User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 77 հատից

Թեմա: Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Լուրջ եմ: Երկու օր է չեմ խմել:
    Ուրեմն գիտենք, որ կրոնի հիմքում ընկած է հավատը: Հավատը գիտենք, որ ընդհանուր առմամբ որևէ բանի, տվյալ դեպքում կրոնական դրույթների նկատմամբ կարծր համոզվածությունն է, ամենավերջին աստիճանի վստահությունն է վերջիններիս ճշմարտացի լինելու մեջ:
    Առաջարկում եմ կատարել երևակայական գիտափորձ: Դե մարդս եթե ի վիճակի չի փորձարարական հետազոտություն անցկացնելու, ապա տեսական հետազոտություն անել հո կարող է, ասենք ատոմային ռումբի պայթյունի հետևանքները գնահատելու համար պարտադիր չի ռումբ պայթեցնել, կարելի է հաշվարկել բանաձևերով ու ստանալ ատոմայի ռումբի տեսական նմանակը: Ուրեմն այսպես. մտովի պատկերացնում ենք, որ համայն մարդությունը մեկ վայրկյանում կորցնում է կրոնի վերաբերյալ ողջ ինֆորմացիան, թե ուղեղներում, թե գրքերում ու ինտերնետում: Պատկերացրեցի՞նք: Հիմա խնդրեմ ասեք, հետագա Х տարիների ընթացքում արդյո՞ք մարդկության մոտ կվերականգնվեն կրոնական գիտելիքները նույն տեսքով, որակով, բովանդակությամբ, նույն Աստվածով և նույն համաչափությամբ, ասենք կլինեն նույնքան բուդդիստներ, քրիստոնեաներ, մահմեդականներ: Արդյո՞ք նույնությամբ կվերականգնվեն Աստվածաշունջը, Ղուրանը, Թալմուդը: Արդյո՞ք էլի կլինի Աստծո որդի Քրիստոսը, Ադամն ու Եվան, թե՞ այս անգամ կլինի ասենք Պարաբուս Կառլոսը, և Աստված ստեղծում է ոչ թե Ադամին կավից, այլ Բուբուշին՝ ազբեստից, իսկ հետո վերջինիս փայծաղի քարերից ստեղծում է Դադաշին:
    Գիտափորձը նպատակ ունի պարզելու, մետաֆիզիկակա՞ն են Աստվածներն ու կրոնները, թե՞ նրանք գոյություն ունեն մարդուս գիտակցությունում աբստրակտ տեսքով:
    Կարծիքներ խնդրեմ:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (28.05.2009)

  3. #2
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Կարծում եմ խնդիրը պետք է մարդու մեջ ման գալ: Կրոնը ընդհանրապես ամենակատարյալ գործիքներից մեկն է մարդկանց ղեկավարելու, և ինչ որ ժամանակ հետո մարդա մի հատ կուռք կսարքեն և կսկսեն համոզել մյուսներին դրա ճշմարտության մեջ: արդյունքում ով շատ հետևորդ հավաքեց նրա ուսմունքը կդառնա կրոն:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. #3
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Դժվար ա շատ: Մի հատ հարց, մարդիկ, գիտությունը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու զարգացումը մնու՞մ են, թե՞ ընդունում ենք, որ դրանք նույնպես անհետանում են:
    Лучше Гор могут быть только Горы.

  5. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Եթե զուգահեռաբար վերացնենք նաև սուրբ գրքերը... հեշտ չի լինի...
    Միայն մեկ-մեկ, ասենք մտածելով, թե ո՞վ ստեղծեց գալակտիկան, կշոշափվի գերբնական ուժի թեորեմը...
    Մարդու ծագման հարցը հազիվ թե աստծուն "ծնի"... Չեմ կարծում, որ Բուբուշների կամ Թութուշների հետևից կընկնեն... Գիտական պատասխան կտան հարցին...
    Մի խոսքով, առակս ինչ կցուցաներ, ՈՐ ԿԿՈՐՑՆԵԻՆՔ ԱՍՏԾՈՒՆ ՀԱՎԵՐԺ...

  6. #5
    Մշտական անդամ Xelgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    344
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Լավ զուտ տեսականորեն ենթադրենք որ վերացնում ենք ողջ կրոնական ինֆորմացիան (պրակտիկայում հետը կվերանա մշակույթի ողջ ձևերի մի 90%, ու նաև ազգային շատ տարեր, լեգենդներ, իսկ այդ երեքը միասին նենց փոփոխություն է, որ չես կարող հաշվարկես)։

    Այդ դեպքում 2 տարբերակ եմ տեսնում։
    Կամ կստեղվծի արդեն մեկ ընդհանուր կրոն, քանի որ աշխարհը բավականչափ գլոբալիզացված է։

    Կամ էլ մի կես միլլիոն, մանր-մունր կրոն, քանի որ բավականին ինդիվիդուալիզացված ենք։

    Բայց հիմնական դրույթները (մի գողացիր, մի սպանիր, և այլն) համարյա բոլորի հիմքում կլինեն, ինչպես և հիմա։
    Ինձ թվում է մահից հետո կյանքը նույնպես կլինի։

    Մարդու արարումը դժվար է ասել, ոնց կլինի։
    Չար ու բարի կլինի։
    Չգիտեմ մեկ աստված կլինի, թե մի քանի…

    Ուրիշ տարբերակել կա՝ այդ ինֆորմացիան վերացնելուց հետո, չենք հասցնի նորը ստեղծել, ու իրար կուտենք ուղղակի։ Ողջ մնացածներն էլ, կապիկ կդառնան
    ՏՏ, Ինտերնետ և Նոր Մեդիայի Բաց չԿոնֆերանս՝
    ԲարՔեմփ Երևան 2009 Ապրիլ 17-19

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.05.2009), Jarre (28.05.2009), Tig (25.05.2009), Ձայնալար (25.05.2009)

  8. #6
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուրջ եմ: Երկու օր է չեմ խմել:
    Ուրեմն գիտենք, որ կրոնի հիմքում ընկած է հավատը: Հավատը գիտենք, որ ընդհանուր առմամբ որևէ բանի, տվյալ դեպքում կրոնական դրույթների նկատմամբ կարծր համոզվածությունն է, ամենավերջին աստիճանի վստահությունն է վերջիններիս ճշմարտացի լինելու մեջ:
    Առաջարկում եմ կատարել երևակայական գիտափորձ: Դե մարդս եթե ի վիճակի չի փորձարարական հետազոտություն անցկացնելու, ապա տեսական հետազոտություն անել հո կարող է, ասենք ատոմային ռումբի պայթյունի հետևանքները գնահատելու համար պարտադիր չի ռումբ պայթեցնել, կարելի է հաշվարկել բանաձևերով ու ստանալ ատոմայի ռումբի տեսական նմանակը: Ուրեմն այսպես. մտովի պատկերացնում ենք, որ համայն մարդությունը մեկ վայրկյանում կորցնում է կրոնի վերաբերյալ ողջ ինֆորմացիան, թե ուղեղներում, թե գրքերում ու ինտերնետում: Պատկերացրեցի՞նք: Հիմա խնդրեմ ասեք, հետագա Х տարիների ընթացքում արդյո՞ք մարդկության մոտ կվերականգնվեն կրոնական գիտելիքները նույն տեսքով, որակով, բովանդակությամբ, նույն Աստվածով և նույն համաչափությամբ, ասենք կլինեն նույնքան բուդդիստներ, քրիստոնեաներ, մահմեդականներ: Արդյո՞ք նույնությամբ կվերականգնվեն Աստվածաշունջը, Ղուրանը, Թալմուդը: Արդյո՞ք էլի կլինի Աստծո որդի Քրիստոսը, Ադամն ու Եվան, թե՞ այս անգամ կլինի ասենք Պարաբուս Կառլոսը, և Աստված ստեղծում է ոչ թե Ադամին կավից, այլ Բուբուշին՝ ազբեստից, իսկ հետո վերջինիս փայծաղի քարերից ստեղծում է Դադաշին:
    Գիտափորձը նպատակ ունի պարզելու, մետաֆիզիկակա՞ն են Աստվածներն ու կրոնները, թե՞ նրանք գոյություն ունեն մարդուս գիտակցությունում աբստրակտ տեսքով:
    Կարծիքներ խնդրեմ:
    Եթե նմանատիպ մի բան լինի աշխարհը կփրկվի կործանումից

    Իսկ քո ասածի թեկուզ տեսական գիտափորձը error կտա, քանզի մարդ ունի գենետիկ հիշողություն, որը իր ամեն մի բջիջի հյուսվածքի մեջ է դրված, դրա դեմ ոչինչ չկա
    Կրոնների առաջացման պահը չգիտեմ, բայց պետականությունն էլ կվերանա կամ հենց ինքն էլ կրոնանման մի բան կդառնա, թե չէ մարդկանց ոնց են կառավարելու
    Ով շուտ սկսի հարցեր տալ ու պատասխաններ որնել նա էլ սկիզբ կդնի կրոնանման մի բանի, իսկ ինչ վերաբերվում է զուտ հավատքին դա մարդկային էության մի մասնիկն է մարդ մի բանի պիտի հավատա, մեկը Աստծուն, մյուսը Սատանային, իսկ երրորդը իր ավտոմեքենային , հենց հավատ կորցրածներն են որ չեն ուզում ապրել կամ վեչնի դեպռեսիայի մեջ են:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (25.05.2009), յոգի (27.05.2009)

  10. #7
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Մեջբերում Xelgen-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հիմնական դրույթները (մի գողացիր, մի սպանիր, և այլն) համարյա բոլորի հիմքում կլինեն, ինչպես և հիմա։
    Ինձ թվում է մահից հետո կյանքը նույնպես կլինի։
    Համաձայն եմ, բայց դրույթների քանակը մի քիչ կավելանա, այսինքն մի օֆֆտոպիր, մի ծնգցրու (բջջայինին), և այլն :
    Իսկ եթե ավելի լուրջ - ապա կարծում եմ գիտությունը շատ արագ առաջընթաց կունենա... որովհետև հիմա մարդիկ շատ ժամանակ անհասկանալի բան տեսնելիս դրան վերագրում են աստվածային բնույթ, այն ժամանակ նրանք չեն իմանա ինչ ասել է աստվածային բնույթ ու կսկսեն խորանալ` իսկական հիմքեր ու իմաստներ կգտնեն... Կրոն չի լինի, կլինեն կոդեքսներ, որոնց կատարումը կհսկվի... Այն, ինչի բացատրությունը մարդկությունը դեռ չգիտի, կսկսի ավելի ու ավելի շատ գիտնականների գրավել իր կողմը և աստիճանաբար, դարերի ընթացքում կիմանանք ամեն ինչ մեր ծագման, պարանորմալ երևույթների և այլնի մասին...

  11. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար ա շատ: Մի հատ հարց, մարդիկ, գիտությունը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու զարգացումը մնու՞մ են, թե՞ ընդունում ենք, որ դրանք նույնպես անհետանում են:
    Դե ասենք ամեն ինչ մնում է նույնը, միայն կրոնն է կորչում։
    Ինչ եք կարծում, ինչքանո՞վ է հավանական, որ քաոս կառաջանա։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 25.05.2009, 09:13:
    Si vis pacem, para bellum

  12. #9
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Շատ լուրջ գիտափորձ ես առաջ քաշում Վիշապ ջան: ՄԻանշանակ դժվար է ասել, բայց ենթադրություններ կարելի է անել:
    Կարծում եմ այնուամենայնիվ մարդը նորից կստեղծի կրոն, կամ կրոններ, քանի որ մարդու համար միշտ էլ կլինեն շատ ու շատ անբացատրելի երևույթներ և պատասխաններ փնտրելու և գտնելու մարդկային մոլուցքը կստեղծի կրոններ: Հետո մի հանգամանք ևս: Մարդկային մի հոծ զանգված կարիք ունի ինչոր մեկից բացատրություն ստանալու: Այսինքն այդ զանգվածը չի համարձակվում կամ ծուլանում է ինքնուրուն փնտրել և գտնել պատասխաններ: Իսկ քիթներն ամեն տեղ խոթելու գենետիկ ձգտում ունեցողները կսկսեն փորձել բավարարել այս զանգվածի պահանջները իրենց ենթադրություններըվ, որոնք կամաց կամաց կվերածվեն համոզմունքների: հետո էլ կհայտնվեն մարդիկ, որոնք կհասկանան թե այդ ամենն ինչպես կարելի է օգտագործել մասսաներին ղեկավարելու համար ու ինչպես ասվում է երգում՝ «... Եվ վաղն ամեն ինչ կսկսվի նորից…»
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.05.2009), յոգի (27.05.2009)

  14. #10
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ասենք ամեն ինչ մնում է նույնը, միայն կրոնն է կորչում։
    Ինչ եք կարծում, ինչքանո՞վ է հավանական, որ քաոս կառաջանա։
    Քաոս կառաջանա, բայց ոչ բոլոր երկրներում, օրինակ, եթե այդ բանը հիմա լինի, նախկին ՍՍՀՄ երկրներում համարյա ոչ մի բան էլ չի փոխվի, որովհետև ինչ-որ չափով 70 տարի մղվել է պայքար կրոնի դեմ... Իսկ օրինակ` Հնդկաստանում, չնայած առանց ադ էլ քաոս է, կսկսվի անբացատրելի բան... չէ... չեմ կարողանում պատկերացնել, թե ի՞նչ կսկսվի

    Բայց նոր կրոն չի ստեղծվի, հատկապես առաջին մի քանի դարում... իսկ դրանից հետո... միգուցե և ստեղծվի, բայց այն նման չի լինի մեր այժմյան կրոնի մասին պատկերացումներին, այն ավելի շատ բարոյական օրենքների կատարման ինստիտուտ կլինի...

    Իսկ աշխարհը հաստատ կկործանվի

  15. #11
    Մշտական անդամ Xelgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    344
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ երրորդը իր ավտոմեքենային
    Ծիծաղում ես, բայց պատվածք կա, որտեղ մոտավորապես այդպիսի հասարակություն է նկարագրված՝ Механический фиговый листок
    Իմիջայլոց, եթե ֆանտասիկտա սիրում եք, բավականին հետաքրքիր հեղինակ է, մնացած պատվածքները կարող եք կարդալ։
    ՏՏ, Ինտերնետ և Նոր Մեդիայի Բաց չԿոնֆերանս՝
    ԲարՔեմփ Երևան 2009 Ապրիլ 17-19

  16. #12
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Մեջբերում Xelgen-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծիծաղում ես, բայց պատվածք կա, որտեղ մոտավորապես այդպիսի հասարակություն է նկարագրված՝ Механический фиговый листок
    Իմիջայլոց, եթե ֆանտասիկտա սիրում եք, բավականին հետաքրքիր հեղինակ է, մնացած պատվածքները կարող եք կարդալ։
    Xelgen ջան ծիծաղում եմ քանզի գիտեմ նման երևույթի գոյության մասին, իսկ երևույթը ինքնին ծիծաղելի է,
    պատմվածքը անպայման կկարդամ

    Չնայած հիմիկվա մարդկությունը հենց դրան էլ գնում է, ստեղծում է մեքենաներ, որ դրանք ծառայեն իրեն, բայց իտոգում ինքն է ծառայում այդ մեքենաներին
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  17. #13
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Ինչքանով ես հասկացա, գիտափորձն արվում է այն ապրիորի սկզբունքով, որ կրոնի առաջացումը պայմանավորված է զուտ մարդկային գործոնով?

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (27.05.2009)

  19. #14
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Վայ ինչ հետաքրքիր թեմա է:

    Տիեզերքում գործում են որոշակի հստակ օրենքներ, որոնց չիմացությունը բերում է մեծ դժբախտության: Ահա այդ օրենքներն է, որ պետք է ներկայացված լինեն կրոնական օրենսգրքրում, բայց փաստը ցույց է տալիս որ մարդիկ տիեզարեկան ճշմարիտ խոսքը փնտրեով սովորաբար շրջանցում են օֆիցիալ կրինի դռները:

    Ահա սրա մասին է որ պետք է խորհեն ներկայիս կրոնական գործիչները, որպեսզի չբացվեն նման թեմաներ կրոնները վերացնու առաջարկով:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (27.05.2009)

  21. #15
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքանով ես հասկացա, գիտափորձն արվում է այն ապրիորի սկզբունքով, որ կրոնի առաջացումը պայմանավորված է զուտ մարդկային գործոնով?
    Շատերը տենց են մտածում: Լինելով տեխնիկական կրթությամբ մարդ՝ ինձ էլ ա դժվար շատ բան հասկանալ, ես էլ եմ մեկ մեկ մտածում որ ամեն ինչ հնարավոր ա հեքիաթ ա: Բայց մենակ փաստը, որ Էնշտեյնի ու Տեսլայի նման հանճարները հավատացել են Աստծուն, ինձ հետ ա պահում քրքրելու գաղափարից: Համ էլ ինքնին տիեզերքի ստեղծման պրոցեսը, վերջերս խորը ուսումնասիրվող մեծ պայթյունի տեսությունը, ավելի են հաստատում Աստվածաշնչյան արարումը, քան՝ հերքում: Նենց, որ դու մարդկային գործոնով պայմանավորված կրոնի հիմքերին հավատողներին թեթև նայի: Շատ Ուսումնասիրելուց հետո եզրակացությունը մեկն ա: Կա գերմատերիա, կա գերինտելլեկտ, կա վերին մակարդակ: Հարց ա, ինքը մորուքով պապի՞կ ա, թե՞ քվարկ-գլյուոնային կազմակերպված ու ինտելլեկտով օժտված զանգված: Կարևոր չի, կանք մենք, կա մեզնից բարձր մատերիա: Ես իրան համարում եմ Աստված ու չեմ էլ խորանում ով ա Ալլահ ասում, ով Բուդդա, ով Եհովա: Կամ ով ոնց ա պատկերացնում առաջին մարդու արարումը, հողից, թե հատ հատ, մոլեկուլ առ մոլեկուլ, ԴՆԹ-ի հավաքում: Աստվածաշունչը ահագին բան փոխաբերական ու պարզեցված ա ասում:
    էսպես չի մնա

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (26.05.2009), Tig (26.05.2009), Xelgen (25.05.2009), յոգի (27.05.2009)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնի պարտադրումը դպրոցում և պայքարը դրա դեմ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 174
    Վերջինը: 11.04.2019, 21:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •