Դրանով տառատեսակներն ա փոխում,ինձ պետք ա որ իրա ստանդարտ ֆունկցիաներից ոչ մի բան չմնա
Չգիտեմ հլը պետք ա, թե չէ, բայց սենց կարելի ա անել:
Tools -> Macro -> Macros -> Create
Բացված Microsoft Visual Basic-ի մեջ գրածի
փոխարեն գրում եսԿոդ:Sub m() End Sub
Հիմա Excel-ում գրում եսԿոդ:Function myIf(l, r, if_true, if_false) If l = r Then myIf = if_true Else myIf = if_false End If End Function
myIf(A1, "a", 1, 0)
Ու վերջ![]()
Ծրագրավորման լեզվի ամենակարևոր մասը նրա անունն է: Լեզուն հաջողություն չի ունենա առանց լավ անվանման: Ես վերջերս մի շատ լավ անուն եմ հորինել և հիմա փնտրում եմ հարմար լեզու:
Դոնալդ Է. Կնուտ
Ժողովուրդ ջան, օգնության մեծ կարիք ունեմ.... Excel-ով չեմ կարողանում մի հատ խնդիր լուծեմ: Ուրեմն ուզում եմ հետևյալը անեմ...
կան որոշակի թվով "առարկաներ" մոտ 900 հատ, ու երկու տարբեր աղյուսակներ, որոնցում այդ առարկաները խմբավորված են ըստ տարբեր հատկանիշների: Մասնավորապես` առաջին աղյուսակում 2 հատկանիշի, երկրորդում 3: Հիմա ուզում եմ այդ երկու աղյուսակները համադրեմ: Մատրիցի նման ինչ որ բան եմ ուզում ստանամ, որի վանդակներում տեղավորված լինեն հնարավոր 6 տարբերակներից որևէ մեկին համապատասխանող առարկաների քանակը:
Ոնց անեմ???
Microsoft Office 2010-ի վաճառքը Հայաստանում կմեկնարկի հունիսին, այսօր հայտնել է Microsoft-ի ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը:
Նրա խոսքերով, Հայաստանում ծրագրերի փաթեթի գները համահունչ կլինեն համաշխարհային շուկայի գներին: «Office 2010-ի բնակարանային տարբերակը, որը ներառում է 3 արտոնագիր (այսինքն` կարելի է տեղադրել 3 համակարգչում), կարժենա շուրջ $150, իսկ ձեռնարկությունների համար նախատեսված MS Office պրոֆեսիոնալ տարբերակները` $500-600-ի սահմաններում»,- ասել է Գրիգոր Բարսեղյանը:
Նա նշել է, որ Հայաստանում Microsoft-ի ներկայության 4 տարիների ընթացքում երկրում պիրատական ծրագրային ապահովման մակարդակը կրճատվել է 6-8%-ով: Եթե մինչեւ ներկայացուցչության բացումը պիրատական ծրագրային ապահովման տարածման մակարդակը երկրում գնահատվում էր 96-98%-ի սահմաններում, ապա ներկայումս այդ ցուցանիշը մոտենում է 90%-ի:
«Միայն Microsoft-ի լիցենզավորված ապրանքատեսակների վաճառքի շնորհիվ ՀՀ պետբյուջե է մտել ավելի քան $5 մլն»,- ասել է Գրիգոր Բարսեղյանը` նշելով, որ այսօր Հայաստանում Microsoft-ի արտոնագրված գործընկերներ են հանդիսանում շուրջ 80 ընկերություններ:
Անդրադառնալով Երեւանում Հարավային Կովկասի առաջին Microsoft նորարարական կենտրոնի ստեղծմանը` Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ ներկայումս կենտրոնում (որը գտնվում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում) ընթանում է շինարարություն, որը նախատեսվում է ավարտել առաջիկա ամիսներին:
«Կենտրոնը կսկսի գործել արդեն այս տարի եւ կզբաղվի հայաստանյան բուհերի դասախոսների, ուսանողների եւ IT-ընկերությունների մասնագետների պատրաստմամբ եւ վերապատրաստմամբ, կանցկացնի Microsoft-ի արտոնագրված դասընթացներ եւ խթան կհանդիսանա ՀՀ IT-ոլորտի ընկերությունների զարգացման համար, որոնք օժանդակություն կստանան հայաստանյան եւ արտասահմանյան շուկաներում աութսորսինգից դեպի սեփական ապրանքատեսակների ստեղծմանն ու առաջխաղացմանն անցնելու գործում»,- ասել է Գրիգոր Բարսեղյանը:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
խնդրում եմ չծիծաղել վրես.....
երեկ ախպորս երեխեն այ սենց օրի ա գցել իմ Word-ը
չեմ կարողանում բերել նախկին տեսքին, միգուցե ինչ որ մեկդ հուշե՞ք, էլ ներվերս չի հերիքում քչփորեմ.....
word.jpg
Փորձի View tab-ի Show/Hide մասից հանել Gridlines-ի պտիչկեն:
A.r.p.i. (29.05.2010), matlev (28.05.2010), My World My Space (28.05.2010)
Չգիտեմ եթէ այս հարցը տրուել է նախապէս.
Microsoft word 2007-ով հայերէն գրածս անընթեռնելի է MW 2003-ով: Հարցերս՝
1-ինչո՞ւ,
2-ինչպէ՞ս ընթեռնելի դարձնեմ 2003 word-ով:
1- Ֆայլը բացեց, տեքստը ցոյց տուեց տարօրինակ գրերով,
2- Ինչպէ՞ս իմանամ: Համակարգիչը Windows XP-վ է աշխատում ու օգտագործել եմ նրա տառատեսակները:
Շնորհակաութիւն
---------- Ավելացվել է՝ 16:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:13 ----------
Չկարողացայ սիրել 2007 Micrososft office-ը:
Արդեօք գոյութիւն ունի՞ մի միջոց, որի շնորհիւ 2007-ով կազմուած word ֆայլը վերակերպեմ 2003 word-ի (convert ?):
Պանդուխտ (18.06.2010)
Ժո՛ղ, ուրիշ ծրագրից աղյուսակ եմ copy անում excell-ում, բայց էդ աղյուսակի տողերը մեկ ու մեջ բաց ա թողնում: Հնարավոր ա՞ էդ բաց թողած տողերը միանգամից նշել ու ջնջել:![]()
Ժողովուրդ, Microsoft Word 2007-ում ո՞նց կարող ենք նոր կամ custom grammar rule սարքենք
Microsoft Office 2007 - ը ինստալլ չի լինում, դիսկը նորմալ աշխատողա, ուրիշ մեքենայի վրա նորմալ լինում, բայց էս Windows - ի վրա չի լինում ու չի լինում, կեսից կախումա ու գրում "setup cancalet" կտաք մեկ այլ office 2007 - ի տոռռենտ տարբերակ քաշեմ, փորձեմ դա ինստալլ անել, կամ 2010 տվեք![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ