Իսկ հիմա հայտնի է դառնում, որ դա բժշկական անհրաժեշտություն չէր՝ նրան հոգեբուժարանում պահելը, այլ եկեղեցու ցանկությունը: Որ նա սկզբում իրոք հոգեկան շոկի մեջ էր, բայց խոսում էր, փորձում ինչ-որ բան բացատրել, փնտրում էր համախոհների ջերմությունը, բայց եկեղեցական խորհրդի անդամները մեկուսացրեցին Կոմիտասին և նա լռեց՝ այլևս չարտասանելով ոչ մի բառ: Երևի մերձավորների դավաճանությունն ավելի ծանր էր, քան ամբողջ ապրածը:Նա վերջը տեղափոխվեց Փարիզ, որտեղ էլ մահացավ հոգեբուժական կլինիկայում 1935 թվին։
Ереван ամսագիրը մի հետազոտություն էր տպել այդ մասին, այդ համարը մոտս է, կգտնեմ կասեմ համարը, որոշ մանրամասնություններ էլ կտամ:
Իսկ նրա անձնական դաշնամուրը, որը տեսնելուց (օրինակ՝ թանգարանում) կթռթռար ամեն հայի սիրտը, մեր «աղքատ» եկեղեցին վաճառեց, նրա բուժումը վճարելու համար:
Մեր կանտոնում մի տեղական Կոմիտաս կա, նույնպես հոգևորական, երաժիշտ, որն ամբողջ ֆոլկլորը մշակել ու արդիայնացրել էր, հազարավոր երգեր գրել, որորնք հիմա էլ սովորվում ու երգվում են, երեխա չկա, որ չիմանա Abbé Bovet անունը: Երբ տեղական թանգարանում տեսա նրա պարզունակ դաշնամուրը, որն անպաշտպան կանգնած է մի համեստ անկյունում և ՈՉ ՈՔ, անսահման հարգանքից, չի մոտենում ու ծնգլացնում վրան, լացս եկավ, զգացի, թե ինչքան կուզեյի տեսնել Կոմիտասինը...ու պարզեցի, որ այն չկա և ինչու:
Էջանիշներ