User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Միստիկ դրամա "AVE MARIA" Մարտիրոսյան Ս.Մ.

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միստիկ դրամա "AVE MARIA" Մարտիրոսյան Ս.Մ.

    Մարտիրոսյան Ս.Մ.
    2000-2009թթ
    Երևան

    AVE MARIA
    /միստիկ դրամա 2 գործողությամբ/

    Գործող անձիք
    1.Աստված-փառահեղ ծերունի` երկար սև փարաջայով,որի վրա ասեղնագործված ոսկեզոծ խաչեր,ոսկյա տասնամատ թագով , որի ամեն մատի կամ ճյուղի ծայրին մի մոլորակն է. Ճակատի մասում արևը , հետևի մասում արևի հետ ուղիղ գծով` լուսինը : Ձեռքին ունի գավազան,որի գլուխը խաչի տեսք ունի:
    2.Սատանա-հագնված է ամենավերջին մոդայով: Մինչև վերջ կոճկած
    սև վերնաշապիկի վրա գցված է հաստ ոսկյա ծանր շղթան` հսկա մեդալիոնով, որը պատկերում է սև գանգ` ոսկորներով. Ծովահենների նշանի նման: Նույնպես ունի ոսկե թագ, պակաս զանգվածեղ , քան աստծունը , և պատկերում էօձային գալար ` ճակատի վրա երկու ծայրերը փոխվում են նույնանման օձային բացված , լեզուները հանած գլուխների , որոնք նայում են իրար ու կանացի ստիքներ ունեն: Ձեռքին ունի նախշազարդ, իժանման մտրակ:Միջին տարիք , սափրված , տեսքով տղամարդ:
    3.Գաբրիել հրեշտակապետ- երկար սև փարաջայով` խաչերն ավելի ցանցառ են ասեղնագործված , գլխին ուղղակի ոսկե օղակ , թևի տակ խաչազարդ բաց գույնի /գուցե սպիտակ/ մի մեծ գիրք` վրան գրված “Դրախտի մատյան”: Միջին տարիքի , մորուքով:
    4.Գյոթեի Մեֆիստոֆել,Սատանայի տեղակալ-հագնված երևանյան հաջողակ խանութպանի պես:Ձեռքին ունի խեղկատակի եռածայր գդակ , որ մեկ դնում է, մեկ ` հանում/հիմնականում ձեռքին է/, մատին մեծ սև քարով մատանի , ոսկյա շղթա ` ավելի բարակ , քան Սատանայինն է , բայց պատկառելի , Նեֆերտիտի գլխով:Մյուս ձեռքին խաղացնում է մի խուրձ բանալիներ: Երիտասարդ , լկտի , շողոքորթ , գեղեցիկ:
    5.Հայ մտավորական-հագնված սովորական` պիջակ,փողկապ :Հաճելի երիտասարդ , հանգիստ , խելացի, մի քիչ հոգնած աչքերով,չսափրված,բայց ոչ մորուքով:
    6.Թուրք մտավորական-նույնպես ` պիջակ, փողկապ:Գեղեցիկ երիտասարդ , խելացի պրպտող աչքերով,ուժեղի անփույթ պահվածքով, բարակ բեղերով:

    Առաջին գործողություն

    1 տեսարան

    Գործողությունը կատարվում է Աստծո առանձնասենյակում. Լյուդովիկոս 16-ի ոճի կահույք , պատին երևացող մեծ տիեզերքի քարտեզը` մոլորակներով , աստղերով: Երկիրը առնված է կարմիր շրջանակի մեջ: Ներկա են Աստված , որը նստած է իր գրասեղանի ետևում , Սատանան գրասեղանի մոտ ` գահավորակին: Աստծո աջ կողմում խոնարհ կանգնած է Գաբրիելը , իսկ Սատանայի հետևում , բանալիները խաղացնելով , լկտի ժպիտը դեմքին ` Մեֆիստոֆելը:

    Աստված

    …Ասում եմ նորից ու վերջին անգամ ,
    Պիղծդ պիղծերից ու անիծյալդ` հավիտենական,
    Վերջ տուր անօգուտ որսիդ հոգևոր,
    Հույսդ մեռցրու` սին , անիրական:
    Չես գտնի մեկին ու չես տա այնքան,
    Որ չտեսնելով արկան ու թակարդ,
    Գոռա ինքնամոռ.”Կանգ առ , ակնթարթ”:

    Սատանա

    Տերդ աշխարհի ու տիեզերքի,
    Ժամանակները արագ են փոխվում,
    Մանավանդ հիմա,
    Երբ ճգնաժամերն ու պատիժներդ
    Օրերից շուտ են իրար հաջորդում:
    Էլ չես համոզի հորը,թե որդուն,
    Թե ազնիվ ապրիր,
    Ինչպես վայել է աստծո մարդուն:
    Հիմա են ուզում իրենց մահիճում
    Հեղինե գրկել,
    Պալատն ունենալ Մենելաոսի`
    Իբրև կացարան:
    Խոստացվող Հետոն մշուշ է, ցնորք:
    Այժմն է շատ հստակ ու շոշափելի,
    Ու հանուն որի օրը տասն անգամ`
    Նույնիսկ ավելի,
    Պատրաստ են գոռալ.
    “Չքնաղ ես, վայրկյան”:

    /Սատանան ` քմծիծաղով կիսաշրջվեց դեպի Մեֆիստոֆելն ու շարունակեց/

    Իմ տեղակալը նրանց անուներն
    Արդեն չի հիշում:
    Ցուցակ է կազմել բավական երկար:

    /Սատանան ` առանց շրջվելու , ձեռքը ետ պարզեց , Իսկ Մեֆիստոֆելը ծոցագրպանից հանեց ու նրա ձեռքի մեջ դրեց բավականին հաստ մի ծոցատետր/

    Գաբրիելը վերցրեց ծոցատետրն ու հանձնեց խոժոռված Աստծուն,որը նայեց ծոցատետրին , ծակող հայացք նետեց Մեֆիստոֆելի կողմը.

    Քեզ նույնպես մարդը ստեղծեց,ծնեց`
    Գոյը` հանճարեղ ու հիմար նույն քան…

    /Նայեց Սատանային ու շարունակեց/

    Աղետ ու փորձանք,
    Որոգայթները` ամեն քայլափոխ,
    Մարդկանց վաստակն է` դարեր կուտակած:
    Գնա Լյուցիֆեր/պաուզա/
    Բայց, եթե հանկարծ,
    Գեթ մի ազնիվ մարդ
    Տուժել է ձեր մութ դավերից նեռհոտ
    Մյուռոն շաղ կտամ ,
    Մյուռոն ` մշկահոտ,
    Գեհենիդ բոլոր քուրաների մեջ:
    Գնա:Հեռացեք:Համբերությունս
    Ունի նաև վերջ:

    2 տեսարան

    Դժոխք:Սատանայի առանձնասենյակը: Կահավորանքը` ժամանակակից, սև և կարմիր գույների համադրությամբ:Սենյակի 4 անկյուններում դրված մեծ սկահակների մեջ վառվում է կրակը: Թույլ լսվում են գեհենում տանջվողների ձայները , որոնք, սակայն չեն խանգարում հիմնական երկխոսությանը , որը վարում են Սատանան` կոյակի բաժակն ու սիգարը ձեռքին, սենյակում ճեմող, և Մեֆիստոֆելը` նստած Սատանայի գրասեղանի մոտ, այցելուների համար նախատեսված աթոռներից մեկին:

    Մեֆիստոֆել

    Տեր իմ, ասա ինձ,
    Բան չհասկացա աստծո խոսքերից:
    Այսքան ցավ ու դարդ,
    Որոնց համեմատ,
    Նույնիսկ մեր դժոխքն եդեմ է թվում,
    Տվել է մարդուն ժամանակակից.
    Մանկապիղծ այրեր հոգևորական,
    Իշխանավորներ` տգետ ու անբան,
    Մանուկներ` անտեր, բռում կարիքի,
    Ծերեր` վաստակած,առանց տանիքի...
    Մարդը` ծնվելով մաքուր ու անբիծ,
    Այս է?, որ պիտի ստանա կյանքից,
    Թեկուզ երկրային` ժամանակավոր:
    Խնդրում եմ ասա, մթի թագավոր,
    Բան չեմ հասկանում:

    Սատանա
    /քմծիծաղով/

    «Աստծո գործերը անքննելի են»:
    Օրինակ կուզես?Հենց հիմա բերեմ.
    Խնդրեմ, վերջերս, մի դար էլ չկա,
    Մի ազգ, մի ազգույթ, թե մարդկանց մեծ խումբ,
    Որ չուներ վանքեր, չէր էլ ունեցել,
    Ամեն քայլափոխ պղծում էր Աստծուն,
    Նրա Զավակին ծաղրատեղ դարձնում,
    Կոտորեց-ջարդեց մի ողջ ժողովուրդ,
    Որ առաջինն էր Իր պաշտողներից,
    Որոնց տաղերից ու ներբողներից,
    Գրքերից ծաղկած ու խոյակներից`
    Ողկույզապատված,
    Տաղանդը կաթ-կաթ թափվում էր հողին,
    Դառնում էր ծիրան, դառնում էր խաղող:
    Իրենց Հին Հողին,որ հատված-հատված
    Տվին ոսոխին,
    Մնացին մենակ պաշտած աստծու հետ`
    Իրենք ու Աստված:

    /Դիմացի պատը լուսավորվում է,դառնում էկրան, որի վրա եևում են Հայոց Եղեռնի խրոնիկայի կադրերը/

    Նորից վերհիշենք:
    Չնայած գիտեմ,որ դու այնտեղ էիր:
    Եվ ով էիր այնտեղ?
    Միմոսի տեղ չէր տառապանքների այն հորձանուտը,
    Թուրք հազարապետ,
    Թե հենց Թալեաթն էիր?

    Մեֆիստոֆել
    /ծիծաղելով/

    Այնտեղ էի,տեր իմ:
    Դու ինձ չէիր ների,
    Որ այդ ոճիրը առանց մեզ գործվեր:
    Մարդը դեռ երբեք չէր եղել այդքան
    Սատանայական,
    Չէր եղել այդքան բիրտ,վայրագ,ստոր,
    Այդքան անասուն:
    Սա ես եմ ասում,
    Ում մատը խառն է ամեն կռվի մեջ ու պատերազմում,
    Ուղեկից մարդուն իր ողջ ծիրի մեջ,
    Ամբողջ ընթացքում,
    Չէր տեսել երբեք
    Մարդ-արարածի այդչափ ցածրացում:
    Հաճախակի եմ այդ երկրում լինում,
    Շատ բան չի փոխվել,
    Նույն է ամեն ինչ,
    Ոչ մի նորություն.
    Քանդում,ջարդում են
    Ամեն հնություն`
    Խաչքարեր,վանքեր,
    Հային հիշեցնող
    Ու պատկան Աստծուն;
    Մեր գործն են անում:
    /շարունակելի

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (25.05.2009)

  3. #2
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միստիկ դրամա "AVE MARIA" Մարտիրոսյան Ս.Մ.

    շարունակություն

    AVE MARIA
    /Միստիկ դրամա/

    /Սատանա/
    /գրասեղանի վրայից վերցնում է ծաղրածուի գլխարկը/

    Բա ինչ էին ուզում?
    Վանքերի շեմին ծնկներ մաշելով
    Երկիր չեն դառնում:
    Ուժը հաղթել է միշտ էլ Հավատին:
    Տասնյակ աստվածներ կորան-գնացին,
    Որ ստեղծվել էին վախից` հրաշքի,
    Կայծակի,ջրի ու գեղեցկության
    Հուրհերն Վահագն,Աստղիկ,Անահիտ:
    Պատճառը ասեմ?
    Թե մոռացության մշուշն է իջել անցյալի վրա?
    Համարյա ներկա-մոտիկ անցյալի,
    Որը շատերին հարմար չէր գալիս:
    Ափսոսում էին իրենց ցուլերի միսն անալի`
    Արամազդներին կերակուր որպես:
    Նրանց լուռ ու հեզ մի աստված էր պետք,
    Ու ստեղծեցին:
    Ճանապարհն դեպի Ավետյաց երկիր
    Անապատեցին:
    Հիմքից հատեցին այն պարտեզները,
    Որոնք պատահում ու ազդում էին ջղերի վրա:
    Բայց Ստեղծածը այնքան էլ հեզ չէր,
    Ու Զևսի շանթող կայծակների տեղ
    Ծծումբ էր թափում գլխներին բացհեր:
    Մեղավոր կնոջ մի հայացքն արժեր
    Մի աղե արձան:
    Զնդան էին նետում, անում էին աղցան
    Այն միամիտին,
    Որը,աստծո տեղ կնոջն էր պաշտում:
    Օրենքներով հին
    Մտածում էր այն,ինչ-որ ասում էր:

    Մեֆիստոֆել
    /շարունակելով`երգեցիկ սարկազմով/

    Ամայի դաշտում մի կրքոտ տերտեր
    /Մեղա քեզ, իմ տեր/
    Այրի կնոջն էր խոստվանեցնում կանաչի վրա:
    Կրակի մատնեն գրքերը “նեռհոտ”,
    Անեն շանսատակ
    Այն ամբոխները,որոնք ծառանան աստծո առաջ:
    Մարդ`մեղավորը թող լալահառաչ,
    Մաքուր ու անբիծ զավակի արևն դարձնի երդում,
    Որ իրեն փրկի խարույկ հանվելուց:
    Բոլորին ի ցույց
    Թող կախաղաններ խրվեն ասֆալտին:
    Բանաստեղծ լինելն համարվի հանցանք,
    Թանաքոտ ձեռքեր թող մեխվեն պատին:
    Հավատաքննիչ դառնալու համար
    Թեկնածուները կազմեն երկար ցանկ.
    Ընտրող արժանիքն`նվիրված աստծուն`
    Թեկուզ առերես,
    Ունենալ պիտի նաև մի երես`
    Հարմար վայրկյանին փոխարինելու:
    Նկարչությունը թող դիտվի աղետ,
    Թատրոն սիրելը` դավաճանություն,
    Ու աղոթելը դառնա ցնծություն,
    Վրեժը`կարիք,
    Սակայն բոլորը թող հարուստ լինեն`
    Մեկ-մեկու կաշին ծախելով իրար:
    Պառավներն իրենց մազերը հինեն`
    Մոռացած ավանդ,մոռացած տարիք,
    Եվ իբրև բարիք
    Մատուցվեն կույսի կարոտը պահած ամուրիներին,
    Կպնեն կրծքներին աղվամազապատ:
    Ամեն կիրակի ու ամեն շաբաթ
    Մատղաշ աղջիկներ խաչերին գամվեն համբույրի համար,
    Կամ ձեռբակալվեն,
    Մենաստան տարվեն.
    Մայրապետների քղանցքները հար պաչպչոտելու,
    Նաև հոտելու
    Նեղլիկ խուցի մեջ:
    Հազար Մոցարտ`միանգամից.սարսափելի է

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (27.05.2009)

  5. #3
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միստիկ դրամա "AVE MARIA" Մարտիրոսյան Ս.Մ.

    շարունակելի
    Հազար Մոցարտ`միանգամից.սարսափելի է

  6. #4
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միստիկ դրամա "AVE MARIA" Մարտիրոսյան Ս.Մ.

    Հարգելիներս , գրվածքի վերջնական վերնագի
    րն է [B]"Չարից ու բարուց անդին"[B]./Նիցշեից եմ փոխ վերցրել"
    "AVE MARIA" բառակապակցությունը , խնդրում եմ , այսուհետ կարդալ վերը նշված ձևով:
    Հազար Մոցարտ`միանգամից.սարսափելի է

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  3. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  4. Արձակ. sitrom "Խանութ" Մարտիրոսյան Ս.Մ.
    Հեղինակ՝ xumhar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2009, 16:00
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •