Մի քիչ ել Կոմիտասից խոսենք...
Մի քիչ ել Կոմիտասից խոսենք...
Life Is A Miracle
Շա՜տ երաժիշտների եմ սիրում, բայց Կոմիտասի պարզությունն ու անմիջականությունը անկրկներլի և աննման են։ Կոմիտաս լսելով ես միշտ «գտնում եմ» և «ճանաչում եմ» ինքս ինձ...
PS: Այնքան կուզեմ, որ արտասահմանում հայերիս առաջին հերթին ճանաչեն Կոմիտասով, ու հետո նոր մեր բազմաչարչար լինելով։ Սա է որ մենք պետք է աշխարհին ներկայացնենք...
Եթե ձեր օրը փչացնում եմ իմ պեսիմիզմով, ապա ներողություն
Մի քանի օր առաժ Տաշիր հանրախանությի վերջին հարկերից մեկի սրճարանում նստեցի հենց լուսամուտի մոտ ու սկսեցի ուշադիր դուրս նայել՝ մարդկանց։ Ազատ էի ու ոչ մի տեղ չէի շտապում։ Ուստի որոշեցի փլեյերս միացնել։ Բայց մտածում էի տեսածս տեսարանին համապատասխան ինչ երաժշտություն լսեմ։ Ու հասկացա, որ կսազի միայն Կոմիտաս։ Լսում էի Կրունկը և Լե Լե Յամանը ու զարմանում, թե այս մարդը ինչպիսի հմտությամբ է կարողացել ներկայացնել մեր ազգի ողբերգությունը։ Ի դեպ դիտածս տեսարանը՝ Գումի շուկան, իր շրջակայքը խեղճ ու կրակ մարդկանցով ու ռաբիզի կլկլոցներով, քիչ պակաս չէին խորհրդանշում այդ ողբերգությունը...
Եվ ես անչափ տպավորված եմ, որ այս թախիծին զուգահեռ Կոմիտասը ի վիճակի է եղել արտահայտելու նաև անչափ ուրախ ու բարի երաժշտություն։ Օրինակ՝ «Երանգի», «Կաքավիկ», «Քելե-քելե»...
Սա էլ Կոմիտասին նվիրված մի հայալեզու կայք։
ars83 (11.09.2009), cold skin (05.06.2009), comet (09.06.2009), Economist (04.06.2009), einnA (15.11.2010), ministr (04.06.2009), Monk (05.06.2009), Արիացի (07.09.2009), Կաթիլ (26.08.2009), ԿԳԴ (08.06.2009), Հարդ (21.10.2009), Ձայնալար (04.06.2009), Մաեստրո (15.11.2010), Ռուֆուս (04.06.2009), Ֆոտոն (09.08.2011)
Լսել եմ Կոմիտասին նվիրված համերգ է լինելու:Ինչ կարծիքի եք արժի գնալ?
Life Is A Miracle
Askalaf (18.11.2010)
Ողջույն..
սիրելի ակումբականներ, ես անպայման ցանկանում եմ անդրադառնալ երեկ Ռուսաստանի առաջին ալիքով` "Երկու աստղի" եզրափակչում հնչած "Դը Լե Յամանին"` մասնակիցներից Զառայի կատարմամբ, ով, ի դեպ, հայտնեց որ ծագումով Հայաստանի քուրդ է: Ես բառերով չեմ կարող արտահայտել այն զգացումները, որ ես ու իմ հարազատները ապրեցինք այն պահին երբ, առաջին իսկ հնչյուններից հասկացանք, որ Կոմիտաս է կատարվում: Որքան զարմանալի է չէ, երբ ամեն օր Կոմիտաս ենք լսում մեր ունեցած ձայնագրությունների, հավաքածուների, հեռախոսների և համակարգիչների, կամ էլ համերգների ընթացքում, իհարկե հուզվում ես, քանի որ Կոմիտաս լսողը չի կրող չհուզվել, սակայն, երբ այդ նույն երաժշտությունը լսում ենք օտարազգների կատարմամբ, նրանց միջավայրում, և կամ էլ հնչում է այնպիսի մի հեռուստաալիքով ինչպիսին ռուսական առաջին ալիքն է, մի տեսակ այլ հուզում ես ապրում. ողջ մարմնով սառսռում ես, շունչդ կտրվում է, աչքերդ ողողվում են արցունքներով և կոկորդիդ մեջ խեղդում ես հեծկլտալու տենդագին ցանկությունդ, կարծում եմ շատերին է ծանոթ այս ապրումները:
Զառան հրաշալի կատարեց երգը, որն , ի դեպ, համադրվել էր ռուսական ժողովրդական մեկ այլ երգի հետ, որը կատարում էր Զառայի զուգընկերը` Պեվցովը, եթե չեմ սխալվում, և այս երկուսի համադրմանը մեկընդմեջ միախառնվում է դուդուկի`, ինչպես հետո նրանք մեկնաբանեցին, ողբացող մարդու ձայն հիշեցնող հոգեցունց հնչյունները: Հանդիսատեսը և ժյուրին հուզված էին, և կատարումը բարձր գնահատականի արժանացավ:
Այդ պահին միակ ցանկությունս այն էր, որ բարձրաձայն հնչեր Կոմիտասի անունը, որպես այդ երգի մշակող, որպես տաղանդավոր հայ երաժիշտ և... և որ այս տարի նշվում է նրա ծննդյան 140 ամյակը, որի միջոցով շատերը, այդ թվում Հայաստանում, կիմանային նրա, ինչպես նաև հոբելյանական տարեթվի մասին: Բայց, իհարկե, երգի հեղինակի մասին ոչ մի խոսք չհնչեց, այլ նշվեց միայն որ այն հայկական ժողովրդակ երգ է, սակայն, ես այդքանով հանդերձ էլ ինձ երջանիկ էի զգում...
Շնորհակալ եմ անչափ մեր հայրենակցուհուն, որ նման ընտրություն է կատարել, ինքն էլ չիմանալով, թե ինչպիսի մեծ հուզմունք պատճառեց, ես կարծում եմ, շատ-շատերիս...
Շատ եմ սիրում Կոմիտասի բոլոր երգերը մանավանդ գարուն ա -ն
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Askalaf (18.11.2010), Dragon (11.09.2009), Empty`Tears (15.05.2010), Ֆոտոն (20.07.2009)
Զառայի և Պևցովի երեկվա ելույթը, գտեք ՎԻԴԻՈ բաժնում
http://www.zara.ru/index.php
Վերջին խմբագրող՝ Nasha: 08.06.2009, 18:13:
Կոմիտաս հազվադեպ օրեր կլինեն, որ ես Կոմիտաս չլսեմ, կամ քթիս տակ չերգեմ, դեռ փոքրուց սիրում էի ու մեկ մեկ էլ երգում էի մանկական երգերը, բայց վերջերս հասկացա Կոմիտասի մեծությունն ու հզորությունը: Հանճարեղ երգահան, հանճարեղ արվեստագետ, մարդ ով մեծ հարստություն է թողել մեզ համար, այնպիսի գոհարներ, որ ամեն անգամ լսելիս չես կարող չհուզվել: Այնքան եմ ափսոսում, որ ունենալով այսպիսի հարուստ երգարվեստ, մենք՝ հայերս, գնում ենք դեպի կործանման, փողոցներից ու տներից հնչեցնելով թուրքալեզու քաղցր կլկլոցները: Կոմիտաս անվերջ կարելի է լսել, քանի որ երգը ասելիք ունի, անկեղծ է, հայկական է:
Հով արեք սարեր ջա՜ն:
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Կոմիտասի անունն, ի դեպ, գրավոր նշվել է (армянская нар. песня, обр. Комитас): Իսկ կատարումն իրոք հրաշալի էր. աղջիկը մի քիչ շատ էր կլկլացնում, բայց, անկախ ամեն ինչից, էդ Դլե յամանն էր՝ մի երգ, որը լսելիս ամեն անգամ փշաքաղվում եմ: «Ах ты, степь широкая»- էլ, դե, ռուսական ամենասիրուն երգերից է ու իրոք լավը: Խնդրեմ, վայելեք, չեք փոշմանի.
DIXIcarpe noctem
Կենսագրություն
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվի Սեպտեմբերի 26-ին կամ Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն։ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թիվը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։ Ի վերջո 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1893 թվին նա ավարտում է և դառնում վանական։ Ըստ եկեղեցու ավանդույթի, նա վերակնքվում է Կոմիտաս անունով։ Երկու տարի հետո նա դառնում է քահանա և դրա համար ստանում Վարդապետ անունը։ Նա հիմնում և ղեկավարում է վանքի երգչախումբը մինչև 1896 թիվը, երբ գնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ձեռքի տակ։ 1899-ին նա վերադառնում է Էջմիածին և սկսում է ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը, փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, նրանցից մեծ մասը հարմարեցրած էր երգչախմբով երգելու համար։ Կոմիտասի գլխավոր աշխատանքը իր «Պատարագն» է, որը մինչև այսոր ներկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Այս ստեղծագործությունը նա սկսել էր 1892 թվին, բայց երբեք չավարտեց՝ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսման պատճառով։ «Պատարագը» առաջին անգամ հրատարակվել է 1933 թվին՝ Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել 1988 թվին՝ Երևանում։ Կոմիտասը առաջին ոչ-եվրոպացին էր որ ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում, ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։ Այնտեղ նա հիմնել է «Գուսան» երգչախումբը, 300 անդամով։ 1915 թվի Ապրիլ 24-ին, երբ Հայոց Եղեռնը սկսվեց, նա շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվել է և հարկադրվել քայլել աքսորի ճամփան դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերը, թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն միջամտել են կառավարությանը և Կոմիտասը ազատվել է։ Բայց նրա հավաքած աշխատանքի մի մասը կործանվել էր այս դեպքերի ժամանակ, և նա երբեք ամբողջովին չվերականգնվեց այս փորձառությունից։ Նա վերջը տեղափոխվեց Փարիզ, որտեղ էլ մահացավ հոգեբուժական կլինիկայում 1935 թվին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական Կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։
Life Is A Miracle
Բայց Նունե Եսայաննել ա լավ երգում Դլե յամանը
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Dragon (11.09.2009)
Շատ լավն էր
Երանի Գարուն ա - ն ել լիներ
Էդ մեկը բոլորից շատ եմ սիրում
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Կոմիտասի երգերի բառերը ով ոնի??
Life Is A Miracle
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ