Այսօր, մայսիի 25-ին ժամը 20։00-ից սկսած (կարելի է ասել հիմա) բացօթյա համերգ Մատենադարանի մոտ։

Մեջբերում panorama.am-ի խոսքերից

«Կիլիկիա» առագաստանավի թողարկման 7-ամյակի և, ընդհանրապես, նավի շինարարության 18-ամյակի կապակցությամբ` այսօր ժամը 20:00-ին Մատենադարանի հարևանությամբ տեղի կունենա համերգ: «Մեր բոլոր երաժիշտները պատաստակամություն են հայտնել միասին նշելու «Կիլիկիա» առագաստանավի ծնունդը»,- Panorama.am-ին ասաց «Այաս» ակումբի խորհրդի անդամ, «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմի անդամ Արա Թամանյանը:

Նշենք, որ, «Կիլիկիա» նավը կառուցվել է 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում մեծ տարածում ունեցած համանման նավերի օրինակով: Նավը ամբողջովին կրկնում է հին նավերին` սկսած ընդհանուր տեսքից մինչև ամենափոքրիկ ձևավորումը, որոնց մանրամասները նավի անձնակազմն ուսումնասիրել է գրքերից, նկարներից: Նույնությամբ են կարված անգամ անձնակազմի հագուստները:

Հիշեցնենք, որ «Կիլիկիա» նավն իր ճամփորդությունն ավարտել է 2006 թ.-ին: