երեկ, որ ջութակների կվարտետը մի բան նվագեց, ինձ ուղղակի լացացնում էր: Կոմիտաս ապացուցեց, թե ինչքան մաքուր կարող է լինել հայկական երաժշտությունը: Նա ապացուցեց, որ հայկական երաժշտությունը կարող է համեմատվել դասականի հետ: Նա ապացուցեց, որ հայկական երաժշտությունը կարող է լինել առանց մեծացրաց սեկունդաների (երաժիշտներն այս տերմինը կհասկանան), որը արաաևելյան երանգ ա տալիս: Այստեղից հետևություն, որ հայկական երաժշտությունն Արևելյան չի, այլ Ուղղակի կա մաքուր հայկական դասական երաժշտություն, որից բարձր երաժշտություն ինձ համար չկա:

    Կոմիտասը հայկական հոգևոր երաժշտությունն ա: Իսկ հայկական հոգևոր երաժշտությունն ընդամենը նոտաների հաջորդականություն ա, առանց ավելորդ խաղերի: Միայն մանրագույն խաղերն ու դրված հոգին են անհրաժեշտ: Երաժշտական դպրոցներում Կոմիտաս են սովորեցնում հենց առաջին դասարանում հեշտության պատճառով: Բայց վերջերս եմ զգացել առաջին դասարանցու ու փորձառու նվագողի տարբերությունը: Կոմիտասը հարկավոր ա զգալով նվագել ու չմտածել, թե հեշտ բան ա: Իրականում դա ամենադժվարներից ա, որովհետև եթե չզգացիր, ուրեմն այդպես էլ չես զգա:Առաջ մտածում էի, որ հասկանում եմ, բայց հիմա հասկանում եմ, որ հիմա եմ հասկանում: Կարողա որոշ ժամանակ անց զգամ, որ էտ ժամանակ եմ հասկանում:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (13.05.2010), Jarre (11.09.2010), may (16.11.2009), Արևածագ (13.05.2010), ԿԳԴ (16.11.2009)

  14. #69
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ինչ որ մեկի երաժշտական զգացմունքները վիրավորում եմ, սորի

    Ես միշտ հավատացել եմ, որ հայկական դասականների թեմաները, ինչպես օրինակ Կոմիտասի, շատ հետաքրքիր կստացվեն էլեկտրոնային երաժշտության մեկնաբանությամբ։ Իմ այս պնդման պատճառով միշտ արժանացել եմ ծանոթներիս քննադատությանը Գուցե այս ստեղծագործությունը լսելուց հետո արժանանամ նաև ձեր քննադատությանը Պատրաստ եմ

    Սա Դլե Յամանն է Theremin-ով։ Ովքեր Ժառի թեմայի իմ գրառումները կարդացել են, հավանաբար հիշում են, որ Թերեմինը 1920-ական թվականների ռուս գիտնական Լեո Թերեմինի ստեղծած էլեկտրոնային գործիքն է։ Եթե բացատրեմ հանրամատչելի լեզվով, ապա Թերեմինը բաղկացած է երկու մետաղյա ձողերից, որոնց շուրջը սձեռքերը օդի մեջ շարժելով՝ առանց ձողերին դիպչելու արձակվում է ձայն՝ իմ կարծիքով շատ տարօրինակ ձայն։ Այս գործիքը համարվում է աշխարհում առաջին էլեկտրոնային երաժշտական գործիքներից մեկը։

    Հիմա լսեք Դլե Յամանը ու պատկերացրեք եթե ավելացվեն սինթեզատորների տարբեր ձայներ ու էֆեկտներ որքան հետաքրքիր բան կստացվի։ Միշտ երազել եմ, որ Ժառը օրերից մի օր ներկայացնի Դլե Յամանի իր տարբերակը


  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (08.05.2010), ars83 (08.05.2010), matlev (08.05.2010), Արևածագ (13.05.2010), ԿԳԴ (08.05.2010), Ներսես_AM (08.05.2010), Ռուֆուս (08.05.2010), Ֆոտոն (08.05.2010)

  16. #70
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հուշեր Կոմիտասի մասին

    Հուշեր Կոմիտասի մասին


    1899 թվականեն սկսյալ, երեք տարի շարունակաբար Կոմիտասին հետ պաշտոնավարած ենք Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Այդ ժամանակամիջոցին կապրեինք նույն սենյակին մեջ: Երեք տարի Կոմիտասին հետ օր ու գիշեր նույն երդիկին տակ ապրելով, մոտեն ճանչցա անոր նկարագրի գծերը…
    Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր: Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն: Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին, Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ, տոնական օրերը, Կոմիտասը կղեկավարեր դպրաց դասը և պատասխանատու էր խորանեն երգված սաղմոսերգություններու և ավետարաններու ընթերցման:
    Անգամ մը ս. Գևորգի տոնին, պատարագեն վերջ, օրվան մեղեդիները Կոմիտասին կողմե այնքան անուշ երգվելուն համար, Հայրիկը անձամբ ուզեց հայտնել իր գոհունակությունը Կոմիտասին. շտապ կանչեց իր մոտ և կուզեր, որ այդ օրը իրեն հետ սեղանակից ըլլար ան:
    Մեծ էր անշուշտ կաթողիկոսի հրամանը: Ճեմարանի ուսուցիչ և ուսանող աջ ու ձախ ինկանք Կոմիտասը շտապ գտնելու համար…
    Այդ օրը հավաքված էին Հայաստանի շրջաններեն հազարավոր ուխտավորներ, որոնք, ավանդական սովորության համաձայն, խնջույքի սեղաններ բացած, կզվարճանային՝ ժողովրդական երգի ու պարի, դահուլի ու զուռնայի աղաղակներով լցնելով օդը:
    Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին… Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրած էր հայկական ձայնանիշերով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գնացինք, վրդովված էր Հայրիկը: Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ասավ. «Եթե վեհդ ցանկանա՝ մեղքս շատ շուտ կքավեմ՝ հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն և պարերգերեն»: Եվ Խրիմյան Հայրիկի ներողամիտ հայացքին տակ՝ Կոմիտաս երգեց իր նոտագրած երգերեն: Այդ օրվընե վերջ, Խրիմյան Հայրիկի հրամանով՝ ամեն տաղավարներու, պատարագեն վերջ Կոմիտաս ազատորեն կշրջեր և կհավաքեր հայ ժողովրդի երաժշտության գանձերը:
    Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացին և Նարեկացին, իսկ Աբովյանի «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը:
    Կպատմեր, որ իր ուսանողական տարիներեն ան ընտրած էր իր կյանքի ուղին: Ան հճախ կըսեր, որ «Երաժշտական չոր մասնագիտությունը ոչ մի բավարարություն չի ներկայացներ իրեն, իր միակ փափագը խորանալն է անոր մեջ»: Միշտ կըսեր, որ ժողովրդական բանահյուսությունը իր հոգվույն մեջ զուգընթաց էր ժողովրդական երաժշտության հետ: Եվ կավելացներ վստահ շեշտով մը. «Ես պիտի հասնիմ իմ բուն նպատակին - մեր հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս պիտի բերեմ հայրենի ավերակներեն…»:
    Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր, միևնույն ատեն կատակերգակ դերասանի հակումներ ուներ. ձևեր ու բարբառներ հարազատորեն ընդօրինակելու բացառիկ շնորհք ուներ: Ճեմարանի մեջ մտերմական հավաքույթներուն, որքա՜ն հաճելի էր մեզ, երբ ան, մեր խնդրանքին վրա, իր ծննդավայրեն սորված թրքական պարերը թե կերգեր, թե կպարեր, և մենք ծափերով կոգևորեինք իր մատներուն շխկշխկոցները՝ իր բազմաձև ճոճումներուն մեջ:
    Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան:
    Կոմիտաս շատ կսիրեր ազատ ժամերուն երկար զբոսնել բացօթյա դաշտերուն մեջ ու կըսեր. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»:
    Կոմիտաս բծախնդիր էր մաքրության: Անոր թխորակ դեմքը, սեփ սև մազերը մաքրության մեջ միշտ կփայլեին: Մեծ խնամք կտաներ իր հագուստներուն մաքրությանը: Երկար ժամեր ճամփորդելե վերջ, երբ կվերադառնայինք փոշեթաթախ վիճակով, ան մինչև բոլորովին չմաքրվեր՝ չէր կրնար ճաշել, նույնիսկ ամենաքաղցած վիճակին մեջ:
    Կոմիտաս օր մը ինծի ըսավ. «Հայկական հիսուն հատ խազ կա: Ես կկարծեմ, որ հայոց ձայնանիշը քանի մը ձայն կպարունակե իր մեջ» և ուրախությամբ վրա բերավ. «Ես գաղտնիքը գտեր եմ…»:

    Հրաչյա Աճառյան


    Նյութը վերցված է «Կոմիտասը ժամանակակիների հուշերում և վկայություններում» գրքից:
    Հատուկ շնորհակալություն քաղաքացուն՝ այս գիրքն ինձ նվիրելու և Կոմիտասի մասին հուշերը վայելելու հնարավորություն ընձեռելու համար:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.05.2010), ԿԳԴ (08.05.2010)

  18. #71
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Հիմա լսեք Դլե Յամանը ...
    Իմ դուրը շա՛տ եկավ. մեծապես ինքնատիպ ու հետաքրքիր կատարում էր: Շատ շնորհակալ եմ, Արթուր ջան, և՛ գործիքին, և՛ այս հետաքրքիր տարբերակին ծանոթացնելու համար:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.05.2010), Ռուֆուս (08.05.2010), Ֆոտոն (08.05.2010)

  20. #72
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոմիտասի կատարումներից կա ինտեում՞ Mp3 տարբերակով:

  21. #73
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոմիտասի կատարումներից կա ինտեում՞ Mp3 տարբերակով:
    Տե՛ս պոստ 52 Արսենի գրառումը:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (08.05.2010), Jarre (08.05.2010), Ապե Ջան (08.05.2010)

  23. #74
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կոմիտաս Վարդապետ իր նամակների միջոցով

    Մարգարիտ Բաբայան. Կոմիտաս Վարդապետ իր նամակների միջոցով


    Այդ միջոցի նամակներից քաղվածքներ տամ և թող ընթերցողը դատե, թե ի՛նչ զգայուն, քնքուշ հոգի ուներ Կոմիտասը, որչափ դյուրությամբ կարող էր տանջվիլ և ինքն իրեն չարչարել, մյուս կողմից՝ ի՞նչ մանկական զվարթություն ուներ իր մեջ և մոռացության մատնել զինք տանջող զգացմունքները: Առաջին նամակը Փարիզ գրված, 8 դեկտեմբեր 1906 թվին, գանգատ է, որ փիլիսոփայությամբ և նույնիսկ զվարճալի բանաստեղծությամբ կավարտվի, նայց թե ո՛վ էր նրան վիրավորել և նրա նուրբ սիրտը խոցել, չեմ կարող այժմ հիշել:

    Ձեր նամակն ինձ շատ մխիթարեց. բայց և այնպես, մարդիկ հավատում են ավելի վատ լուրերին, քան լավերին. և անվանարկվածը երկար ջանք պետք է ի գործ դնե, որ կարողանա անպիտանների միտքն էլ մաքրել: Բայց կասեք ինչ փույթ, թո՛ղ չարն իր չարության մեջ խեղդվի: Իրավ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ խոսքը, թե՝ «գեշ մարդու օր արևը սև հողի տակով արեք». միևնույն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ ավելի վատահոգի են, քան բարեհոգի: Չկան, եթե կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վրա արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թույլ և շատ տկար կողմերից մեկն էլ այն է, որ լսածին հավատալ են ուզում, առանց ճշմարտության կշիռ ունենալու, այո՛, շատ հեշտ է դատելը, բայց դատվել ով է ցանկանում.մարդասպանը նույնիսկ դատից խուսափում է, ո՜ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թեև ներսս բոլորովին մաքուր և ջինջ է, ինչպես հստակ ու պայծառ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում: Անշուշտ, կանցնի պղտորումը, էլի վճիտ կլինի, բայց և այնպես պղտորելուց հետո: Գեթ մի այնպիսի չար բան արած լինեի, որ անպատվաբեր լիներ իմ կոչման, սիրտս չէր ցավի, կասեի «հնձիր ցանածդ», բայց չարի բերանը չոփ է լցրած:
    Էլի մոռացել եմ բոլոր բաները, իմ ազնիվ, հավատարիմ նվագարանս, որ հասարակ սնդուկ է, մետաղի թելով, նա նագամ ինձ հասկանում է, և ես իմ սիրտը բաց եմ անում նորա առաջ: Նա ինձ հարբեցնում է՝ որպես ինքս կցանկայի, նա ինձ հասկանում է՝ որպես ինքս ինձ, նա ինձ մխիթարում է իմ սրտից բխած հեծկլտանքների արձագանքն ինձ անդրադարձնելով, և ես էլի մխիթարում եմ ինձ և ասում, որ կա բնության մեջ մի ազնիվ բան՝ գեղարվեստը՝ որ ամենքին մատչելի չէ և հենց այնտեղ եմ գտնում իմ անդորրությունը ու հանգստությունը և զգում, որ մի վայրկյան հեռու եմ սլացել աշխարհի անօրենություններից: Ցավն անցավ, ոչինչ չմնաց: Աստված իրենց բարին տա: Վաղը կգամ և տետրակներն էլ հետս կբերեմ:
    Բոլոլին նոլից բալև եմ գլում. սատ ապլիք, ուլախ լինիք, չալը չոլում չոլանա, իսկ սատանան կուլանա:

    Կար ու չըկար.
    Մի մոծակ կար:
    Բզզոց,
    Դզզոց,
    Եկավ
    Նըստավ
    Ճակտին վըրան.
    Բացավ բերան,
    Հանեց իր փուշ
    Ու եկավ կուչ.
    Ձայնը կտրեց,
    Ինծի խաբեց,
    Կըծեց, ծակեց,
    Թույնը թափեց,
    Նըշան դըրավ,
    Ելավ, թըռավ:
    Մոծակ անկոչ,
    Երկարապոչ,
    Դու բուն չունի՞ս
    Դու քուն չունի՞ս.
    Իմ ճակատին
    Դու ի՞նչ ունիս:
    - Արդ պարտքըս է,
    Բայց ինձ լսե.
    Սազով
    Նազով
    Ձայն եմ տալիս,
    Այնպես գալիս:
    Ըզգուշացիր
    Դու մըլուկից,
    Որ կըծում է
    Կաշու տակից:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (09.05.2010), ԿԳԴ (08.05.2010)

  25. #75
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կոմիտաս Վարդապետ իր նամակների միջոցով

    Մարգարիտ Բաբայան. Կոմիտաս Վարդապետ իր նամակների միջոցով


    Նույն օրերին գրած իր մյուս նամակը.
    Սիրելի օլիոլդ Մալգալիդ, նախ և ալաջ կլ հալցնեմ ձել թանկագին ալողջությունը. մեզ ոլ հալցնեք, փալք ու գհություն Աստծու, սատ տլուզ ենք և ալողջ: Սատ ու սատ և հատուկ բալևնելս կը մատուցանեմ մայլիկին, հայլիկին, հին ու նոլ հալսելին, մեծ ու պզտլիկ փիսիկնելին, գոլոլիկ թոլնիկին և ամենեցուն, ոլոնք մեզ կը հալցանեն: Սատ ու սատ սնոլհակալություն Գոհալ, Մալգալիտ, Պելեաս և Մելիզանդից (Péléas et Melisande՝ սքանչելի օպերա Debussy-ի), ամեն նվագելիս ձեզ կը հիսեմ: Ելգելի ալտագլությունը դել ցեմ վելջացլել, ոլովհետև ջանս դուլս գալու ցափ էլի մսակում ու ալտագլում եմ, բայց սուտով կը վելջանա, ուլախ եղիլ: Ավետալանը ասում է, թե ով ոլ համբելի, իսպալ նա կը լիցե. դուք էլ ոլ համբելեք իսպալ կապլիք սատ, իսկ իմ ելգելն էլ լավ կը լինեն. համբելությունը կյանք է, ասում են:
    Էհ, բոլ է սատ բաց բելանությունը լավ ցէ, ասում է գոլծը. էս ա սուտով կը վելջացնեմ նամակս և կ'ասխատիմ. ասխատելուց լավ բան ցկա, ասում է մեկը: Սիլելի օլիոլդ, սատ ու սատ սնոլհակալ եմ ձել ուսադլության համալ. Պելեասը ինձ պիտի հիսեցնի օպելա Կոմիկիսատախոս, մեծ ու պզտիկ մել լոզի [լոժայի] մոտ նստող անգլիացինելին, ոլոնք եկած էին օպելա լսելու, բայց էս եկան ու էս էլ գնացին (էշ եկան ու էշ գնացին). կալծում էին, ոլ պետք է ծիծաղեին, բայց լալու բանել սկսան լսել և ելևի կալծում էին, ոլ օպելա Կոմիկ անուն ունենալով իլանց էլ կը զվալճացնե.սխալմամբ էին ընկել այնտեղ, կալծեմ, սըլճանոց էին սպասում, չէ՞… Նոքա հասան իլենց մուլազին, մենք էլ հասնենք մեզ մուլազին: Ամեն:
    Օլիոլդ ջան, սատ եմ ցավում, ոլ այսօլ զլկվելու եմ համելգից, ոլովհետև Մելիքյանի ոլդոց ես եմ նկլտելու: Այսօլ Դավիթովից հլավել եկավ, ելկու հոգու համալ ստացա, տալիս է համելգ, վաղը 101 Avenue Victor Hugo ժ. 8.30-ին. ես կը հանդիպեմ ձեզ, եթե գալու լինիք, միասին կելթանք. 10 ֆր. ամենալավ տեղն է ուղալկել: Սատ կալոտով բալև ինձնից:
    Էս էլ ես եմ:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (09.05.2010), ԿԳԴ (08.05.2010)

Էջ 5 11-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոմիտաս
    Հեղինակ՝ Vardik!, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.05.2016, 11:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •