Արդեն մի տարի է Office 2013 եմ օգտագործում ու ինչ լավն է, իսկական գլուխգործոց ա: Հիմա որ գործի տեղը ստիպված եմ նախնադարյան 2003 օգտագործել, մեկ մեկ կատաղությունից քիչ է մնում կոմպը ջարդեմ փշրեմExcel-ի հետ շատ գործ չեմ ունեցել, հիմնականում Word ու Powerpoint եմ օգտագործում: Powerpoint-ով աշխատելը մի այլ կարգի հաճույք է, ամեն ինչ վերին աստիճանի հեշտ է ու հարմարեցված աշխատանքի համար: Իսկ Word-ն էս ինչ խելացի է, էնքան բան է ինքը հասկանում ու իմ փոխարեն անում: Առաջ Style-երով չէի աշխատում, նախընտրում էի ֆորմատավորումը ձեռքով անել, իսկ հիմա առանց style-երի չեմ կարողանում յոլա գնալ: Բայց ամենակարևորն էն է, որ շատ դեպքերում Word-ը հասկանում է, թե ինչ եմ ուզում անել ու առանց ինձ հարցնելու Autoformat ա անում, ասենք բուլեթների դեպքում առաջին նախադասությունը կամ բառը պիտի bold լինի, առաջինն անում եմ, երկրորդն ինքն է bold դարձնում ու հետո ավտոմատ դարձնում unbold ու լիքը նման այլ փոքրիկ մանրուքներ, որոնք աշխատանքը վերին աստիճանի հեշտացնում են:
Կարող է Windows-ի դեպքում Microsoft-ը շատ է բլթեր անում, բայց Office-ի դեպքում Microsoft-ն անգերազանցելի ա:
Էջանիշներ