Նավը տանում բերում են մի քանի տասնյակ զույգ անիվների վրա։ Կամազով քաշում են։
Ի դեպ, մտքովս անցնում էր, տեսնես քանի՞ կիլոմետր է այդ նավը ջրի վրայով գնացել և քանի՞ կիլոմետր՝ ցամաքով։![]()
Նավը տանում բերում են մի քանի տասնյակ զույգ անիվների վրա։ Կամազով քաշում են։
Ի դեպ, մտքովս անցնում էր, տեսնես քանի՞ կիլոմետր է այդ նավը ջրի վրայով գնացել և քանի՞ կիլոմետր՝ ցամաքով։![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Xelgen դու չգիտեմ որտեղից ես «ճշտում» , ՀԱԿ հանրահավաքը հայտարարված է եղել դեռևս մի ամիս առաջ![]()
Ճշտում եմ իմ մոտիկ ընկերոջից, որը ՀԱԿ-ի անդամ է, ու ՀԱԿ-ի ավագանու ցուցակում կա, ու ետ հավաք-հանրահավաքներում կազմակերպում ու մանսկացում է։ Վստահելի աղբյուր է, թե անուն ազգանո՞ւն էլ է պետք։
Ու ճշտել եմ թե «այս օրերը միտինգ էր պլանավորված» թե ոչ, ուշադիր կարդացողները կհասկանա։ Որ մինչը ամսի 29-ի երեկոյան՝ միտինգի ժամ, մնալու է նավը, առաջին անգամ լսեցի ստեղ Վազգենից։ Ինչին ես կասկածանքով եմ վերբերվում, վերը նշված պատճառներով, թող Elmo-ն ինձ ների։
Նույն իմ ընկերը «Կիլիկիայի» անունը լսելից, որևե ռեակցիա չի տվել։
Հա լավ, ժող, ինչ վատն եք բայց դուք (կասեր Նունը): Ի՞նչ վատ ա որ, ես ուրախ եմ օրինակ էս նավի պահով, հատկապես էն բանի համար, որ բերել դրել են ՄԱտենադարանի մոտ, ու հատկապես նրա համար, որ միտինգի օրը մնալու ա ըտեղ. կյանքումս նավի վրա կանգնած միտինգ չեմ լսել, կփորձեմ, կայֆ ա
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ժողովո՛ւրդ էլի եմ կրկնում: Նավը երեկ գիշեր ժամը 2-ի սահմաններում Փարաքյարի մոտ էր:
Էլ ի՞նչ միտինգին խանգառելու մասին եք խոսում:![]()
Արի, սովորենք հասարակության/ժողովրդի/ազգի անունից չխոսալ։ Քեզ ու Պետրոսին պետք չի, ինձ ու Փողոսին պետք է։
«Իմաստը» նույնպես չեմ կարող ասեմ, այդ հարցը իմաստ ունի թիմի մարդկանց ուղղել։
Կարող եմ ասեմ, թե ես ինչն եմ բարձր գնահատում, ու ինչի ես անկապ ցինիզմը ինձ ջղայնացրեց։
Ետ մարդիք, նավ չքշած երազանք ունեյն։ Ետ երազանքին հասնելը տևեց 12-13 տարի։
Մութ ու ցուրտ տարի։ Պատերազմի տարիներ, որին թիմից շատերը մասնակցել են, բայց հետո կարողացան իրանց երազանքին հետ գալ ու չկոտրվել։ Ու երբ լիքը մարդ ծառ/նստարան էին տեսնում, կտրում վառարանի մեջն էին քցում, ետ մարդիք նստած գերաններն էին տաշում նավի համար։ Առանց փորձ, առանց փող։ Երազանքով ու կամքով։
Են թվերին, են օրին որում մենք էին, կամ մի մասը որ հիմա ցինկանաում է, սկի չի հիշում։
Ու հիմա էլ տենց բան անես, քեզ գժի տեղ են դնելու, ասելու են գործով զբաղվի, բա «քյարը որնա»։
Բայց արեցին նրան են ինչ ուզում էին, նրանց ուժերով, ոչ մեկին վատություն չանելով։ Ու ես դա
բարձր եմ գնահատում։
«Շու բիզնեսի» ի՞նչ «զբաղմունքի» մասին է խոսքը, ընդհանրապես չհասկացա։ Տպավորություն է, որ շատ քիչ բան իմանալով եք ասում, են ինչ ասում եք։ Որովհետև շատերիդ ճանաչում եմ, ու իմանալով տենց բան չէիք ասի։
Ու օդից հորինած պատճառներով, տենց ցինիկանալը ու ցեխի մեջ կոխելը շատ տգեղ եմ համարում։
Nun ... (27.05.2009)
Էդ նավի գլխավոր նպատակը ապացուցելն էր, որ Ա կետից Բ կետը հայերը ժամանակին գնացել են: Մարդիկ դրել ուսումնասիրել են, սարքել են նավը, քշել են ու ցույց տվել, որ հնարավոր ա: Հիմա նավը փչանում ա, ու ոչ ոք միջոցներ չի հատկացնում նաի պահպանման համար:
էսպես չի մնա
Xelgen (27.05.2009)
Չէ, չի լինի, սուտ ես ասում, եթե գնացել էլ է Փարաքյար, ետ խափուսիկ մանեվր է, իրականում գնում է Արցախ, «ղարաբաղցի» «մորսկոյ պեխատենիցներին» բերելու համար, հենց միտինգի ժամանակ հետ է գալու։
Կարո՞ղ եք էս թեման քաղաքականություն տեղափոպել, ինձ էլ ցմահ ետ բաժնում արգելափակել։ Ես էլ կարամ ցինիկանամ, ու «հումորներ» անել, բայց ես ետ պահին սկսում եմ ինքս ինձանից զզվել…
Nun ... (27.05.2009)
Բոլոր տեղյակ և անտեղյակ մարդկանց
http://ayas.am/
http://www.armenianow.com/?action=vi...g=arm&IID=1040
WORK - like you don't need money,
DANCE - like noone's watching.
LOVE - like you've never been hurt
Xelgen (27.05.2009)
Xelgen, արի երևույթներն իրարից առանձնացնենք։
Եթե էդ նավը կառուցելը էդ թիմի անձնական երազանքն էր ու իրանք դժվարությունների միջով ի վերջո հասան իրենց երազանքին, ապա անկեղծ ուրախ եմ իրանց համար, դրա դեմ ոչ մի բողոք չունեմ ու չեմ կարծում, թե որևէ մեկը կունենա։ Ու ընդհանրապես ու՞մ ինչ գործն է։ Իրանք, իրանց հոբբին։ Ես էլ ասենք կոպեկներ եմ հավաքում ու երազում եմ բոլոր երկրների կոպեկներից ունենալ։ Իսկ որ հին հայկական մետաղադրամներ էլ ճարեմ, վաբշե կայֆ կլինի։
Բայց երբ քաղաքում դրան նվիրված միջոցառումներ–համերգներ են կազմակերպվում, հաճախակի հայտնվում է եթերում, դրան պետական ֆինանսավորում է հատկացվում, ներկայացվում է որպես ինչ–որ համազգային նշանակության իրադարձություն, ապա դա արդեն շոու է դառնում ու ես լրիվ բարոյական իրավունք ունեմ դրան լուրջ կամ անլուրջ վերաբերվելու, քննադատելու կամ էլ դժգոհելու–չդժգոհելու, որ նման ոչ էական հարցին ֆինանսներ են հատկացվում։ Համաձայն չե՞ս։
Ինչ վերաբերվում է քաղաքականացմանն ու միտինգներին, ուրախ եմ, որ տեղափոխել են արդեն, պրոբլեմներ չեն առաջանա։
Բայց երբ հանրահավաքից մի քանի օր առաջ բերում դնում են Մատենադարանում, հասարակության վրդովմունքն ու էմոցիոնալ գնահատականներն էլ լրիվ բնական են ու հիմք ունեն։ Նախկինում իշխանությունների կողմից նման արհեստական խոչընդոտներ ստեղծելու բազմաթիվ դեպքեր արդեն եղել են՝ Օպերայի հրապարակում ավտոկանգառ սարքելու պատրվակով փակելուց մինչև «փոքրիկ երևանցին»։
Նենց որ հեչ զարմանալի չէր լինի, եթե էս նավն էլ էդ նպատակով բերված լիներ։ Ու ճիշտն ասած, հիմա էլ չեմ բացառում, որ սկզբում հենց էդ նպատակով էլ բերվել էր, բայց բազմաթիվ քննադատություններ տեսնելով, ու համոզվելով, որ ընդդիմությունը միևնույն է չի հրաժարվելու Մատենադարանի մոտ 29–ի հանրահավաքից, ճարները կտրած տեղափոխեցին։
Մի խոսքով, չերկարացնեմ, օբյեկտիվ պատճառները շատ են էս ձևով վերաբերվելու։
Երվանդ (28.05.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ