Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ (իմ սիրած երգեցողություններից է Պատարագի ժամանակ )
Գրաբար
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ.
Որ Էնն Աստուած աստ բազմեցաւ…
Խաղաղութեան ձայն հնչեցաւ.
Սուրբ ողջունի հրաման տուաւ
Արդ` պաշտօնեայք բարձրեալ զձայն
Տուք զօրհնութիւն ի մի բերան
Միասնական Աստուածութեանն,
Որում սրովբէքն են սրբաբան:
Աշխարհաբար
Քրիստոս մեր մեջ հայտնվեց,
Որ Էնն Աստված այստեղ բազմեց.
Խաղաղության ձայն հնչեց.
Սուրբ ողջույնի հրաման տվեց.
Այս համբույրը որպես կատարյալ կապ տրվեց.
Թշնամությունը հեռացավ.
Սերը բոլորի վրա սփռվեց:
Ուրեմն, ո՛վ պաշտոնյաներ, ձայնը բարձրացնելով
Միաբան օրհնություն տվե՛ք
Միասնական Աստվածությանը,
Որի սրբասացներն են սերովբեները:
Էջանիշներ