User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Սարդարապատի ճակատամարտը

  1. #1
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սարդարապատի ճակատամարտը

    Ժողովուրդ ջան, ողբալու մեջ մեր ազգին հասնող չկա, բայց որ անտեսում ենք (ընդ որում պետական մակարդակով) մեր մեծագույն հաղթանակները, դա իմ համար անհասկանալի է: Մայիսի 24-26 տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը, որի արդյունքով ըստ էության պայմանավորվում էր Հայաստանի լինել չլինելու հարցը:
    Մենք հաղթել ենք!

    Ու Շնորհավորում եմ բոլորիս, մեր մեծագույն հաղթանակներից մեկի կապակցությամբ!
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.05.2009), Monk (27.05.2009), Tig (26.05.2009), Xelgen (27.05.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սարդարապատի ճակատամարտը

    Միանում եմ շնորհավորանքներին: Սա շատ կարևոր հաղթանակ է մեր համար:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #3
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սարդարապատի ճակատամարտը

    Համարյա բոլորը, գոնե մեկ անգամ, իրենց երեխային տանում են Ծիծեռնակաբերդ: Հա, համամիտ եմ, պետք ա հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին, բայց քանի հոգիա իր երեխային տարել Սարդարապատ ու պատմել? Քչերը: Սա ինչ որ տեղ հետք ա թողնում Հայաստանի վաղվա քաղաքացու հոգեբանության վրա, ու վատ հետք:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.05.2009), Monk (27.05.2009), Tig (26.05.2009)

  6. #4
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սարդարապատի ճակատամարտը

    Մոդերատորական: Թեման քաղաքականություն բաժնից տեղափոխվում է պատմություն բաժին: Սարդարապատի ճակատամարտը մեր պատմության հաղթական էջն է, բայց ոչ քաղաքական նվաճում:
    էսպես չի մնա

  7. #5
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սարդարապատի ճակատամարտը

    Մի քանի հետաքրքիր մեջբերում Արմեն Այվազյանի (ռազմավարական հետազոտությունների Արարատ կենտրոն) հարցազրույցներից մեկից.

    __Ազատագրական բոլոր ճակատամարտերը կենաց-մահու պայքար են, այլ կերպ չէր էլ կարող լինել…
    __Երբ խոսում ենք Սարդարապատի մասին, պետք է նկատի ունենալ նաեւ եւ Բաշ Ապարանի, եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերը։ Բայց, իհարկե, Սարդարապատը կենտրոնական մարտն էր՝ Երեւանի համար մարտը։ Այս ճակատամարտում վճռվում էր Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Եվ ես կուզենայի ընդգծել հենց սա։ Որովհետեւ ի՞նչ էր իրենից ներկայացնում Սարդարապատի ճակատամարտը։ Մի կողմից՝ ռազմական արիություն, հերոսություն, զորավարական տաղանդ, մարտական ոգի, մարտավարական հաղթանակ, իսկ մյուս կողմից՝ սա ճակատամարտ էր Հայաստանի ու հայ ժողովրդի գոյության համար։ Այսինքն՝ այս ճակատամարտում ռիսկը մեզ համար անթույլատրելիորեն բարձր էր։ Բայց չէ՞ որ նույն ուժերով կարելի էր կազմակերպել եւ Հայաստանի սրտից՝ Երեւանից հեռու գտնվող բնակավայրերի պաշտպանությունը, ընդ որում՝ առավել բարենպաստ բնական ու աշխարհագրական դիրք ունեցող վայրերում։ Ուզում եմ ասել, որ եթե Հայաստանը տանուլ տար Սարդարապատի ճակատամարտը, այսօր չէր լինի Երեւանը, չէր լինի եւ ընդհանրապես Հայաստանը։ Սակայն միշտ պետք է ձգտել կանխել «կենաց-մահու» նման ճակատամարտերը։ Նման ճակատամարտերը պետք է կազմակերպել ոչ թե մայրաքաղաքի մատույցներում, այլ կռվի սկզբնական փուլերում։ Ղարաբաղում էլ նույնը կատարվեց։ Եթե Հայաստանը Ղարաբաղը կորցներ, ապա այսօր ինքն էլ գոյություն չէր ունենա։ Այս ամենը ժառանգել ենք 1915-1920-ական թվականներից։ Այսուհետ Հայաստանը անգամ մեկ խոշոր պարտություն կրելու իրավունք չունի։ Մենք կարող ենք շահել բազում ճակատամարտեր, բայց մեն-միակ պարտությունը կարող է դառնալ մեր պատմության ավարտը։ 1918թ. հայ զինվորներից շատերն Արեւմտյան Հայաստանը՝ Կարինը (Էրզրումը։, Մուշը, Սասունը որպես հայրենիք չէին ընկալում։ Տեղայնացված աշխարհայացքը իր արդյունքը տվեց 1918թ. , երբ գրեթե առանց կռվի հանձնվեցին եւ Էրզրումը, եւ Արեւմտյան Հայաստանի այլ բնակավայրերը։ Եվ ստիպված եղանք թշնամուն դիմագրավել արդեն Երեւանի մատույցներում։
    … Պատերազմը չափազանց բարդ, բազմաշերտ երեւույթ է, ամեն մի պարտության մեջ կա հաղթանակ եւ հակառակը։ Ամեն դեպքում, պետք է վերլուծել սեփական սխալները, սովորել սառնասրտորեն, հանգիստ վերաբերվել դրանց։ Այսօրվա հետ համեմատություն անելով՝ նման արհեստական բաժանումը «հայաստանցիների» եւ «ղարաբաղցիների»,- եթե կանխապես համապատասխան միջոցներ չձեռնարկվեն,- կարող է հանգեցնել նույնպիսի ողբալի արդյունքի։ Եվ այդ միջոցները պետք է լինեն ինչպես տեղեկատվական բնույթի, այնպես էլ հոգեբանական, նաեւ ուժային միջամտություն ներառող ամենակտրուկ իրավական բնույթի։ Այսօր մեր ողջ ներուժը պետք է գործադրել՝ ուժեղացնելու համար մեր պետությունն ու բարձրացնելու ազգային ինքնագիտակցությունը։
    __Հոգեբանական մակարդակով, ի՞նչ տվեցին հայերիս Սարդարապատի, Ավարայրի ճակատամարտերը, ինչպես նաեւ Ղարաբաղյան ազատագրական շարժումը։
    __Հոգեբանական ասպեկտը պակաս կարեւոր նշանակություն չունի, քան զուտ ռազմականը։ Բոլոր ազատագրական պայքարները, ճակատամարտերը, շարժումները հայոց ապագա պետության ստեղծման հիմքը գցեցին։ Դրանք ստեղծեցին անկախության գաղափարախոսության, ազատագրության գաղափարախոսության հիմքը, ինչ-որ չափով՝ ժողովրդավարության գաղափարախոսությունը, քանի որ ժողովրդավարությունը ենթադրում է ազգի համախմբում, հիմնական հարցերում ազգի համերաշխություն։ Ազգի բոլոր մասերի ու մասնիկների միջեւ այս փոխհամագործակցությունը հիմք է ծառայում ժողովրդավարության զարգացման համար։
    __Եվ այնուամենայնիվ, արտառոց, ծայրահեղ լարված, տենդային իրավիճակներում մենք առավելագույնս ենք դրսեւորվում։ Գուցե հենց դա է մեզ փրկում…
    __Այդ տենդը ավելի շատ թերություն է, քան առավելություն։ Մենք պետք է սովորենք գործել մեր ռազմավարական իրականության բոլոր հիմնական կատեգորիաների համաձայն։ Հատկապես վտանգավոր է, երբ քաղաքական ընտրախավը ազգային անվտանգության հարցերում համապատասխան պատրաստվածություն չունի, ռազմավարական միտքը թույլ է զարգացած։
    Պետք է նկատի առնել եւս մի փաստ. Հայաստանի համար կարող են ծագել այնպիսի իրավիճակներ, երբ կպարզվի, որ դաշնակիցներ չունենք։ Նման բան մեզ հետ արդեն եղել է, եւ մենք պետք է հասկանանք, որ կարող են լինել խիստ անբարենպաստ իրավիճակներ, երբ մեր հայտնի հակառակորդների հետ կհայտնվենք դեմ դիմաց։ Սարդարապատից ավելի վատ իրավիճակ դժվար է պատկերացնել, բարդագույն իրավիճակ էր նաեւ Ղարաբաղյան պատերազմում, հատկապես դրա սկզբում, երբ Ղարաբաղը լիովին շրջափակված էր, Հայաստանի հետ ցամաքային կապ չուներ եւ հենց Ղարաբաղի ներսում հակառակորդը ուժեղ դիմադրություն էր ցույց տալիս։
    Եվ չնայած հակառակորդի ունեցած ակնհայտ առավելությանը, այնուամենայնիվ, մենք հաղթեցինք։ Նույնն էր եւ Սարդարապատում։ Մեր ուժերը, Էրզրումից սկսած, նահանջում էին, եւ հանկարծ գրեթե Երեւանի մոտ մեր բանակը գլխավոր ճակատամարտը տվեց եւ շահեց այն։ Իհարկե, մենք պետք է հպարտանանք եւ Սարդարապատով, եւ Ղարաբաղյան ազատամարտով եւ այն հարյուրավոր մարտերով, որոնք տվել է հայոց բանակը։
    Դրանց մի մասը տանուլ է տվել, մի մասը՝ շահել եւ հաղթել, բայց յուրաքանչյուր մարտ մեր հպարտությունն է, մեր կոլեկտիվ հոգեբանության մասը եւ ազգի մտավոր, գաղափարախոսական ու հոգեբանական ռեսուրսների մոբիլիզացիայի աղբյուրը։

    Ամբողջական հարցազրույցն այստեղ
    http://blog.ararat-center.org/?p=31
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (26.05.2009)

  9. #6
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սարդարապատի ճակատամարտը

    Միանում եմ շնորհավորանքներին

  10. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սարդարապատի ճակատամարտը

    1918 մայիսի 21 - 30 – Սարդարապատի ճ-մ

    <<… այնտեղ է լոկ սխրանքը սկսվում,
    Ուր վերջանում է ամեն մի հնար…>>

    Պարույր Սևակ


    Գյումրում և շրջակայքում կենտրոնանացած Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 40.000, այդ թվում բաշիբոզուկներ, մոտ 40 թնդանոթ), նախատեսելով գրավել ողջ Անդրկովկասը, բաժանվեց 4 զորասյան: Առաջին զորասյունը կազմող 5-րդ դիվիզիան (մոտ 10.000, մոտ 5 թնդանոթ) պետք է շարժվեր Տաշիր-Թիֆլիս ուղղությամբ, 11-րդ հետևակային դիվիզիան (մոտ 10.000, մոտ 5 թնդանոթ) երկրորդ զորասյան կազմում խնդիր ստացավ արշավել Տաշիր-Գանձակ երթուղով, երրորդը զորասյունը կազմող 36-րդ հետևակային դիվիզիան (6.000, մոտ 5 թնդանոթ) և մի քանի այլ օժանդակ զորամասեր (ընդհանուր` մոտ 4.000) առաջադրանք ստացան առաջխաղացում իրականացնել Սարդարապատ-Երևան ուղղությամբ, իսկ չորրորդ զորասյունը կազմող 9-րդ հետևակային դիվիզիային (7.000, մոտ 5 թնդանոթ, մոտ 3.000 բաշիբոզուկ) հրամայվեց շարժվել Ապարան-Երևան երթուղով: Միաժամանակ թշնամու 12-րդ դիվիզիայի առջև խնդիր դրվեց գետանցել Արաքսը Արարատի մոտ և օժանդակել ռազմական գործողություններին: Հայաստանի արևելյան նահանգների բնակչության վրա կախվեց բնաջնջման իրական վտանգ, որին դիմագրավելու նպատակով Հայ Ազգային խորհուրդի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ V-ի կոչով զորակոչվեցին զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդիկ: Հայկական բանակը զբաղեցրեց ամուր պաշտպանական դիրքեր, որոնց ձախ թևը կազմում էին Սարդարապատի (10.000, մոտ 28 թնդանոթ), կենտրոնը` Ապարանի (5.000, մոտ 10 թնդանոթ), իսկ աջը` Ղարաքիլիսայի (6.000 զինվոր, 2 թնդանոթ) ռազմաճակատները:
    I փուլ – Մայիսի 21-ին թշնամու երրորդ զորասյունը գրավեց Սարդարապատը և սկսեց առաջանալ դեպի Մասիս: Արդյունքում Իգդիր-Սուրմարու բնագծում պաշտպանվող Դրաստամատ Կանայանի ջոկատը, հայտնվելով շրջապատման վտանգի մեջ, գետանցեց Արաքսը, քանդեց Ղարաղալայի կամուրջը և ամուր պաշտպանական դիրքեր գրավեց գետի ձախ ափին` Սուրմարու-Ջանֆիդա-Մարգարա բնագծում:
    II փուլ – Մայիսի 22-ին թշնամին մոտեցավ Եղեգնուտին: Տեղեկանալով այդ մասին` Հայկական բանակի հրամանատար Դանիել-բեկ Փիրումյանը իրականացրեց ուժերի վերադասավորում: Սարդարապատի ռազմաճակատի կենտրոնում Դրաստամատ Կանայանի գլխավորած ուժերին միացան Վանի 1-ին և 2-րդ գնդերը, Մակուի հետևակային գումարտակը, 4 հեծյալ գնդերը (200), Ջհանգիր աղայի եզդիների հեծյալ գունդը (100) ու Սիլինի գլխավորած Սահմանապահ գումարտակը (400): Ռազմաճակատի աջում գործող 5-րդ հետևակային գնդին միացան 1-ին աշխարհազորային (1.000), Հատուկ, Իգդիրի, Երզնկայի և Պարտիզանական հետևակային (800) գնդերը, ինչպես նաև Զեյթունի հեծյալ գունդը ու հրետանային բրիգադը: Նախիջևան-Շարուր-Էջմիածին բնագծում ձգված ռազմաճակատի ձախ թևը պաշտպանում էր Տիգրան Բաղդասարյանի գլխավորած 3-րդ հետևակային բրիգադը` կասեցնելով թշնամու 12-րդ դիվիզիայի առաջխաղացումը: Ապարանի ռազմաճակատում տեղաբաշխվեց Սեդրակ Ջալալյանի և Արսեն Տեր-Պողոսյանի գլխավորած Աշխարհազորային ջոկատը: Ղարաքիլիսայի ռազմաճակատի աջում դիրքեր գրավեցին Անդրանիկի գլխավորած կամավորները (2.700)` խնդիր ունենալով պաշտպանել Գյառգառի լեռնանցքը: Նույն ռազմաճակատի ձախում տեղաբաշխվեցին Սամարցյանի զորամասը և կապիտան Տեր-Մովսիսյանի 4-րդ մարտկոցը, որոնք պաշտպանում էին Գյադա-Մայմեխ բարձունքը, իսկ կենտրոնում` գնդապետ Ղորղանյանի հեծելազորը ու Գարեգին Նժդեհի կամավորները` պաշտպանելով Դարպաս-Ղշլաղ բնագիծը:
    III փուլ – Մայիսի 22-ի լուսաբացին Սարդարապատի ռազմաճակատի կենտրոնում հարձակման անցած Սահմանապահների գումարտակը, պարտության մատնելով քրդական հեծելազորին ու բաշիբոզուկներին, գրավեց Արևիկը, իսկ թշնամու ձախին պարտության մատնած Հայկական բանակը մտավ Վանք Խարաբա և Կոշ: Միաժամանակ երկու հրետանային մարտկոցների հուժկու կրակից հետո մարտի մեջ մտան նաև Դոլուխանյանի հեծյալ ջոկատը ու Պարտիզանական գունդը և պարտության մատնեցին 36-րդ դիվիզիայի առաջ մղված ուժերին` գրավելով Զարթոնքը:
    IV փուլ – Կեսօրին Սարդարապատի ռազմաճակատի աջում հրետանային հզոր հարվածից հետո գրոհի նետվեցին Մահապարտների Արցախյան 5-րդ (1.500) և Ս. Խաչատրյանի գումարտակները: Արդյունքում ծանր կորուստներ կրող թշնամին սկսեց նահանջել, որի ընթացքում Եղեգնուտի մոտ շրջապատվեց և ամբողջովին ոչնչացվեց թշնամու մեկ վաշտ (500), իսկ դեպի Սարդարապատ փախչող թշնամու զինվորները ընկան հայկական հրետանային ու գնդացրային հուժկու կրակի տակ և ծանր կորորստներ կրեցին: Զարգացնելով հաջողությունը` 19:00-ի մոտակայքում Մահապարտների Արցախյան գումարտակը և Պարտիզանական գունդը հարավից մտան Սարդարապատ, որից հետո Հայկական հեծելազորը շարունակեց հետապնդել թշնամու մնացորդներին:
    V փուլ – Մայիսի 22-ից 23-ը Ապարանի ռազմաճակատում գործող Օսմանյան սուլթանության բանակը, հաղթահարելով Աշխարհազորային ջոկատի համառ դիմադրությունը, գրավեց Միրաքը և Նիգավանը: Տեղեկանալով այդ մասին` Հայկական բանակի հրամանատարությունը Սարդարապատի կայունացած ռազմաճակատից Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ Ապարանի ռազմաճակատ ուղղեց Մարտիրոսի, Կուռոյի, Մակեդոնի և Զեմլյակի ֆիդայական, ինչպես նաև Կորոլկովի ու Զալինյանի կանոնավոր հեծելազորային ջոկատները և Սակելյարիի գումարտակի մի մասը, որի մյուս մասը ու Դոլուխանյանի գունդը տեղ հասան մայիսի 26-ին: Իր հերթին, ցանկանալով կրկին հայերից խլել նախաձեռնությունը, թշնամու հրամանատարությունը 5-րդ դիվիզիան հյուսիսից և 11-րդ դիվիզիան արևմուտքից ուղղեց Ղարաքիլիսայի ռազմաճակատի վրա: Միաժամանակ Ապարանի ռազմաճակատում գործող թշնամու 9-րդ դիվիզիան խնդիր ստացավ զարգացնել հաջողությունը և 36-րդ դիվիզիայի ճակատային հարվածների աջակցությամբ դուրս գալ Սարդարապատի ռազմաճակատում գործող Հայկական ուժերի թիկունք:
    VI փուլ – Մայիսի 23-ին թշնամին հարձակման անցավ Սարդարապատի և Ղարաքիլիսայի ռազմաճակատներում, սակայն հայկական հրետանային ու գնդացրային հզոր կրակի հետևանքով ծանր կորուստներով շպրտվեց ելման դիրքեր: Արդյունքում Սարդարապատի ռազմաճակատում Հայկական բանակը զբաղեցրեց Ղարաբյուքանդ լեռ-Արուճ բնագիծը:
    VII փուլ – Մայիսի 25-ին Սարդարապատի ռազմաճակատում Հայկական բանակը անցավ գրոհի, սակայն հեծելազորի պակասի, ինչպես նաև թշնամու կողմից գերմանական նոր տիպի գնդացիրներ կիրառելու պատճառով ետ մղվեց ելման դիրքեր: Այս ընթացքում Ապարանի ռազմաճակատում Հայկական բանակին կատաղի պաշտպանական մարտերում հաջողվեց կասցնել թշնամու առաջխաղացումը, իսկ Ղարաքիլիսայի ռազմաճակատի ձախում հրետանու աջակցությամբ հարձակման անցած Հայկական հեծելազորը ազատագրեց Արջուտը:
    VIII փուլ – Մայիսի 26-ին մարտական գործողությունները հատկապես անզիջում տեսք ստացան Ապարանի ռազմաճակատում, որտեղ մի քանի անգամ ձեռքից-ձեռք անցավ Ապարանը: Այս ընթացքում Ղարաքիլիսայի ռազմաճակատի ձախում թշնամին, ծանր կորուստներով գրավելով Գյադա-Մայմեխ բարձունքը ու Շիմ-Թախոյի լեռնանցքով մոտենալով Սարալին, օրվա վերջում այնուհանդերձ գլխովի ջախջախվեց և շպրտվեց ելման դիրքեր: Միաժամանակ Հայկական բանակը հեծելազորային հզոր հարվածներով ծանր կորուստ պատճառեց թշնամուն նաև նույն ռազմաճակատի կենտրոնում:
    IX փուլ – Մայիսի 27-ի առավոտյան Սարդարապատի ռազմաճակատի կենտրոնում Մահապարտների Արցախյան և Սահմանապահների գումարտակները, Հովսեփի գլխավորած հեծյալ ֆիդայիները, ինչպես նաև Պարտիզանական ու Աշխարհազորային գնդերը հրետանային հուժկու կրակի աջակցությամբ ճակատային հարված հասցրեցին թշնամուն: Միաժամանակ ռազմաճակատի աջ թևից թշնամու ձախին շրջանցիկ կողային հարված հասցրեցին Կարո Ղասաբյանի գլխավորած Մակվի և Երզնկայի հեծյալ գումարտակներ (700), իսկ թշնամուն թիկունքում Պանդուխտի գլխավորությամբ գործող Մշո հեծյալ հետախուզահարվածային ջոկատը (200, այդ թվում մորս հորական պապ Հովսեփ Գրիգորյանը) վերջինիս հասցրեց թիկունքային հարված: Արդյունքում ճակատային ու թիկունքային համակցված հարվածների ենթարկված թշնամու բանակը ծանր կորուստներ կրելով դիմեց խուճապահար փախուստի: Զարգացնելով հաջողությունը` Մշո հեծյալ հետախուզահարվածային ջոկատը գրավեց Ներքին Ղալան և Աշնակը, ռազմաճակատի կենտրոնում գործող Հայկական ուժերը մտան Մախտուկ, իսկ ձախում զբաղեցրեցին Արաքս ու Մաստարա կիսակայարաններ: Նույն օրը, սակայն, Ապարանի ռազմաճակատում աջին Ախտայի թաթարաբնակ գյուղերի աշխարհազորի հասցրած հարվածի, ինչպես նաև թվական գերակշռության արդյունքում, թշնամին ի վերջո ծանր կորուստներով գրավեց Ապարանը և դիրքավորվեց նրա հարավային բարձունքներում: Այս ընթացքում կատաղի մարտեր ընթացան նաև Ղարաքիլիսայի ռազմաճակատում:
    X փուլ – Մայիսի 28-ին Սարդարապատի ռազմաճակատում հաջողությունը զարգացրած Հայկական բանակի աջ թևը, հետապնդելով թշնամու մնացորդներին, մտավ Ներքին Թալին ու Մաստարա, իսկ Մշո հեծյալ հետախուզահարվածային ջոկատը գրավեց Սառնաղբյուրը և Լեռնակերտը` մոտենալով Գյումրու մատույցներին: Միաժամանակ նույն ռազմաճակատի կենտրոնում Հայկական բանակը գրավեց Արագած կայարանը և կանգ առավ Ղարաղուլա կիսակայարանի մոտակայքում, իսկ ձախում Արաքս ու Ախուրյան գետերի ձախ ափով դեպի հյուսիս շարժված Հայկական ձախի ուժերը միացան կենտրոնին: Չնայած այս թևում ձեռք բերած հաջողություններին, սակայն, բացառիկ ծանր իրավիճակ էր ստեղծվել Ապարանի ռազմաճակատում, որտեղ դիրքային առավելություն ձեռք բերած թշնամին ռազմաճակատի թևերում գտնվող բարձունքներում սկսեց կուտակել մեծ ուժեր: Իրավիճակը փրկելու համար Դրաստամատ Կանայանի հրամանով ստեղծվեց Հատուկ հարվածային ջոկատ (700), որի մեջ ընդգրկվեց նաև Ջհանգիր աղայի գլխավորած եզդիների հեծյալ գունդը: Նույն օրն էլ Հատուկ հարվածային ջոկատը հուժկու հարված հասցրեց թշնամու կենտրոնին` ստիպելով վերջինիս թևերում տեղավորված ամուր դիրքերից լրացուցիչ ուժեր տեղափոխել դեպի կենտրոն: Օրվա երկրորդ կեսին Դրաստամատ Կանայանը մարտի մեջ մտցրեց նոր ուժեր, որի արդյունքում Հայկական բանակը ճեղքեց թշնամու դասավորությունը: Օսմանյան սուլթանության բանակի կենտրոնը դիմեց խուճապահար փախուստի, որը տեսնելով, փախուստի դիմեցին նաև վերջինիս թևերը: Հայկական բանակը սկսեց հետապնդել թշնամուն և կորուստներ պատճառել վերջինիս: Միայն օրվա վերջում, մարտի մեջ մտցնելով պահեստազորը, թշնամին փորձեց ամրանալ Նիգավանում և Միրաքում: Նույն օրվա վերջում էլ Ղարաքիլիսայի ռազմաճակատում գործող Օսմանյան սուլթանության բանակին բազմաթիվ գրոհներից հետո ի վերջո հաջողվեց ծանր կորուստներով մտնել Ղարաքիլիսա միայն այն բանից հետո, երբ ռազմաճակատի ձախ թևում Հայկական բանակի զինամթերքի սպառվելու պատճառով վերջինս կանոնավոր նահանջեց Դսեղ-Դիլիջան բնագիծ: Ստեղծված պայմաններում, պաշտպանելով շրջակա բնակչությանը և գաղթականներին, մարտերով Դսեղ նահանջեց նաև Անդրանիկի գլխավորած Հայկական աջը: Չնայած այս ամենին, սակայն, ծանր կորուստներ կրած Օսմանյան սուլթանության բանակը Ղարաքիլիսայի ռազմաճակատում այլևս ի վիճակի չեղավ շարունակել առաջխաղացումը, մանավանդ որ շուտով նրա ձախ թևին սկսեց սպառնալ Ապարանի ռազմաճակատում հաջողությունը զարգացրած Հայկական բանակը:
    XI փուլ – Մայիսի 29-ից 30-ը Ապարանի ռազմաճակատում հարձակումը շարունակած Հայկական բանակը գրավեց Միրաքը և Նիգավանը` ամրանալով Ծաղկահովիտ-Ղոնդավան-Մելիքգյուղ բնագծում:
    Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին` մոտ 20.000 զինվոր: Հունիսի 4-ին Օսմանյան սուլթանության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը ու Երևանի ուղղությամբ մղվող ռազմական գործողությունները դադարեցին: Արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքը սահմանափակվեց 12.000 քառակուսի կիլոմետրով, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո այն ընդարձակվեց` կազմելով 60.000 քառակուսի կիլոմետր:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (27.05.2009), Rammer (27.05.2009)

  12. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի բարեկամներ, ես մասնակցել եմ Հ1 հեռուստաալիքով նկարահանվող մի հաղորդման, որը նվիրված է 1918 թ-ի Մայիսյան հերոսամարտերին, որը կոչվում է "Հաղթազանգ": Նկարահանումներն իրականացրել ենք Սարդարապատի հուշահամալիրում:

    Հաղորդումը բնականաբար եթեր կհեռարձակվի 2014 թ-ի մայիսի 28-ին, ժամը 19:00-ից 20:00-ի մոտակայքում: Կարող եք դիտել
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.05.2014), E-la Via (19.05.2014), John (19.05.2014), Malxas (19.05.2014), Tig (19.05.2014), Tiger29 (19.05.2014), Vaio (20.05.2014), Աթեիստ (19.05.2014), Ձայնալար (19.05.2014)

  14. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ հաղորդում էր: Մեծ հաճույքով նայեցի: Ապրեք:

    Հ.Գ. Էն Արարատ քահանան էնօրվա հաղորդման մեջինը չէր, թե ինձ թվաց:
    Մերսի, նոր լիքը զանգեր ստացա նայողներից, բոլորին էլ դուր էր եկել Կարող եմ որոշակիորեն ասել նաև, թե ինչն էր նաև իմ ավանդը այդտեղ - ես ու ռեժիսորը ու մեկ էլ Արծրունը այնպես էինք արել, որ բոլոր մակարդակներում մարդը ծանոթանա երևույթին, սկսած հրացանից, վերջացրած ստրատեգիական մտահաղացումով: Ափսոս միայն մի բան - սկզբում նախատեսվում էր մեկ ժամից ավել, իսկ այսպես 25 րոպե եղավ ու մարդկանց լիքը ասելիք մոնտաժվել էր: Օրինակ, Արծրունը մոսինից բացի ներկայացրել էր մաուզեր ատրճանակը, այդ մասը ընդհանրապես չկար, ես վերջաբան էի ասել, դա էլ չկար, բայց դե, միանշանակ, իհարկե որևէ պրետենզիա չկար - 25 րոպեանոց հաղորդումում հազիվ էլ էդքանը հասցնեին:

    Քահանան հենց ինքն էր, Ավարայրի այն հաղորդման քահանան

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, լավն էր, ահագին բան իմացանք ու տեսանք, սովորեցինք, ապրես Լիոն ջան:
    Մերսի, ուրախ եմ, որ դուր է եկել
    Վերջին խմբագրող՝ Lion: 28.05.2014, 23:47:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    insider (29.05.2014)

  16. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի բարեկամներ, ես մասնակցել եմ Հ1 հեռուստաալիքով նկարահանվող մի հաղորդման, որը նվիրված է 1918 թ-ի Մայիսյան հերոսամարտերին, որը կոչվում է "Հաղթազանգ": Նկարահանումներն իրականացրել ենք Սարդարապատի հուշահամալիրում:

    Հաղորդումը բնականաբար եթեր կհեռարձակվի 2014 թ-ի մայիսի 28-ին, ժամը 19:00-ից 20:00-ի մոտակայքում: Կարող եք դիտել
    Ահա հաղորդման վիդեոն - ինձ դուր է գալիս

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    insider (20.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •