Xelgen-ի խոսքերից
«Իմաստը» նույնպես չեմ կարող ասեմ, այդ հարցը իմաստ ունի թիմի մարդկանց ուղղել։
Կարող եմ ասեմ, թե ես ինչն եմ բարձր գնահատում, ու ինչի ես անկապ ցինիզմը ինձ ջղայնացրեց։
Ետ մարդիք, նավ չքշած երազանք ունեյն։ Ետ երազանքին հասնելը տևեց 12-13 տարի։
Մութ ու ցուրտ տարի։ Պատերազմի տարիներ, որին թիմից շատերը մասնակցել են, բայց հետո կարողացան իրանց երազանքին հետ գալ ու չկոտրվել։ Ու երբ լիքը մարդ ծառ/նստարան էին տեսնում, կտրում վառարանի մեջն էին քցում, ետ մարդիք նստած գերաններն էին տաշում նավի համար։ Առանց փորձ, առանց փող։ Երազանքով ու կամքով։
Են թվերին, են օրին որում մենք էին, կամ մի մասը որ հիմա ցինկանաում է, սկի չի հիշում։
Ու հիմա էլ տենց բան անես, քեզ գժի տեղ են դնելու, ասելու են գործով զբաղվի, բա «քյարը որնա»։
Բայց արեցին նրան են ինչ ուզում էին, նրանց ուժերով, ոչ մեկին վատություն չանելով։ Ու ես դա
բարձր եմ գնահատում։
«Շու բիզնեսի» ի՞նչ «զբաղմունքի» մասին է խոսքը, ընդհանրապես չհասկացա։ Տպավորություն է, որ շատ քիչ բան իմանալով եք ասում, են ինչ ասում եք։ Որովհետև շատերիդ ճանաչում եմ, ու իմանալով տենց բան չէիք ասի։
Ու օդից հորինած պատճառներով, տենց ցինիկանալը ու ցեխի մեջ կոխելը շատ տգեղ եմ համարում։
Էջանիշներ