User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Ուրախ եղայ ծանօթանալուս

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2006
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախ եղայ ծանօթանալուս

    -Ուրախ եղայ ձեզի ծանօթանալուս:
    Այս ըսաւ իր կնոջ եւ երեք զաւակներուն ու յաւիտեան փակեց իր աչքերը:

    Մեծ տղան էր որ առաջին անգամ զգալով որ ինքն էր այդ տան նոր էրիկ մարդը, հանդարտ ոճով մը մեկնաբանեց թէ իր հայրը վերջին շունչը չփչած, արդէն իսկ տեսած էր հրեշտակներուն եւ անոնց էր ուղղած իր վերջին խօսքը:
    Միջնեկը որ քիչ մը աւելի արթուն էր, մտքէն ծաղրելով իր մեծ եղբօր խօսքերը, արդէն իսկ վստահ էր թէ իր հօր վերջին խօսքը կը նմանէր զառանցումի մը որ մարդ կ՛ունենայ երբ կ՛ըլլայ 41 աստիճանի տաքութեան մէջ:
    Փոքրիկը որ մօտաւորապէս երեսուն հազար ժամ անցած էր իր առաջին ճիչէն, արդէն կուլար պարզապէս որովհետեւ գրէթէ ամէն ներկաները կուլային:

    Իսկ կինը հանգուցեալին, որ եղած էր հետը երկար ժամանակ, աւելի երկար քան իրենց առաջին մանչին տարիքէն, նոր հասկցած էր իր ամուսնոյն, եւ նոր նոր կը հասկնար որ երբ իր ամուսինը կ՛ըսէր «ես ուրիշ տեղ գացած ատենս հոս հանդիպեցայ», խօսելու սիրոյն չէր որ կը խօսէր:Ան յիշեց որ անգամ մը իր ամուսինը խօսած էր կեանքի մը մասին որ իսկական էր եւ ոչ կեղծ որպէս այս աշհարհինը:Ան արտահայտուած էր նաեւ թէ այդտեղ չկայ երկուսութիւն այլ անսահման միութիւն:

    եւ այսպէսով միտքը նոր միտքեր յառաջացուց, եւ այդ նոր միտքերը վերածուեցան հարցումներու:

    - Արդէօ՞ք հետ մահու պիտի մոռնանք մեր ներկայի անձերը եւ պիտի դառնանք տարբեր բաներու որոնք շատ աւելի անհասկնալի են մեզի քան "անձ" հասկացողութիւնը:
    - Դրախտ կամ դժոխք հասկացողութիւնը իսկապէս վայրե՞ր են ինչպէս որ մեր "անսահման" երեւակայութիւնը կը փորձէ պատկերացնել, կամ վայր-ժամանակ-գոյութիւն խաղէն դուրս բաներ են որոնք կարելի ամենամօտ բառերով մեզի ներկայացուած են:
    - «Ուրախ եղայ ձեզի ծանօթանալուս» ըսել է որ կրնար ուրիշներու ալ ծանօթանալ, բայց ոչ ոք գիտէ թէ ինչ բանի համար մեզ՞ի ծանօթացած էր:

    Ի՞նչ է ձեր պատասխանը երեւականութեանս մէջ գտնուող այս կնոջ հարցումներուն:
    Անշուշտ միւս հերոսներուն մասին ալ կրնաք արտայայտուիլ
    Հոս եմ

  2. #2
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրախ եղայ ծանօթանալուս

    Կարելի է իմանալ, թե ով է՞ հեղինակը:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  3. #3
    Մշտական անդամ emo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia,
    Տարիք
    38
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրախ եղայ ծանօթանալուս

    Սիրում ես դժվար բաներից խոսել: Լավե
    Փորձեմ խոսել ասածներիտ մասին.

    Սկսենք հետևյալից.
    Մեջբերում Հրաչ-ի խոսքերից
    Արդէօ՞ք հետ մահու պիտի մոռնանք մեր ներկայի անձերը եւ պիտի դառնանք տարբեր բաներու որոնք շատ աւելի անհասկնալի են մեզի քան "անձ" հասկացողութիւնը:
    Մեջ բերեմ Աստվածաշնչից մի հատված՝ «... հարությանժամանակ ոչ կին են առնում և ոչ էլ մարդու գնում, այլ կլինեն՝ ինչպես հրեշտակները երկնքում...»
    Հարության մասին.
    Մարդը ծնվեց ,ապրեց...ու մահացավ,կախված իր կյանքի ընթացքից, մասնաորապես՝ շատ մեղքեր գործեց կյանքում թե քիչ,զղջաց դրանց համար թե ոչ, հավատաց Աստծուն , ընդունեց Հիսուսին թե ոչ....
    նա կամ հարություն կառնի(Աստծու համար նրա հոգին չի մահանա,նորից կվերածնվի) կամ ոչ... Այսինքն ստեղ անձի(ֆիզիկական) գաղափարը վերանում է....

    Մեջբերում Հրաչ-ի խոսքերից
    Դրախտ կամ դժոխք հասկացողութիւնը իսկապէս վայրե՞ր են ինչպէս որ մեր "անսահման" երեւակայութիւնը կը փորձէ պատկերացնել
    Եթե չեմ սխալվում դժողք բառը ունի(կամ նաև ունի) հետևյալ իմաստը ՝ չոլ, գերեզման.
    Այսինքն գնալ դժողք իմ կարծիքով նշանակում է հարություն չառնել,մնալ են գերեզմանում ուր թաղում են մարմինտ,նորից չվերածնվել,ոնց որ հարության դեպքում էր.Այսինքն եթե հարություն ես առնում դու արդեն դրախտում ես,իսկ եթե չէ ՝հոգիտ կորավ Աստծու համար,դրանիցել առավել պատիժ.

    Մեջբերում Հրաչ-ի խոսքերից
    կամ վայր-ժամանակ-գոյութիւն խաղէն դուրս բաներ են որոնք կարելի ամենամօտ բառերով մեզի ներկայացուած են:
    Գոյության մասին մի բան հիշեցի.
    Մարդ գոյություն ունի թե չէ?
    Փիլիսոփայորեն սենց մի պատասխան կա՝ «Եթե ես մտածում եմ ուրեմ գոյություն ունեմ»
    Բայց ես այնքանել համաձայն չեմ դրա հետ...

    Մեջբերում Հրաչ-ի խոսքերից
    -Ուրախ եղայ ձեզի ծանօթանալուս:
    Այս ըսաւ իր կնոջ եւ երեք զաւակներուն ու յաւիտեան փակեց իր աչքերը:

    Մեծ տղան էր որ առաջին անգամ զգալով որ ինքն էր այդ տան նոր էրիկ մարդը, հանդարտ ոճով մը մեկնաբանեց թէ իր հայրը վերջին շունչը չփչած, արդէն իսկ տեսած էր հրեշտակներուն եւ անոնց էր ուղղած իր վերջին խօսքը:
    Միջնեկը որ քիչ մը աւելի արթուն էր, մտքէն ծաղրելով իր մեծ եղբօր խօսքերը, արդէն իսկ վստահ էր թէ իր հօր վերջին խօսքը կը նմանէր զառանցումի մը որ մարդ կ՛ունենայ երբ կ՛ըլլայ 41 աստիճանի տաքութեան մէջ:
    Մարդ մահանում է չգիտես թե ինչ դժվար ու բարդ բանե կատարվում նրա հետ,
    ֆիզիկականի ու հոգու տարանջատում... բարդ պրոցես.Ու դրա հետևանքով մարդուն ինչ ասես կարող է երևալ՝անցյալից, ներկաից կամ էլ չեղածից, դժվար է պատկերացնել ու հստակ պատասցան տալ,բայց ես անձամբ համարում եմ հրեշտակների գալը իրական,
    ես դրան հավատում եմ...

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրախ եղայ ծանօթանալուս

    Ընդհանուր առմամբ Էմոյի հետ համաձայն եմ, ավելացնելու ոչինչ առայժմ չունեմ, միայն մի բան նրա գրածից անհասկանալի մնաց.
    Մարդը ծնվեց ,ապրեց...ու մահացավ,կախված իր կյանքի ընթացքից, մասնաորապես՝ շատ մեղքեր գործեց կյանքում թե քիչ,զղջաց դրանց համար թե ոչ, հավատաց Աստծուն , ընդունեց Հիսուսին թե ոչ....
    նա կամ հարություն կառնի(Աստծու համար նրա հոգին չի մահանա,նորից կվերածնվի) կամ ոչ... Այսինքն ստեղ անձի(ֆիզիկական) գաղափարը վերանում է....
    Ըստ քեզ, հարություն կառնի՞ այն մարդը, որը «քիչ մեղքեր գործեց», բայց Հիսուսին չընդունեց:

  5. #5
    Մշտական անդամ emo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia,
    Տարիք
    38
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրախ եղայ ծանօթանալուս

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից

    Իհարկե ոչ, մի թեմայում հենց դու մեջբերեցիր Աստվածաշնչից հատված ուր Հիսուս ասում էր որ ինքնե միակ ճանապարհը ....
    Ես ընդանուր ասեցի ինչեր կարող է լինի մարդու կյանքում,դրա համար երևի սխալ իմաստ ստացվեց

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրախ եղայ ծանօթանալուս

    Իհարկե ոչ, մի թեմայում հենց դու մեջբերեցիր Աստվածաշնչից հատված ուր Հիսուս ասում էր որ ինքնե միակ ճանապարհը ....
    Ես շատ լավ գիտեի, թե ինչը նկատի ունեիր, ուղղակի կարծում եմ, որ կլինեին մարդիկ, որոնք սխալ կհասկանային, դրա համար հարց տվեցի:

  7. #7
    Մշտական անդամ emo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia,
    Տարիք
    38
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրախ եղայ ծանօթանալուս

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ես շատ լավ գիտեի, թե ինչը նկատի ունեիր, ուղղակի կարծում եմ, որ կլինեին մարդիկ, որոնք սխալ կհասկանային, դրա համար հարց տվեցի:
    Ճիշտ արեցիր... Շնորհակալ եմ

  8. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2006
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրախ եղայ ծանօթանալուս

    Մեջբերում Angelina-ի խոսքերից
    Կարելի է իմանալ, թե ով է՞ հեղինակը:
    նոյնինքն թեմային հեղինակն է:
    Հոս եմ

  9. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2006
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրախ եղայ ծանօթանալուս

    Մեջբերում emo-ի խոսքերից
    Մեջ բերեմ Աստվածաշնչից մի հատված՝ «... հարության ժամանակ ոչ կին են առնում և ոչ էլ մարդու գնում, այլ կլինեն՝ ինչպես հրեշտակները երկնքում...»
    Ուրեմն պէտք է որ գիտնանք թէ ինչպէ՞ս կըլլան հրեշտակները երկնքի մէջ:

    Մեջբերում emo-ի խոսքերից
    Մարդը ծնվեց ,ապրեց...ու մահացավ,կախված իր կյանքի ընթացքից, մասնաորապես՝ շատ մեղքեր գործեց կյանքում թե քիչ,զղջաց դրանց համար թե ոչ, հավատաց Աստծուն , ընդունեց Հիսուսին թե ոչ....
    նա կամ հարություն կառնի(Աստծու համար նրա հոգին չի մահանա,նորից կվերածնվի) կամ ոչ... Այսինքն ստեղ անձի(ֆիզիկական) գաղափարը վերանում է....
    Այստեղ կ՛արժէ նշել Բյուրակ-ի մէջբերումը, իսկապէս տարբեր էր իմաստը անոր լուսաւորումէն առաջ:Եւ Բյուրակ, ես այդ մարդոցմէ մէկն եմ որ սխալ հասկցան, կրնայ ըլլալ որ դուն աւելի ծանօթ ես emo-ին եւ գիտես իր մտածման կողմնացոյցին գործելակերպը:

    Մեջբերում emo-ի խոսքերից
    Եթե չեմ սխալվում դժողք բառը ունի(կամ նաև ունի) հետևյալ իմաստը ՝ չոլ, գերեզման.
    Այսինքն գնալ դժողք իմ կարծիքով նշանակում է հարություն չառնել,մնալ են գերեզմանում ուր թաղում են մարմինտ,նորից չվերածնվել,ոնց որ հարության դեպքում էր.Այսինքն եթե հարություն ես առնում դու արդեն դրախտում ես,իսկ եթե չէ ՝հոգիտ կորավ Աստծու համար,դրանիցել առավել պատիժ.
    Շատ չեմ սերտած Սուրբ Գիրքը բայց այդպէս չէ՞ր որ ամէն մարդ յարութիւն պիտի առնէր եւ պիտի ըլլար վերջին դատաստան, ու այդտեղ պիտի որոշուէին թէ ո՞վ դրախտի արժանի է եւ ո՞վ դժոխքի:Եթէ սխալ եմ տպաւորուած, խնդրեմ ճշդեցէ՛ք:
    Հոս եմ

  10. #10
    Մշտական անդամ emo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia,
    Տարիք
    38
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրախ եղայ ծանօթանալուս

    Մեջբերում Հրաչ-ի խոսքերից
    Ուրեմն պէտք է որ գիտնանք թէ ինչպէ՞ս կըլլան հրեշտակները երկնքի մէջ:
    Ուզում ես նկարագրեմ հրեշտակներին? լավ.
    Մի հատվածել մեջ բերեմ Աստվածաշնչից.

    «... Մարդն ինչ է,որ հիշում ես նրան,կամ մարդու որդին ՝որ այցի գաս նրան:
    Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան...»

    Սաղմոսներ

    Եթե սխալ չեմ հասկանում, ապա այս տողերից հետևում է ,որ հրեշտակները մարդուց ավելի բարձր արարածներ են,որոնք ծառայում են Աստծուն:
    Չունեն տարիք, սեռ, մարմին ...

    Մեջբերում Հրաչ-ի խոսքերից
    Շատ չեմ սերտած Սուրբ Գիրքը բայց այդպէս չէ՞ր որ ամէն մարդ յարութիւն պիտի առնէր եւ պիտի ըլլար վերջին դատաստան, ու այդտեղ պիտի որոշուէին թէ ո՞վ դրախտի արժանի է եւ ո՞վ դժոխքի:Եթէ սխալ եմ տպաւորուած, խնդրեմ ճշդեցէ՛ք:
    Այն որ դու ասում ես բոլորը հարություն են առնում, հետո ...
    իմ կարծիքով դրան հարություն չի կարելի ասել, դա մի միջանկյալ հատված է, որին ես կասեի արթնանալ,
    արթնանում են , դատաստանի ենթարկվում, որից հետո կամ հարություն են առնում կամ...չէ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 20
    Վերջինը: 23.03.2017, 14:51
  2. Շնորհավորանք Lusinamara ջան, ուրախ տարեդարձ:
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.09.2013, 06:56
  3. Ուրախ SMS-ներ
    Հեղինակ՝ Terminator, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.12.2008, 01:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •