Մարտիրոսյան Ս.Մ.
Երևան
2009թ.
Խանութ
/սցենար սերիալի համար/
Մեր քաղաքի տասնյակ միջին խանութներից մեկը , որի տերը /Բարխուդար Պետրոսիչը /` Երևանի հին խանութի վարիչներից մեկն է`30-35 տարվա փորձառությամբ , «եվրովերանորոգել ' է իր խանութը,անունը դրել «սուպերմարկետ Առատ»:Աղջկա `Անգելինայի, խորհրդով ու մրցակցությանը դիմանալու ակնկալիքով /Բարխուդարը ոչ այնքան գրագետ , ինչքան նուրբ բնազդով առևտրականի տեսակ է/ խանութը լինելու է ինքնասպասարկվող`համապատասխան ինտերերով . համակարգիչներ ,սկաներով աշխատող գանձապահ և այլն: Այս ամենին ի լրում աշխատանքի է ընդունել մենեջերի`Գուրգենին , աղջկա կուրսեցիներից մեկի որդուն , որն ավարտել է համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Մնացած աշխատակիցները յոթն են.
ԶԱՌԱ-իր հին ու ստուգված հաշվապահը`45-50-ին մոտ փսեվդոաննկատ,բայց միշտ ամեն ինչից տեղյակ
ԱՇԽԵՆ-Զառային տարեկից,նույնպես հին մարտական ընկեր , կշռվող ապրանքների կամ ,ինչպես խանութում է ընդունված ասել, «երշիկ-պանրեղենի» բաժնի շատ բան տեսած վաճառողուհի
ԼԻԶԱ-Պետրոսիչի բաժանված քրոջ աղջիկը`23-25 տարեկան լկտի,բայց քեռուց մահվան չափ վախեցող:Խմիչքների և /ինչքան էլ տարօրինակ թվա ուրիշ երկրներում , մեր քաղաքում հաճախ հանդիպող համադրություն է/ տնտեսական բաժինների հսկիչ-վաճառողուհի
ԱՆԱՀԻՏ- Համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետի 3 կուրսի նախկին ցերեկային,բայց ընտանիքի / ինժեներներ / ֆինասական դժվար կացության պատճառով հեռակա տեղափոխված ուսանողուհի`մնացած բաժինների հսկիչ-վաճառողուհի
ՋՈՒԼԻԿ-Բարխուդարի ծանոթուհին`տարիներ առաջ Լեհաստանից ապրանք բերելու ժամանակվանից,50-55 տարեկան:Ավագ հսկիչ-վաճառողուհի կամ վաճառասրահի վարիչ
ՄԱՐԻՆԵ-Ջուլիկի աղջիկը,30 տարեկան,սիրունատես,ամուսնուց բաժանված,բավականին ագրեսիվ պահվածքով:Գանձապահ
ԲԱԴԱԼ-60-65 տարեկան , մի քիչ ծանր լսող ու ծանրաշարժ :Բանվոր
1-ին սերիա
Խանութի սրահը:Զինվորների պես շարված աշխատողների շարքի դիմաց ետ ու առաջ է քայլում անհանգիստ , լարված խանութպանը:Աշխատակիցները,բացի Գուրգենից ու Զառայից,հագել են դեղին շապիկներ`կրծքներին գրված «Սուպերմարկետ Առատ»,գլխներին `նույն գույնի բեյսբոլի գլխարկներ են: Ջուլիկը , իր տարբերությունը ընդգծելու համար պարանոցին կապել է կանաչ մետաքսե շարֆ:
-Ուրեմն այսպես,ճաշին խանութը բացումն է:Մի անգամ էլ ստուգեք գնապիտակները,պակաս-պռատը շարեք վերջացրեք:Ամենագլխավորը`հաճախորդների հետ սիրալիր կլինեք :Սա ամենից շատ քեզ է վերաբերվում Աշխեն , էն ժամանակներն անցել են , դուրները չի գա , կգնանք ուրիշ խանութ:Ծամոնն էլ բերանիցդ հանիր , մեռա ասելով:
Աշխենը ծամոնը թքեց բռի մեջ.
-Կներես Պետրոսիչ:
-Անահիտ,-մատով ցույց տալով դրամարկղի վերևում`պատին խփված վատմանը , որի վրա տրաֆարետային տառերով`հայերեն , ռուսերեն , անգլերեն , գրված էր «Հաճախորդը միշտ ճիշտ է»,-Էստեղ տառասխալ-բան հո չկա?
-Չէ ինչ եք ասում , -վախվորած պատասխանեց Անահիտը ,-Հանգիստ եղեք:
-Դու ինձ մի հանգստացրու , աղջիկ ջան : Ես ինչ գիտեմ. Գնում ձեր էդ համալսարաններում սովորում-սովորում , վերջը տոնավաճառներում շալվար եք ծախում: Հո գերմաներեն չես գրել , այ ախչի? Ֆակուլտետդ գերմանական չէր?
-Գերմաներենը հիմնական լեզուն է , -մնացած աշխատողների,բացի Գուրգենից ու Բադալից , ծաղրական մանրածիծաղից կարմրած`պատասխանեց Անահիտը , -Անգլերենը`երկրորդ : Ես գերազանց եմ սովորում , իսպաներեն էլ գիտեմ:
-Մի-երկու օր կաշխատես , տեսնենք ես ինչ գնահատական կնշանակեմ:
-Ինչ ես բերանդ բացել,- անակնկալ դեպի Լիզան շրջվեց Պետրոսիչը ,-Հագածդ շապիկի փեշը ծածկել է մինիդ , այ աննամուս:Հո ննջասենյակում չես?Արդեն երկու անգամ շալվարի փող եմ տվել:Ջուլիկ , սրա չափսը իմացի , վաղը մի ժամ ուշ կգաս , կգնաս տոնավաճառից մի հատ ջինս կառնես էս խայտառակին:
-Եղավ շեֆ ջան , -Ջուլիկի քծնանքի մեջ կորած դեմքը զզվանք էր հարուցում , -Առավոտը չեմ ուշանա,բայց շալվարը կբերեմ.հարևանուհիս տոնավաճառում է աշխատում:Իրիկունը կվերցնեմ:
-Աշխեն , կշեռքները էլեկտրական են ,վերջին անգամ զգուշացնում եմ , թերակշռում չանես , մատով կշեռքի թաթը չսեղմես:Նայի-տես:
-Դե ասինք չէ էլի , այ Պետրոսիչ ջան:Ես երբ եմ ըտենց բան արել?
-Խեղճ քո հալը , -իրոնիայով պատասխանեց Բարխուդարը` մի քիչ նեղված Աշխենի`նոր աշխատողների մոտ , տնավարի պահվածքից:
-Հիմա շուռ գանք քեզ , տիկին գանձապահ:Համակարգիչի վրա աշխատել սովորելուդ փող եմ տվել:Էդ փողը հետ ես բերելու գիտես ոնց?Էն մանրը , որը աղքատ-հպարտ հաճախորդները կթողնեն , տակով չես անի :Ամեն իրիկուն`դրամարկղը փակելուց, կտաս ինձ:Հասկացար?Ու նորից չասեմ, որ Գուրգենը մեր սենյակում ամեն արածդ քայլը իր համակարգչի էկրանին տեսնում ու ստուգում է:Մի հատ սխալ`»բարև փողոց,ես եկա քեզ մոտ»:
-Բադալ , հեռացրու դատարկ գլուխդ ուսիցս ,-իբր թե կամաց , բայց այնպես որ Պետրոսիչը լսի,ռուսական կրթությամբ երևանյան քաղքենուն բնորոշ խոսվածքով Զառան հրեց դեպի իրեն գլուխ հակող ննջող Բադալի կողը:
-Այ տղա , գիշերը քարավան ես կտրել , որ աշխատանքի վայրում քնում ես?
-Ամեն ինչը տեղը-տեղին արել եմ, շեֆ ջան, մի հատ աղջիկ բողոքավոր չի մնացել,-քնահարամ պատասխանեց Բադալը`լավ չլսելով հարցն ու ուղղելով աչքերին ընկնող բեյսբոլի դեղին գլխարկը:
-Թաղեմ քյառ բոյդ,-դեպի բանվորը չանչեց Աշխենը :
-Ժողովը համարենք ավարտված,-Պետրոսիչը նայեց ժամացույցին, հետո մուտքի դռանը ,- Կարմիր ժապավենը կապված է:Արդեն ժամանակն է.Ջուլիկ, կազմակերպիր տորթը բերեք ,սեղանը պատրաստեք`բաժակ, ափսե:Արի Գուրգեն,գնանք առանձնասենյակ:
Կանայք խառվեցին իրար ու սկսեցին սեղանը ,որը դրված էր վաճառասրահի մեջտեղում, սպասքավորել`հիմնականում Աշխենն ու Անահիտը:Պետրոսիչը Գուրգենի հետ շարժվեց դեպի խանութի հետնամասի դուռը.
-Գուրգեն, նորից եմ ասում , ուշադիր կլինես:Մատակարարների հետ էդ քաղաքավարի ներեցեք-խնդրեմդ էլ վերջացրու;Խանութ է`մշակույթի նախարարությունում չես:Կամ խաբում ես, կամ խաբված ես.էս է առևտրի հիմնական օրենքը:Միշտ էլ էդպես է եղել`էս զիզի-բիզիները`հեչ,-վերջացրեց Պետրոսիչը ձեռքով պատերին փակցված գույնզգույն պլակատները ցույց տալով:
Խանութում ոչ ոք չկա:Բացվում է մուտքի դուռն ու , կապված կարմիր ժապավենը կտրելով,
Վաճառասրահ է մտնում Պետրոսիչը , իսկ նրա ետևից`բոլոր աշխատակիցները , վերջում`Բադալը , որը դռան ապակուն փակցված ցուցանակը/ ԲԱՑ-ՓԱԿ/ շրջելով` խանութը բացված է համարվում:
Գուրգենը բացում է շամպայնի շիշն ու լցնում սեղանի շուրջ հավաքվածների բաժակները:
-Ժողովուրդ , աչքներս լույս , գործերիս հաջողություն : Շատ փող ու տանջանք եմ դրել /էս խոսքերի ժամանակ Աշխենը իրոնիայով շշնջում է Զառայի ականջին.»Քար ես քաշել:Մարդը տանջվել է»:»Ախչի , սուս»/,դուք էլ որ նորմալ մարդավարի , եվրոպական ձևով սպասարկեք , աստված մեր մեկը հազար կանի : Էհ , աստված ջան , շատ չհամարես,-ավարտեց կենացը Բարխուդարն , մեկ-մեկ չխկացրեց բոլորի բաժակներին ու խմեց շամպայնը:
-Մենք ամեն ինչ կանենք , Բարխուդար Պետրոսիչ , մեր վրա դրված բարձր պատասխանատվությունը արդարացնելու,-միջակ քաղաքական գործչի պաթեիկայով սկսեց Ջուլիկը ,բայց խանութատերը ընդհատեց նրան.
-Գիտեմ Ջուլիկ , գիտեմ:Կարճ կապիր: Դե լավ , վերջացնենք ; Հիմա , ուր որ է , հաճախորդներ կգան :Ձեր տորթի կտորները վերցրեք , գնացեք ձեր բաժիններում կերեք ; Մնացածը Բադալ , լսում ես,-դիմեց բանվորին տերը , տեսնելով ,թե ոնց է նա ուզում մի բաժակ էլ շամպայն լցնել , -Էս ինչ քեֆեի մեջ ես?Կտանես իմ առանձնասենյակ : Ամանները հավաքեք:Բադալ , մի քիչ արագ շարժվի , քո տունը շինվի :Սեղանն էլ էստեղից տար ;
-Բոլորը տեղերում,-ռեժիսորի նման գոռաց Պետրոսիչն , ու Գուրգենի և Զառայի հետ գնաց դեպի առանձնասենյակի կողմը: Գուրգենը`Զառային առաջ թողնելով, մտան դռնից ներս , իսկ Բարխուդարը կանգնեց սառնարանի մոտ , ու հայացքը մուտքին , սկսեց մոտակա շահույթ ակնկալող վաճառականի անհամբերությամբ սպասել :
Քիչ հետո խանութ մտան 70-ին մոտ վայելուչ հագնված սփյուռքահայ ամուսիններ , որոնք ամենայն հավանականությամբ առաջին անգամ էին Հայաստանում:
-Բարև ձեզի :
Իրենց բարևին պատասխանող Անահիտին/մյուսները չպատասխանեցին/ դիմեց ամուսինը.
-Դռան վերևը գրված էր սուպերմարկետ , մենք ալ մտածեցինք մեծ բանմ պիտի ըլլա , բայց ասիկա պզդիկ խանութմ է: Երևանին մեջ ասոնք ալ սուպերմարկետ կկոչեք?
-Ինչ կցանկանայիք?,-վրա հասած Ջուլիկի կեղծ քաղաքավարի ձայնն էր ,որ խոսելով մի աչքով Պետրոսիչի կողմն էր նայում:
-Ես խմիչքներուն բաժինը պտտիմ , մինչև դուն քո ընտրությունդ էնես,-դիմեց կնոջը ամուսինն ու գլուխ տալով Ջուլիկին , որը ձեռքով հրավիրեց դեպի խմիչքների բաժին`մոտեցավ դարակներին:
Ջուլիկը `ստվերի նման հետևեց ծերունուն , որը սկսեց վերցնել շշերն ու ուսումնասիրել:
-Ինչով օգտակար լինենք?
-Շնորհակալ եմ , անհրաժեշտ ըլլա , կկանչեմ,-առանց գլուխը բարձրացնելու ասաց տղամարդը , ու սկսեց տառետառ կարդալ շշի գրվածը ,-Ա-ր-ց-ա-խ-ի թ-թ-ի օ-ղ-ի:Պատվական խմիչք է:
Սփյուռքահայը `դնելով ձեռքի շիշը ,քայլեց առաջ ու վերցրեց հաջորդ շիշը : Ինչպես արդեն գրել ենք. Ջուլիկը մի քայլ անգամ չէր հեռանում հաճախորդից:
-Ինչու ստվերին պես կհետապնդեք , տիկին , ավազակի կնմանվիմ ?
-Մեր գործ է,-հպարտությամբ վրա բերեց «տիկինը»:
-Քու գործդ այն անկյունին մոտ կանգնելն է:Երբ հաճախորդը կարիքդ զգա , կկանչէ : Ֆրեզնո մեջ 30 տարեն ավել ես ալ խանութ եմ բանեցրէ ,-խորհրդի տոնով ասաց ծերուկը :
-Էլ ախպար-ախպար մի խոսի , -մի քիչ հեռու քաշվելով`քթի տակ քրթմնջաց Ջուլիկը , բայց ծերունին լսեց:Դրեց վերցրած շիշը ,մոտեցավ Ջուլիկին:
-5 րոպե չկա ձեր խանութին մեջ եմ ,արդեն 2 անգամ ինձի վիրավորեցիք .կհետապնդեք ,ախպար կսեք , քիթներդ կոլորեք : Է , լավ կլլա , ես ալ քեզի քուրո ըսեմ ?
Տեսնելով մոտեցող Բարխուդարին սփյուռքահայը դիմեց նրան.
-Դուն ես այս խանութին բոսսը ?
-Խանութն իմն է,-ոչ առանց հպարտության պատասխանեց Պետրոսիչը , Ինչով կարող եմ օգտակար լինել ?
-Բոլորդ կսեք . «օգտակար ըլլամ» ,բայց կվնասեք , ջանըմ: Լրտեսիմ պես հետամուտ էք :
-Ինչ եք ասում,-սպանիչ հայացք նետելով Ջուլիկի վրա ասաց Բարխուդարը ,-Մեզ մոտ հաճախորդը միշտ ճիշտ է :Խնդրեմ ,-Նա ցույց տվեց դրամարկղի,որտեղ նստած Մարինեն արագ սեղանի տակ թաքցրեց մանիկյուրն , վերևում փակցված պաստառը :
Ջուլիկը մնաց շշերի մոտ , իսկ տղամարդիկ մոտեցան դրամարկղին,որը դրված էր մուտքի դռան մոտ:
-Սիրանուշ , քալէ երթանք,-եվ մոտեցող կնոջ ձեռքից վերցրնելով նրա ընտրած սրբիչները ,դրեց դրամարկղի հարթակին ,- Խանութիդ պատերը եվրոպական , բայց ներսը ասիական ես թողէ :Ադ պիտի շատ դժվարացնէ գործդ :Խոսքերուս վրա մտածէ , պարոն ,-ու կնոջ հետ թևանցուկ դուրս եկավ խանութից:
/շարունակելի/
Էջանիշներ