Հարգելի ակումբցիներ,

Ոզում են գտնել մի հեռուստատեսային ներկայցում, որ դիտել եմ իննսունականների սկզբներին, ու դրանից համարյա ոչինչ չեմ հիշում, բացառությամբ մի տեսարանի ու մի երկխոսության: Շատ շնորհակալ կլինեի, եթե կարողանայիք հիշել այդ ներկայացումը, կամ պիեսը, որի հիման վրա այն նկարահանված է:

Տեսարանը հետևյալն է:

"Հայաստանից հենց նոր գաղթած մի մարդ հանդիպում է մի այլ մարդու, որ իրենից տարիներ առաջ է եկել այդտեղ, ու նրանք նստած զրուցում են… Երբ նոր գաղթածը մյուսին հարցնում է, թե ինչու է լքել Հայաստանը, վերջինս նրան մի պատմություն է պատմում.
- Մի օր այգում նստած էի, նայում էի, ինչպես են երեխաները խաղում, ու հանկարծ տեսա թե ինչպես մի տղա, թիկնեղ, մարմնեղ տղա էր, թաքնվելով թփերի հետևը՝ քարեր է նետում խաղացող մյուս երեխաների վրա:
- Բարեկամս, ուրեմն դու գնցել ես Հայաստանից միայն այն պատճառով, որ ինչ որ մի ստահակ քարեր էր նետում, այլ էչ ոչ քեզ վրա՞..."

Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք